16:51 11.04.2020
Գեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը վարակակրի վերաբերյալ մանրամասներ է հայտնել SHANTNEWS-ին: «Մեր պացիենտը 1986թ. է ծնվել, ունեցել է որոշակի խնդիրներ՝ կապված երիկամների հետ, նաև ունեցել է միակողմանի թոքաբորբ: Մի քանի օր բուժվել է մեր բուժհաստատություններից մեկում: Թոքաբորբի հետ կապված՝ բավական դրական դինամիկա է եղել, բայց ցավեր է ունեցել […]
14:00 11.04.2020
«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է, որ Բաբաջանյան 21 հասցեում գտնվող հիվանդանոցային համալիրի երկու մասնաշենքը երկար տարիներ չէր գործում: Դրանց տեխնիկական վիճակը համապատասխանում էր կարգավիճակին: Նշվում է, որ հատուկ մեքենամեխանիզմների օգնությամբ մաքրվել է տարիներ շարունակ աղբով լցված ու լքված 14 դիտահոր: «Հիվանդանոցային համալիրի կոյուղին աշխատանքային վիճակում է»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:
11:44 11.04.2020
«Նորք» ԻԿՀ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է լուսանկար, որում հոգեբանական ծառայության թիմն է: «Մեր երկրում COVID-19 համավարակի տարածման առաջին իսկ օրից այս թիմը մեծագույն նվիրումով ու հոգատարությամբ կատարում է իր մասնագիտական ու մարդասիրական առաքելությունը: Թիմի անդամների մի մասն իրենց ծառայությունն իրականացնում են հիվանդանոցում, իսկ մյուսները` առցանց եղանակով կամ այլ բաժանմունքներում: Որակյալ մասնագիտական կարողություններով ու մարդկային դրական […]
11:14 11.04.2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի (Քարվաճառի քաղաքացու) առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, քանի որ ունի ուղեկցող հիվանդություններ. մյուսների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացման մեջ գտնվող 9 քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսային վարակին բնորոշ ախտանիշներ չկան: Քարվաճառի վարակված քաղաքացու շփման շրջանակը ճշտված է. թեստավորման համար նմուշառում է […]
11:06 11.04.2020
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին նախարարը երեկ հայտարարել էր։ 86-ամյա և 81 ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։ Ունենք կորոնավիրուսային […]
11:02 11.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 966 դեպք (ապրիլի 10-ի դրությամբ՝ 937)։ Գրանցվել է մահվան 13 դեպք։ Ունենք 173 առողջացած (ապրիլի 10-ին՝ 149)։ Ներկայում փաստացի բուժում է ստանում 780 պացիենտ։ Անցկացված 5144 թեստի պատասխան եղել է բացասական։
08:43 11.04.2020
Չինաստանը պաշտոնապես դադարել է շներին համարել ուտելի կենդանիներ: Նման կարգադրություն է արել Գյուղատնտեսության նախարարությունը: Այդ որոշման վրա ազդել է երկրում կորոնավիրուսի բռնկումը, գրում է Reuters-ը: Գերատեսչությունը հրապարակել է ընտանի կենդանիների թարմացված ցուցակը: Դրանում ներառված են խոշոր եղջերավոր կենդանիները, խոզերը, թռչյունները, ուղտերը: Արգելքը կգործի մայիսի 1-ից։ Նշվում է, որ նախկինում շան ու կատվի միս ուտելու արգելքը […]
23:42 10.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորիոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Ահա թե ինչպես է աշխատում սոցիալական հեռավորության պահպանումը… #ՄնաՏանը #ԿոտրիրՏեմպը #ՀարթեցրուԿորը»:
22:55 10.04.2020
Միլիարդատեր և բարերար Բիլ Գեյթսը կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված կանխատեսում է բարելավում: Գործարարն այս մասին ասել է CNBC- ին: Պատասխանելով COVID-19 գլոբալ համաճարակի ավարտի մասին հարցին՝ Գեյթսը նշել է, որ դրա համար, մասնավորապես, ամերիկացիները պետք է աշխատեն միասին՝ բուժման համար պատվաստանյութ փնտրենև կարանտին պահպանեն: Ըստ նրա՝ քաղաքացիները կկարողանան վերադառնալ նորմալ կյանք մայիսի վերջին կամ հունիսին: […]
21:50 10.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ կառավարությանն առաջարկելու են արտակարգ դրությունը երկարացնել: Նախարարն ասել է, որ չպետք է զգոնությունը կորցնել, բնականոն կյանքին վերադառնալը դեռ ժամանակ կպահանջի: Մանրամասները՝ տեսանյութում։
21:26 10.04.2020
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին կտրամադրի 20 հազար թեստ կորոնավիրուսը ախտորոշելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի տնօրեն Աննա Պոպովան։ «Ռուսաստանը մոտ ժամանակներս Եվրասիական տնտեսական միության երկրներին կփոխանցի թեստ-համակարգեր կորոնավիրուսի ավելի քան 50 հազար հետազոտություն անցկացնելու համար: Բացի այդ, Հայաստանին ապրիլի 10-ին 20 հազար ռեագենտ է փոխանցվելու հետազոտությունների […]
21:05 10.04.2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 2 ամսական երեխայի վիճակը բավարար է։ Այդ մասին SHANTNEWS-ին հայտնել են առողջապահության նախարարությունից։ Առհասարակ ինչպիսի՞ն է իրավիճակը աշխարհում՝ առողջացածների մասով։ Կորոնավիրուսից բուժվածների տարիքային շրջանակը տարբեր է՝ մի քանի ամսականից մինչև 100 տարեկանից բարձր։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/1386758844845750/
20:40 10.04.2020
«Մենք առաջին իսկ օրերից բոլոր շրջաններում բուժհիմնարկներում առանձնացրել ենք մեկուսարաններ, առանձին բժշկական հիմնարկներ: Կա նաև առանձին բժշկական հիմնարկ․ այն նախատեսված է, Աստված մի արասցե, ավելի ծանր դեպքերի համար: Ունենք առանձնացված օպերատիվ շտաբի կողմից հյուրանոցային համալիրներ: Մեր հնարավորության չափով պատրաստ ենք դիմայակել, բայց այս պահին համարում եմ, որ պիկը կանխատեսելը վաղ է, ամեն ինչ անում ենք, […]
20:37 10.04.2020
Նախկին՝ բնականոն կյանքին երկար ժամանակ վերադարձ չի լինի: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Երկար ասելով՝ նկատի ունեմ առնվազն 1-2 տարի»,- ասաց Թորոսյանը: Անդրադառնալով այս ընթացքում թույլ տրված սխալների մասին հարցին՝ Թորոսյանը պատասխանեց. «Չեմ վարանում իմ սխալներն ընդունել, եթե այդպիսիք եղել են, ու ինքս էլ ուղղում եմ, օրինակ՝ դիմակների […]
20:21 10.04.2020
Արցախում տիրող իրավիճակի մասին այսօր ասուլիս է տվել առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը: Նա տեղեկացրել է, որ այսօրվա դրությամբ՝ կորոնավիրուսով վարակված 5 հաստատված դեպք կա: Արցախի նախագահի գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, և Արցախի 4 անցակետերում տեղակայվել են շուրջօրյա հսկողություն իրականացնող բժշկական բրիգադներ: Առաջին դեպքը մարտի 30-ին է գրանցվել: Քաղաքացին եկել է Քաշաթաղի շրջանից: 2 օր […]
19:52 10.04.2020
Թբիլիսիի Վախթանգ Բոչորաշվիլիի կլինիկա է տեղափոխվել կորոնավիրուսով հիվանդ 3 նոր պացիենտ, մեկը 6 տարեկան է: Տեղեկացնում է aliq.ge-ն: Մեկը Վրաստանի ազգային բանկի կլաստերից (վարակված խումբ) է, երկուսը՝ Բաթումի դեպքերի հետ են կապված: Հիվանդներից մեկը 30-ամյա տղամարդ է, նրա վիճակը բավարար է: Հիվանդացել է նաև երեխայի 40-ամյա մայրը, նրանց վիճակը ևս կայուն է: Ընտանիքի մյուս անդամները՝ […]
19:46 10.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ կառավարությանն առաջարկելու են արտակարգ դրությունը երկարացնել: Նախարարն ասել է, որ այս ընթացքում չպետք է զգոնությունը կորցնել, բնականոն կյանքին վերադառնալը դեռ ժամանակ կպահանջի: Թորոսյանը պատասխանել է նաև SHANTNEWS-ի հարցին, թե հեռախոսով տեղորոշելու օրենքի ուժի մեջ մտնելը որքանով է արդյունավետ եղել: Մանրամասները՝ տեսանյութում։
17:41 10.04.2020
Լոռու մարզպետարանից հայտնում են՝ ՀՀ պետության աջակցությամբ Թուրքիայից ավտոբուսներով Հայաստան տեղափոխված թվով 73 ՀՀ քաղաքացիները 14 օր կմեկուսացվեն Լոռու մարզի բարձրակարգ հյուրանոցներում: «Նրանց մարզի ղեկավարի հանձնարարությամբ դիմավորել են մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանը և Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը: Անմիջապես իրականացվել է քաղաքացիների բուժզննում, ջերմաչափում, և նրանք մեկուսացվել են հյուրանոցային սենյակներում: Բոլոր ծախսերը հոգում […]
17:40 10.04.2020
«Ամերիկայի ձայնը» հայտնում է, որ նոր՝ ժամանակակից հիվանդանոց կառուցելու համար Կատարն օգնություն է ուղարկել Իտալիա:
17:35 10.04.2020
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ օրվա ընթացքում թեստավորված անձանցից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբ ֆեյսբուքյան էջում։ Նշվում է, որ առաջին վարակակիրը Միրիկ համայնքի հաստատված դեպքով բնակչի ընտանիքի անդամ է (առողջական վիճակը գնահատվում է բավարար), երկրորդը՝ երկկողմանի թոքաբորբով, էպիդեմիոլոգիական անամնեզով, Հանրապետական բժշկական կենտրոն ընդունված Շահումյանի […]
16:43 10.04.2020
Թեև վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը Հայաստանում նվազում է, սակայն նկատելի է աղբյուրների բազմազանություն: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Սակայն չպետք է թուլանալ ու լինել ավելի հանգիստ: Դա նաև հետևանք է արտակարգ դրության և արտակարգ դրության վերջին 2 շաբաթվա ավելի խիստ սահմանափակումների ռեժիմի, սակայն դա պահպանման կարիք […]
16:29 10.04.2020
Առողջապահության նախարարությունը լուսանկար է հրապարակել, որում հաջորդականությամբ նշված են գործողություններ՝ տան պայմաններում կտորե պաշտպանիչ դիմակ կարելու համար։ https://www.facebook.com/ministryofhealthcare/photos/a.1455069768067481/2609687999272313/?type=3&theater
14:22 10.04.2020
Ինչպե՞ս է Կոտայքի մարզում իրականացվում կորոնավիրուսի դեմ պայքարը։ Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հեռախոսակապի միջոցով SHANTNEWS-ին մանրամասներ է հայտնել, թե հիվանդությունը ե՞րբ և ինչպե՞ս տարածում գտավ մարզում, ի՞նչ իրավիճակում են հիմա և ի՞նչ հագեցվածությամբ են գործում մարզի բժշկական կենտրոններն ու մեկուսացման վայրերը։ Մանրամասները՝ աուդիոմեջբերման մեջ:
14:12 10.04.2020
«Մենք այսօրվանից ընդլայնել ենք ինքնամեկուսացածների ցանկերը, ընդգրկել ենք կասկածի տակ գտնվող բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբ ախտորոշում ունեցող բոլոր անձանց, ցուցումներով հղիներին կասկածելի դեպքերով, ցուցումները միշտ ուժի մեջ են, եթե կա կոնտակտ հիվանդացած մարդու հետ, կլինիկական ցուցում կա անելու, դա բարդ է»,- այսօր ԱԺ-ում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա զեկուցում էր 2019-ի ոլորտի կատարողականը, սակայն […]
12:30 10.04.2020
Մի քանի օրվա ընթացքում COVID-19-ով վարակվածների թիվը Ռուսաստանում ավելացել է 1786-ով և հասել 11917-ի: Այս մասին լրագրողներին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, հայտնում է RIA Novosti-ն: «Վերջին օրերին Ռուսաստանի Դաշնությունում նոր տեսակի կորոնավիրուսի հաստատված դեպքերն ավելացել են 1786-ով 57 շրջաններում»,- ասված է հաղորդագրության մեջ:
11:30 10.04.2020
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի խոսնակ Ծովինար Խաչատրյանը տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով. «Ախտահանում են շտապօգնության մեքենան՝ կորոնավիրուսով պացիենտ ընդունելուց հետո»:
11:26 10.04.2020
From #Armenia’s?? official residence in #Canada??to yours, I wish you and your families safety and good health. It’s an especially good day to stay home in @ottawacity #StayHomeCanada pic.twitter.com/DQxSh1Ded2 — Anahit Harutyunyan (@HaAnahit) April 9, 2020 Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը Twitter-ում գրառում է կատարել: «Կանադայում Հայաստանի պաշտոնական նստավայրից ձեզ և ձեր […]
11:07 10.04.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։ Ապրիլի 9-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ»։