17:22 08.04.2020
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իրականացվում են մի շարք միջոցառումներ: Այդ միջոցառումների մասին է այսօր խոսել պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը: Նա ներկայացրել է վարակվածների և նրանց հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու մեխանիզմները:
«Հիվանդի հետ շփումներ ունեցած անձանց շրջանակը պարզելու նպատակով օգտագործվում են բջջային օպերատորների կողմից տրամադրված տվյալները: Մեր կողմից հարցում է իրականացվում և տրամադրվում են միայն հիվանդի հետ շփում ունեցող անձանց վերաբերյալ տվյալները: Դրանք մշակվում են «Էկենգ» կազմակերպության սերվերում և հասանելի են միայն այդ համակարգով աշխատողներին: Այդ կարճ ցուցակով պարզվում է շփման շրջանակը և իրականացվում է լրացուցիչ հարցազրույց: Այն անձիք, որոնք ունեցել են շփում վարակված անձանց հետ ,ևս ինքնամեկուսացվում են»,- ասաց Բադալյանը:
Ինքնամեկուսացված անձանց հետ ևս կապը պահվում է: Պարբերաբար տեղեկություն է հավաքագրվում հիվանդի առողջական վիճակի մասին, սննդի վերաբերյալ տվյալներ են հավաքագրվում, և անհրաժեշտության դեպքում սնունդ է մատակարարվում: Բացի դրանից՝ հաղորդագրություն է ուղարկվում ինքնամեկուսացածներին:
Հաղորդագրության մեջ եղած հղումով անցնում են, պատասխանում առողջական վիճակի մասին հարցերին, լուսանկարվում են՝ պարզելու համար, թե արդյոք հենց մեկուսացվա՞ծ անձն է հարցերին պատասխանել, թե՞ ոչ: Այդ ընթացքում հավաքագրվում է տեղեկություն՝ հավաստիանալու համար, որ նրանք չեն լքել մեկուսացման վայրը: Այդ կարճ հաղորդագրությունները օրվա մեջ մի քանի անգամ են ուղարկվում` պատահական ժամերի, այդպիսով վերահսկվում է ինքնամեկուսացած անձանց գտնվելու վայրը, և եթե անձը լքում է մեկուսացման վայրը, ավտոմատ համակարգը այդ հաղորդագրությունը ուղարկում է ոստիկանություն: Ոստիկանության կողմից ճշտելուց հետո անձը ենթարկվում է վարչական տույժի, իսկ կրկնվելու դեքում քաղաքացին տեղափոխվում է մեկուսացման վայր:
«Կարճ հաղորդագրության միջոցով տվյալները հավաքագրելուց հետո այն քաղաքացիների տվյալներ, ում մոտ ախտորոշվում է կասկած, փոխանցվում են պարետատան մեկ այլ ստորաբաժանման, աշխատակիցները զանգում են և «կարմիր գոտում» հայտնված մարդկանց հետ հարցազրույցի միջոցով պարզվում է՝ կա՞ արդյոք ռեալ կասկած, և եթե առկա են լինում ախտանիշներ, ապա այդ տվյալները փոխանցվում է առողջապահության նախարարությանը՝ թեստավորում իրականացնելու համար: Հավաքագրվում է նաև հավելվածի միջոցով դրական արդյունք ստացած անձանց տվյալները, որոնց հետ նույնպես պարետատան աշխատակիցները հեռախոսազրույց են ունենում` պարզելու համար վարակվածության հավանականությունը»,- նշեց Բադալյանը:
Հավելվածը, որը ստեղծվել է հայ ծրագրավորողների կողմից և կոչվում է «Covid 2019 Armenia», արդեն 44000 բեռնում ունի, որի շրջանակում 240 000 անգամ թեստ է արվել: Թեստավորման սահմանափակում չկա: Արդյունքում՝ 1500 մարդ հայտնվել է «կարմիր գոտում», հարցազրույցի միջոցով առանձնացվել է 31-ը, նրանցից 8-ի մոտ բացասական է եղել, 4-ի մոտ՝ դրական, մնացածի պատասխաններին դեռ սպասում են:
10:20 02.07.2025
Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al JazeeraԻսրայելի բանակի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով հուլիսի 1-ին զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվել է 109 պաղեստինցի, այդ թվում՝ 28 մարդ, ով սպասում էր մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալուն: Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի վերջից ի վեր մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների հետևանքով […] ...
10:11 02.07.2025
Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառության նյութերի պահեստումԿալիֆոռնիայի Յոլո շրջանում հրավառության պարագաների պահեստում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Հրդեհ է բռնկել, և հայտարարվել է տարհանում, հայտնել է շրջանի շերիֆի գրասենյակը: «Պայթյուն է տեղի ունեցել պահեստում, որտեղ պահվում էին հրավառության նյութեր, և ակտիվ հրդեհները շարունակվում են։ Մենք կոչ ենք անում բոլորին խուսափել տարածքից, որպեսզի հրշեջներն ու փրկարարները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը։ Դեպքի […] ...
10:00 02.07.2025
Ավտոմեքենան գլորվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կան զոհերՀուլիսի 1-ին, ժամը 21:33-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...