TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Մինչև արտակարգ դրության ավարտը ՀՀ-ում չեն գործի բարերը, գիշերային ակումբները, խաղատները. Տիգրան Ավինյան

18:38 21.03.2020

ՀՀ գլխավոր պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսի հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարտի 22-ից մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվելու են տնտեսական գործունեության հետևյալ տեսակները. 1. Առևտրի կենտրոն՝ բացառությամբ սննդի, խմիչքների, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրության ապրանքների մանրածախ առևտրի գործունեության 2. Բարերի, գիշերային […]

̰
COVID-19. Կորոնավիրուսով վարակվածների թվով Իրանին շրջանցել են նաև Գերմանիան և ԱՄՆ-ը

18:15 21.03.2020

Կորոնավիրուսով վարակվածների թվով Իրանին շրջանցել են նաև Գերմանիան և ԱՄՆ-ը: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝ COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 276 հազարը: Մահացածների թիվն անցնում է 11 հազարը: Մարտի 21-ին նկատելիորեն աճ է գրանցվել ապաքինվածների թվում՝ անցնելով 91 հազարը. մարտի 20-ի երեկոյան այդ թիվը 88 հազար էր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրված երկրների և տարածքների […]

̰
Վրաստանում դեռևս չեն պատրաստվում սահմանել պարետային ժամ

18:10 21.03.2020

Վրաստանի վարչապետ Գախարիան հայտարարել է, որ երկրում հայտարարված արտակարգ դրությունը չի ենթադրում պարետային ժամի կամ խիստ կարանտինային միջոցների սահմանում: Կորոնավիրուսի տարածման պատճառով հայտարարված արտակարգ դրությունը ենթադրում է մարդկանց տեղաշարժի հետ կապված  սահմանափակումներ: Արգելվում են 10 մարդուց ավելի հավաքները: «Ինչ վերաբերում է տեղաշարժի ազատությանը, այն մասնակի է սահմանափակ: Կանոնակարգն այս փուլում չի նախատեսում պարետային ժամի սահմանում, […]

̰
Փորձագետը ներկայացրել է ականջակալներով բարձր երաժշտություն լսելու հետևանքը

18:00 21.03.2020

Ռուսաստանի Դաշնության կրթական հոգեբանների ֆեդերացիայի անդամ, մանկավարժական գիտությունների թեկնածու, Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի դոցենտ Յուլյա Չելշևան խորհուրդ չի տալիս ականջակալներով բարձրաձայն լսել «ագրեսիվ» երաժշտություն: Ինչպես նշում է Новости Mail.ru-ն, կտրուկ իրականություն վերադառնալով, մարդը կարող է անգիտակցաբար ագրեսիա փոխանցել շրջապատին: «Առաջին հերթին պետք է մտածել սեփական անվտանգության մասին: Երաժշտությունը շատ բարձր մի’ միացրեք, հակառակ դեպքում դուք […]

̰
Ղրղզստանը արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի պատճառով

17:44 21.03.2020

Ղրղզստանի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել՝ կապված կորոնավիրուսի հետ, հաղորդում է РИА Новости գործակալությունը: Ավելի վաղ Ղրղզստանի անվտանգության խորհուրդը երկրի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևին խորհուրդ էր տվել արտակարգ դրություն հայտարարել մարտի 22-ից: Համաձայն ընդունված որոշման՝ Ղրղզստանի կառավարությունը սկսում է իրականացնել ծրագիր, որում մասնավորապես արտացոլված են «մայրաքաղաքում և շրջաններում հսկիչ անցակետերի տեղաբաշխման հարցը, սահմանված են առաջին […]

̰
WhatsApp-ում պաշտոնական չաթբոտ է գործարկվել ԱՀԿ-ի կողմից

17:30 21.03.2020

WhatsApp հավելվածում գործարկվել է պաշտոնական չաթբոտ, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության անունից պատասխանելու է հետևորդների հարցերին։ Այն նաև ամենօրյա թարմ տեղեկություններ է տրամադրելու վարակի տարածման վերաբերյալ։ WHO Health Alert ալիքի լրահոսում լինելու են նաև տարածվող բամբասանանքերի հերքումները, ինչպես նաև օգտակար խորհուրդներ նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի վերաբերյալ։ Ալիքը առայժմ գործում է անգլերեն, սակայն շուտով գործարկվելու են […]

̰
Հայկ Մարությանը՝ դիմակ կրելու կարևորության մասին

17:13 21.03.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու նիստին անդրադարձել է նաև այն չգրված կանոններին, որ պետք է պահպանել. «Ինչո՞ւ հանրային վայրերում (տրանսպորտ, խանութ և այլն) բոլորը պետք է կրեն դիմակներ։ Դրանով մենք պաշտպանում ենք վարակվելուց ոչ թե մեզ, այլ մեր դիմացինին։ Հաճախ հիվանդությունն անցնում է առանց նախանշանների, և մենք կարող ենք չիմանալ, որ վարակակիր ենք։ Կրելով դիմակ՝ […]

̰
Արցախում ևս որոշվել է դասերը հետաձգել մինչև ապրիլի 14-ը

16:53 21.03.2020

Արցախի Հանրապետւթյան Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը՝ Արարատ Օհանջանյանի նախագահությամբ մարտի 21-ին «Կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպում» թեմայով հրավիրել էր խորհրդարանական լսումներ: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ պաշտոնական կայքը: Լսումներին մասնակցել են Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, Կրթության,գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը Ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը: Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, խոսելով նոր տիպի […]

̰
Ինչպե՞ս է ազդում կորոնավիրուսը Սփյուռքի կրթական համայնքների վրա. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

16:40 21.03.2020

Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը Սփյուռքի կրթական համակարգի վրա էլ է ազդել: Ինչպես են Սփյուռքի հայկական համայնքները փորձում դիմագրավել այս խնդրին և ի՞նչ միջոցներ են կիրառվում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ներքին Գետաշենի տարածքում գործող կիրակնօրյա շուկան վաղը փակ է լինելու

16:30 21.03.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան գրառմաբ հայտնել է, որում ասվում է՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի տարածքում գործող կիրակնօրյա բացօթյա շուկան վաղը փակ է լինելու։ Նշենք, որ այս շուկայի մեկ այլ հատվածում է գործում հանրապետության ամենամեծ անասնաշուկան, որտեղ անասուններ վաճառելու են գալիս Հայաստանի տարբեր վայրերից ու Արցախից։ https://www.facebook.com/sanosyangnel/photos/a.1930574070578169/2258888074413432/?type=3&theater  

̰
Ախտահանվել է ՍԱՏՄ գլխմասային շենքը

16:22 21.03.2020

Երեկ ուշ երեկոյան ախտահանվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գլխամասային շենքը, մասնավորապես՝ քաղաքացիների սպասարկման սրահը, միջանցքները, պատերը, դռները: Այդ մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Ախտահանման աշխատանքներ կարվեն նաև տեսչական մարմնի մարզային կենտրոններում:

̰
Վրաստանի նախագահը երկրում արտակարգ դրություն է հայտարարել

15:58 21.03.2020

Վրացական իշխանությունները շարունակում են միջոցներ ձեռնարկել երկրում նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում արտակարգ դրություն հայտարարեց մինչև ապրիլի 21-ը: «Հիմք ընդունելով վարչապետի ուղերձը` համաձայն Վրաստանի Սահմանադրության 71-րդ հոդվածի, ես հայտարարում եմ արտակարգ դրություն ողջ Վրաստանում: Այս որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասել է Զուրաբիշվիլին այսօր կայացած հատուկ ճեպազրույցում: Հիշեցնենք՝ […]

̰
Ջերմաչափման գործընթաց Հայաստան-Արցախ անցակետերում

15:50 21.03.2020

Ս.թ. փետրվարի 26-ից Արցախի առողջապահության նախարարության կողմից Հայաստան-Արցախ անցակետերում ջերմաչափման գործընթացը սկսվել է «Աղավնո» անցակետից (Սյունիքի կողմից):  Մարտի 14-ի՝ ժամը 22։00-ից «Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» ու «Կովսական» անցակետերում ջերմաչափում է իրականացվել Արցախի Հանրապետություն մուտք գործող բոլոր անձանց շրջանում, որտեղ հետագայում տեղադրվել են բժշկասանիտարական հսկիչ կետեր՝ նախապես սահմանված հերթապահությամբ: Բոլոր շրջանային բուժմիավորումներում նախատեսված են համապատասխան սենյակներ, անհրաժեշտության […]

̰
Տնից դուրս մի՛ եկեք, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա. Զարուհի Բաթոյանի կոչը

15:41 21.03.2020

«Հարգելի՛ քաղաքացիներ, տնից դուրս մի՛ եկեք, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա, մի՛ հավաքվեք ընկերների կամ հարազատների տանը, ռեստորաններում կամ այլ կենտրոններում, մի՛ այցելեք ժամանցի վայրեր»,- կոչ է արել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը «Ֆեյսբուքի» իր էջում: Նա խնդրել է մի փոքր համբերատար լինել, ինքնամեկուսանալ և պահպանել տարածություն միմյանց հետ շփվելիս, հաճախակի լվացվել […]

̰
Կորոնավիրուսն ի՞նչ տարածում ունի Իրանում․ վիճակագրական տվյալներ

15:39 21.03.2020

Իրանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և ցույց տվել կորոնավիրուսի՝ մարտի 21-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ: Աղյուսակը՝ ստորև. https://www.facebook.com/armembiran/photos/a.940464132645383/3958914754133624/?type=3&theater

̰
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է

14:47 21.03.2020

ՀՀ վարչապետի 2018 թ․ հունիսի 11-ի որոշմամբ հաստատվել է տեսչական մարմնի կանոնադրությունը, համաձայն որի` տեսչական մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերահսկողություն է իրականացնում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ։ Իսկ աշխատանքի իրավունքի այլ նորմեր պարունակող իրավական ակտերի նկատմամբ վերահսկողությունը՝ այդ թվում աշխատավարձերի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողությունը ներկայումս դուրս է տեսչական […]

̰
Մայրաքաղաքային տրանսպորտի ռիսկային խմբի վարորդները չեն աշխատում

14:42 21.03.2020

Երևանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ կատարվում են բազմաթիվ աշխատանքներ: Այդ մասին այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ հավատացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը. «Քաղաքային իշխանությունը օր ու գիշեր աշխատանքներ է տանում բոլոր ուղղություններով»: Նա տեղեկացրեց, որ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաներում գործում են ռենտգեն կաբինետներ, որտեղ անգամ շաբաթ և կիրակի օրերին անվճար հետազոտություն կարող են անցնել բժշկի […]

̰
Արայիկ Հարությունյանը համազգային ծնողական ժողովի հրավեր է անում

14:31 21.03.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել և ծնողներին կոչ արել կիրակի՝ ժամը 17։00-ին. միանալ համազգային ծնողական ժողովի՝ իր էջի լայվի ընթացքում։ Նախարարը հայտնել է, որ  կրթության վերաբերյալ ասելիքներ ունի։ https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158125334653501

̰
ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի հայկական ծերանոցին բժշկական պարագաներ է փոխանցել

13:41 21.03.2020

Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության և Սիրիայի Օգնության խաչի հետ համագործակցությամբ մարտի 20-ին ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի Հայկական ծերանոցին, Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնին և մի շարք այլ բժշկական հաստատությունների է փոխանցել բժշկական պարագաներ։ Այդ մասին հաղորդում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ֆեյսբուքյան էջը: «Սիրիայի օգնության Խաչի վարչության անդամները և Դարմանատուն ընկերաբժշկական կենտրոնի ղեկավարությունը […]

̰
Հանուն մեզ, հանուն մեր երկրի ու ժողովրդի մնանք տանը, օգնենք բժիշկներին և պատկան մարմիններին ավելի արագ հաղթելու այս համաճարակը. Աննա Հակոբյան

13:28 21.03.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ իր ընտանիքի անդամների համար էլ է դժվար այս օրերին փակված մնալ տանը։ «Շատերիդ պես, մեր ընտանիքի համար էլ է դժվար այս օրերին փակված մնալ տանը։ Հասկանում ու գիտակցում ենք, որ շատերդ կարոտել եք դասերին, ընկերներին, աշխատանքին, գարնանային Երևանում զբոսնելուն։ Մենք […]

̰
Կարանտինային հումոր Էդմոն Մարուքյանից

13:25 21.03.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հումորային տեսանյութ է հրապարակել՝ այն վերնագրելով՝ «Կարանտինային հումոր. տանը սպորտով զբաղվելը խրախուսվում է»:

̰
Կորոնավիրուսի հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի օջախների հետ

13:18 21.03.2020

ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նոր գրառում է կատարել․ «Ինչպես նշել էի նախորդ գրառման մեջ, հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Գործընթացը կրում է շարունակական բնույթ»,- գրել է մամուլի […]

̰
Արցախում իրականացվում են ախտահանման միջոցառումներ

12:46 21.03.2020

Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրահանգով, սննդամթերքի իրացմամբ զբաղվող պարենային խանութներում, արտադրամասերում և հանրային սննդի կետերում իրականացվում են հակավարակային, կանխարգելիչ, ախտահանման միջոցառումներ: Այդ մասին տեղեկանում ենք Տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից: «Ծառայությունը, Առողջապահության նախարարության հետ, մշակել է վարակի տարածման նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների և […]

̰
Իզուր չէ, որ հասարակությունը նրանց անվանում է արևներ․Արման Թաթոյանի գրառումը Դաունի համախտանիշի համաշխարհային օրվա առիթով

12:35 21.03.2020

Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է։ Այս առիթով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Էլիզիկը, Արմանը, Մոնթեն, Գրետան և մյուսները վաղուց արդեն մեր ընկերներն են: Նրանք ընդգրկվում են մեր միջոցառումներին՝ իրենց կարողություններով կոտրելով կարծրատիպեր: Ցավոք, կորոնավիրուսով պայմանավորված՝ այս տարի հետաձգեցինք նախատեսած բարեգործական միջոցառումը, բայց առաջիկայում գաղափարն իրականացնելու այլ առիթ կունենանք: […]

̰
Կորոնավիրուսի 133 դեպքը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ. ԱՆ խոսնակ

11:57 21.03.2020

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերին: Նա, մասնավորապես, նշել է. «Հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի օջախների հետ»:

̰
Չինաստանում 3 օր շարունակ կորոնավիրուսի տեղական դեպքեր չեն գրանցվել

11:56 21.03.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Ուհանը նոր հույս է տալիս ամբողջ աշխարհին:

̰
Երիտասարդները նույնպես պետք է զգուշանան կորոնավիրուսից. ԱՀԿ

11:24 21.03.2020

Ըստ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի՝ երիտասարդների կատարած ընտրությունը կարող է շատ կարևոր լինել այլ մարդկանց համար:

̰
Շփումների նվազեցումն օգնում է վարակի կանխարգելման գործընթացին

10:49 21.03.2020

«Ախուրյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն հիշեցնում է՝ սոցիալական հեռավորության պահպանումը չափազանց կարևոր է այս օրերին։ «Շփումների նվազեցումը օգնում է վարակի կանխարգելման գործընթացին։ Պատկերը ներկայացնում է շփումների նվազեցման արդյունավետությունը»,- տեղեկացնում են ԲԿ-ից։

̰
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ  160-ի

09:56 21.03.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 21-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 160 դեպք, բուժվել է 1 մարդ։ Մարտի 20-ի առավոտյան հաղորդված թվի համեմատ (136)՝ վարակման դեպքերն ավելացել են 24-ով։

̰
Այս պահին կորոնավիրուսով վարակվածներից 11-ի մոտ թոքաբորբ կա, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. Արսեն Թորոսյան

00:57 21.03.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նա հայտնել է, որ այս պահին կորոնավիրուսով վարակվածներից 11-ի մոտ թոքաբորբ կա, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
BACK_TO_TOP