23:15 07.04.2020
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրել է նմուշառման մոբիլ համակարգը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա։
20:46 07.04.2020
Մի կողմից մայրության ու գեղեցկության տոնն է, մյուս կողմից էլ կորոնավիրուսը։ Եվ ահա այս պայմաններում բժիշկները կորոնավիրուսով հիվանդ իրենց պացիենտներին շնորհավորելու այլընտրանքային տարբերակին են դիմել՝ հեռահար։
19:22 07.04.2020
Բոլոր երկրներում պետությունն է օգնում իր քաղաքացիներին, բացի Թուրքիայից, որի իշխանությունները տարբեր ձևաչափի ճնշումներ բանեցնելով փորձում են նույնիսկ այս դժվարին օրերին աղքատ խավից գումար կորզել։ SHANTNEWS-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
19:15 07.04.2020
Աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերը անցել են 70 հազարի սահմանը։ Սակայն դրա միայն փոքր մասն է բաժին ընկնում Չինաստանին, որտեղից սկսվել է վարակի տարածումը դեռ հունվարին։ Հենց հունվարին ու նույնիսկ փետրվարին մահվան դեպքերի մեծ մասը Չինաստանում էր գրանցվում։ Հիմա պատկերը բոլորովին այլ է։ Այսօր Չինաստանում ընդհանրապես կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպքեր չեն գրանցվել։ Ինտերակտիվ ժամանակագրությամբ ներկայացրել ենք, […]
19:10 07.04.2020
Արցախում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել: Այդ առիթով ասուլիս է հրավիրել Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նա տեղեկացրել է, որ վիրուսը հայտնաբերվել է 1957 թվականին ծնված Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ, որն Արցախ է ժամանել մարտի 30-ին Հայաստանի Հանրապետության Արտաշատի շրջանից: «Առաջին իսկ կասկածի դեպքում, երբ տեղեկություն ստացվեց, որ Արտաշատի շրջանում ապրող նրա ընտանիքի […]
16:17 07.04.2020
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Հետքի» հրապարակմանը։ «Այսօր «Հետք»-ը հոդված է հրապարակել՝ ««Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանը կառուցած աշխատակիցները դեռ չեն վճարվել» վերնագրով։ Առողջապահության նախարարությունը պայմանագրով նախատեսված և ընկերության կողմից պահանջված կանխավճարն ամբողջ չափով վճարել է կազմակերպությանը։ Աշխատանքներն ավարտվել են, և ներկայումս ընկերությունը պարտավորված է նախարարություն ներկայացնելու վերջնահաշվարկ՝ դրական կամ […]
14:46 07.04.2020
Արցախի առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ նախորդ օրը ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների հետազոտության արդյունքներն այսօր ստացվել են, մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Հաստատված դեպքի մասին հարկ ենք համարում հիշեցնել, որ վերջինս ապրիլի 2-ին առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ից՝ «վարակի […]
12:58 07.04.2020
Յոթամյա Դավիթ Ավագյանը, ում ուղեղի ուռուցքը անհրաժեշտ էր շտապ հեռացնել, RT-ի օգնությամբ Երևանից տեղափոխվել է Մոսկվա և տեղավորվել Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտում: Դավիթի ընտանիքը հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ, ներառյալ թռիչքը բաց թողնելը սահմանին ձգձգումների պատճառով և ժամանումից հետո պարտադիր կարանտինային ժամանակաշրջանը: Բացի այդ, վիրաբույժը, ով ի սկզբանե պետք է վիրահատություն կատարեր, ուղարկվել էր ինքնամեկուսացման, քանի […]
11:26 07.04.2020
Նոր Զելանդիայի առողջապահության նախարար Դևիդ Քլարկի կոչումն իջեցվել է։ Դա տեղի է ունեցել համազգային կարանտինի կանոնները խախտելով լողափ գնալուց հետո։ Վարչապետ Ջասինդա Արդերնի խոսքով՝ Քլարկը տեղեկացրել է իրեն կատարվածի մասին և առաջարկել է իր հրաժարականը, գրում է The Guardian- ը: «Նորմալ պայմաններում ես կհեռացնեի առողջապահության նախարարին: Նրա արածը սխալ էր, և դրան որևէ արդարացում չկա: […]
11:03 07.04.2020
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ թարմ տվյալներ է հայտնել․ «Ունենք 25 առողջացած 🙂 Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 853 Բուժվածներ – 87 Փաստացի բուժվողներ – 758 Բացասական թեստեր – 4287 Մահվան ելքեր – 8»։
10:52 07.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում դիմելով կանանց՝ շնորհավորեց նրանց տոնը, մաղթեց, որ այս տարին և այս գարունը հուշերի մեջ մնա ավելի շատ դրականով: Վարչապետը նաև անդրադարձավ կորոնավիրուսի դեպքերին: «Մենք այսօր խորհրդակցություն ունեցանք, Առողջապահության նախարարությունը, պարետատունը շարունակում են պահպանել զգուշավոր լավատեսություն, նոր դեպքերը 20 են, թեստերը ավելի քիչ են, քանակը՝ 211, բայց ԱՆ-ն և պարետատունը […]
23:19 06.04.2020
Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի արձանագրումից հետո անցել է ավելի քան 1 ամիս։ Ե՞րբ և ինչպե՞ս գրանցվեց վարակի ներթափանցումը և ի՞նչ պատկեր ունենք այսօր։ SHANTNEWS-ն ամփոփել է վիճակագրությունը: Մանրամասները՝ տեսանյութում։
22:40 06.04.2020
Պատվաստանյութը վարակիչ հիվանդությունները, ներառյալ COVID-19-ը, կանխելու ամենաարդյունավետ միջոցն է: Այս մասին Жить здорово! հաղորդման եթերում ասել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության Կենտրոնական դաշնային հետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Ալեքսանդր Գորելովը, հայտնում է РИА Новости-ն: «Մինչ այժմ մարդկության կողմից ոչ մի այլ բան չի հորինվել: Պատվաստումը մարդկությանը տվել է 25 տարվա կյանք»,- […]
21:59 06.04.2020
Apple-ը 20 միլիոն բժշկական դիմակ է արտադրել կորոնավիրուսի համաճարակի ֆոնին: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է ընկերության տնօրեն Թիմ Քուկը: Նրա խոսքով՝ Apple-ը նաև պլանավորում է արտադրել ավելի քան 1 միլիոն դիմային պաշտպանիչ էկրան բուժաշխատողների համար: Նախորդ շաբաթ ընկերությունն առաջին նմուշներն է մատակարարել ԱՄՆ-ի հիվանդանոցներին: Մտադիր են այդպիսի դիմակներ ուղարկել նաև երկրի սամաններից դուրս: […]
21:09 06.04.2020
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի խոսքերով ՝ պետությունը ամբողջությամբ կհոգա կորոնավիրուսով հիվանդների բուժման ծախսերը, սակայն կարծիք կա, որ գործընթացում պետք է ներգրավված լինեն նաև մասնավոր ապահովագրական ընկերություններ: Գրել է apsny.ge-ն: Նրա մեկնաբանությամբ, խնդրի շուրջ բանակցություններ կիրականացվեն: Նախարարի խոսքերով ՝ որոշումը կկայացվի մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ խորհրդակցելուց հետո:
20:29 06.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիներից մեկը հարց ուղղեց՝ մտադիր չե՞ն Հայաստանում ամենօրյա թեստավորումների թիվն ավելացնել: ՀՀ վարչապետը պատասխանեց՝ առաջիկա օրերին թեստերի քանակը կդարձնեն 1000, այսօր օրական 250, 300, առավելագույնը 400 թեստ է արվում, սակայն խնդիր են դրել այս շաբաթվանից ավելացնել: «Գուցե դա հնարավոր լինի արդեն վաղը, մյուս օրը, բայց ուրբաթ օրվանից վստահաբար […]
20:27 06.04.2020
Թբիլիսիի Ծովային հիվանդանոցի կլինիկական բժշկության բաժանմունքի վարիչ Մարեխի Բեկայան հաստատել է, որ երեկ ուշ երեկոյան ստացած երկու աշխատակիցների անալիզների պատասխանը եղել է դրական: Նրա հայտարարությամբ` վարակվածների վիճակն այժմ կայուն է: Տեղեկացնում է apsny.ge-ն «Նրանց վիճակը ծանր չէ, սակայն նրանք ևս տեղափոխվել են Առաջին համալսարանական հիվանդանոց, ինչպես նաև երեկվա վարակվածները… Նախօրեին վարակաբանների ցուցումով ժամանակավորապես, մինչև բուժանձնակազմի […]
20:18 06.04.2020
Դերասանուհի Լի Ֆիերոն մահացել է 92 տարեկանում կորոնավիրուսի պատճառով առաջացած բարդությունների պատճառով, հայտնում է Deadline-ը: Ֆիերոն մահացել է ծերանոցում, որտեղ նա ապրում էր վերջին տարիներին: Դրանից առաջ նա դասավանդում էր դերասանի վարպետություն: Դերասանուհին նկարահանվել է Սթիվեն Սփիլբերգի «Ծնոտներ» լեգենդար սարսափ ֆիլմում: Մարդասպան շնաձկան մասին ֆիլմում դերասանուհին խաղացել է տիկին Քինթների՝ առաջին շնաձկան զոհի մոր դերը: […]
19:49 06.04.2020
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ՝ առողջապահության մասնագետները 60-ն անց տարեց մարդկանց մոտ ուսումնասիրություններ են անցկացրել և պարզել, որ խոցելի այդ խմբերը հիմնականում հիվանդանում են թոքաբորբով: Նախարարի հայտարարությամբ` ուսումնասիրելով եվրոպական առաջատար մասնագետների և որոշ երկրների փորձն ու նաև խորհուրդները, որոշում են կայացրել թոքաբորբի դեմ պատվաստել ռիսկային խմբի մեջ մտնող տարեց մարդկանց: «Այս փուլում մենք ունենք […]
18:37 06.04.2020
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի խոսքերով՝ երկրում կա ավելի քան 700 շնչառական սարք, և մինչ այժմ դրանց օգտագործումը անհրաժեշտ է դարձել կորոնավիրուսով վարակված ութ պացիենտի: Վրաստանի առողջապահության նախարարի խոսքով ՝ արհեստական շնչառության սարքերի քանակը բավարար է, գրել է 1tv.ge-ն: «Այս փուլում երկրում շնչառական ապարատների քանակը բավարար է: 188 պացիենտից 81-ն ուներ երկկողմանի թոքաբորբ, որոնցից միայն […]
18:10 06.04.2020
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ ցանկանում է վերջնականապես փակել երգչուհու թեման՝ հարգելով վերջինիս մահվան հանգամանքը, ինչպես նաև բժշկական և անձնական գաղտնիք ունենալու մարդու իրավունքը: «Այս ընթացքում մի քանի անձ ներկայացել է ընտանիքի ծանոթ-բարեկամ և տարբեր սցենարներ փոխանցել, այդ թվում՝ քրոջ վատառողջ լինելու մասին, ինչը պարզվեց, […]
18:10 06.04.2020
Հնդկաստանի ոստիկանությունը զարգացրել է ոստիկաններին կորոնավիրուսի նմանվող սաղավարտներ հագցնելու միտքը։ Այժմ ոստիկանները ունեն նաև «կորոնավիրուսե» վահաններ ու գուրզեր։ Այս մասին տեսանյութը հրապարակել է Reuters գործակալությունը։ Սարսռազդու այս տեսքով ոստիկանական խմբերը շրջում են բնակավայրերում, շուկաներում և խրճիթներում՝ տեղեկացնելու համար կորոնավիրուսի վարակման վտանգի մասին։ Police in India’s western city of Surat are creating awareness about coronavirus by […]
17:46 06.04.2020
Ապրիլի 6-ի լուսադեմին Հայաստան ժամանած ուղևորները «Զվարթնոց» օդանավակայանից արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր: «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ՝ ԱԻՆ մարդատար և բեռնատար ավտոբուսներով իրականացվում է քաղաքացիների և նրանց ուղեբեռների տեղափոխումը մեկուսացման վայրեր կամ մեկուսացման վայրերից իրենց բնակավայրեր՝ ըստ անհրաժեշտության: Վարորդները կրում են համապատասխան հանդերձանք, ավտոբուսներն օրական […]
17:16 06.04.2020
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջով տեղեկացնում են, որ իրենց տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետից հունվարի 24-ից մինչ օրս հոսպիտալացման 41 դեպք է գրանցվել։ «Սահմանային անցակետում ուժեղացված վերահսկողության շրջանակում աշխատակիցներն իրականացնում են ընթացիկ աշխատանքներ՝ բեռնատարների վարորդների ջերմաչափում, հասցեական քարտերի լրացում, անհրաժեշտության դեպքում` հոսպիտալացում։ Վերահսկվում են բեռնատարների ախտահանման աշխատանքները։ Առաջին գծում մասնագետներն […]
17:15 06.04.2020
«Ունենք 11 նոր հաստատված դեպք: Մենք կանխատեսել էինք, որ կունենանք 7 օրը մեկ դեպքերի կրկնապատկման վիճակագրություն, այս պահին ունենք 8 օրը մեկ կրկնապատկման վիճակագրություն: Մենք պետք է որքան հնարավոր է նվազեցնենք այդ տեմպը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը հայտնել է, որ այս պահին ունենք հատուկ կորոնավիրուսի համար առանձնացված 1400 […]
16:30 06.04.2020
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկացնում են․ «Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված լարված համաճարակային իրավիճակի հետ կապված, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների աշխատում են գերծանրաբեռնված գրաֆիկով՝ ինչպես աշխատանքային օրերին, այնպես էլ ոչ աշխատանքային օրերին սահմանված հերթապահությունների ժամանակ: Այս ամենի հետ մեկտեղ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում շարունակվում են 0-2 տարեկան երեխաների […]
16:09 06.04.2020
Տավուշի մարզում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք։ Ըստ մարզպետ Հայկ Չոբանյանի՝ որևէ նոր աղբյուր չկա. բոլոր դեպքերը փոխկապակցված են նախկինում հայտնաբերված դեպքերի հետ: «Ես համոզված եմ, որ մենք հաղթահարելու ենք այս հերթական դժվարությունը, և եթե ամեն ինչ ճիշտ անենք, հաղթած ենք դուրս գալու»,- ասել է Հայկ Չոբանյանը: https://www.facebook.com/331129741013343/videos/519457458753173/?__xts__[0]=68.ARDv2cJvDi2BsAQjaFIeCSjqJvsLVpfFXTN3qhojZuQNvqlsvgl3n8J0C2ixmPoKwWfPBPOmR4XAj7Q47hQzYcjXUmqIYHme_-6f79iNGrzjINP5b4qm5OPrHlob7XHgvtd1NklRxT7-j0BYQiOAkhvl56tMaoDrJ7rflPHR-x34GhBH1JUOmyKKHtzck6x3UVGbyzeSIB82ykDVDhokDtV7YUDIFG86tLpcOFZWV1Ck30R7u5bvzos_uUK4nh9QpJOxZLDWgdAxhg0bgscdcJcgCLJ_p03n5azcNwp-LZQV6DNWZ1B4oH4FXHmFx_HKgcH5GNuIzScuKPWlkN56Nfj9pI5uxNVg_Lw&__tn__=-R
16:00 06.04.2020
ՀՀ պարետի ցուցմամբ, ս/թ ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով կիրականացվեն Երևանի 30 բուժհաստատությունների աշխատակիցների ամենօրյա անվճար երկկողմանի տեղափոխումը: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ֆեյսբուքյան էջը: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի աշխատակիցների տեղափոխման թարմացված երթուղին հետևյալն է. Ավան Թաղապետարան 7:50 Ավան-Առինջ/բենզ. Կանգառ 7:55 Աղի հանք/ կանգառ 7:55 Զեյթուն Սիթի/ կանգառ 8:00 Արաբկիր Շուկա/ կանգառ 8:05 Սլավոնական/ […]