11:04 10.04.2020
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացի կա, նրանցից 2-ն ունեն ջերմություն: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Նրանք առնչվում են Միրիկ գյուղում արձանագրված դեպքի հետ: 6 քաղաքացիներից էլ փորձանմուշ է վերցվել և ուղարկվել հետազոտության: Եվս 3 քաղաքացուց փորձանմուշ է վերցվել ավելի ուշ: Միրիկն ու հարակից համայնքները […]
11:00 10.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 937 դեպք (ապրիլի 9-ի դրությամբ՝ 921)։ Գրանցվել է մահվան 11 դեպք։ Ունենք 149 առողջացած (ապրիլի 9-ին՝ 138)։ Ներկայում փաստացի բուժում է ստանում 777 պացիենտ։ Անցկացված 5160 թեստի պատասխան եղել է բացասական։
09:57 10.04.2020
Կորոնավիրուսային վարակն առանց ախտանշանների անցկացրած մարդկանցից շատերի մոտ արձանագրվել են թոքերի վնասվածքներ: Այս մասին հայտնել են ճապոնացի գիտնականները, ովքեր ուսումնասիրել են Diamond Princess զբոսանավում կորոնավիրուսով վարակված ուղևորների համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգիական միության պորտալին։ Նավում վարակված 104 մարդկանցից 76-ի մոտ հիվանդությունն ընթացել է առանց ախտանշանների։ Սակայն […]
23:13 09.04.2020
Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Երևանի հատուկ կարանտինային վայրերից մի քանիսի մասին։ Այո, սա Հայաստանն է, որտեղ լավագույն պայմաններն են ստեղծվում կարանտինում գտնվող և թեստավորման պատասխաններին սպասող քաղաքացիների համար։ Նույնիսկ անհամեմատելի է այլ երկրների հետ»:
22:27 09.04.2020
Սովարական պայմաններում նոր պատվաստանյութերի և դեղորայքի մշակումը տարիներ կտևեր, սակայն դեղագործական ընկերությունները շտապում են սեղմել այս ժամանակահատվածը:
21:59 09.04.2020
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ Ամալ Քլունին, ավելի քան միլիոն դոլար են նվիրաբերել՝ ի աջակցություն կորոնավիրուսի պանդեմիայից տուժածների: Այս մասին հայտնում է M24.ru-ն: Այդ գումարից 300 հազար դոլարը կհատկացվեն բրիտանական առողջապահության ազգային համակարգին, Լիբանանում բարեգործական հիմնադրամին, նաև իտալական Լոմբարդիայի հիվանդանոցներին. այս քաղաքն ամենից շատ էր տուժել կորոնավիրուսից: Եվս 500 հազար դոլար կուղղվի Motion […]
20:13 09.04.2020
Ռուսաստանում մինչ օրս կորոնավիրուս է հաստատվել 10.131 հոգու մոտ, որոնցից 698-ը բուժվել է, 76-ը՝ մահացել:
19:43 09.04.2020
Չայապհում նահանգում կա կորոնավիրուսի ընդամենը 4 դեպք, որոնցից մեկը կրկնակի հիվանդացած կինն է:
19:22 09.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ինֆոգրաֆիկա է ներկայացրել, որում երևում է, թե «մենք որտեղ ենք գտնվում: «Մեր դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք: Դրականն այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է, քան հավաքական […]
19:11 09.04.2020
Թաքցնո՞ւմ է արդյոք Թուրքիան կորոնավիրուսով հիվանդների իրական թիվը: Այս և այլ թեմաների շուրջ է քննարկումը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները՝ տեսանյութում:
19:05 09.04.2020
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են հիվանդանոցներից մեկի բուժքույրերն ու բուժակները միացել հայտնի պարային թրենդին: Մանրամասները՝ տեսանյութում:
17:51 09.04.2020
Ի՞նչ հարցեր են քննարկվել այսօր ՀՀ կառավարության նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:45 09.04.2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի թեստավորման արդյունքը եղել է դրական: Նրանցից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, որը ապրիլի 2-ից արդեն ինքնամեկուսացվել էր: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է, որի անհատական քարտի լրացման ժամանակ պարզվել է, որ եկել է ռիսկային բնակավայրից: Այդ քաղաքացին ևս, մինչ […]
17:25 09.04.2020
Ռուսաստանի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չօգտագործել օդափոխիչ-օդորակիչները։ Այս մասին հայտնում է ռուսական Lenta.ru կայքը։ Հրապարակման համաձայն՝ օդափոխիչների աշխատանքի հետևանքով օդում վարակների խտությունն ավելանում է, ինչն արդեն իսկ մեծացնում է վարակման հավանականությունը։ Минздрав России посоветовал не использовать кондиционеры. Они способствуют поддержанию высоких концентраций инфекции в воздухе и тем самым повышают риск инфицирования pic.twitter.com/LHTlFuFvhe — Лента.ру […]
17:01 09.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված են կտորե դիմակների օգտագործման կանոնները։ Մասնավորապես նշվում է, որ այն պետք է պատրաստված լինի մի քանի շերտից, պետք է սերտ դիպչի դեմքին՝ թույլ տալով անարգել շնչել։
16:50 09.04.2020
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ԱԱՏՄ աշխատակիցները շարունակում են մշտադիտարկման աշխատանքները արտակարգ դրության պայմաններում աշխատելու թույլտվություն ունեցող տնտեսվարողների շրջանում: Հաշվի առնելով մեծաքանակ աշխատողներ ունենալու հանգամանքը՝ ապրիլի 6-ին, 7-ին և 8-ին ԱԱՏՄ-ն մշտադիտարկման աշխատանքներ է իրականացրել «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում: Տնտեսվարողի մոտ դիտարկվել է աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վիճակը։ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների աշխատակիցները շարունակում […]
16:35 09.04.2020
Իսպանիան շուտով կսկսի մի փոքր մեղմացնել երկրում գործող սահմանափակումները: CNN-ի փոխանցմամբ՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակը հասել է իր գագաթնակետին և արդեն կարող է սկսվել դեէսկալացիայի գործընթացը: Սանչեսը, միևնույն ժամանակ, նախազգուշացրել է, որ մարդիկ նորմալ կյանքին պետք է վերադառնան աստիճանաբար: Լրատվամիջոցը փոխանցում է, որ Իսպանիայի վարչապետը նաև ասել է, որ […]
16:13 09.04.2020
BBC News-ը տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով կորոնավիրուսով հիվանդների հետ բրիտանացի բժիշկների աշխատանքը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Լրագրողն աշխատում է վերակենդանացման բաժանմունքում. նա բժիշկների վիճակը համեմատել է առաջնագծում գտնվող զինվորների հետ: Բժիշկները խոսել են աննախադեպ ծանրաբեռնվածության մասին և կոչ արել հետևել խորհուրդներին կորոնավիրուսով վարակման դեպքերը նվազեցնելու համար:
15:42 09.04.2020
Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսով վարակվածների 5 տոկոսը՝ 150 մարդ, ներկայացնում է արքայական ընտանիքը։ Այս մասին հայտնի է դարձել NY Times պարբերականին։ Արքայական ընտանիքին սպասարկելու համար արքունական հիվանդանոցում արդեն 500 VIP տեղ են նախապատրաստել։ Ընտանիքի վարակակիրներից միայն մեկի վիճակն է ծանր։ Ինքը՝ Սալման արքան, որ 84 տարեկան է, այդպիսով խոցելի խմբում է, ինքնամեկուսացել է թագավորությանը պատկանող կղզիներից […]
15:15 09.04.2020
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հովանու ներքո գործող Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Պ․ Քլյուգեն համացանցի միջոցով մամուլի ասուլիս է կազմակերպել, որի ընթացքում խոսել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով Եվրոպայում տիրող իրավիճակի մասին։ Այս մասին փոխանցել է Ermenihaber-ը։ Ի թիվս այլ երկրների՝ Հանս Պ․ Քլյուգեն անդրադարձել է նաև Թուրքիային՝ մասնավորապես ասելով. «Թուրքիայում անցած շաբաթ վարակի […]
14:30 09.04.2020
«ԱՄՆ-ում գտնվող վրացի դպրոցականներին վաղը հատուկ չվերթով կտեղափոխենք Վրաստան»: Այս մասին լրագրողներին ասել է վարչապետ Գիորգի Գախարիան, փոխանցում է imedinews.ge-ն։ «Մենք մեկ շաբաթ, 10 օր շարունակ աշխատում էինք և համատեղ որոշում կայացրեցինք, որ ԱՄՆ-ում գտնվող 79 վրացի դպրոցականներին հայրենիք վերադարձնենք հատուկ միջոցներով: ԱՄՆ կառավարությունը Դոհայից կկազմակերպի չվերթ Վրաստան, իսկ վրացական կողմը կապահովի Դոհայից աշակերտների հայրենիք […]
13:50 09.04.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ապրիլի 8-ի դրությամբ Արարատի մարզում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այս պահին 179 է։ «Ցավով տեղեկացա, որ առավոտյան Արտաշատի բժշկական կենտրոնում մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես […]
13:38 09.04.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հայտնելով, որ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը, որով աջակցություն կստանան միկրոբիզնեսի ռեժիմում գործող տնտեսվարող սուբյեկտները: Շահառուների թիվը կազմում է մոտ 6000։ Միանվագ աջակցության առավելագույն չափը՝ 136 հազար դրամ։ Պատգամավորը մանրամասնել է, […]
13:08 09.04.2020
Միացյալ Նահանգներում այս պահի դրությամբ կորոնավիրուսից մահացել է 14 հազար 797 մարդ, Իսպանիայում՝ 5-ով պակաս՝ 14 հազար 792 մարդ։ ԱՄՆ-ի տվյալներն այսօր գերազանցել են Իսպանիային, և դա կշարունակվի, քանի որ ԱՄՆ-ում օրական մոտ 2000 մարդ է մահանում, Իսպանիայում՝ մի քանի հարյուր։ Worldometer կայքը, որ առցանց ներկայացնում է բոլոր երկրների պաշտոնական տվյալները, հիշատակում է, որ այնուամենայնիվ […]
11:43 09.04.2020
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն իսկ բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ: Վարչապետի խոսքով՝ այս թիվը նախատեսվածի 10 տոկոսից էլ պակաս է, ընթացքում կլրացվի: Փաշինյանը հայտնել է նաև, որ վաղվանից ավելի շատ մարդկանց կթեստավորեն: Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։
11:39 09.04.2020
Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ԶՈՒ-ն ծառայությունը կշարունակի զորանոցային պայմաններում, հայտնում է apsny.ge-ն: Վրաստանի ԶՈՒ-ն զորանոցային ծառայության է անցել մարտի 21-ից`Վրաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո: ՊՆ փոխանցմամբ՝ ռազմակայաններում գործում են անվտանգության խիստ կանոններ, ստորաբաժանումների մուտքն ու ելքը սահմանափակված է: Ճաշարաններն ու զուգարաններն ախտահանվում են: Բանակը շուրջօրյա հերթապահություն է իրականացնում երկրի 9 քաղաքների ելքերում ու մուտքերում։ […]
11:12 09.04.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ապրիլի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնոավիրուսային հիվանդության 28 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը այս պահին կազմում է` 921: Վիճակագրությունից դուրս էին մնացել հաստատված 12 դեպք,որոնք արձանագրվել են վերջին 40 օրվա ընթացքում, երբ վիճակագրությունը չէր վարվում էլեկտրոնային համակարգի միջոցով: Այս պահին համակարգը ավտոմատացված է […]