19:10 07.04.2020
Արցախում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել: Այդ առիթով ասուլիս է հրավիրել Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նա տեղեկացրել է, որ վիրուսը հայտնաբերվել է 1957 թվականին ծնված Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի բնակչի մոտ, որն Արցախ է ժամանել մարտի 30-ին Հայաստանի Հանրապետության Արտաշատի շրջանից:
«Առաջին իսկ կասկածի դեպքում, երբ տեղեկություն ստացվեց, որ Արտաշատի շրջանում ապրող նրա ընտանիքի անդամների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, այդ անձը ապրիլի 2-ին մեկուսացվել է Քաշաթաղի շրջանային բուժհիմնարկությունում և պահվել է հսկողության տակ: Այս պահին պարզվում է այն անձանց շրջանակը, ում հետ այդ քաղաքացին շփվել է մարտի 30-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում»,- ասաց Գրիգորի Մարտիրոսյանը:
Փորձանմուշն ուղարկվել է Հայաստան մարտի 6-ին, և այսօր արդեն ստացվել է դրական արդյունքը:
«Նախապես հայտնի է եղել այդ անձի հետ շփում ունեցող անձանց շրջանակը, մոտ 13 հոգի է եղել, նրանք զգուշացվել էին ինքնամեկուսացման վերաբերյալ, բայց հաշվի առնելով ռիսկի գործոնը և քանի որ քաղաքացին ապրում էր փոքր գյուղում, մենք որոշում ենք կայացրել այդ գյուղի բոլոր բնակիչների համար սահմանել ինքնամեկուսացման ռեժիմ, որ վստահ լինենք՝ կկարողանանք սահմանափակել վարակի աղբյուրը»,- տեղեկացրեց Մարտիրոսյանը:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...