00:10 21.03.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հորդորել է հրաժարվել ալկոհոլից, ծխախոտից և զբաղվել սպորտով՝ նոր կորոնավիրուսի համաճարակին դիմակայելու համար։ Այս մասին գրում է RIA Novosti-ն։ «Կերեք առողջ և օգտակար սնունդ, որը օգնում է ձեր իմունային համակարգին նորմալ գործել։ Սահմանափակեք ալկոհոլի օգտագործումը և խուսափեք շաքար պարունակող ըմպելիքներից։ Եթե վարակված եք ու ծխում եք, ապա […]
23:49 20.03.2020
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ` կորոնավիրուսի արագ թեստերի հարցով բանակցություններ են ընթանում Հարավային Կորեայի հետ: Նրա հայտարարությամբ`բանակցությունների ավարտից հետո Հարավային Կորեայից սպասում են 200 հազար թեստ: «Երեկ երեկոյան կայացել է հանդիպում բնագավառի մասնագետների հետ: Կայացվել է որոշում, թե արագ թեստի որ տեսակը կներկրվի Վրաստան: Չինաստանի իշխանություներն արդեն հատկացրել 1000 թեստ՝ որպես նվեր, որը հաջորդ […]
23:14 20.03.2020
Մի կյանքի պատմություն, թե ինչպես կարող է հիգիենայի և առողջապահության կանոններին հետևելն ու սոցիալական հստակ հեռավորություն պահպանելը նվազեցնել կամ բացառել վարակի տարածման վտանգը: Վտանգի հաղթահարման սոցիալական պատասխանատվությունն այս դեպքում առանձնահատուկ նշանակություն ունի, որն առավել արդյունավետ է դարձնում առողջապահական հաստատությունների ձեռնարկած միջոցառումները: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/197334158367734/
23:07 20.03.2020
Հայաստանում կորոնավիրուսի 136 վարակակիրներից 4-ի մոտ թոքաբորբ կա, հիվանդներից 2-ը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
22:54 20.03.2020
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ ուսանողներ և կուրսանտներ Համալսարանի գիտական խորհրդի ընդունած որոշմամբ. 1. Մինչև արտակարգ դրության ավարտը՝ դադարեցված է Համալսարանի կրթական գործունեությամբ պայմանավորված առկա աշխատանքները և դասընթացները Համալսարանի տարածքում, համալսա¬րանական հիվանդանոց¬ներում, Համալսարանի հետ համագործակցող բժշկական հաստատություններում և այլ կազմակերպություններում: 2. Համալսարանի ուսանողների համար սահմանվում է արձակուրդային շրջան՝ 16.03.2020-14.04.2020թ.-ը (ամառային […]
21:31 20.03.2020
Հյուրանոցատների ասոցիացիան Թուրքիայի հյուրանոցներում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում, հորդորել է հրաժարվել «շվեդական սեղան»-ից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Թուրքիայում գտնում են, որ այդպիսի միջոցի գործադրումը հյուրանոցների ռեստորաններում կավելացնի սնվելու հիգիենան: Բացի այդ, գտնում են, որ այսկերպ ավելի որակյալ ծառայություն կապահովվի հյուրանոցներում: Այնուամենայնիվ, այս ձևաչափը ոչ բոլոր հյուրանոցներին է հասու, քանի որ պահանջում […]
20:00 20.03.2020
Ինչպե՞ս պահպանել կազմակերպություններում սանիտարահամաճարակային կանոնները, և ի՞նչ հնարավոր վտանգներ կան դրանց խախտման դեպքում: Այս ամենի ու աշխատանքների կազմակերպման վերաբերյալ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ցուցում է տարածել: Այսպես, նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով կազմակերպությունների աշխատողների համար աշխատանքի անվտանգ կազմակերպման նպատակով պետք է․ Ապահովել պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման, չորացման համար: Աշխատավայրում ապահովել ջրի և օճառի, […]
20:00 20.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Նախարարը Հանրապետության նախագահին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի և միտումների, ինչպես նաև վարակի կանխարգելման և բուժման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին: Նախարարն անդրադարձել է նաև առկա խնդիրներին: Նախագահ Սարգսյանը կարևորել է բնակչության առողջության պահպանմանը և նոր կորոնավիրուսի վարակի […]
19:30 20.03.2020
Իտալիայում՝ Նեապոլում, նորապսակները հարսանիքին մասնակցել են պաշտպանիչ դիմակներով, իսկ հանդիսավոր արարողությանը ներկա են եղել միայն վկաները: Հարսանիքի արարողությանը ոչ մի հյուր չի եղել, քանի որ Իտալիայում կորոնավիրուսի պատճառով շարունակում է գործել միջոցառումների սահմանափակումը: Посмотреть эту публикацию в Instagram Newlyweds wear protective face masks at a wedding ceremony with only witnesses and no guests […]
19:21 20.03.2020
Շեքսպիրի ծննդավայրի փողոցները դատարկ են: Դա այդ վայրի համար արտասովոր երևույթ է, բայց ինչպես բրիտանացիներն են ասում, «դա նոր սովորականն է»: Մանրամասները՝ տեսանյութում:
19:00 20.03.2020
Գյումրիի համատիրությունները կանխարգելող միջոցառումներ են ձեռնարկել բազմաբնակարան շենքերում: Ձեռք են բերել քլորի որոշակի քանակություն, որով լուծույթ են ստանում ու ախտահանում շենքերի մուտքերը: Դռների ու աստիճանավանդակների բռնակները համարվում են վիրուսի տարածման համար ռիսկային, իսկ քլորով ախտահանումը փորձված ու արդյունավետ միջոցներից է: Ամեն համատիրություն իր սպասարկման տարածքում մի քանի տասնյակ շենքերի մուտքերում ախտահանումներն ավարտելու է 3 օրում: […]
18:47 20.03.2020
ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում խորհուրդներ են տալիս՝ ինչպես օգտվել հանրային տրանսպորտից այս օրերին: Բայց ամենից առաջ խորհուրդ են տալիս նվազեցնել հանրային տրանսպորտից օգտվելը: Կարևորվում է նաև հիգիենայի կանոններին հետևելը: Այդ ամենը ներկայացված է տեսանյութի միջոցով:
18:40 20.03.2020
Փարիզում եղանակը տրամադրող է: Սեն գետի ափին գնացող-եկող քիչ թվով մարդիկ կան: Այդտեղ մարզվելու համար հատուկ թուղթ է պետք ստորագրել: Դրսում իրավիճակը ոստիկաններն են հսկում: Մանրամասները՝ SHANTNEWS.am-ին տրամադրած տեսանյութում:
18:39 20.03.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, հղում անելով ՀՀ ֆինանսների նախարարությունը, տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 20-ին՝ ժամը 18-ի դրությամբ, մուտքերը կազմել են 321 մլն 167 հազար դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը`1355:
18:30 20.03.2020
Ուկրաինայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում լրացուցիչ տեղեկություններ են տրվել մարտի 25-ին SkyUp ընկերության չվերթով Հայաստան վերադարձողների համար: «Մարտի 25-ին Հայաստան վերադարձող SkyUp ուկրաինական ընկերության այն ուղևորները, ովքեր Կիևի «Բորիսպիլ» օդանավակայան են ժամանելու Ուկրաինայի մարզերից, պետք է նկատի ունենան, որ հասարակական տրանսպորտով ուղևորափոխադրումները մարզերի միջև առժամանակ կասեցված են (ներքին թռիչքներ, երկաթ գիծ, ավտոբուս)։ Ուղևորներին խորհուրդ է […]
18:25 20.03.2020
Խստացված է Վրաստանի խորհրդարանի մուտքի վերահսկողությունը: Այսօրվանից շենք մուտք գործող բոլոր անձինք՝ ներառյալ պատգամավորները, կջերմաչափվեն: Նրանց, որոնց ջերմաստիճանը կգերազանցի 37 աստիճանը, չի թույլատրվի շենք մուտք գործել: Ժամանակավորապես դադարեցվել է նաև անցագրերի տրամադրումը: Հատկանշական է, որ սահմանափակումները վերաբերել են նաև լրատվամիջոցներին: Այսօրվանից խորհրդարանն անցել է ԶԼՄ-ների հետ հաղորդակցության հեռավար ձևաչափին: Ասուլիսներն ու ճեպազրույցները կհեռարձակվեն օրենսդիր մարմնի […]
18:14 20.03.2020
Մարտի 16-20-ը ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանը ստուգայց է կատարել զինված ուժերի մի շարք զորամասերում և կայազորային զինվորական հոսպիտալներում: Ստուգվել են ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, սանիտարական վիճակը, անձնակազմի շրջանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի հանձնարարականների կատարման ընթացքը: Կայազորներում և զինվորական հոսպիտալներում ընդհանուր վիճակը […]
18:10 20.03.2020
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման պատճառով օտարերկրյա պետություններում գործող սահմանափակումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետություն վարակի տարածումը կանխելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներով՝ գործում են հետևյալ սահմանափակումները՝ Օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի Հանրապետություն մուտքի հետ կապված ✅ Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների […]
17:14 20.03.2020
Բեյրութում, անվտանգությունից ելնելով՝ մարդիկ փորձում են միմյանց հետ չշփվել: Տեղացիները հետաձգում են նաև իրենց ոչ այդքան կարևոր գործերը: Իրավիճակը հսկում են ոստիկանները: Անգամ պատժամիջոցներ են գործում: Մանրամասները՝ տեսանյութում:
16:56 20.03.2020
Լիբանանում մարդիկ տանից դուրս չգալու կոչ են անում միմյանց՝ փորձելով կանխել կորոնավիրուսի տարածումը: Իսկ ընդհանուր առմամբ, այդտեղ խանութները փակ են, մարդիկ իրենց գործերով տանն են զբաղվում: Մանրամասները՝ տեսանյութում:
16:54 20.03.2020
«Ջի Էյ Թի Քաթինգ» ընկերությունը սահմանային վերահսկողություն իրականացնողներին հատուկ դիմակներ է նվիրել, տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մամինը: Վերջին օրերին վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը և տեսչական մարմինները բազմաթիվ շնորհակալական զանգեր և նամակներ են ստանում, որոնցում քաղաքացիներն իրենց պատրաստակամությունն են հայտնում որևէ կերպ աջակցել իրականացվող աշխատանքներին: Այսօր «Ջի Էյ Թի Քաթինգ» […]
16:14 20.03.2020
Մալայզիացի երաժիշտ Մուհամմադ Հելմի Շահուդդին նիհարել է 50 կգ-ով՝ բարելավելով իր առողջական վիճակը: Այդ մասին գրում է Asia One-ը: 33-ամյա կիթառահարը ավելորդ քաշի դեմ պայքար էր սկսել դեռ պատանեկան հասակից: Նա 15 տարեկանում արդեն կշռում էր 80 կգ: Մալայզիացին տառապում էր նաև դիաբետից ու արյան բարձր ճնշումից: Եվ ահա, երկու տարի առաջ նա հանդիպում է […]
15:55 20.03.2020
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սահմանային անցակետերում կստեղծվեն լրացուցիչ կարանտինային տարածքներ: Ցամաքային սահմանով Վրաստան մուտք գործող այդ երկրների քաղաքացիները ստիպված կլինեն անցնել կարանտին սահմանային անցակետերում կառուցված լրացուցիչ կարանտինային տարածքներում: Այս մասին կառավարության աշխատակազմի ճեպազրույցում հայտարարեց Վրաստանի վարչապետի մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին: Նրա հայտարարությամբ` կարանտինային տարածքներ կկառուցվեն Լարսի, Կարմիր կամրջի և Սարփիի սահմանային անցակետերում:
15:17 20.03.2020
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 43-ի: Արձանագրված 40 դեպերին այսօր ավելացել է ևս 3 դեպք: Այդ մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում: Աղբյուրի համաձայն՝ պաշտոնապես գրանցված կորոնավիրուսով վարակվածներից մեկն առողջացել և դուրս է գրվել: Կարանտինի ռեժիմում է մնում 1 575 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 275-ը: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, միջգերատեսչական […]
14:43 20.03.2020
Քրեական վերաքննիչ դատարանում, Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, քննվել է Սյուզաննա Պատվականյանի բողոքը ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Պատվականյանը բողոքարկում է գլխավոր դատախազության որոշումը քրեական գործ չհարուցելու մասին: Հիշեցնենք այս քրեական պատմության մի քանի մանրամասները․ Սյուզաննան այն մայրերից մեկն է, որ համոզված է, որ Հանրապետական ծննդատանը 2000 թվականին ծնված իր երեխան ապօրինի որդեգրվել է Ռազմիկ Աբրահամյանի անմիջական […]
14:40 20.03.2020
Երեկվանից Բաքուն փակ քաղաք է հայտարարվել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստեղծել է կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամ, որը ֆինանսավորելու է վարակի տարածմանն ուղղված կանխարգելման աշխատանքները: Պաշտոնական տվյալներով՝ երկրում կա 44 վարակակիր, 10-ը առողջացել է, 1 մարդ մահացել է: Մանրամասները՝ տեսանյութում:
14:21 20.03.2020
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կարող է արգելել ԵԱՏՄ-ից առանձնապես կարևոր դեղորայքի և մի շարք բժշկական պաշտպանիչ և հիգիենիկ պարագաների արտահանումը COVID-19 համավարակի պատճառով: Սա ներառված է կորոնավիրուսի պայմաններում կայուն տնտեսական զարգացում ապահովելու Ռուսաստանի կառավարության ծրագրում, նշում է РИА Новости-ն: Ենթադրվում է, որ Ռուսաստանի կառավարության համապատասխան որոշումը կընդունվի մինչև մարտի 25-ը, ԵԱՏՀ խորհրդի որոշումը՝ մինչև ապրիլի 15-ը: […]
13:20 20.03.2020
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերին. «Հանրագումարով հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ»: Նշենք, որ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնել են՝ մարտի 20-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 136 է, բուժվել […]
13:15 20.03.2020
Աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 88 հազար մարդ: Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 80 հազար 967 է, թեպետ, նոր դեպքերի նվազում է նկատվում: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 41 հազար 35 մարդ։ Իտալիան եվրոպական այն երկիրն […]