TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+32.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Եթե չլինեին կանխարգելիչ միջոցառումները, այսօր կունենայինք 30 հազար վարակված անձ Երևանում և հարյուրավոր մահեր. Տիգրան Ավինյան

15:09 13.04.2020

Պարետ Տիգրան Ավինյանը Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ, որը հրավիրվել է արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու նախագիծը հաստատելու համար, ներկայացրել է այն պատկերը, որը կլիներ այսօր, եթե Հայաստանում ոչ մի կանխարգելիչ միջոցառում չիրականացվեր: Այս օրերի ընթացքում, ըստ Ավինյանի ներկայացրած պատկերի, միայն Երևանում արդեն վարակված կլիներ 30 հազար մարդ և արձանագրված կլինեին հարյուրավոր մահեր: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«10 միլիոն ծառ» տնկելու նախաձեռնությունը տեղափոխվել է 2021-ի վերջ

14:45 13.04.2020

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ որոշում է կայացվել «10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնության սահմանված թիրախին հասնելու ժամկետը տեղափոխել 2021թ. վերջ։ «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի՛ հայրենակիցներ Ինչպես գիտեք, Հայաստանում մեկնարկել է նախադեպը չունեցող «10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնությունը։ Մենք շարունակում ենք աշխատանքներ տանել այս կարևոր և լայնածավալ նախաձեռնության իրականացման ուղղությամբ։ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին նպատակ ունեինք […]

̰
Հարավային Կորեան COVID-19-ի թեստերի խմբաքանակ կուղարկի ԱՄՆ

14:18 13.04.2020

Հարավային Կորեայի երկու ընկերություն այս շաբաթ (ապրիլի 13-19-ը) կորոնավիրուսի թեստեր կուղարկի Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնում է Yonhap-ը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին: Նշվում է, որ այդ ընկերությունները ստացել են Միացյալ Նահանգների Պարենի և դեղերի վարչություն առաքելու թույլտվություն: Ամերիկյան կողմը պետք է ստանա թեստերը ապրիլի 14-ին: Ջոն Հոփկինսի համալսարանի վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում […]

̰
ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բժշկական հաստատությունների է փոխանցել բժշկական պարագաներ

13:13 13.04.2020

Ապրիլի 12-ին Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բժշկական հաստատությունների է փոխանցել բժշկական պարագաներ։ Բժշկական կենտրոնների ղեկավարները հայտնել են իրենց երախտագիտությունը հայ բժիշկներին տրամադրված բժշկական պարագաների և բժշկական հաստատություններում ամենօրյա ցուցաբերվող բժշկական օժանդակության համար։ «Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբիին բարձր է գնահատել […]

̰
Սոցիալական հեռավորության պահպանումը դիմակից լավ է պաշտպանում կորոնավիրուսից. ԱՀԿ ներկայացուցիչ

12:30 13.04.2020

ԱՀԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ դիմակը լիովին չի պաշտպանում: Եթե մարդիկ հեռավորություն չպաշտպանեն, ձեռքերը չլվանան, ապա «հաստատ կհիվանդանան» նույնիսկ դիմակ կրելու դեպքում:

̰
26 նոր դեպք, ևս 1 մահ. Արսեն Թորոսյանը նոր տվյալներ ներկայացրեց կորոնավիրուսի մասին

12:29 13.04.2020

Ացնող օրվա ընթացքում 26 նոր դեպք է գրանցվել, գումարային դեպքերի թիվը հասել է 1039-ի, կա 14 բուժված և դուրս գրված: Ցավոք, ունեցել ենք ևս մեկ մահվան դեպք, մահերի ընդհանուր թիվը 14 է: Այս պահին ակտիվ հսկողության տակ գտնվող 814 մարդ կա: Այս մասին այսօր` ապրիլի 13-ին, Կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: […]

̰
Դիահերձարանի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքներն ավարտված են․ ԱՆ փոխնախարար

11:51 13.04.2020

«Արդյո՞ք հատուկ մասնագետների բժշկական կոմիտե ստեղծելու ժամանակը չէ, որ ենթարկվի պարետին։ Երկրորդ՝ մնում եմ նույն կարծիքին, որ դիահերձումը պարտադիր է, թեկուզ կասկածելի դիահերձումը, և եթե չունենք, պետք է սարքվի»,-ԱԺ արտահերթ նիստի ժամանակ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին հարց ուղղեց պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նախարարն արձագանքեց. «Աշխատանաքները տարվում են դիահեձարանի վերանորոգման և ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանեցնելու համար, և […]

̰
Ակնկալվում է լրացուցիչ մասնագետներ ներգրավել ու լրացուցիչ մահճակալային ֆոնդ ստեղծել. արտահերթ նիստ ԱԺ-ում

11:35 13.04.2020

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է անցկացնում, որի օրակարգում երկու հարց է: Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է դրանց բովանդակությունը: «Առաջինը «Դեղերի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծն է, ինչպես գիտեք, արտակարգ դրության հայտարարմամբ սահմանափակվել են անմիջական շփում պահանջող մի շարք գործողություններ, որոնք էական խոչընդոտ են դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման կազմակերպման համար, ընկերությունները չեն կարողանում ստանալ […]

̰
Արցախում երեկ կորոնավիրուսի վարակով հաստատված քաղաքացին տեղափոխվում է Շուշիի բուժմիավորում

10:37 13.04.2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ նոր թեստավորումներ չեն իրականացվել: Երեկվա ընթացքում կորոնավիրուսի վարակով հաստատված քաղաքացին Շահումյանի շրջանի Քարվաճառի բուժմիավորումից այս պահին տեղափոխվում է Շուշիի բուժմիավորում: Նրա ընտանիքի 5 անդամները, ովքեր մինչ այս պահը ինքնամեկուսացված էին, տեղափոխվելու են մեկուսացման համար առանձնացված հաստատություն. նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, հիվանդությանը բնորոշ ախտանիշներ […]

̰
Բորիս Ջոնսոնն ապաքինումը կշարունակի իր առանձնատանը

10:02 13.04.2020

Նա իր աշխատասենյակից տեսաուղերձի միջոցով շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության բուժաշխատողներին իր կյանքը փրկելու համար:

̰
Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի բազմացումն արգելափակող դեղամիջոց․ bioRxiv

08:54 13.04.2020

Հակառետրովիրուսային Նելֆինավիր դեղանյութն ունակ է արգելափակել SARS-CoV-2-ի բազմացումը։ Նման եզրակցության են եկել  ճապոնացի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են bioRxiv գիտական էլեկտրոնային գրադարանում։ Գիտնականները ստուգել են հակառետրովիրուսային 9 դեղամիջոցների ազդեցությունը կորոնավիրուսի մասնիկների վրա։ Պարզվել է, որ ՄԻԱՎ-ի դեմ այլ դեղամիջոցների հետ օգտագործվող Նելֆինավիրն արդյունավետորեն կանգեցնում է վիրուսի բազմացումը՝ նույնիսկ փոքր չափաբաժնի կիրառման դեպքում։ Փորձագիտական եզրակացության մեջ […]

̰
ԱՀԿ-ն տանը հակասեպտիկ պատրաստելու բաղադրատոմսեր է ներկայացրել

23:56 12.04.2020

Հակասեպտիկի պատրաստման համար ավելի լավ է օգտագործել ալկոհոլի, ջրածնի պերօքսիդի, գլիցերինի և թորած ջրի կամ սառեցված եռացրած ջրի լուծույթ: Այդպիսի բաղադրատոմս առաջարկել է ԱՀԿ՝ հայտնում են Ռուսաստանի ԱԻՆ-ի կայքում: ԱՀԿ հակասեպտիկ պատրաստելու 2 տարբերակ է առաջարկում: Առաջին տարբերակի համար պետք է վերցնել 830 միլիլիտր էթանոլ ՝ 99 տոկոս կոնցենտրացիայով, 40 միլիլիտր ջրածնի պերօքսիդ (3 տոկոս), […]

̰
Օդեսայում բնակիչները կարանտինը խախտել են մուլտֆիլմերի հերոսների հագուստներով

23:51 12.04.2020

Հումորով հայտնի Օդեսայի բնակիչները կարանտինի ժամանակ զբոսնելու օրիգինալ ձև են գտել: Տեղական «СЬОГОДНИ» հրատարակչության հաղորդմամբ՝ քաղաքի բնակիչներն իրենց հատուկ հումորով են պատասխանել քաղաքի իշխանությունների որոշմանը: Կարանտինի ընթացքում Օդեսայի բնակիչներին թույլատրվել է փողոց դուրս գալ ընտանի կենդանիների հետ: Օդեսայի հնարամիտ քաղաքացիները յուրովի էին արձագանքել քաղաքապետի որոշմանը և փողոց էին դուրս եկել զբոսնելու հայտնի «Մաշան և արջը» […]

̰
Ճիշտ ախտորոշումը սկսվում է ճիշտ նմուշառումից. Արսեն Թորոսյան

23:22 12.04.2020

  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է. «Ճիշտ ախտորոշումը սկսվում է ճիշտ նմուշառումից։ Կորոնավիրուսային հիվանդության տարածման այս օրերին Առողջապահության ազգային Ինստիտուտ/ National Institute of Health, Armenia-ի դերը անգնահատելի է բուժաշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացման և վերամասնագիտացման գործում»:  

̰
Ջոնսոնը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հղել է առաջին տեսաուղերձը. Gazeta

20:09 12.04.2020

It is hard to find the words to express my debt to the NHS for saving my life. The efforts of millions of people across this country to stay home are worth it. Together we will overcome this challenge, as we have overcome so many challenges in the past. #StayHomeSaveLives pic.twitter.com/HK7Ch8BMB5 — Boris Johnson #StayHomeSaveLives […]

̰
Երեկ իրականցվել են ռեկորդային թվով ՊՇՌ հետազոտություններ՝ թվով 680 նմուշի. Արսեն Թորոսյան

16:32 12.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել է. «Նկարում Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղն է, որտեղ արդեն 2 օր է իրականացվում են Կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ։ Մասնաճյուղն ունի կենսաանվտանգության պահանջվող մակարդակ և ապահովված է սարքավորումներով ու կադրային ներուժով։ Այն այս պահին սպասարկում է Լոռու […]

̰
Հայտնի են այն մթերքները, որոնք պետք են օրգանիզմին կարանտինի ժամանակ. The Times Hub

14:30 12.04.2020

Հարվարդի հանրային առողջության դպրոցի սննդաբան, Նավարայի համալսարանի կանխարգելիչ բժշկության պրոֆեսոր Միգուել Մարտինես-Գոնսալեսն ասում է, թե որ մթերքներն է անհրաժեշտ գնել կարանտինի ժամանակ, գրում է The Times Hub-ը: Փորձագետը նշել է, որ տանը գտնվելիս մարդիկ հաճախ զգում են ինչ-որ բան ուտելու ցանկություն, ուստի կարևոր է պահպանել որոշակի սննդակարգ, մասնավորապես՝ միջերկրածովյան: Որպեսզի կարանտինը չազդի գոտկատեղի չափերի վրա, […]

̰
Կորոնավիրուսի դեմ պայքարի այս առողջապահական համակարգը կարող է «չօգտագործված» մնալ, եթե մենք մնանք տանը. Արսեն Թորոսյան

12:01 12.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Վերջին մեկ ամսում «կայծակնային» արագությամբ ձևավորված Կորոնավիրուսի դեմ պայքարի այս առողջապահական համակարգը կարող է «չօգտագործված» մնալ, եթե մենք մնանք տանը»,-նշել է նա։

̰
Ճամպրուկում ո՞ր իրն է անփոխարինելի

11:25 12.04.2020

Անհայտ ուղեկցորդուհին նշել է, որ ճամպրուկի ամենափոխարինելի իրը սնուցող դիմակն է: Համապատասխան քննարկումը տեղի է ունեցել Reddit- ում, գրում է Express-ը: Գրառման հեղինակը բացատրել է, որ մշտական ​​թռիչքները բացասաբար են անդրադառնում մաշկի վիճակի վրա, ինչի կապակցությամբ ճանապարհորդելիս նա միշտ իր հետ որոշակի միջոցներ է վերցնում՝ մաշկի խոնավության անհրաժեշտ մակարդակը պահպանելու համար: «Իմ պայուսակի մեջ միշտ […]

̰
Հայտնաբերվել է քաղցկեղի դեմ բնական դեղամիջոց

23:59 11.04.2020

Հարավային Կարոլինայի բժշկական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ծովային սպունգների կողմից արտադրած մանզամին A նյութը դադարեցնում է քաղցկեղի բջիջների աճը: Այս ծովային բնակիչները հիմնականում գտնվում են Ինդոնեզիայի Մանադո ծովածոցում: Այս մասին հաղորդում է MedicalXpress-ը։ Գիտնականները փորձ են անցկացրել՝ ուսումնասիրելով մանզամին A- ի ազդեցությունը քաղցկեղի բջիջների վրա արգանդի վզիկի քաղցկեղի չորս տարբեր բջջագծերի վրա: Պարզվել է, […]

̰
Տանը չմնալու պաճառները կարող են ամեն օր ավելանալ․ համավարակի տարածումը՝ նույնպես… Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

23:48 11.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տանը չմնալու պաճառները կարող են ամեն օր ավելանալ․ համավարակի տարածումը՝ նույնպես․․․ Կրեատիվ լուծման համար շնորհակալություն եմ հայտնում Doping Creative Agency-ին և բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցեցին հոլովակի ստեղծմանը։ #ՄնաՏանը #ԿոտրիրՏեմպը #ՀարթեցրուԿորը #ՓրկիրԿյանքեր»:

̰
Կորոնավիրուսը հաղթահարած 99-ամյա ծեր կինը բուժման գաղտնիքը համարում է քաղցրավենիքը

23:15 11.04.2020

Մեծ Բրիտանիայի 99-ամյա բնակչուհին 5 օրվա ընթացքում բուժվել է կորոնավիրուսից և կատակել է, որ քաղցրավենիքի հանդեպ սերը առողջացման գաղտնիքն է: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Մարտի վերջին 99-ամյա բուժքույր, խնամակալ Ռիտա Ռեյնոլդսը նկատել է, որ իր հիվանդը կորցրել է ախորժակը, շնչառության հետ կապված խնդիրներ են առաջացել, թուլություն, և նա շտապօգնություն է կանչել: Բժիշկները զննել […]

̰
Վրաստանում Ազգային բանկը նոր թղթադրամներ է տրամադրում բանկերին

21:40 11.04.2020

Վրաստանի Ազգային բանկը հերթական անգամ հորդորել է  բնակչությանը առավելագույնս օգտվել անկանխիկ վճարման եղանակներից: Բանկը նոր թղթադրամներ է փոխանցել առևտրային բանկերին, որոնք շրջանառության  մեջ եմ մտնում նախորդների փոխարեն: Մարտի 21-ից  շրջանառությունից ստացված թղթադրամները, նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով, տեղադրվել   են դրամարկղային կենտրոնում և 14 օր կպահվեն առանձին վայրում: Վարակաբանները խորհուրդ են տալիս թղթադրամներն արդուկել, կամ ախտահանող […]

̰
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 242 դեպք․ նրանցից 57-ն առողջացել են

21:11 11.04.2020

Վրաստանի պաշտնական stopcov.ge կայքի վերջին տվյալներով՝ Վրաստանում կա կորոնավիրուսի հաստատված 242 դեպք: Նրանցից 57-ը ապաքինվել է: Կորոնավիրուսի հետևանքով երկրում 3 մարդ է մահացել: Միևնույն ժամանակ, 4856 քաղաքացի գտնվում է կարանտինային ռեժիմում, իսկ 370-ը` հիվանդանոցային հսկողության ներքո:

̰
Կորոնավիրուսը չի նահանջում. ի՞նչ միջոցներ են ձեռնարկում պետությունները վիրուսի դեմ պայքարում

20:20 11.04.2020

Կորոնավիրուսը չի նահանջում: Վարակի տարածումը կանխելու նպատակով տարբեր պետություններ մշակել են վիրուսի դեմ պայքարի իրենց մեխանիզմները: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Վարակակիրներին տեղափոխող մի քանի տասնյակ ՇՕ մեքենա Մոսկվայում մնացել է խցանման մեջ

17:17 11.04.2020

Ռուսաստանցի օգտատերերը համացանցում են տեղադրել տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են շտապօգնության մի քանի տասնյակ մեքենաներ մնացել խցանման մեջ։ Արտակարգ իրավիճակների ոլորտի անանուն աղբյուրները մամուլին հաստատել են, որ այդ մեքենաները տեղափոխում էին այն մարդկանց, որոնց մոտ կորոնավիրուսի վարակի առկայություն է կասկածվում, փոխանցում է Lenta.ru-ն։

̰
Մարդիկ առավել պատասխանատվությամբ են վերաբերվում խնդրին. Տավուշի մարզպետը մանրամասներ է հայտնել SHANTNEWS-ին

17:13 11.04.2020

Տավուշի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 6-ն են: Ըստ մարզպետ Հայկ Չոբանյանի՝ մարզում օրեցօր նվազում է անցակետերի եռուզեռը, իսկ մարդիկ առավել պատասխանատվությամբ են վերաբերվում խնդրին: Մանրամասները՝  հեռախոսազրույցում:

̰
Բժիշկը պատմել է՝ որքան ժամանակ են վարակակիրները շարունակում վարակիչ լինել. RIA Novosti

17:00 11.04.2020

Պացինտները, որոնք կորոնավիրուսով վարակվելուց հետո հաղթահարում են հիվանդությունը, շարունակում են տևական ժամանակ վարակիչ մնալ։ Այս մասին հայտնում է ռուսական RIA Novosti-ն՝ հղում անելով Սանկտ Պետերբուրգի համաճարակաբանական և միկրոբիոլոգիական ուսումնասիրությունների կենտրոնի մասնագետ Ալեքսանդր Սեմենովին։ Բժիշկը պարզաբանել է, որ որքան ավելի ծանր է պացիենտը տանում հիվանդությունը, այնքան ավելի երկար է նա շարունակում մնալ վարակիչ շրջապատի համար։ Ըստ […]

̰
Գեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. մարզպետը մանրամասներ է հայտնել SHANTNEWS-ին

16:51 11.04.2020

Գեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը վարակակրի վերաբերյալ մանրամասներ է հայտնել SHANTNEWS-ին: «Մեր պացիենտը 1986թ. է ծնվել, ունեցել է որոշակի խնդիրներ՝ կապված երիկամների հետ, նաև ունեցել է միակողմանի թոքաբորբ: Մի քանի օր բուժվել է մեր բուժհաստատություններից մեկում: Թոքաբորբի հետ կապված՝ բավական դրական դինամիկա է եղել, բայց ցավեր է ունեցել […]

̰
Մալաթիա-Սեբիաստիայում գտնվող հիվանդանոցի կոյուղին կարգի է բերվել

14:00 11.04.2020

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է, որ Բաբաջանյան 21 հասցեում  գտնվող հիվանդանոցային համալիրի երկու մասնաշենքը երկար տարիներ չէր գործում: Դրանց տեխնիկական վիճակը համապատասխանում էր կարգավիճակին: Նշվում է, որ հատուկ մեքենամեխանիզմների օգնությամբ մաքրվել է տարիներ շարունակ աղբով լցված ու լքված 14 դիտահոր: «Հիվանդանոցային համալիրի կոյուղին աշխատանքային վիճակում է»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

̰
BACK_TO_TOP