TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 921 դեպք

11:02 09.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 921 դեպք (ապրիլի 8-ի դրությամբ՝ 881)։ Գրանցվել է մահվան 10 դեպք։ Ունենք 138 առողջացած (ապրիլի 8-ին՝ 114)։ Ներկայում փաստացի բուժում է ստանում 773 պացիենտ։ Անցկացված 4902 թեստի պատասխան եղել է բացասական։

̰
Թրամփը և ԱՀԿ-ի ղեկավարը վիճաբանել են կորոնավիրուսին արձագանքելու հարցի շուրջ. CNN

10:01 09.04.2020

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը կոչ է արել «չքաղաքականացնել վիրուսը և այն չօգտագործել քաղաքական միավորներ հավաքելու համար»:

̰
Բարեհաջող ավարտվեց Covid 19 վարակ ունեցող 4-ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը. Արմեն Մուրադյան

00:29 09.04.2020

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covid 19 վարակ ունեցող 4-ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը։ Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրեցին վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ: Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին. […]

̰
Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 211-ի․ interpressnews.ge

23:43 08.04.2020

Վրացական stopcov.ge. պաշտոնական կայքի տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 211-ի: Նրանցից 50 բուժվել է: Գրանցվել է մահացությանն 3 դեպք: Այդ մասին տեղեկացնում է interpressnews.ge-ին: Կարանտինի մեջ է 4559, իսկ  ստացիոնար վերահսկողության ներքո` 353 մարդ:  

̰
Կորոնավիրուսը գրոհում է վատ սովորություններով մարդկանց. Լուկաշենկո

22:57 08.04.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կորոնավիրուսը գրոհում է այն մարդկանց, որոնք ունեն վատ սովորություններ: Նրա խոսքերը հեռարձակել է Беларусь 1-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Կես տարի, մեկ տարի առաջ ասում էի, անգամ օրինակ ցույց տալիս, որ՝ լսեք, եկեք զբաղվենք սպորտով, քիչ խմենք, չծխենք… Իսկ հիմա համոզվում ենք, որ այդ չարաբաստիկ վիրուսը […]

̰
Այս պահի դրությամբ Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան. ԱՆ

21:45 08.04.2020

Այս պահի դրությամբ Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ Նախորդ օրը կորոնավիրուսի հաստատված դեպքի հետ կապված, նախարարությունից տեղեկացնում են, որ վերոնշյալ անձի առողջական վիճակը գնահատվում է նորմալ: Նրա հետ շփման մեջ գտնող անձանց մոտ որևէ ախտանիշներ չկան. վերջիններս գտնվում են բժիշկների շուրջօրյա վերահսկողության տակ: Լրացուցիչ ապահովության նկատառումներից ելնելով, անհրաժեշտ […]

̰
Մեր երկրից ավելի հզոր վարակներ, համաճարակներ գոյություն չունեն. Էրդողան

20:45 08.04.2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պետությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները նոր կորոնավիրուսի համաճարակի դեմ (COVID-19): TRT-ին հղում անելով՝  գրել է interpressnews.ge-ն: «Անցած 18 տարիների ընթացքում առանցքային ծառայությունների ոլորտի զարգացման շնորհիվ Թուրքիան Covid-19-ի համաճարակի դեմ ամենապատրաստված երկրներից մեկն է: Մենք ունենք բուժանձնակազմի հսկայական բանակ, ներառյալ 165 հազար բժիշկ, 205 հազար բուժքույր, 460 […]

̰
Ժամեր անց Երևանում կլինի բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը

20:00 08.04.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը. ✅120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարք, ✅2 թթվածնի մատակարարման կայան, ✅60 000 հատ […]

̰
Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի հարցում Հայաստանին օժանդակություն ցուցաբերել. Ermenihaber.am

19:59 08.04.2020

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել։  Ինչպես հաղորդել է Ermenihaber.am-ը, այս մասին Էրդողանը հայտնել է Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Հայոց պատրիարքությունը հեռախոսազրույցի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որից պարզ է դառնում, որ զրույցը տեղի է ունեցել Էրդողանի նախաձեռնությամբ։ Էրդողանը նշել է, որ քայլեր են […]

̰
Բուժաշխատողները մեկ ամսից ավելի է՝ այլ կյանքով են ապրում․ գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում և չեն տեսնում իրենց հարազատներին․ Արսեն Թորոսյան

19:53 08.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ տարվող միջոցառումներում, ինչպես նաև հաստատված պացիենտների բուժման գործընթացում այս պահին ներգրավված են մոտ 3000 հոգի միայն բժշկական մասով, որոնցից մոտ 300-ը՝ մեկուսացման վայրերում գտնվող մեր քաղաքացիների հետ աշխատանքներում, 1700-ը՝ բժշկական կենտրոններում և 1000-ը՝ հակահամաճարակային միջոցառումներում: Նրանք մեկ ամսից ավելի է՝ այլ […]

̰
Մոբիլիզացրել ենք 3500 մահճակալ.  Վրաստանի առողջապահության նախարար

19:44 08.04.2020

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ՝ այս փուլում մոբիլիզացվել է 3500 մահճակալ, ինչը նշանակում է, որ Վրաստանի առողջապահական համակարգը կկարողանա օրական հարյուրավոր վարակակիրներ ընդունել: «Հիվանդանոցների պատրաստվածությունը ստուգվում է ամեն օր: Այս փուլում մոբիլիզացրել ենք 3500 մահճակալ, ինչը նշանակում է, որ երկրի առողջապահական համակարգը կկարողանա, առանց որևէ խոչընդոտի, օրական ընդունել  հարյուրավոր վարակակիրների: Զուգահեռաբար, հիմնվելով այն բանի […]

̰
Գիտնականները դիմակին փոխարինող շարֆ են հորինել. Daily Mail

19:00 08.04.2020

Մանչեսթերի բիոտեխնոլոգիայի ինստիտուտի մասնագետները ստեղծել են շարֆ, որը կարող է փոխարինել բժշկական դիմակները և ավելի հաջողությամբ պայքարել կորոնավիրուսի դեմ։ Այս մասին հայտնում է բրիտանական ِDaily Mail պարբերականը։ Ի տարբերություն դիմակի, այն ավելի հարմար է, երկար կրելուց ականջները և դեմքի այլ հատվածները չի ցավեցնում, ինչպես նաև ավելի կիպ է հպվում դեմքին՝ փակելով և՛ բերանը, և՛ քիթը։ […]

̰
Ստացվել է թոքերի օդափոխման սարքերի նախագծմանը, վերանորոգմանը և արտադրությանն առնչվող 280 հայտ

18:55 08.04.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն  ամփոփել է մարտի 29-ին հայտարարած՝ նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման գործընթացը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են՝  ընդհանուր առմամբ՝ նախարարությունը ստացել է 280 հայտ, որոնցից 230-ն արդեն ամփոփվել […]

̰
Հայաստանը ԱՄՆ-ից կստանա կորոնավիրուսի 2000 թեստ

18:08 08.04.2020

Միացյալ Նահանգներն Ատոմային էներգիայի միջազգային զարգացման գործակալությանն օրերս հատկացրել է 6 միլիոն ԱՄՆ դոլար՝ աշխարհում նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում այս կազմակերպության ջանքերին աջակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ «Այս միջոցներով կտրամադրվեն նոր կորոնավիրուսի թեստավորման փաթեթներ։ Հայաստանը կստանա 2000 թեստ»,- նշված է ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։ https://www.facebook.com/usembarmenia/photos/a.449408302672/10158227557217673/?type=3

̰
Ինչպե՞ս են հսկվում ինքնամեկուսացման մեջ գտնվողները

17:22 08.04.2020

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իրականացվում են մի շարք միջոցառումներ: Այդ միջոցառումների մասին է այսօր խոսել  պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը: Նա ներկայացրել է վարակվածների և նրանց հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու մեխանիզմները: «Հիվանդի հետ շփումներ ունեցած անձանց շրջանակը պարզելու նպատակով օգտագործվում են բջջային օպերատորների կողմից տրամադրված տվյալները: Մեր կողմից հարցում է իրականացվում և […]

̰
ԱԻՆ-ը 2 օրում 527 հանրային տարածք է վարակազերծել

17:10 08.04.2020

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով՝ ապրիլի 6-ին և 7-ին Փրկարար ծառայության ստորաբաժանումները վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել ՀՀ տասը մարզերում և Երևանում՝ ընդհանուր առմամբ 527 հանրային վայրերում: Դրանցից 326-ն առևտրային կազմակերպություններ են: Վարակազերծվել են Գեղարքունիքի մարզպետարանի, Արարատի, Մասիսի, Տաշիրի, Դիլիջանի և Ծաղկահովիտի համայնքապետարանների, Տաշիրի և Ծաղկահովիտի ոստիկանության բաժնի վարչական շենքերը, Տաշիրի սոցիալական ծառայության, զինկոմիսարիատի, «ՀԷՑ» […]

̰
Վարակի դեմ պայքարող ավելի քան 1800 համայնքային բուժաշխատող կպարգևատրվի․ Երևանի քաղաքապետարան

16:09 08.04.2020

Նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը սրբագրել է Երևանի քաղաքապետարանի առողջապահական բոլոր հիմնարկների աշխատանքի տեմպն ու ժամանակացույցը: Այդ մասին գրված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։ Առաջին գծում շտապօգնության խմբեր են՝ զինված ու պատրաստ: «Ծառայությունը միշտ է աշխատում արտակարգ ռեժիմով, առավել ևս՝ այս օրերին: Զգուշավորությամբ, բայց նաև միշտ պատրաստ սպասարկում ենք մեր բոլոր քաղաքացիներին: […]

̰
Արցախում ախտահանվել են տրանսպորտային միջոցները

15:44 08.04.2020

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանման են ենթարկվել Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 429 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): Այդ մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից։ Այսպես, հաղորդագրության մեջ մանրամասնում են, որ ապրիլի 5-ից՝ ժամը 09:00-ից մինչև ապրիլի 6-ը՝ ժամը […]

̰
Միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն. Տիգրան Ավինյան

15:28 08.04.2020

«Համոզված եմ, որ միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն»,- այդ մասին ասել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը իր տեսաուղերձում: Ավինյանի խոսքերով՝ այս օրերին պետական համակարգն աշխատում է ուժերի գերլարումով, բայց այդ ամենից կարող ենք հաղթանակած դուրս գալ, եթե դրսևորենք համախմբված, միասնական ու համերաշխ լինելու մեր  բացառիկ հատկանիշը: Նա դարձյալ կոչ է անում մնալ տանը: Մանրամասները՝ […]

̰
Ինչպե՞ս են սնվում կարանտինում գտնվողները

15:20 08.04.2020

Կարանտինային վայրերում գտնվող քաղաքացիներին տրամադրվող սննդի մասին ֆեյսբուքում գրառում է արել ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը։ Ներկայացնելով հետևյալ ճաշացանկը՝ նախաճաշ՝ ձու, նրբերշիկ, պանիր, հաց ու լավաշ, ճաշ՝ հարիսա, թաբուլե, եգիպտացորեն, հաց ու լավաշ, ընթրիք՝ խորոված, ջուրը՝ անսահմանափակ, նա գրել է․ «Մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ այսպես է մեր պետությունը հոգում իր քաղաքացիների մասին»։

̰
Կորոնավիրուսային հիվանդության կասկածով անձանց խնամքը տան պայմաններում. ուղեցույց

14:58 08.04.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդներ է ներկայացրել՝ պատկերների տեսքով: ««Կորոնավիրուսային հիվանդության կասկածով կամ հաստատված անձանց խնամքը տնային պայմաններում» ուղեցույց ընտանիքի անդամների համար: Հոգ տարե՛ք Ձեզ և Ձեր ընտանիքին»,- նշում են նախարարությունից:

̰
Հայաստանի մանկական հոգեբուժական դիսպանսեր ծառայությունը կենտրոնացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայում

13:25 08.04.2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկան դարձել է Հայաստանի Հանրապետության մինչև 18 տարեկան երեխաների հոգեբուժական ամբուլատոր-պոլիկլինիկական դիսպանսերային և խորհրդատվական բժշկական օգնության սպասարկման կենտրոն: Մինչ այդ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկան սպասարկում էր Երևանի բոլոր վարչական շրջանները: Այսուհետ տվյալ բուժօգնությունը կազմակերպվում և իրականացվում է պոլիկլինիկայում գործող մանկական հոգեբուժական դիսպանսեր ծառայության կողմից՝ համագործակցելով տարածքային պոլիկլինիկաների տեղամասային մանկաբույժների հետ: Բացառություն […]

̰
Կցանկանայի գրկել նրան վերջին անգամ. Ֆրանսուա Օլանդը հայտնել է հոր մահվան մասին

13:16 08.04.2020

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը թվիթերյան իր էջում հայտնել է հոր մահվան մասին: «Հարգանքս հորս, ում կցանկանայի գրկել վերջին անգամ: Ես մտածում եմ բոլոր այն ընտանիքների մասին, ովքեր վշտի մեջ են, և ես հարգանքի տուրք եմ մատուցում խնամող բժիշկներին, որոնք նվիրումով են աշխատում ապրողների համար»,- ասել է Օլանդը: Օլանդի հայրը 96 տարեկան էր: Օլանդը, սակայն, […]

̰
Թոքերի արհեստական օդափոխման 10 սարք արդեն վերականգնված է և ենթակա շահագործման. Արշակյան

12:26 08.04.2020

Կառավարության մամուլի կենտրոնում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ թոքերի արհեստական օդափոխման սարքերի վերաբերյալ իր հնչեցրած կոչերին՝ նշելով, որ բնակչության կողմից արձագանքը բավական դրական է եղել: Նա նշեց, որ նախարարության էլեկտրոնային հասցեին 280-ից ավելի նամակներ են ուղարկվել, որոնք վերջին 2 օրերին դասակարգման փուլում են: Նախարարը նաև նշեց, որ տարբեր շրջանների քաղաքացիների […]

̰
Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է կայուն

11:30 08.04.2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի հաստատման դեպքով պայմանավորված, նրա հետ հնարավոր շփում ունեցած քաղաքացիների թիվը 20-ն է (այս թիվը ներառում է նրա հետ շփված մարդկանց ընտանիքի անդամներին), սակայն գյուղի բնակիչներն, ապահովության նկատառումներից ելնելով, ամբողջությամբ ինքնամեկուսացված են: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Վարակված քաղաքացու առողջական վիճակը […]

̰
Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 28 դեպք, առողջացել է ևս 27 մարդ

11:03 08.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 881 դեպք․ երեկվա համեմատ՝  28-ով ավելի։ Գրանցվել է մահվան 9 դեպք։ Ունենք 114 առողջացած։ Ներկայում փաստացի բուժում է ստանում 758 պացիենտ։ Անցկացված 4571 թեստի պատասխան եղել է բացասական։

̰
Ֆրանսիայում կտրուկ աճել է կորոնավիրուսից մահվան օրական ցուցանիշը, ընդհանուր թիվն անցել է 10 հազարը․ France24

09:09 08.04.2020

Մեկ օրվա ընթացքում Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է 1417 մարդ, որոնցից 820-ը՝ ծերերի խնամքի կենտրոններում։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվն անցել է 10 հազարը։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության վարչության ղեկավար Ժերոմ Սալոմոնը, փոխանցում է France24 կայքը։ Մարտի 1-ից մինչև օրս ֆրանսիական բուժհաստատություններում մահացել է կորոնավիրուսի 7091 վարակակիր։ Մինչ այս երկրի իշխանությունները հաշվարկի մեջ չէին ներառում […]

̰
Ի՞նչ ենք ուտելու. Լուկաշենկոն` կարանտին սահմանելու հետևանքների մասին․ korrespondent.net

00:00 08.04.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեմ է երկրում կարանտին սահմանելուն: Նախագահը կարծում է, որ երկրում կարանտին հայտարարելը դժվար չէ, սակայն, ըստ նրա, տնտեսությունն աղետալի հետևանքներ կկրի: Այս մասին նա հայտարարել է ապրիլի 7-ին կառավարության անդամների հետ հանդիպմանը, գրել է korrespondent.net-ը: Լուկաշենկոն խոսել է նաև այլ երկրներում կարանտինի բացասական հետևանքների մասին: «Այստեղ ամեն տեղ խոսում են. կարանտին, […]

̰
Վրաստանի բանտարկյալներն իրենց աճեցրած ծաղիկներն ուղարկել են բժիշկներին․ imedinews.ge

23:34 07.04.2020

Վրաստանի N12 քրեակատարողական հիմնարկի բանտարկյալներն իրենց աճեցրած ծաղիկներից հավաքած ծաղկեփնջեր են ուղարկել նոր կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին: Ըստ imedinews.ge-ի՝ տեղեկությունը տարածել է Քրեակատարողական ծառայությունը: Բժիշկներին ծաղկեփնջերը հանձնել են Քրեակատարողական ծառայության աշխատակիցները: Վրաստանում կորոնավիրուս ախտորոշվել է 195 մարդու մոտ, որոնցից 39-ն արդեն ապաքինվել են: 2 մարդ մահացել է: Երկրում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը հաստատվել է 2020 […]

̰
Վրաստանում կորոնավիրուսով վարակված ևս մեկ հիվանդ է մահացել․ imedinews.ge

23:26 07.04.2020

Վրաստանում կորոնավիրուսով վարակված ևս մեկ մարդ է մահացել: Այդ մասին տեղեկատվությունը հրապարակել է stopcov.ge պաշտոնական կայքը: Հաղորդում է imedinews.ge կայքը: Կորոնավիրուսը Վրաստանում ախտորոշվել է 195 մարդու մոտ, որոնցից 45-ն արդեն ապաքինվել են: Վիրուսով վարակման առաջին դեպքը Վրաստանում հաստատվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: Մարտի 21-ին հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ մարտի 31-ից` ընդհանուր կարանտինային ռեժիմ: […]

̰
BACK_TO_TOP