TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+36.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ուզբեկստանը 40 օրով դադարեցնում է միջազգային բոլոր ուղևորափոխադրումները

13:10 20.03.2020

Ուզբեկստանը մարտի 20-ից դադարեցրել է տրանսպորտի բոլոր ձևերով միջազգային ուղևորափոխադրումները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի տրանսպորտի նախարարությանը: «Մարտի 20-ից ավտոբուսով, ավտոմեքենայով, երկաթուղով և օդային տրանսպորտով միջազգային ուղղություններով մեկնելն արգելված է 40 օր»,- ասված է հաղորդագրության մեջ: Ներկայումս երկրում արձանագրված է COVID-19-ով վարակման 23 դեպք:  

̰
Դաշնամուր կատվի համար. Էնթոնի Հոփկինսը ներկայացրել է իր մեկուսացված առօրյան

13:00 20.03.2020

Աշխարհահռչակ դերասան Էնթոնի Հոփկինսն այս օրերին նույնպես մեկուսացման մեջ է։ Նա ներկայացրել է, թե ինչպես է օրն անցկացնում կատվի հետ։ «Նիբլոն հավաստիանում է, որ առողջ եմ, փոխարենը պահանջում է, որ իրեն զվարճացնեմ»,- գրել է դերասանն իր ֆեյսբուքյան էջում ու տեսանյութում ցույց տվել՝ ինչպես է կատվի համար դաշնամուր նվագում։ https://www.facebook.com/AnthonyHopkinsArt/videos/145248493462993/

̰
Արցախում ձևավորվել է կորոնավիրուսի միասնական տեղեկատվական հարթակ

12:40 20.03.2020

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Նոր կորոնավիրուսի կանխարգելման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում ձևավորվել է տեղեկատվական շտաբ: Ցանկացած տեղեկատվություն հրապարակվելու է միասնական տեղեկատվական հարթակի միջոցով, որը համակարգում է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը»:

̰
ԱԺ հանձնաժողովների նիստերին լրագրողների ներկայությունն արգելված է

12:19 20.03.2020

Երկրորդ օրն է` ԱԺ-ում հանձնաժողովների նիստերին լրագրողների ներկայությունը, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, արգելված է: Նրանց թույլատրվում է ներկա գտնվել 10 րոպեով, նիստերի մնացած մասն ուղիղ հեռարձակվում է, և լրատվամիջոցները ստիպված են այս եղանակով հետևել քննարկումներին: Երեկ նման կարգով է եղել Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, իսկ այսօր` Պետաիրավական հանձնաժողովի նիստը:

̰
Արժևորենք մեր ծնողներին․ Արսեն Թորոսյանի հորդորը

11:13 20.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արժևորենք մեր ծնողներին, քանի դեռ նրանք մեզ հետ են։ Նաև պաշտպանենք նրանց՝ ցուցաբերելով այնպիսի վարքագիծ, որպեսզի նրանք չվարակվեն իրենց համար ավելի վտանգավոր այս վիրուսով հենց մեզնից»։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1174390136080583?__xts__[0]=68.ARA_B9e3yQmg3Z-tjLRqsWaEj97Tp6s1W_kZMR-IOr3-aHeb2jlx0q_-f6Ne0eTwAb0DlDI9h7ZCQ65wxzJQotBTBzYllVU3RfK6lLLPlDRxmfF-USkCaiTq3xVy39nGHE2UvvqGrJMxJ3GDd3ZROzC75jAyd-g97caGCyPlZWzx-TBhTBmoKJdJhD5REUkYNEXRqlqmiixgkxIuXc6NgsfAoD34ivUpkM1aVb__MEIQNJB2nBV6DlO9Jgx2R_96PoUh2hp-jBIk7K83aTWmtLyOTzZcQjAUiBtnQS9160FTTT9yorc4ndbiFOkH2IJyRfJLdNs3ByfibnhmzGI6QGtBXw&__tn__=-R

̰
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 136-ի

09:57 20.03.2020

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությամբ, Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 136 է, բուժվել է 1 մարդ։

̰
Վրաստանի բանակը անցնում է զորանոցային ռեժիմի

23:59 19.03.2020

Կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար Վրաստանի պաշտպանության ուժերը մարտի 21-ից անցնում են զորանոցային ռեժիմի: Վրացական aliq.ge-ի հաղորդմամբ` հայտարարությունը տարածել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին: Զորանոցային ռեժիմի ընթացքում զինվորներին արգելվում է լքել զորամասի տարածքը: «Նման կանխարգելիչ միջոցառումները զգալիորեն կնվազեցնեն զորամասերում վիրուսի տարածման հավանականությունը: Զորամասերին կտրամադրվի անհրաժեշտ ամեն բան։ Այս իրավիճակին անցնելը կապված է ռազմական անձնակազմի […]

̰
Վրաստանում փակվում են բոլոր առևտրային կենտրոնները, բացառությամբ մթերային խանութների, դեղատների, բենզալցակայանների և բանկերի

23:51 19.03.2020

«Ընդունել ենք որոշում, փակել բոլոր առևտրային կենտրոնները, բացի մթերային խանութներից, դեղատներից, բենզալցակայաններից և բանկերից»: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Ըստ նրա՝ այս փուլում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա:

̰
Ե՞րբ կստեղծվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

21:08 19.03.2020

Կորոնավիրուսի բռնկումից կարճ ժամանակ անց չինացի գիտնականները սկսեցին ուսումնասիրել պատվաստանյութի ստեղծման հնարավորությունները:  Երբ վարակն ընդգրկեց նաև այլ երկրներ, պատվաստանյութի մշակմամբ սկսեցին զբաղվել աշխարհի առաջատար մյուս գիտական կենտրոնները: Ո՞ր փուլում են հիմա գիտնականները պատվաստանյութի ստեղծման ճանապարհին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Բժշկական ապրանքներն ու պարագաները երրորդ երկրներից կներկրվեն առանց մաքսատուրքի. Տիգրան Խաչատրյան

20:59 19.03.2020

Բժշկական նշանակության գրեթե բոլոր բժշկական ապրանքներն ու պարագաները, որոնք ներկրվում են երրորդ երկրներից, ԵԱՏՄ-ի շրջանակում որոշում է կայացվել, որ դրանք պետք է ներկրվեն առանց մաքսատուրքի: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Մանրամասները՝ տեսանյութում: &nbsp

̰
Իսպանիայում մահացել է կորոնավիրուսավ վարակված Վրաստանի քաղաքացի

20:37 19.03.2020

«Դժբախտաբար, մեր հայրենակիցը մահացավ Իսպանիայում: Նա 74-ամյա մի կին է, ով ունեցել է քրոնիկ հիվանդություն»,- հայտարարել են Վրաստանի կառավարության աշխատակազմից: Վրաստանում կորոնավիրուսը հաստատվել է 40 մարդու մոտ: Վիրուսային վարակի առաջին դեպքը հայտնաբերվել է փետրվարի 26-ին Վրաստանի մի քաղաքացու մոտ, որ Իրանից երկիր էր մուտք գործել Ադրբեջանի տարածքով: Այս պահին գրեթե 1.6 հազար մարդ գտնվում է […]

̰
Վրաստանը խստացնում է սահմանափակումները` կապված կորոնավիրուսի հետ

19:56 19.03.2020

«Վերջին շաբաթների ընթացքում կառավարության կողմից ընդունված որոշումներն ու միջոցառումները ճանաչվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև այս ոլորտում մասնագիտացած այլ կազմակերպությունների կողմից: Պրակտիկան ցույց է տալիս, որ Վրաստանում կորոնավիրուսի աճ է կանխատեսվում: Ցավոք, ունենք փաստեր, երբ մեր համաքաղաքացիները չեն հնազանդվում իշխանությունների որոշումներին, ինչը նրանց և այլ մարդկանց համար ավելի մեծ սպառնալիք է ստեղծում»: Այս մասին […]

̰
Կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին ժամը 18:00-ի դրությամբ փոխանցվել է 121 175 406.2 դրամ

19:45 19.03.2020

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 19.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 121 175 406.2 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 688: Նշենք, որ 17.03.20թ.գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի […]

̰
Վրաստանում կորոնավիրուսով վարակված 39 անձանցից 12-ը թոքաբորբ ունի. Գամկրելիձե

19:09 19.03.2020

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է` կորոնավիրուսով վարակված 40 անձանցից 31-ը գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում, 3 պացիենտի վիճակը ծանր է` թոքաբորբ ունեն: «Կորոնավիրուս ունեցող 39 անձից 1-ը Բաթումի ինֆեկցիոն հիվանդանոցում է գտնվում, 3-ը` Սաչխերեի հիվանդանոցում, 2-ը` Առաջին համալսարանական կլինիկայում, մնացածը` Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում»,- հայտարարել է պաշտոնյան: Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցի […]

̰
Արտակարգ դրության պայմաններում Գյումրիի պոլիկլինիկաներն անցել են տնային այցերի

19:00 19.03.2020

Մուտքը պոլիկլինիկաներ թույլատրվում է միայն պրոֆիլակտիկ միջոցառումների ենթարկվելուց հետո։ Գյումրիի Կարմիր խաչի  պոլիկլինիկայում, այսպես ասած, հերթապահ մաս է գործում. անմիջապես մուտքի մոտից սկսվում է հարցուփորձը, լսում են այցելուի գանգատները։ Եթե պարզվի` շնչառական խնդիրներ ունի, գրիպ կամ վիրուսային այլ հիվանդություններ, պացիենտին տեղափոխում են ժամանակավոր բուժսենյակ։ Արտակարգ դրության պայմաններում ձևավորված ընդունարան դիմողներ շատ չեն եղել: Ավելին, այս […]

̰
Ինչպիսի՞ն է իրավիճակը Ծաղկաձորում մեկուսացվածների մոտ․ հերթապահող բժշկի անդրադարձը

18:42 19.03.2020

Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցում շարունակվում է 100-ից ավելի քաղաքացիների մեկուսացումը։ Մեկուսացվածներին սպասարկող բժիշկներից մեկը SHANTNEWS-ին պատմել է, թե ինչ իրավիճակ է հյուրանոցում: Մանրամասները` տեսանյութում:

̰
Ծաղիկներ, կոնֆետներ ու թխվածքաբլիթներ` Էջմիածնի բուժաշխատողներին

18:17 19.03.2020

Էջմիածնի քաղաքապետարանն ու երիտասարդական խորհուրդը Էջմիածնի տարբեր բժշկական հաստատությունների աշխատակիցներին նվիրել են ծաղիկներ, կոնֆետներ ու թխվածքաբլիթներ՝ որպես շնորհակալություն ու երախտիք՝ անբասիր ու խիստ մարդասիրական աշխատանքի համար։ «Արտակարգ դրության պայմաններում որքան կարևոր է բժիշկների աշխատանքն ու նվիրումը, նույնքան կարևոր է, որ նրանք զգան՝ ընդդեմ համաճարակի այս պայքարում նրանք մենակ չեն և աջակցությունն ու ուշադրությունը նրանց հանդեպ […]

̰
Կամավորների հերթական խումբը գնում է աշխատանքի

18:10 19.03.2020

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: Լուսանկարներին կից՝ նա գրել է. «Կամավորների մեր հերթական խումբը գնում է աշխատանքի»:

̰
Հորդորում ենք չզբաղվել ինքնաբուժմամբ. ԱՆ կոչը քաղաքացիներին

17:55 19.03.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը կոչով դիմել է քաղաքացիներին: «Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք գրիպանման ախտանշանների դեպքում անմիջապես դիմել Ձեզ սպասարկող ԱԱՊ (առողջության առաջնային պահպանման օղակ) բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ: Կարևոր է իմանալ, որ ներկայումս գոյություն չունեն հավաստի փաստեր, որոնք վկայում են կորոնավիրուսային հիվանդության բուժման դեպքում «Արբիդոլի» և նմանատիպ դեղերի կիրառման արդյունավետության մասին: Իսկ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, […]

̰
Աշխարհում ավելի քան 85 հազար մարդ ապաքինվել է կորոնավիրուսից

17:50 19.03.2020

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝ COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 220 հազարը։ Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ վարակվել է 225 հազար 381 մարդ, մահացածների թիվը 9 հազար 276 է, ապաքինվել է 85 հազար 831 անձ։ Կորոնավիրուսը տարածում է գտել աշխարհի 170-ից ավելի երկրներում և տարածքներում։ Մանրամասները՝ այստեղ:

̰
Նիդեռլանդների առողջապահության նախարարն ուշաթափվել է ելույթի ժամանակ

17:40 19.03.2020

Նիդեռլանդների առողջապահության նախարար Բրունո Բրուինսը ուշագնաց է եղել երկրի խորհրդարանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի մասին ելույթ ունենալիս: Պատգամավորներից մեկը հարց է տվել ամբիոնի մոտ կանգնած նախարարին: Այդ ժամանակ Բրուինսը ուշաթափվել է: Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում: Կադրերում երևում է՝ ինչպես է ամբիոնի մոտ կանգնած նախարարը երերում, ապա ընկնում: Նրան օգնության են հասնում գործընկերները: Վերջիններս նախարարին […]

̰
Սահմանապահ բժիշկ-համաճարակաբանները` առանձնապես ծանր աշխատանք կատարողների ցանկում

17:35 19.03.2020

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն է կատարել 2010 թ․ դեկտեմբերի 2-ի N 1698-Ն իր որոշման մեջ, որով վերացվում է մի շարք իրավական ակտերի և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործող կանոնադրության միջև առկա անհամապատասխանությունը։ Վերջինս առաջ էր եկել ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերակազմավորելու գործընթացում։ Ընդունված որոշմամբ՝ […]

̰
ՔԿՀ-ներում դատապարտյալ և կալանավոր ունեցող ընտանիքների առաջարկությամբ Մարուքյանը դիմել է Բադասյանին

17:10 19.03.2020

ՔԿՀ-ներում դատապարտյալ և կալանավոր ունեցող ընտանիքների առաջարկությամբ դիմել եմ ՀՀ արդարադատության նախարարին: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում: «Մասնավորապես՝ մեզ են դիմում քաղաքացիներ՝ բարձրացնելով դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց սննդի խնդրը։ Ինչպես հայտնի է, արդեն տևական ժամանակ է, ինչ քրեակատարողական հիմնարկներում արգելված են հանձնուքները, մինչդեռ […]

̰
Ռուս գիտնականները վերծանել են կորոնավիրուսի ամբողջական գենոմը

15:59 19.03.2020

Ռուս գիտնականներին հաջողվել է ամբողջությամբ վերծանել կորոնավիրուսային գենոմը, ասվում է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Սմորոդինցևի անվան գրիպի հետազոտության ինստիտուտի մասնագետները նկարագրել են SARS-CoV-2 կորոնավիրուսի ամբողջական գենոմը, նշված է հաղորդագրության մեջ: «Այս կորոնավիրուսը մեզ համար նոր է, ուստի շատ կարևոր է, որ կարողանանք որոշել դրա տարածման և մեր երկիր մուտք գործելու ուղին, դրա […]

̰
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք

15:57 19.03.2020

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս երկու դեպք: Տեղեկությունն այս մասին հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված պաշտոնական ՝ stopcov.ge կայքում: Կայքի տվյալներով՝ երկրում այս պահին գրանցված 40 դեպք կա, որոնցից մեկն առողջացել է: Դրա հետ մեկտեղ կարանտինում է գտնվում 1344 մարդ: Ստացիոնար դիտարկման տակ է 216 մարդ:

̰
Կորոնավիրուսային վարակի կանխարգելման ֆոնդին մուտքերը կազմել են 100 մլն դրամ

15:53 19.03.2020

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 19.03.20թ. ժամը 14:30-ին մուտքերը կազմել են 100 մլն դրամ, ընդհանուր քանակը` 650 վճարում:

̰
Ինքնամեկուսացումը խախտելու համար Հայաստանում ևս կպատժվեն. նախարար

15:29 19.03.2020

Իտալիայի քաղաքացու հետ շփված վեց ընտանիքներ կարանտինի տակ են Երևանում իրենց շենքում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ նման տարբերակներ նույնպես հնարավոր են: «Աստիճանաբար՝ վիրուսին տարածմանը զուգընթաց, աշխարհում հրաժարվում են կարանտինային հատուկ վայրերում կարանտինից, ավելի շատ կենտրոնանում են ինքնամեկուսացման վրա: Դրա խախտման համար որոշ երկրներ նախատեսում են […]

̰
Չփոխվող դիմակներն ավելի վտանգավոր են, քան դիմակ չկրելը. նախարար

15:25 19.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ինքնաշեն պատրաստվող դիմակների մասին: Նա կրկին շեշտեց՝ դիմակի իմաստը պաշտպանությունն է հիմնականում արտաշնչելիս, փռշտալիս կամ հազալիս բերանից և քթից դուրս եկող մանր կաթիլների դեմ, որոնց մեջ հնարավոր է լինի վիրուս: Թորոսյանն ասաց, որ շնչելիս վիրուսից չեն պաշտպանվում, վիրուսը շատ ավելի բարակ է, քան դիմակի անցքերը: […]

̰
«Հայաէրոնավիգացիա» ընկերության աշխատակիցներին մեկուսացնելու որոշումը մենք ենք կայացրել. նախարար

15:19 19.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով «Հայաէրոնավիգացիա» ընկերության աշխատակիցներին մեկուսացնելու մասին, հայտնեց. «Իրականում այդ որոշումը մենք ենք կայացրել՝ հաշվի առնելով իրենց աշխատանքի բնույթը, քանի որ իրենց հնարավոր չէր մեկուսացնել այլ վայրում: Ինչո՞ւ ենք մեկուսացրել, որովհետև նրանց աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել էր վիրուս՝ հաստատված դեպքով, դրանից հետո նրանցից ոմանք ջերմել են և […]

̰
Աստված ոչ անի ապրել փոփոխությունների ժամանակ. Հայկ Մարության

14:37 19.03.2020

Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է, որ մրցույթներն անցկացվելու են ազնիվ ու թափանցիկ պայմաններում: «Այն ժամանակ մրցույթ հաղթողներին ոչ ոք չէր ստուգում, իրենց «ատկատը» տալիս էին, դրա համար գերշահույթ ունեին, որովհետև որակը չէին ստուգում, դրա արդյունքները տեսնում ենք ամեն տեղ: Մենք չենք ընդունել վատ աշխատանքը, դրա համար են թերակատարումները: Այդ գումարը մնում […]

̰
BACK_TO_TOP