TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+26.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Արսեն Թորոսյանը՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում երեկ գրանցված մահվան դեպքի մասին

14:35 19.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսօր հարց ուղղվեց՝ հաշվի առնելով, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն առանձնացվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների համար, ու քանի որ երեկ այդ հիվանդանոցում մահվան դեպք է գրանցվել, որը կապված չէ այդ վիրուսի հետ, ինչպե՞ս էր հիվանդը հայտնվել այնտեղ: Նախարարը պատասխանեց. «Պացիենտը հայտնվել է այնտեղ, քանի որ կասկած է եղել կորոնավիրուսի, որը հերքվել […]

̰
Կորոնավիրուսից տղամարդկանց մահացության մեծ թիվը կապված է ծխելու և ոչ լավ սննդի հետ. Արսեն Թորոսյան

14:29 19.03.2020

Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացած մարդկանց միջին տարիքը 79,4 տարեկան է, նրանց մեծ մասը՝ 72 տոկոսը, տղամարդիկ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ այս հարաբերակցության հիմնական պատճառը տղամարդկանց կենսաձևն է ու վիրուսին զուգակցվող հիվանդությունները: «Եթե մենք կարողանայինք ունենալ հասարակություն, որ կողքից եղած հիվանդությունները քիչ լինեին, կամ Իտալիան […]

̰
Հնարավո՞ր է կրկնակի վարակվել կորոնավիրուսով. SHANTNEWS-ի հարցը նախարարին

14:21 19.03.2020

Որքանո՞վ է հավանական, որ կորոնավիրուսից բուժված անձը, շփվելով կորոնավիրուսակիր անձի հետ, կրկին կարող է վարակվել: SHANTNEWS-ի այս հարցին պատասխանելով՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց. «Նման հավանականությունը բացառել ոչ ոք չի կարող, հատկապես այս փուլում, երբ վիրուսը շրջանառվում է, բժշկական և գիտական հանրության կողմից դեռ ոչ ամբողջական պատկեր կա, դրա մասին 2-3 տարի հետո հնարավոր […]

̰
Ի՞նչ վիճակում են վերջին չվերթով Իտալիայից Հայաստան տեղափոխված ՀՀ քաղաքացիները

14:17 19.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից SHANTNEWS-ը հետաքրքրվեց՝ Իտալիայից վերջին հատուկ չվերթով ժամանած քաղաքացիների ու անձնակազմի մասին կա՞ն տեղեկություններ, ստուգվե՞լ են արդյոք: Նախարարը հայտնեց, որ վերջիններս գրեթե բոլորը շատ լավ են զգում, միայն երեկ ունեցել են ջերմության բարձրացում մի պացիենտի մոտ, որին տեղափոխել են հիվանդանոց, կթեստավորեն, իսկ մնացածին կթեստավորեն կարանտինի ժամկետն անցնելուց հետո: Թորոսյանը տեղեկացրեց՝ եթե […]

̰
Միֆ. արդյո՞ք սխտորի օգտագործման միջոցով հնարավոր է կանխարգելել կորոնավիրուսային վարակը

14:09 19.03.2020

Միֆ. արդյո՞ք սխտորի օգտագործման միջոցով հնարավոր է կանխարգելել կորոնավիրուսային վարակը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, սխտորն առողջարար սննդամթերք է, որը կարող է ունենալ հակամանրեային հատկություններ։ Այնուամենայնիվ, չկա հստակ ապացույց, որ սննդակարգում ներառելով սխտոր՝ հնարավոր է պաշտպանվել կորոնավիրուսային վարակից։

̰
Հայաստանում կորոնավիրուսի 122 հաստատված դեպք կա. նախարար

14:07 19.03.2020

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 122 դեպք կա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Վերջինս նշեց, որ մեծ մասը Էջմիածնի ու արտադրամասի դեպքերի հետ է կապված: Նախարարը նշեց՝ արտադրամասից ախտորոշված պացիենտների թիվը շատանալու է՝ կապված դրա մեծության հետ: Ներկայում, ըստ նախարարի, որևէ լուրջ խնդիր ունեցող պացիենտ կամ պացիենտ, որի կյանքին վտանգ […]

̰
Ծանր հիվանդության հիմքով կալանավորված անձանց գործերը կքննվեն արագ, ինչի՞ն է դեմ Թաթոյանը. տարաձայնություններ կառավարությունում

13:51 19.03.2020

Կառավարության նիստում այսօր օրակարգի 7-րդ հարցով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել հիվանդության հիմքով կալանավորված անձանց իրավունքները: «Հունվարին ունեցել ենք երկու ցավալի դեպք, երբ ծանր հիվանդության հիմքով դատապարտյալները մահացել են, երկու գործով էլ նիստերը նշանակվել են 25 օր անց, երկու դեպքում էլ մահացել են, մեր նպատակն է, որ ծանր հիվանդության դեպքում […]

̰
Բոլորի վիճակը, կարող եմ ասել` բավարար է. Արսեն Թորոսյանը` կորոնավիրուսով վարակված անձանց մասին

13:22 19.03.2020

ՀՀ կառավարության նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է, թե ինչպես են իրենց զգում կորոնավիրուսով վարակված անձինք: «Բոլորի վիճակը, կարող եմ ասել` բավարար է»,- ասել է նախարարը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 115 անձանցից 13-ը 60-ից բարձր տարիքի են

12:00 19.03.2020

ՆՈՐՔ ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է տարածել Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց առողջական վիճակի մասին: «115 դեպքերից 13-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են, ջերմություն չունեն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքերի ծանրակշիռ մասը` 115-ից 99-ը կապված են Էջմիածնի նշանադրության և արտադրամասի հետ: 1 մարդ ամբողջությամբ ապաքինվել է, մյուսների վիճակը` բավարար, կյանքին սպառնացող վտանգ […]

̰
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ

11:27 19.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։ Առողջություն եմ ցանկանում նրան։ Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: […]

̰
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 115-ի

09:45 19.03.2020

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում․ «Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 5 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 115 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 99 […]

̰
Վրաստանում ինքնամեկուսացման կանոնները խախտելու պատճառով 99 մարդ ենթարկվել է պարտադիր կարանտինի

09:41 19.03.2020

Ինքնամեկուսացման կանոնները խախտելու պատճառով Վրաստանում 99 մարդ ենթարկվել է պարտադիր կարանտինի: Այդ մասին տեղեկացրել են Վրաստանի ՆԳՆ-ից: Վրաստանի ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են 24 ժամ աշխատել արտակարգ ռեժիմով, և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ ակտիվորեն վերահսկել Վրաստանի տարածքում ինքնամեկուսացված քաղաքացիներին: Ինքնամեկուսացման կանոնները խախտվել են երկրի 9 շրջաններում: 99 անձանց տեղափոխել են կարանտինային գոտիներ: ՆԳՆ-ն […]

̰
Նոր Զելանդիայում թույլատրել են հղիության արհեստական ընդհատումները

22:40 18.03.2020

Նոր Զելանդիայի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ քվեարկել և ընդունել է հղիության արհեստական ​​ընդհատումների օրինականացման նախագիծը: Այս մասին հաղորդել է Նոր Զելանդիայի Հերալդի տեղական հրատարակությունը, մարտի 18-ին: Նշվում է, որ օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 68 խորհրդարանական, դեմ`51-ը, այժմ այդ փաստաթուղթը կներկայացվի Նոր Զելանդիայի գլխավոր նահանգապետին` թագավորական սանկցիան ստանալու համար: Ավելի վաղ աբորտներն ու նույնասեռականների ամուսնությունները օրինականացվել […]

̰
Իրանում 103-ամյա կինը բուժվել է կորոնավիրուսից

22:25 18.03.2020

Իրանում 103-ամյա կինը, որ վարակված էր նոր տեսակի կորոնավիրուսով, առողջացել է: Այս մասին հայտնում է IRNA-ն: Կինը հիվանդանոցում էր շուրջ մեկ շաբաթ: Կինը դարձել է Իրանում բուժված ամենատարեց հիվանդը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր տեսակի կորոնավիրուսը համավարակ է ճանաչել:

̰
Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված բամբասանքներ չկան. Նիկոլ Փաշինյան

19:12 18.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և այդ մասին տեղեկատվության հրապարակմանը: Նա նշեց. «Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված բամբասանքներ չկան, քանի որ հանրությունը վստահ է, որ կառավարությունն իրական տեղեկությունները կհաղորդի»: Փաշինյանը միաժամանակ նշեց՝ թափանցիկությունը, ազնվությունը միշտ էլ ռիսկեր բերում է, բայց հանրությունը պետք է վստահ լինի, որ կառավարությունը թիվ մեկ աղբյուրը […]

̰
Խնդրում եմ բոլոր կամավորական նախաձեռնությունները պարետատան հետ համաձայնեցնել. Տիգրան Ավինյան

19:08 18.03.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի հորդորը, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ Արժևորելով յուրաքանչյուրի՝ օգտակար լինելու ցանկությունը, կամավորության պատրաստակամությունը և հանրային համերաշխությունը, խնդրում եմ բոլոր կամավորական նախաձեռնությունները և բնաիրային մթերքների հավաքագրումը իրականացնել պարետատան հետ դրանք համաձայնեցնելուց հետո: Սրա նպատակը ոչ միայն տարբեր նախաձեռնությունների համատեղումն է, կամավորների առողջության […]

̰
Ի՞նչ պայմաններում է եղել արտադրամասում կորոնավիրուսի տարածումը. ՀՀ վարչապետը մանրամասներ է հայտնել

18:55 18.03.2020

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման հատուկ թողարկման հյուրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Նա անդրադարձել է կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված քայլերին: «Մենք պատկերացրել և գնահատել ենք, որ որոշակի վտանգների կրող են, Հայաստանի կապվածությունն արտաքին աշխարհի հետ էականորեն ընդլայնվել է, և պարզ էր, որ Չինաստանի պրոցեսներն ինչ-որ պահի հասնելու են Հայաստան, Մենք հույս ունեինք լավ զարգացումների, պատրաստվելու էինք […]

̰
Հայաստանում կորոնավիրուսի 102 դեպք է հաստատվել. Նիկոլ Փաշինյան

18:48 18.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հեռանկար»-ի տաղավարում հայտնեց, որ այս պահին արդեն Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշված 102 դեպք կա: Վարչապետը նշեց, որ դրանց մեծ մասը նույն աղբյուրից է՝ Էջմիածնի և արտադրամասի: Վարչապետը նշեց՝ իրենց հաջողվել է Էջմիածնի շուրջ իրավիճակը կայունացնել, այժմ փորձում են իրավիճակը կայունացնել նաև արտադրամասի ուղղությամբ: Մանրամասները` տեսանյութում:

̰
ՃՈ-ն զգուշացնում է վարորդներին սահմանված քանակից ավելի ուղևորներ չտեղափոխել

18:04 18.03.2020

Մարտի 18-ին Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հետախուզման հատուկ խմբի ծառայողները Երևանում ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Ճանապարհային ոստիկանները ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին զգուշացրել են չխախտել ուղևորափոխադրումների կանոնները, այսինքն՝ նախատեսվածից ավելի ուղևորներ չտեղափոխել։ Ծառայության ընթացքում հայտնաբերվել են նաև այլ խախտումներ. ավտոբուսի մի վարորդ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Ավտոբուսը տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ […]

̰
Նիկոլ Փաշինյանը՝ «Հեռանկար»-ի հատուկ թողարկման հյուր

17:58 18.03.2020

Այսօր երեկոյան «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի հատուկ թողարկման հյուրը կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Հեռանկար»-ի հատուկ թողարկումը կարող եք դիտել այսօր՝  ժամը 19.00-ին:  

̰
Խնդրո՛ւմ եմ, ինքնամեկուսացեք տանը. ի՞նչ է խորհուրդ տալիս Զարուհի Բաթոյանը

17:43 18.03.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա: ««Հայփոստ» ՓԲԸ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: Սոցիալական ապահովության ծառայություններ այցելելու անհրաժեշտություն չկա․ կստեղծվեն իրավական հիմքեր այն դեպքերի համար, եթե կենսաթոշակի և նպաստների […]

̰
Տնային պայմաններում պատրաստված դիմակները կարող են վնասել կրողներին՝ նպաստելով վարակի տարածմանը

17:30 18.03.2020

«Նորք» ինֆեկցիոն բժշկական հիվանդանոցից տեղեկացնում են, որ բժշկական դիմակները, ինչպես ցանկացած բժշկական օգտագործման պարագա, անհրաժեշտ է համապատասխանեն արտադրական համապատասխան չափորոշիչներին, հատկապես մանրէազերծման ապահովման հարցում: Ուստի բժշկական հիվանդանոցի բուժանձնակազմը  հորդորում և խորհուրդ է տալիս կիրառել միայն գործարանային արտադրության դիմակներ, որոնք համապատասխանում են առողջապահական չափորոշիչներին։ Իսկ կարի արտադրամասերում կարված, տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակները կարող են վնասել […]

̰
Նախագահ Սարգսյանը կարևորում է հեռավար կրթության մոդելի ներդրումը

17:05 18.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները: Հիշյալ օրենքները, մասնավորապես, նպատակաուղղված են մեր երկրում հեռավար (դիստանցիոն) կրթության համակարգի ներդրմանը: Դեռևս մի քանի օր առաջ հղած իր ուղերձում Հանրապետության նախագահը կարևորել էր ստեղծված իրավիճակում ավելի կազմակերպված, պատասխանատու և […]

̰
ԵՊԲՀ-ն 2 մլն դրամ կփոխանցի կորոնավիրուսի կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու համար

16:00 18.03.2020

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2.000.000 ՀՀ դրամ կփոխանցի գանձապետական հաշվին՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ Հ․Գ․ Սիրելի Բուժաշխատողներ, ևս մեկ անգամ խնդրում եմ, մի մոռացեք ինքնապաշտպանական միջոցների մասին, դա Ձեզ […]

̰
Ըմբռնումով մոտենալ ժամկետային պարտադիր զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը. Արտակ Դավթյանի ուղերձը

15:16 18.03.2020

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանն ուղերձ է հղել պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողներին, հարազատներին: Ուղերձը` ստորև. «Սիրելի´ հայրենակիցներ, նոր տեսակի կորոնովիրուսային վարակն օրեցօր ընդլայնում է իր սահմանները` ներառելով նաև Հայաստանի Հանրապետությունը: Կանգնած լինելով կորոնավիրուսային վարակի լրջագույն մարտահրավերի առաջ՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները երկրում հաստատեցին արտակարգ դրություն` համազգային և միասնական ջանքերով պայքարելու և կանխելու վարակի […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

14:11 18.03.2020

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներ՝ սկսած պետական սահմանի անցման կետից մինչ լաբորատոր հետազոտություններ: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մինչ օրս իրականացվել է 813 հետազոտություն, որից 84-ը՝ դրական արդյունքով, 1-ը` առողջացած: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 72 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ:

̰
Առաջիկա օրերից կսկսվի դպրոցների ամբողջական ախտահանումը. Հարությունյան

13:09 18.03.2020

Պատրաստվում ենք մարզպետարանների հետ ակտիվ աշխատել, առաջիկա օրերից սկսել դպրոցների ամբողջական ախտահանումը: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Սա նույնպես հնարավորություն է բոլոր տեսակի, եթե դրանք առկա են, վիրուսները դպրոցներից վերացնելու համար: Այսինքն՝ ախտահանման մեծ գործընթաց կլինի ուսումնական հաստատություններում: Սա լրացուցիչ հանգստացնող հնարավորություն է, որ դպրոցները, երբ […]

̰
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում գործում է հոգեբանական ծառայություն

13:07 18.03.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել. «Հարգելի քաղաքացիներ ✅Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակով «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում 16.03.2020թ.-ից կազմավորվել և գործում է հոգեբանական ծառայություն: Հոգեբանական աջակցություն և խորհրդատվություն է տրամադրվում պացիենտներին, նրանց հարազատներին և բուժանձնակազմին: ✅ Հոգեբանական ծառայություն մասնագետները իրականացնելու են իրենց ծառայությունը ընդունարանում և բաժանմունքներում: Գործում է նաև շուրջօրյա առցանց, հեռախոսային հոգեբանական աջակցություն և […]

̰
Կթույլատրվի որոշ հումքատեսակների փոխադրումը Հայաստանի և Իրանի միջև

12:59 18.03.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։ Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաների շրջանառությունը ՀՀ-ի և […]

̰
Ռուս զբոսաշրջիկներին կոչ են արել Հայաստանից վերադառնալ Ռուսաստան

12:46 18.03.2020

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել Հայաստանում գտնվող ռուս զբոսաշրջիկների համար: «Մենք առաջարկում ենք, որ Ռուսաստանի քաղաքացիները, որոնք Հայաստանում են զբոսաշրջային նպատակներով, հնարավորինս շուտ վերադառնան Ռուսաստան օդային ճանապարհով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Ռուսաստանի քաղաքացիները կարող են տուն վերադառնալու վերաբերյալ խորհուրդներ ստանալ՝ կապ հաստատելով «Ռոստուրիզմի» թեժ գծի և Արտաքին գործերի նախարարության հետ:

̰
BACK_TO_TOP