22:52 28.03.2020
Ըստ НТВ-ի՝ շատ սննդաբանների համար «ամենավատ» բառերից մեկը «նախուտեստն է»: Այն ոչ նախաճաշ է, ոչ ճաշ, ոչ էլ ընթրիք, այլ ինչ-որ անհասկանալի բան՝ հիմնական ուտելիքների միջև: Միևնույն ժամանակ, խանութներում և համացանցում մենք հաճախ ենք տեսնում ապրանքներ, որոնք գովազդվում են որպես «առողջ նախուտեստներ»: Սակայն ոչ վաղ անցյալում Նիդեռլանդների հետազոտողները հաշվարկել են. գրասենյակում աշխատող միջին վիճակագրական կինը […]
21:52 28.03.2020
Այսօր կորոնավիրուսի 35 նոր ախտորոշում ենք ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր 35 նոր ախտորոշում ենք ունեցել։ Բայց, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ իրավիճակը համարվում է կառավարելի, և մենք պետք է իսկապես այս մեկ շաբաթը հնարավորինս խիստ պահպանենք պարետատան սահմանած սահմանափակումները, որպեսզի մաքսիմալ կառավարելի պահենք կորոնավիրուսի տարածումը […]
21:29 28.03.2020
Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկատվական շտաբին փոխանցում են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան: Նախարարությունից նաև հիշեցնում են, որ առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: «Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»,- ասված է Արցախ տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ։
21:25 28.03.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի նախարար Եկատերինա Տիկարաձեի հետ այսօր այցելել է Աբխազիային սահմանակից հիվանդանոցներ, որտեղ ներկա է գտնվել ժամանակակից սարքավորումների տեղադրման գործընթացին: Հիվանդանոցին, որը միաժամանակ կարող է ընդունել 100 հիվանդի, փոխանցել են արհեստական շնչառության սարքավորում, ինչը շատ կարևոր է կորոնավիրուսային ծանր դեպքերի բուժման համար: «Սա բազմաֆունկցիոնալ հիվանդանոց է` շատ լուրջ […]
21:19 28.03.2020
Դեպքերի վեաբերյալ թարմացումներն այսուհետ կլինեն առավոտյան ժամը 11:00-ին Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/ էջում հրապարակվող վիճակագրական տվյալները նախորդ օրվա դրությամբ այսուհետև օրական կտրվածքով կթարմացվեն առավոտյան ժամը 11:00-ին` հաշվի առնելով տեղեկատվության աճող ծավալները:
21:06 28.03.2020
Վրաստանում կորոնավիրուսային վարակի լաբորատոր հաստատված դեպքերի թիվն ավելացել է ևս մեկով` դառնալով 86: Այս մասին հաղորդել է StopCov.ge կառավարական կայքը: Newsgeorgia կայքի հաղորդմամբ՝ նոր հիվանդը գտնվում է Թբիլիսիի առաջին համալսարանական հիվանդանոցում: Ընդհանուր առմամբ, այնտեղ բուժվում է 14 մարդ: «Հիվանդի վիճակը կայուն է, սակայն հետազոտությունից հետո նրա մոտ ի հայտ է եկել ախտանիշ, որը բնորոշ է […]
20:15 28.03.2020
Մինչև այսօր կեսօր ինքնամեկուսացման պայմանները խախտած ավելի քան 1800 քաղաքացի է տուգանվել: Այս և այլ տվյալների մասին կառավարությունում հերթական ասուլիսի ժամանակ հայտնել է ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը: Պաշտոնյան նաև պատասխանել է լրագրողների հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում։
19:49 28.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ այս պահի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։ «Հիվանդանուցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկանկի թեստի արդյունքները եղել են բացասական, […]
19:27 28.03.2020
Տանը մնալու և այդպիսով վարակը հնարավորինս շրջանցելու կարևորության մասին «Շանթ» ՀԸ-ն շարունակում է հիշեցնել հայտնիների շուրթերով: Այս անգամ «Շանթի» հումորային հաղորդաշարերից մեկի՝ Women’s Club-ի անդամներն են հորդորներ ուղղել, պատմել, թե որքանով են հետևում սահմանված կարգին, որն է այն տարբերակը, որը կօգնի հաղթահարել ճգնաժամային այս օրերը: Մանրամասները՝ տեսանյութում:
18:43 28.03.2020
Ճապոնական McKinsey and Company ընկերության կառավարող գործընկեր Անդրե Անդոնյանը խոսել է նոր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մասին՝ կարևորելով պետությունների և տարբեր ընկերությունների ձեռնարկած գործողությունները: Անդրե Անդոնյանի խոսքով՝ հարկավոր է հնարավորինս շուտ զսպել վիրուսը՝ դրա ծանր տնտեսական հետևանքներից խուսափելու համար: Նա նաև նշել է, որ կորոնավիրուսը և դրանով պայմանավորված սահմանափակումները տարբեր կերպ են ազդում տարբեր ոլորտների վրա: […]
18:05 28.03.2020
Լոնդոնի կայսերական քոլեջի Համաշխարհային առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, լորդ Արա Դարզին «#COVID19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով քննարկմանը խոսել է կորոնավիրուսի դեմ պայքարի Լոնդոնի մոտեցումների մասին: Նա շեշտել է, որ աշխարհում գոյություն չունի որևէ առողջապահական համակարգ, որն ունակ է գործ ունենալ հիվանդների այսքան մեծ թվի հետ: Արա Դարզին շեշտել է, որ Մեծ Բրիտանիան բազմաթիվ կամավորների է […]
17:50 28.03.2020
ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։ Տնտեսվարողները տեղեկացված են եղել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից։ Արձանագրված հիմնական խախտումներն են՝ Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ, Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում), Առկա […]
17:37 28.03.2020
«Վերջին մեկ շաբաթում խստորեն սահմանափակված է մարդկանց տեղաշարժը: Այդ ժամկետը կարող է երկարացվել, եթե լինի դրա անհրաժեշտությունը: Մենք ունենք թեսթավորման հնարավորոթյուններ, ունենք հնարավորություններ հիվանդներին մեկուսացնել հատուկ վայրերում, օրինակ՝ հյուրանոցներում, դադարեցված է օդային հաղորդակցությունն ավելի քան 20 երկրի հետ, դադարեցված է նաև ցամաքային հաղորդակցությունը, բացառությամբ մեքենաներիի տեղաշարժի: Եվ անգամ այդ դեպքում, եթե վարորդն ունի ջերմություն, նրան […]
16:44 28.03.2020
Այսօր առցանց հարթակում քննարկում է տեղի ունեցել «COVID-19. Մարտահրավեր համընդհանուր վախին» թեմայով, որին մասնակցել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Լոնդոնի կայսերական քոլեջի Համաշխարհային առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, լորդ Արա Դարզին, ճապոնական McKinsey and Company ընկերության կառավարող գործընկեր Անդրե Անդոնիանը, COVID-19 վիրուսի հարցով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ պատվիրակ Դեյվիդ […]
16:05 28.03.2020
Արտերկրում ծառայող ՀՀ ԶՈւ զինծառայողների՝ առաքելությունների մասնակցող խաղաղապահների շրջանում կորոնավիրուսի վարակակիրներ և նույնիսկ նրանց հետ շփվածներ չկան։ Այս մասին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի կազմակերպած ուղիղ միացման ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար Արտակ Տոնոյանը։ Նրա խոսքով՝ ինքը կապի մեջ է զորախմբերի հետ, և նույնիսկ որևէ կասկած չկա վարակման հարցերով։ Աֆղանստանում ծառայություն իրականացնող զորախմբի հրամանատարն […]
15:40 28.03.2020
Մինչ մարտի 18-ը՝ ժամը 12.00-n, ինքնամեկուսացման պայմանները խախտած քաղաքացիներից 1889-ը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Այդ և մյուս թվերն այսօր կառավարությունում հերթական ասուլիսի ժամանակ ներկայացրել է ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը: Նա նաև հայտնել է, որ ոստիկանության կրթահամալիրում կորոնավիրուսի դեպքեր չկան: Ո՞րն է անձնական մեքենաներով երկու հոգուց ավելի մարդկանց երթևեկության արգելքի տրամաբանությունը, պատասխանել է. «Տրամաբանությունը համաճարակի […]
15:27 28.03.2020
Մեկնարկել է «#COVID19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով քննարկումը: Այն հեռարձակվում է ուղիղ եթերով: Քննարկման բանախոսներն են հայազգի գործարար, քիմիագետ, գիտնական դոկտոր Նուբար Աֆեյանը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, լորդ Արա Դարզին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, McKinsey & Company ընկերության կառավարման խորհրդի անդամ Անդրե Անդոնյանը, ԱՀԿ COVID-19-ի հատուկ բանագնաց դոկտոր Դեյվիդ Նաբարոն […]
13:17 28.03.2020
Կորոնավիրուս և արտակարգ դրություն. ի՞նչ փոփոխությունների են ենթարկվել մեր առօրյա գործողություններն ու սովորությունները ստեղծված իրավիճակում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
12:30 28.03.2020
Չինաստանի Ուհան քաղաքում, որ կորոնավիրուսի համաճարակի տարածման օջախ է դարձել, մետրոն մասնակիորեն վերսկսել է աշխատանքը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: «Մարտի 28-ին առավոտյան՝ 06:30-ից աշխատանքն են սկսում մետրոյի մի քանի գծեր: Գնացքների տեղաշարժն իրականացվում է 06:00-ից մինչև 23:00-ն, հանգստյան օրերին՝ 06:30-ից 23:00-ն»,- հայտնում են քաղաքային իշխանությունները: Մարտի 23-ից այստեղ երթևեկում էին դատարկ գնացքներ՝ ստուգելու […]
11:26 28.03.2020
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է ևս 2-ով՝ հասնելով 85-ի: Երեկ ուշ երեկոյան հոսպիտալացված հիվանդներից մեկի վիճակը ծանր է: Նա աշխատանքի վայրում շփումներ է ունեցել օտարերկրացիների հետ: Այդ մասին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի՝ բուժգծով տնօրեն Մարինա Էզուգբայան: Նրա հայտարարությամբ՝ ընդհանուր առմամբ երկրում 14 մարդ բուժվել է կորոնավիրուսից։ 4 հոգու վիճակը ծանր է: Բոլոր նրանք […]
22:16 27.03.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվա վերջին կետը Դիլիջանից մի փոքր հեռավորության վրա գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանն էր, որտեղ արդեն 12 օր է ապրում են Իտալիայից վերադարձած մեր հայրենակիցները։ Նրանցից բոլորը վաղը կթեստավորվեն և ըստ դրա արդյունքների կա՛մ տուն կգնան, կա՛մ կշարունակեն մնալ հսկողության տակ։ Ամեն դեպքում բոլորը իրենց լավ […]
21:29 27.03.2020
Կորոնավիրուսը մեծ տեմպերով տարածվում է ԱՄՆ-ում. ինչպես են պայքարում Նյու Յորքի մեր հայրենակիցները: Թեմայի շուրջ զրույց SHANTNEWS-ի տաղավարում։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:59 27.03.2020
Մինչ ամբողջ աշխարհի բժիշկներն ու ոստիկաններն առաջին գծում պայքարում են կորոնավիրուսի դեմ, մարդիկ կան, որոնք չեն մեկուսանում, չեն պահպանում սոցիալական հեռավորությունը՝ վտանգելով թե՛ իրենց, թե՛ ուրիշների կյանքը: Արդյունքում՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ որոշ երկրների հիվանդանոցներում մասնագետների, բուժսարքավորումների, մահճակալների պակաս կա, վարակվածների թիվը գերազանցել է կանխատեսումները: Մանրամասները՝ տեսանյութում։
20:44 27.03.2020
Այսօր աշխարհում բնակվող ամեն 5-րդ մարդն իր երկրի իշխանությունից ունի կարգադրություն՝ մնալ տանը: ԱՀԿ-ի տվյալներով՝ այսօր արդեն տանը փակված է 1մլրդ 7մլն մարդ: Նրանց մի մասը համացանցում կիսվում է մեկուսացումը ավելի թեթև և ուրախ դարձնելու իր տարբերակներով: Մանրամասները՝ տեսանյությում։
20:28 27.03.2020
Հայաստանում 2 ամսական երեխայի և նրա մոր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Լուրն այսօր հաստատել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նոր տվյալներ է ներկայացրել Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների և արդեն բուժված քաղաքացիների վերաբերյալ: Նախարարը նաև ցավակցություն է հայտնել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած կնոջ հարազատներին՝ նշելով, որ հիվանդի անամնեզը բարդացած էր հարակից քրոնիկ հիվանդություններով, և այդ պատճառով […]
20:07 27.03.2020
Վրաստանի իշխանությունները վստահ են, որ եթե Վրաստանի բնակիչները կատարեն բոլոր հանձնարարականները, ապա խիստ կարանտինային ռեժիմի հայտարարման անհրաժեշտություն չի լինի: «Այս փուլում վրացական կառավարությունը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով չի քննարկում համընդհանուր կարանտին սահմանելու հարցը: Հավատում ենք, որ եթե կատարենք բոլոր առաջադրանքները, որոնք տրվում են արտակարգ իրավիճակում, ապա ընդհանուր կարանտինհայտարարելու անհրաժեշտություն չի լինի»: Այդ մասին հայտարարել է […]
19:54 27.03.2020
Կորոնավիրուսը կառավարելի դարձնելու անհրաժեշտ գործողությունների համար Վրաստանի կառավարությունը ծախսել է 8 միլիոն լարի: Առողջապահության նախարարության առողջապահության վարչության ծրագրի բաժնի վարիչ Էկա Ադամիայի հայտարարությամբ՝ հաշվի առնելով ընթացիկ և պլանավորված գնումները` ակնկալվում է, որ իրական ծախսերը կլինեն է՛լ ավելի շատ: «Այս գումարները առնչվում են մեր ձեռք բերած ռազմավարական նշանակության գնումներին: Դրանք շնչառական ապարատներ են, ախտահանիչներ, մոնիտորներ, բժշկական […]
18:59 27.03.2020
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 27.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 691470587.8 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 2802:
18:06 27.03.2020
Վրաստանում, վերջին տվյալներով, կա կորոնավիրուսով վարակման 81 հաստատված դեպք: Այս մասին հայտնում է Sputnik-georgia-ն: Առայժմ հայտնի է վարակվածներից միայն երկուսի անունը, մնացածների ինքնությունը գաղտնի է պահվում: Դա մի շարք հարցեր է առաջացրել բնակչության շրջաններում: Սոցիալական ցանցերում առաջարկել են հիվանդների անունները, հասցեներն ու տարիքը հրապարակել, իսկ բացատրությունը շատ պարզ է՝ մարդիկ վախենում են վարակվել վտանգավոր վիրուսով […]