19:01 30.03.2020
Վրաստանի կառավարությունը համընդհանուր կարանտինի պայմաններում զգալիորեն խստացնում է կարանտինի պալմանները: Կարանտինի պայմանները պարտադիր են բոլորի համար: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային: Սահմանափակումները հետևյալն են՝ Երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է տանից դուրս գալ 70-ից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում է տանից դուրս գալ: Արգելվում է 3-ից ավելի […]
17:36 30.03.2020
Այս տվյալները կարևոր են COVID-19-ի բուժման արդյունավետ մեթոդների որոնման և դրա տարածումը կանխելու համար:
17:15 30.03.2020
«Ապրիլի երկրորդ կեսից Վրաստանում կավելանա բուժհիմնարկներ դիմող հիվանդների թիվը: Սա ենթադրություն է, թեև ակնհայտ աճ կլինի: Այդ մասին վարակաբան Ալեքսանդր Գոգինավան հայտարարել է Վրաստանի «Առաջին ալիքի» եթերից, տեղեկացնում է imedinews.ge-ն: Նա հասարակությանը հորդորել է ուշադրությամբ հետևել մասնագետների հորդորներին: «Այնպիսի զգացողություն ունեմ, կարծես հասարակության մեծ մասը խնդիրը գրեթե լուծված է համարում: Դա այդպես չէ: Երկրի գլխավոր […]
16:53 30.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին։ Նախագահ Սարգսյանը Չինաստանի նախագահին շնորհավորել է նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում արձանագրված մեծ առաջընթացի առթիվ: Ընդգծելով, որ համաճարակի զսպումը հնարավոր եղավ Չինաստանի կառավարության վճռական միջոցառումների, ինչպես նաև ժողովրդի անխոնջ ու անձնազոհ նվիրման շնորհիվ՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը […]
15:58 30.03.2020
Եվրոպական միությունը կանգնած է Հայաստանի կողքին այս դժվարին ժամանակներում և աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի համավարակի հետևանքները մեղմելու համար: Եվրոպական միությունը 140 միլիոն եվրոյի օժանդակության փաթեթ կտրամադրի Արևելյան գործընկեր երկրներին, այդ թվում Հայաստանին՝ առավել անմիջական կարիքներին արձագանքելու նպատակով: Եվս 700 միլիոն եվրո կվերաձևակերպվի տարածաշրջանում կիրառվող ֆինանսավորման գործիքների նպատակայնությունը ուղղելով ի նպաստ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի սոցիալ-տնտեսական վնասների մեղմմանը: […]
15:50 30.03.2020
Հասարակական, քաղաքական, մշակութային ու մարզական հայտնի գործիչները շարունակում են SHANTNEWS-ի եթերից կոչ անել տանը մնալ: Նրանք կիսվում են իրենց մտորումներով, տանը գտնված երկար ժամանակը լցնելու փորձով, խորհուրդներ են տալիս, հորդորում պատասխանատվությամբ մոտենալ սեփական ու դիմացինի առողջությանը, գիտակցել իրավիճակի լրջությունը: Հերթական հորդոր-խորհուրդը հունահռոմեական ոճի ըմբիշ, 2012թ. Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, 2014թ. Աշխարհի չեմպիոն, 2010թ. Աշխարհի գավաթի հաղթող, […]
15:33 30.03.2020
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իրենց երախտագիտությունն են հայտնում բուժաշխատողներին անձնուրաց աշխատանքի համար: Մենք սատարում ենք ձեզ՝ մնալով տանը, փորձելով կանխարգելել կորոնավիրուսի տարածումը, այդպիսով նաև թեթևացնելով ձեր գործը: Առողջություն բոլորին։ Իսկ այս կատարումը թող ոգեշնչի բոլոր բուժաշխատողներին։ Մանրամասները՝ տեսանյութում:
14:12 30.03.2020
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի անձնակազմը լուսանկար է հրապարակել, որին կից գրված է․ «Անձնակազմը ընդմիջման ժամանակ, հեռավորությունը պահելով»։
13:12 30.03.2020
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից հայտնում են՝ այս պահին կա 1 ծայրահեղ ծանր, 14 ծանր դեպք: «Ծայրահեղ ծանր պացիենտի, ինչպես նաև ծանր դեպքերից 2-ի վիճակը բարելավվում է: Մոտ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից: Երեկ հերքվել է 162 թեստ, ընդհանուր՝ 2216»,- ասված է հաղորդագրության մեջ:
12:46 30.03.2020
Այս պահին կորոնավիրուսի 482 հաստատված դեպք կա, որից 58-ը` մեկ օրվա ընթացքում, 30 հոգի արդեն բուժվել է: Մարտի 30-ին` Կառավարության արտահերթ նիստի մեկնարկին, տեղեկացրեց aռողջապահության նախարար Արսեն Թորոսյանy: Հաստատված դեպքերի թվում կա նաև մեկ զինծառայող: «58-ից 25-ը եղել է կարանտինում, 31-ը, որոնց մեջ նաև բուժաշխատող կա, նորից այնպիսի անձիք են, որոնք ի սկզբանե կասկածելի գոտում […]
10:39 30.03.2020
Ղևոնդ Մուրադյանը սիրիական Ղամիշլի քաղաքից էր, բժշկական կրթություն էր ստացել Հնդկաստանում:
10:26 30.03.2020
Հուբեյ նահանգում վերսկսվել են ներքին ուղևորատար և բեռնատար ավիաչվերթները բոլոր քաղաքներում, բացի Ուհանից:
08:36 30.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է ռիսկի խմբի անձանց հետ համակեցության կանոնները: Կոչ է արվում քնել տարբեր մահճակալներում, առանձին սենյակներում, օգտվել առանձին զուգարանից և ամեն օգտվելուց հետո ախտահանել այն, մշտապես օդափոխել սենյակը, առանձնացնել կենցաղային բոլոր իրերը։ Հիշե՛ք՝ ամեն անգամ տնից դուրս գալը զրոյացնում է կարանտինի հաշվիչը։
08:10 30.03.2020
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ուսումնասիրվում է Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքերի արտադրման հնարավորությունը։ Մի քանի անսարք սարքերի ուսումնասիրության արդյունքում դրանցից մեկը հնարավոր է եղել վերականգնել։ Նոր նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ԲՏԱ նախարարությունը հայտարարում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական […]
23:29 29.03.2020
Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Չինաստանի առողջապահական հարցերով պետական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆեն, փոխանցում է РИА Новости-ն։ Ֆենը հստակեցրել է, որ մարտի 28-ի դրությամբ` երկրում վարակի հաստատված դեպքերի թիվը 3000-ից քիչ է։ Այդպիսով՝ վարակի տարածումը Չինաստանում հաջողվել է կանգնեցնել։ Ջոն Հոփկինսի համալսարանի վերջին տվյալներով՝ […]
23:04 29.03.2020
Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկատվական շտաբին փոխանցում են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան: Նախարարության վստահեցմամբ, առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: «Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով տարածվող […]
22:14 29.03.2020
Կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները: Ծնողները կիսվում են կարանտինի իրենց անսովոր լուսանկարներով: Դրանք Twitter-ում ներկայացրել է РИА Новости-ն: https://twitter.com/rianru/status/1243600014716416002
17:16 29.03.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Առաջնագծում աշխատող բուժաշխատողները առաջնագծում կռվող զինվորների սոցիալական պաշտպանվածության երաշխիքները պիտի ունենան: Վաղը օրենքի նախագիծ կդնեմ շրջանառության մեջ Երկրագունդը պատերազմի մեջ է։ Մենք պատերազմի մեջ ենք։ Այս համաճարակը պատերազմ է՝ հայտարարված բոլոր պետություններին։ Բայց այս պատերազմը մի առանձնահատկություն ունի՝ այս պատերազմի առաջնագծում բժիշկներն […]
16:45 29.03.2020
Գիտնականները պարզել են «հավերժական երիտասարդության» գաղտնիքը: Այս մասին հաղորդվել է FASEB Journal գիտական ամսագրում: Գիտնականների միջազգային խումբն ուսումնասիրել է այն մեխանիզմը, որը թույլ է տալիս մարմնի բջիջները նորացնել և դիմադրել ծերացմանը: Ըստ նրանց նկարագրության՝ մարդու մարմնում բջիջները նորոգվում են վնասված միտոխոնդրիաներից «մաքրելուց» հետո: Տարիքի հետ միտոխոնդրիաների նորացման գործընթացը դանդաղում է, ինչը հանգեցնում է մարմնի ծերացմանը: […]
15:10 29.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ պետք է անել փողոց դուրս գալուց առաջ և այդ ընթացքում:
15:00 29.03.2020
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն: Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները: Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ»,-նշել է նա:
13:50 29.03.2020
Սրտի համար ամենավտանգավոր ուտելիքներն են թխվածքներն ու կիսաֆաբրիկատները: Այդ մասին իսպանացի սրտաբան Պաբլո Կանեպան հայտնել է La Vanguardia հրատարակությանը: Ըստ նրա՝ այդ ուտելիքները հանգեցնում են քաշի ավելացման, ինչպես նաև կարող են բարձրացնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և առաջացնել 2-րդ տիպի շաքարախտի զարգացման վտանգ: Փորձագետը հաստատել է, որ հարկավոր է հրաժարվել ալկոհոլային և ոչ ալկոհոլային էներգետիկ […]
12:28 29.03.2020
Մոսկվայի շրջանի գլխավոր նյարդաբան Ռինատ Բոգդանովը պատմել է, թե որ մթերքներն են օգնում բարձրացնել տրամադրությունը: «Մթերքները, որոնք ազդում են տրամադրության վրա, պարունակում են սերոտոնին: Դուք հավանաբար գիտեք, որ այն պատասխանատու է դրական զգացողությունների համար: Այդ մթերքների շարքում են բանանը, պանիրը, շոկոլադը, հնդկահավի, ճագարի միսը, կաթնամթերքը: Ընդհանուր առմամբ օրվա սննդակարգում պիտի ներառված լինեն շատ միրգ, բանջարեղեն, […]
11:46 29.03.2020
Կորոնավիրուսից պաշտպանվելու համար բժշկական դիմակները կարող են փոխարինվել գործվածքից կամ բրդից տանը պատրաստված դիմակներով, կարծում է ՌԴ պատվաստանյութերի և շիճուկների բժշկական գիտությունների ակադեմիայի ղեկավար Միխայիլ Կոստինովը: «Դրանք ևս լավն են, սակայն ճիշտ է հաճախ լվանալ դրանք և օրական առնվազն հինգ դիմակ փոխել», – ասել է նա Ura.ru- ին տված մեկնաբանության մեջ: Բժիշկը նաև նշել է, […]
23:45 28.03.2020
Վրաստանի ՊՆ ազգային գվարդիայի 6 աշխատակցի մոտ, որոնք մարտի 21-ից գտնվում էին ինքնամեկուսացման մեջ, հաստատվել է կորոնավիրոս: Այդ մասին տեղեկացնում է imedinews.ge-ն: Վարակի հաստատաումից հետո ՊՆ-ում կանխարգելիչ խիստ միջոցներ են կիրառվել: Վարակվածների հետ ուղղակի կամ անուղղակի շփում ունեցող բոլոր անձինք ինքնամեկուսացվել են կամ կարանտինի մեջ են: Մասնավորապես՝ բոլոր վարակված անձինք ու նրանց հետ շփում ունեցողները […]
23:36 28.03.2020
Վրաստանը չեղարկել է COVID-19 արագ թեստերի մատակարարման պայմանագիրը չինական Shenzhen Bioeasy Biotechnology ընկերության հետ: Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի հայտարարությունը տարածել է sputnik-georgia-ն: Արագ փորձարկման կասկածելի որակ ունեցող բոլոր թեստերը վերադարձվել են Չինաստան: Բանակցություններ են ընթանում մեկ այլ ընկերության հետ: Առաջիկայում առաջին երկու հազար թեստերը կհասնեն Վրաստան: Եթե թեստերի որակը համապատասխանի չափանիշներին, ապա ձեռք կբերվի […]
23:17 28.03.2020
Վաղ տարիքում ճարպակալում ունեցած մարդու մոտ մեծ է վաղ մահացության հավանականությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կարոլինյան ինստիտուտի գիտնականների հետազոտությանը: Հետազոտությանը մասնակցել է ճարպակալում ունեցած 3-17 տարեկան 7000 մարդ: Գիտնականները հետազոտել են նաև որևէ խնդիր չունեցող 34 000 մարդու: Պարզվել է, որ առաջին խմբում մահացության ցուցանիշը կազմել է 0,55%, իսկ […]