TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Երկկողմանի թոքաբորբով 73-ամյա պացիենտ է մահացել․ Ալինա Նիկողոսյան

11:06 16.04.2020

ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։ Բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ։ Ապրիլի […]

̰
ԱՀԿ-ն արձագանքել է կազմակերպության ֆինանսավորումը սառեցնելու Թրամփի որոշմանը

10:06 16.04.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերլուծում է այն ազդեցությունը, որ կարող է ունենալ ֆինանսավորման սառեցումը, և իր գործընկերների հետ փորձում է լրացնել ստեղծված ֆինանսական բացերը:

̰
Հայտնի է, թե ինչու որոշ մարդիկ, շփվելով կորոնավիրուսով հիվանդի հետ, չեն վարակվում

23:51 15.04.2020

Բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին բացատրել է, թե ինչու որոշ մարդիկ չեն հիվանդանում կորոնավիրուսով նույնիսկ հիվանդների հետ շփումներից հետո: YouTube- ի նոր տեսանյութում նա ասել է, որ դա պայմանավորված է տեղային իմունիտետով, հայտնում է Lenta-ն: Կոմարովսկին ավելացրել է, որ հսկայական թվով մարդիկ կարող են շփում ունենալ կորոնավիրուսի բոլոր ախտանիշներն ունեցող անձանց հետ, բայց նրանք չեն […]

̰
«Շնորհակալություն բուժաշխատողներին»․ ի աջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարի՝ հայ երաժիշտները կատարում են «We are the world» երգի cover տարբերակը

23:09 15.04.2020

«Շնորհակալություն բուժաշխատողներին»․ ի աջակցություն կորոնավիրուսի դեմ պայքարի՝ հայ երաժիշտները կատարում են «We are the world» երգի cover տարբերակը:

̰
Չինաստանը հավանություն է տվել կորոնավիրուսային 3 պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներին

22:56 15.04.2020

Չինաստանի իշխանությունները հավանություն են տվել SARS-CoV-2-ի դեմ երեք պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներին, ասել է Չինաստանի գիտության և տեխնիկայի նախարարության գիտատեխնիկական զարգացման վարչության պետ Ու Յուանբինը, հայտնում է РИА Новости-ն: Նա նշել է, որ առաջինը հաստատվել է ակադեմիկոս Չեն Վեյի թիմի կողմից ստեղծված ադենովիրուսային վեկտորի վրա հիմնված դեղամիջոցը: Անցյալ շաբաթ գիտնականները սկսել են կամավորների հավաքագրում՝ թեստերի երկրորդ […]

̰
Արսեն Թորոսյանը շրջայց է կատարել Երևանի կենտրոնում տեղակայված կոնտակտավորների համար նախատեսված մեկուսարաններում

22:36 15.04.2020

Առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ շրջայց են կատարել Երևանի կենտրոնում տեղակայված կոնտակտավորների համար նախատեսված մեկուսարաններում։ «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ շրջայց ենք կատարել Երևանի կենտրոնում տեղակայված կոնտակտավորների համար նախատեսված մեկուսարաններում: Նախարարը խոսել է կամավորների հետ, տվել համապատասխան ցուցումներ: Նշեմ, որ նման շրջայցերը պարբերական բնույթ […]

̰
Ճապոնիայի իշխանությունները COVID-19 ախտանիշ ունեցող քաղաքացիների համար վարձել են ավելի քան 1000 հյուրանոց

22:13 15.04.2020

Ճապոնիայի կառավարությունը վարձակալել է հազարից ավելի հյուրանոցներ և այլ օբյեկտներ ամբողջ երկրում ՝ կորոնավիրուսի մեղմ ախտանիշներով հիվանդներին տեղափոխելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Պետական ​​հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարար Կազույոշի Աքաբային: Ըստ նրա` վարձակալած հաստատություններում ավելի քան 150 հազար հիվանդ կարող է տեղավորվել: Այս միջոցները ձեռնարկվել են հիվանդանոցներում ծանր հիվանդների համար տեղեր ազատելու […]

̰
Մարալիկում 9 բուժաշխատող կորոնավիրուսով է վարակվել․ քննարկվում է Առողջության կենտրոնի հետագա գործունեության հարցը. Շիրակի մարզպետ

22:07 15.04.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնապես հաստատեց Մարալիկի առողջության կենտրոնի 9 բուժաշխատողների կորոնավիրուսով վարակված լինելու լուրը: «Հենց նոր պաշտոնապես Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի տնօրինությունն ինձ փոխանցեց Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատողների թեստավորման արդյունքները: Թեստավորում անցկացվել է երեկ, չեմ կարող ասել՝ քանի անձ է թեստավորվել, բայց 9-ը բուժաշխատողների մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Հենց այս […]

̰
Ունենք 3029 արձանագրված դեպք. Ավինյանը՝ զանգերի տեղորոշման համակարգի արդյունքի մասին

21:53 15.04.2020

Զանգերի տեղորոշման համակարգի արդյունքում  ի՞նչ վիճակագրություն է արձանագրվել և արդյո՞ք հնարավոր վարակակիրները թեստավորվում են: Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այդ հարցերն են հնչել: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Հայկ Մարությանն այցելել է համայնքային ենթակայության բուժհաստատություններ

21:21 15.04.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր այցելել է համայնքային ենթակայության բուժհաստատություններ, ծանոթացել արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերին: ««Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանում ծանոթացել եմ զանգերի կենտրոնի աշխատանքին, զրուցել բժիշկների հետ: Նշեմ, որ փետրվար 1-ից մինչ օրս շտապօգնության խմբերը, վարակի կասկածանքով, […]

̰
Աշխարհը պայքարում է կորոնավիրուսային համաճարակի դեմ, սակայն քաղցկեղը չի սպասում. Աննա Հակոբյան

21:00 15.04.2020

ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ-ՄԱՐՏ Աշխարհը պայքարում է կորոնավիրուսային համաճարակի դեմ, սակայն քաղցկեղը չի սպասում, և մենք շարունակում ենք աջակցել մեր շահառուներին: Մարտ ամսվա ընթացքում «Ժպիտների քաղաք» հիմնադրամը 63 երեխաների և երիտասարդների օգնել է ստանալ անհրաժեշտ դեղորայք, անցնել լաբորատոր զննում […]

̰
Մարալիկի առողջության կենտրոնի գլխավոր բժշկի և 8 բուժաշխատողների մոտ հաստատվել է կորոնավիրուս. նրանք մեկուսացված են

20:43 15.04.2020

Մարալիկում կա կորոնավիրուսով հաստատված 9 դեպք: Ըստ տեղեկությունների` կորոնավիրուս է հայտնաբերվել Մարալիկի առողջության կենտրոնի գլխավոր բժշկուհու և 8 բուժաշխատողների մոտ, նրանք երեկ թեստավորվել են, արդյունքները դրական են եղել: Բուժաշխատողների ընտանիքների անդամները մեկուսացվել են, նրանց ևս կթեստավորեն: Վարակման աղբյուրը դեռ հայտնի չէ: Տարածված տեղեկատվությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ը հեռախոսազրույց է ունեցել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ, որը […]

̰
Արցախում կորոնավիրուսի 6 վարակակիրներից 2-ը բուժվել է․ Գրիգորի Մարտիրոսյան

19:28 15.04.2020

6 վարակակիր, որոնցից 2-ը՝ առողջացած․ Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը առցանց ասուլիսում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, կորոնավիրուսի արձանագրված դեպքերին և հանրապետությունում ձեռնարկվող միջոցառումներին։ «16 թեստի արդյունքները, որոնք ուղարկել էինք լաբորատորիա, ժամեր առաջ պարզ դարձան, որ բոլորի արդյունքները բացասական են, իսկ դա նշանակում է, որ մենք ունենք հաստատված 6 և 2 առողջացած։ Մեկ […]

̰
Երևանի քաղաքապետն այցելել է Երևանի բուժհաստատություններ

17:20 15.04.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է համայնքային ենթակայության բուժհաստատություններ, ծանոթացել արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերին: «Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանում քաղաքապետը ծանոթացել է զանգերի կենտրոնի աշխատանքին, զրուցել բժիշկների հետ: Փետրվար 1-ից մինչ օրս շտապօգնության խմբերը, վարակի կասկածանքով, տեղափոխել են 1545 քաղաքացու: Հայկ Մարությանը շնորհակալություն է […]

̰
Ախտահանվել է Հայաստանից Արցախ մուտք գործած 685 տրանսպորտային միջոց

15:38 15.04.2020

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 685 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): Ապրիլի 12-ից՝ ժամը 09:00-ից մինչև ապրիլի 13-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 142 տրանսպորտային միջոց, որից ✅«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ […]

̰
Կարանտինային գոտիներից մեկի «դեսերտը»

15:04 15.04.2020

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Մեր կարանտինային գոտիներից մեկի այսօրվա դեսերտը»: Մեկնաբանություններում նա նաև հրապարակել է նաև մեկուսացվածների ճաշի լուսանկարը: «Սա էլ մեր կարանտինային գոտու ճաշն է, կոմպոտ, բրինձ, լավաշ, քամած մածուն, գերմանական նրբերշիկ և միրգ»,- գրել է նա:

̰
Ո՞ր հղիները կօգտվեն 100․000 դրամ միանվագ դրամական աջակցությունից

13:00 15.04.2020

Պետական օժանդակության 7-րդ ծրագիրն արդեն ընթացքի մեջ է։ Այս ծրագրով 100․000 դրամ միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում հղի կանանց: Արդյոք ծրագրի շահառո՞ւ եք. պարզեք` այցելելով http://online.ssa.am/ կայք։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ սոցիալական ծրագրերի մասին տեղեկություն ստանալու համար կարող եք զանգահարել 011-300-114 հեռախոսահամարին։ https://www.facebook.com/armgovernment/videos/1270736529798788/

̰
Դանիան դարձավ կարանտինի ժամանակ դպրոցները բացող առաջին եվրոպական երկիրը

12:58 15.04.2020

Դանիան դարձավ եվրոպական առաջին երկիրը, որը չորեքշաբթի օրը ՝ ապրիլի 15-ին, բացեց դպրոցներն ու մանկապարտեզներն՝ այն բանից հետո, երբ մարտի 12-ին կորոնավիրուսային համավարակի պատճառով հայտարարվել էին կարանտինային սահմանափակումներ: Դանիայի կառավարությունը, հենվելով կորոնավիրուսային համաճարակի հաղթահարման հաջողությունների վրա, վերսկսում է տնկարանների, մանկապարտեզների և դպրոցների աշխատանքը `առաջինից հինգերորդ դասարանների աշակերտների համար: Հաղորդվում է, որ այդ հաստատությունների համար մշակվել […]

̰
Գերմանական հիվանդանոցի օնկոլոգիական բաժանմունքում գրանցվել է կորոնավիրուսի զանգվածային բռնկում. DW

12:55 15.04.2020

Համբուրգի համալսարանական Էպպենդորֆ հիվանդանոցի ուռուցքաբանության բաժանմունքում գրանցվել է COVID-19 վարակի զանգվածային բռնկում հիվանդների և բժշկական անձնակազմի շրջանում: Այդ մասին հայտնում է DW-ն՝ վկայակոչելով կլինիկայի ներկայացուցիչ Զասկիա Լեմմին: «Ուռուցքաբանության բաժանմունքում անցյալ շաբաթ COVID-19 է հայտնաբերվել 20 հիվանդի և տարբեր մասնագիտությունների 20 աշխատողի մոտ», – ասել է նա: Վարակի առաջին դեպքերից հետո բաժանմունքի բոլոր հիվանդներն ու աշխատակիցները […]

̰
Ավստրալիայում փորձարկել են առաջին վիրտուալ հիվանդանոցը կորոնավիրուսակիրների համար

12:43 15.04.2020

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում փորձարկում են առաջին վիրտուալ հիվանդանոցը, որ նախատեսված է նաև նոր տեսակի կորոնավիրուս ունեցող հիվանդների համար: Այս մասին հայտնում է տեղական 7News հեռուստաալիքը: «Արմիդալ» հիվանդանոց դիմող թեթև և միջին ծանրության ախտանիշներով հիվանդները, հոսպիտալացման փոխարեն, կկարողանան տուն տանել բարձր տեխնոլոգիական սարք, որը վերահսկելու է նրանց հիմնական կենսական նշանները: Բժիշկները, արհեստական ​​ինտելեկտի աջակցությամբ, […]

̰
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 3 388 նոր դեպք

12:19 15.04.2020

Ռուսաստանի 65 մարզում մեկ օրում գրանցվել է COVID-19- ի 3388 նոր վարակակիր, 65 մարդ մահացել է, 292-ը բուժվել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Երկրում վարակակիրների ընդհանուր թիվը 84 սուբյեկտում աճել է 24.490-ով, առողջացել է գրեթե երկու հազար մարդ, 170 մարդ դարձել է հիվանդության զոհ: Իրականացվել է ավելի քան մեկուկես միլիոն թեստ: Նոր դեպքերը առավելագույն […]

̰
Արցախում կորոնավիրոսով հաստատված 6 քաղաքացիներից 3-ի առողջական վիճակը կայուն է

12:10 15.04.2020

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրոսով հաստատված 6 քաղաքացիներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն, 2-ինը՝ բավարար, մյուս քաղաքացու մոտ վարակին բնորոշ որևէ ախտանիշ չկա: Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, թեստավորվել են ևս 16 քաղաքացի, որոնց փորձանմուշներն հետազոտության նպատակով ուղարկվել են ՀՀ և արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ:

̰
Ախտահանման աշխատանքներ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում

11:48 15.04.2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատունը և պոլիկլինիկան ամեն օր ախտահանվում են:  Բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրված է աշխատանքները ներկայացնող տեսանյութ: Նշվում է նաև, որ ծննդատունն ու պոլիկլինիկան աշխատում են ողջ ծավալով:

̰
Բուժաշխատողները՝ Time-ի շապիկին

11:47 15.04.2020

Time ամսագիրն ապրիլին լույս կտեսնի հինգ տարբեր շապիկներով, որոնց վրա պատկերված կլինեն կորոնավիրուսի դեմ պայքարի էպիկենտրոնում գտնվող բուժաշխատողները։ Գլխավոր խմբագիր Էդվարդ Ֆելսենթալը նշել է, որ շապիկի համար ընտրվում են ամենից շատ քննարկված թեմաներին առնչվող նկարներ։ Ամսագրի հերթական համարը նվիրված կլինի «քաջ աշխատողների պատմություններին, ովքեր իրենց կյանքը վտանգում են՝ մերը փրկելու համար»։ Պատմությունները գրվել են հենց […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 44 նոր դեպք, կա 1 զոհ

11:05 15.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 1111–ի (ապրիլի 14-ի դրությամբ՝ 1067)։ Ապաքինվել է ևս 32 մարդ, ընդհանուր՝ 297 (ապրիլի 14-ի դրությամբ՝ 265)։ Փաստացի բուժում է ստանում 797 պացիենտ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 17 դեպք։ Ընդհանուր անցկացվել […]

̰
Այսօր Լոռու մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 1 դեպք․ մարզպետ

23:54 14.04.2020

Այսօր Լոռու մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 1 դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ «Այսօրվա դրությամբ Լոռիում վարակվածության դեպքերի թիվը դարձավ 9: Նրանից 1-ն ապաքինվել և դուրս է գրվել: Բոլոր կոնտակտավորները հայտնաբերված և մեկուսացված են: Եվս մեկ անգամ հորդորում եմ. մնացեք տանը, տնից դուրս եկեք միայն խիստ անհրաժեշտության […]

̰
Չափից շատ կիտրոնը և կոճապղպեղը իջեցնում են իմունիտետը

22:30 14.04.2020

Կոճապղպեղը և կիտրոնը, որոնք խանութներում մեծ քանակությամբ վաճառվել են որպես կորոնավիրուսի դեմ պայքարող միջոցներ, իրականում կարող են վնաս հասցնել իմունիտետին: Այս մասին հայտնել է առաջատար իմունաբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վալերի Չերեշնյովը: Российская газета-ին տված հարցազրույցում Չերեշնյովը հիշեցրել է, որ կիտրոնները և կոճապղպեղը խթանում են իմունային համակարգի աշխատանքը: Բայց հույսը դնել դրանց կախարդական էֆեկտի վրա, […]

̰
Դրական լուր ունեմ բոլորիս համար. Գեղարքունիքի մարզպետ

16:45 14.04.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ. Ինչպես երեկ հայտնել էի, կորոնավիրուսով կասկածվող հիվանդին անհրաժեշտություն է առաջացել երրորդ անգամ հետազոտել։ Դրական լուր ունեմ բոլորիս համար` այն ԲԱՑԱՍԱԿԱՆ է։ Մեր պացիենտի բուժսպասարկման հետագա ընթացքը կկատարվի ըստ բժշկական ցուցումների։ Շնորհակալություն եմ հայտնում Առողջապահության համակարգի մեր գործընկերներին, […]

̰
Լավրովն ու Մամեդյարովը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է նաև Արցախի հարցը

16:21 14.04.2020

Ապրիլի 13-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳ նախարարությունից: Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների և արտաքին քաղաքական արդիական հարցեր՝ ներառյալ կորոնավիրուսի համավարակին և դրա հետևանքներին հակազդումը, ինչպես նաև կենսաբժշկական անվտանգության հարցեր: Քննարկվել են հնարավոր հետագա քայլերն Արցախի խնդրի […]

̰
Մինչև արտակարգ իրավիճակի ավարտը առողջապահության ոլորտի աշխատակիցները էլեկտրագնացքներով կերթևեկեն անվճար

14:48 14.04.2020

Ապրիլի 14-ից մինչև արտակարգ իրավիճակի ավարտը առողջապահության ոլորտի աշխատակիցները կունենան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու հնարավորություն: Ինչպես նշված է ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի համապատասխան հրամանում, տվյալ որոշումը կոչված է աջակցել ՀՀ առողջապահության նախարարությանը նոր կորոնավիրուսային վարակի հետ պայքարի գործում: Միջքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու համար հիմք է հանդիսանում բուժհաստատությունների ղեկավարության կողմից աշխատակիցներին տրված արտակարգ […]

̰
BACK_TO_TOP