Չինաստանի նվիրաբերած 420,000 դոլար արժողությամբ արագ թեստերը հասել են Վրաստան․ Չինաստանում Վրաստանի դեսպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.86
  • RUBLE
    4.88
  • 437.49
WEATHER
+21.09 oC

Չինաստանի նվիրաբերած 420,000 դոլար արժողությամբ արագ թեստերը հասել են Վրաստան․ Չինաստանում Վրաստանի դեսպան

23:57 25.03.2020

Չինական Սիչուան նահանգի կառավարության կողմից Վրաստանին նվիրաբերված կորոնավիրուսային և այլ շնչառական հիվանդությունների արագ փորձարկումների 420 հազար դոլար արժողությամբ թեստերն արդեն Վրաստանում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Չինաստանում Վրաստանի դեսպանը։

Թեստավորել քաղաքացիներին հնարավոր կլինի միայն բժշկի նախաձեռնությամբ:

Արագ թեստերը ստեղծվել են չինացի գիտնականների կողմից՝ Ուհանում համաճարակի բռնկումից մեկ ամիս անց: Դրանք կարողանում են ընդամենը 15 րոպեի ընթացքում ախտորոշել:

Վրաստանի իշխանությունները բանակցություններ են վարում Հարավային Կորեայի հետ 200 թեստ ձեռք բերելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող թիրախներին՝ ի պատասխան Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների

11:30 04.06.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող թիրախներին՝ ի պատասխան Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հարվածներ են հասցրել Սիրիայի հարավում գտնվող թիրախներին՝ ի պատասխան Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված երկու արկերի։ IDF-ի մամուլի խոսնակի գրասենյակը հայտարարության մեջ նշել է, որ հարվածները հասցվել են հրետանու կողմից։ Ավելի վաղ Իսրայելի զինված ուժերը հայտնել էին, որ գրանցել են «սիրիական տարածքից երկու արկերի արձակում», որոնք «թռել են Իսրայելի տարածք և ընկել […] ...

Երմակը Ուիթկոֆի հետ քննարկել է Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունները

11:25 04.06.2025

Երմակը Ուիթկոֆի հետ քննարկել է Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունները

Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթկոֆի հետ քննարկել է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները և հրավիրել նրան Ուկրաինա։ «Ուիթկոֆի հետ հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք Ստամբուլում ուկրաինական և ռուսական պատվիրակությունների միջև բանակցությունների ընթացքը»,-գրել է Երմակը իր Telegram ալիքում։ Երմակը նշել է, որ ինքը Ուիթկոֆին պատմել է նաև մարտադաշտում Ուկրաինայի զինված ուժերի […] ...

Չինաստանը կոչ է արել Կիևին զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից

11:15 04.06.2025

Չինաստանը կոչ է արել Կիևին զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից

Չինաստանը կոչ է անում ուկրաինական ճգնաժամի կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից՝ մեկնաբանելով Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթուղային ենթակառուցվածքների վրա հարձակումները։ «Չինաստանը ուշադրություն է դարձրել համապատասխան հաղորդագրությունների վրա։ Չինաստանի դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ հետևողական և հստակ է», -ասել է Չինաստանի […] ...

Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:10 04.06.2025

Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ, հայտնում են ՆԳՆ-ից։ ...

«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն

11:05 04.06.2025

«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Երևանի գինու օրերը» փառատոնն անցկացնելու նպատակով հունիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ ժ.16.00-22.30-ը, բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար փակ կլինեն Սարյան-Եկմալյան փողոցների խաչմերուկից մինչև Սարյան-Պուշկինի փողոցների խաչմերուկ, Պուշկինի-Սարյան փողոցների խաչմերուկից դեպի Սարյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ, Մոսկովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Սպենդիարյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկ, Սպենդիարյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկից դեպի Մոսկովյան-Զորյան փողոցների խաչմերուկ, Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկից […] ...

Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ուրանի հարստացման վերաբերյալ համաձայնագիր կնքել

11:00 04.06.2025

Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ուրանի հարստացման վերաբերյալ համաձայնագիր կնքել

Թեհրանը պատրաստ է գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ՝ ուրանի հարստացման տարածաշրջանային կոնսորցիում ստեղծելու համար, եթե այն գտնվի Իրանի տարածքում, հաղորդում է Axios պորտալը՝ հղում անելով անանուն բարձրաստիճան իրանցի պաշտոնյայի։ Կիրակի օրը Axios-ը հաղորդել է, որ Օմանի իշխանությունները առաջարկել են ստեղծել տարածաշրջանային կոնսորցիում, որը կհարստացնի ուրանը «քաղաքացիական նպատակներով»՝ ԱՄՆ-ի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հովանու […] ...

BACK_TO_TOP