TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+26.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Արոնյանի կնոջ վիրահատությունը հաջող է անցել, նա գիտակցության է եկել

12:40 18.03.2020

Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին, վիրահատվել է։ «Աստղիկ» ԲԿ-ից փոխանցել են, որ նա տարել է վերջույթների կոտրվածքի վիրահատություն, որը բավական հաջող է անցել ու ներկայումս գիտակցությունը տեղն է եկել: Մի քանի օրից պարզ կլինի` պե՞տք է ևս մեկ վիրահատություն, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ Արիանա Կաոլին վթարի էր ենթարկվել մարտի 15-ին: Երևանյան լճի մոտակայքում նրա […]

̰
Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ. Փաշինյանը՝ վարակակիրների թվերի մասին

12:07 18.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել այլ երկրներում կորոնավիրուսի վարակակիրների թվերի մասին։ «Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ: Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում: Բայց մենք վստահ ե՞նք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում: Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է […]

̰
Աննա Հակոբյանը դիմել է Առողջապահության նախարարությանը՝ կամավորական աշխատանքներում ներգրավվելու համար

11:11 18.03.2020

ՀՀ վարչապետի տիկնոջ խոսնակ Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Համացանցում շրջանառվող մտահոգության առթիվ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նույնպես մարտի 15-ի երեկոյան անցել է կորոնավիրուսի թեստ, որի արդյունքը եղել է բացասական։ Մարտի 16-ից Աննա Հակոբյանը Երևանում է։ Պայմանավորված Կորոնավիրուսի տարածմամբ և ՀՀ-ում Արտակարգ դրության հաստատմամբ՝ Աննա Հակոբյանն անորոշ ժամանակով […]

̰
100.000 դրամ փոխանցեցի՝ ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի. Արսեն Թորոսյան

11:09 18.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ 100.000 դրամ է փոխանցել՝ ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի «Հիշեցնում եմ, որ Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ ✅ Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան։ ✅ Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947: Խնդրում ենք փոխանցում կատարելիս առաջ նշել […]

̰
Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությունը լայն թափով ընթանում է. 3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. Արսեն Թորոսյան

01:01 18.03.2020

Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությունը լայն թափով ընթանում է։ 3-4 օրում կունենանք 40 նոր պալատ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

̰
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 78-ի

21:53 17.03.2020

Հայաստանում վարակվածների թիվը հասել է 78-ի։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու ընթացակարգը` միայն էլեկտրոնային տարբերակով

19:14 17.03.2020

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմում է քաղաքացիներին, գործատուներին, օտարերկրացիներին` հայտնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հանրային առողջության պահպանման նպատակով, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու ընթացակարգն առաջիկայում ապահովվելու է միայն էլեկտրոնային տարբերակով: «Ուստի խնդրում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ին N 493-Ն որոշմամբ […]

̰
Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարում սուպերմարկետներում և դեղատներում

19:01 17.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարում Երևանի կենտրոնում: Նա մտնում է նաև դեղատներ, ճանապարհին զրուցում քաղաքացիների հետ: Վարչապետին ուղեկցում է նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Ուզում ենք իմանալ` դիմակ ունե՞ք»,- հարցնում է վարչապետը դեղատներում` հետաքրքրվելով, թե արդյոք ունեն նաև սպիրտ, ալկոգել, պաշտպանիչ այլ միջոցներ: Նա քաղաքացիներին հարցնում է, թե արդյոք վախեցել են կորոնավիրուսի տարածումից: […]

̰
Հնդկաստանում թռչնագրիպի դեպքեր են գրանցվել

18:30 17.03.2020

Հնդկաստանի իշխանությունները ստիպված միջոցներ են ձեռնարկել թռչուններ վերացնելու համար, քանի որ Կերալա նահանգում գրանցվել է թռչնագրիպի մի քանի դեպք: Այս մասին հայտնում է Independent-ը։ Իշխանությունները նախատեսում են հիվանդության տարածումը կանխելու համար վերացնել մոտ 4000 հավ, բադ: Մարտի սկզբին նույն նահանգի 2 այլ գյուղերում ևս գրանցվել էր թռչնագրիպ։    

̰
Ունենք կորոնավիրուսով վարակման ևս 8 հաստատված դեպք. Արսեն Թորոսյան

18:25 17.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ ունենք կորոնավիրուսով վարակման ևս 8 հաստատված դեպք: «Ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Նրանցից 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը` «արտադրամասի»: Հանրագումարով, այս պահին ունենք […]

̰
ԱԻՆ-ը և ԱՆ-ը կհամագործակցեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով

18:16 17.03.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման ժամանակահատվածում դեռևս չանհանգստացնող, բայց մեծաթիվ ահազանգեր է ստանում: Քաղաքացիներին առավելագույն օգտակար խորհուրդներ տալու և կանխարգելիչ օժանդակություն ցուցաբերելու համար ԱԻ նախարարության և առողջապահության նախարարության փոխհամագործակցության շրջանակներում մարտի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հանդիպում-քննարկում: Նախարարությունում հյուրընկալվել էր առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման բաժնի աշխատակից բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը: Հանդիպմանը ներկա […]

̰
Շուշիի հիվանդանոցում մեկուսացված քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

18:13 17.03.2020

Քիչ առաջ մամուլում տեղեկություն է տարածվել, որ Արցախում‌ ‌2‌ ‌քաղաքացի‌ ‌մեկուսացվել‌ ‌է ‌Շուշիի‌ ‌հիվանդանոցում‌՝ կորոնավիրուսի կասկածով։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը լուրը ստուգելու նպատակով կապ է հաստատել Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ, որը հաստատել է Շուշիի հիվանդանոցում մեկուսացված երկու անձանց մասին լուրը՝ հավելելով, որ արդեն իսկ ստացվել են վերջիններիս թեստի պատասխանները. դրանք բացասական են։ Քաղաքացիների մոտ […]

̰
Արցախի պետնախարարը ծանոթացել է վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող շուրջօրյա հսկողական աշխատանքներին

18:00 17.03.2020

Արցախի Հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը ոստիկանապետ Լևոն Մնացականյանի, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանի, առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի և քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի ուղեկցությամբ մարտի 17-ին աշխատանքային այցով եղել է «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետում՝ ծանոթանալու վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ առողջապահության նախարարության, ոստիկանության և արտակարգ […]

̰
Ի՞նչ կանոններ պետք է հաշվի առնել արտակարգ դրության շրջանում. պարզաբանել է ՀՀ արդարադատության փոխնախարարը

17:38 17.03.2020

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու ռեժիմով պայմանավորված՝ սահմանափակվել են որոշակի իրավունքներ և ազատություններ: Արտակարգ դրության առանձնահատկությունների վերաբերյալ այսօր լրատվամիջոցների հարցերին պատասխանել է արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Ըստ նրա՝ Հայաստան թույլատրվում է ՀՀ բոլոր քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների մուտքը, անկախ վերջիններիս՝ ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքից: Արգելվում է ՀՀ քաղաքացիների՝ ցամաքային ճանապարհով ելքը՝ բացառությամբ բեռնափոխադրումներով զբաղվող քաղաքացիների: […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց

16:06 17.03.2020

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) լայն աշխարհագրական տարածումը՝ ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց: Ներկայումս արտերկիր մեկնել պատրաստվող ՀՀ քաղաքացիներին հայտնում ենք, որ ձեր ուղևորությունը կարող է ընդհատվել՝ հաշվի առնելով տարբեր երկրների կողմից նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) հետագա տարածման կանխարգելման […]

̰
Որոշել եմ արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը ՀՀ. Տիգրան Ավինյան

16:02 17.03.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով՝ այսօր որոշել է արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն: «Իսկ այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի: Երկրների ցանկն է. 1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն 2. Իրանի Իսլամական Հանրապետություն […]

̰
Գյումրիի շտապ բուժօգնության կայանն աշխատում է բնականոն ռեժիմով

16:00 17.03.2020

Ամեն օր չէ, որ շտապօգնության բուժանձնակազմը նման հանդերձանքով է։ Մեկանգամյա օգտագործվող արտահագուստները պետք են եկել մի քանի օր առաջ ՝ վիրուսի կասկածելի դեպքերի կանչի գնալիս։ Նույն, սովորական ամենօրյա աշխատանքային ռեժիմում են, կանչերի էլ գնում են պաշտպանիչ դիմակներով ու ախտահանիչ լուծույթներով։ Կայան հասնող կանչերն էլ ջերմություն չափելու համար են։ Զգոնությունը հատկապես ռիսկային խմբի հիվանդների մոտ մեծացել […]

̰
Երևանի պոլիկլինիկաների 24-ժամյա հասանելի հեռախոսահամարներ

15:40 17.03.2020

Երևանի քաղաքապետարանը աղյուսակով հրապարակել է իր ենթակայության տակ գտնվող ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների 24-ժամյա հասանելի հեռախոսահամարները։ https://www.facebook.com/YerevanCityHall/photos/a.1866251703423951/2737221749660271/?type=3&theater

̰
Ունենք կամավորների բավարար տվյալներ, դադարեցնում ենք նոր կամավորներ ընդգրկելու մեր խնդրանքը. ԱՆ խոսնակ

15:39 17.03.2020

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ հայտնել է, որ նախարարության՝ կամավորների հավաքագրման կոչին մեծ թվով մարդիկ են արձագանքել: «Սիրելի հայրենակիցիներ, առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում երեկվա` կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով կամավորների հավաքագրման հայտարարությանն օպերատիվ ու սրտացավ արձագանքելու համար: Արդեն իսկ գրանցվել են 2000-ից ավելի անձինք` հայտնելով իրենց պատրաստակամությունը նախարարության […]

̰
Առողջապահության նախարարությունը կներմուծի 5000 և ավելի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ

15:16 17.03.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը տեղեկացնում է, որ առողջապահության նախարարությունը մինչև այս շաբաթվա վերջ Հայաստան կներմուծի 5000 և ավելի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ։ Այս մասին նշվում է հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում:

̰
Ի՞նչ գործողություններ են կատարվում, երբ հայտնաբերվում է կորոնավիրուսով վարակված անձ. Լենա Նանուշյանի պարզաբանումը

14:06 17.03.2020

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն այսօր  հանդիպել է լրագրողների հետ և պարզաբանել, թե ինչ գործողություններ են կատարվում այն դեպքում, երբ հայտնաբերվում է  կորոնավիրուսով հիվանդ: «Բոլոր այն մարդիկ, որոնք շփվել են թեստի դրական արդյունք ունեցած մարդու հետ, մեկուսացվում են 14 օրով, կարանտինի են ենթարկվում: Հաստատված դեպքերի կեսից ավելին էջմիածնի միջոցառման հետ […]

̰
Արցախի հսկիչ անցակետերում առողջապահության նախարարությունը հսկողական աշխատանքներ է իրականացնում

13:50 17.03.2020

Արցախի հսկիչ անցակետերում առողջապահության նախարարությունը հսկողական աշխատանքներ է իրականացնում: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ անկախ այն բանից՝ Արցախ ժամանող քաղաքացին օտարերկրացի է, թե տեղացի, տեղում ստուգվում է նրա ջերմությունը: Եթե լինում է բարձր ջերմություն, կամ այդ քաղաքացին ընդգրկված է բարձր ռիսկի […]

̰
Պետք է տրամադրվենք գործել ավելի մեծ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

13:40 17.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում արտակարգ դրության առաջին օրը ուղիղ եթերում ներկայացրել է կորոնավիրուսի հետ կապված ներկա վիճակը: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ կորոնավիրուսը կրող քաղաքացիներն այս պահին առողջական այլ գանգատներ չունեն, նրանց վիճակը կայուն է, իսկ երկու քաղաքացիների մոտ ախտորոշված թոքաբորբը վերահսկելի է: «Մենք պետք է կարողանանք մեր քաղաքացիական ինքնապատասխանատվությունը բարձրացնել, որ մեր հարազատ, […]

̰
Այս պահին ունենք կորոնավիրուսի հաստատված 64 դեպք. ԱՆ

13:26 17.03.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում: «Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջիններս ի սկզբանե եղել են մեկուսացված: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է: Առողջապահության նախարարությունը կրկին […]

̰
Ի՞նչ սպասել արտակարգ դրության ընթացքում

11:58 17.03.2020

Մուտքը և ելքը ՀՀ սահմանով ՀՀ քաղաքացիները չեն կարող ցամաքային սահմանով լքել ՀՀ տարածքը. բացառություն կկազմեն բեռնափոխադրումներ իրականացնողները, օրինակ` վարորդները: ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները (եթե նույնիսկ ՀՀ քաղաքացի չեն), Հայաստանում հաշվառված և բնակվող անձինք կարող են մուտք գործել ՀՀ տարածք: Այլ օտարերկրացիների մուտքը արգելվելու է, եթե, օրինակ, նրանք այնպիսի երկրների քաղաքացիներ են կամ վերջին […]

̰
Բարսելոնում տաքսու հայ վարորդները բուժաշխատողներին կտեղափոխեն անվճար

10:23 17.03.2020

Բարսելոնում աշխատող հայ տաքսիստները հայտարարել են կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ բժիշկներին անվճար տեղափոխելու պատրաստակամության մասին: «Այս դժվարին ժամանակներում Բարսելոնի հայկական համայնքի այդ վարորդներն անվճար ուղևորություններ են առաջարկում բուժանձնակազմին», – ասվում է Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչների «Los Armenios» էջում: Այնտեղ հրապարակվել են նաև հայ վարորդների անուններն ու հեռախոսահամարները, որոնց միջոցով կարելի է կապ հաստատել նրանց հետ:

̰
Անկախ դասընթացների դադարեցումից՝ Թբիլիսիում ուսուցիչների աշխատավարձերը կվճարվեն

10:10 17.03.2020

Թբիլիսիի քաղաքապետի հայտարարությամբ՝ անկախ դասընթացների դադարեցումից՝ քաղաքային ծրագրում ընդգրկված մինչև 2.500 թերապևտ, ուսուցիչ և դասվար կստանան աշխատավարձ: Միաժամանակ ընդգծել է, որ ուսումնական գործընթացը վերսկսելուց հետո ուսուցիչները ստիպված կլինեն լրացնել բաց թողած ժամերը: «Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ուսումնական գործընթացը, մի շարք բժշկական, քաղաքային ծրագրեր ժամանակավորապես դադարեցվել են: Թբիլիսիի քաղաքապետարանը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որպեսզի այս […]

̰
Հայաստանում վարակվածների թիվը հասել է 52-ի

00:25 17.03.2020

Մարտի 17-ի, ժամը 00:00-ի դրությամբ ունենք հաստատված 52 դեպք, որից 12-ը (միջանկյալ հետազոտություն) հաստատվել է կարանտինում գտնվող անձնաց շրջանում և չեն ունեցել ախտանշաններ։ Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։  

̰
Արսեն Թորոսյանը ուղիղ եթերում խոսում է կորոնավիրուսի նոր դեպքերի վերաբերյալ

00:05 17.03.2020

Արսեն Թորոսյանը ուղիղ եթերում խոսում է կորոնավիրուսի նոր դեպքերի վերաբերյալ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
87 քաղաքացուց հաստատված է միայն 45-ը, մնացածը դուրս կգրվեն․ ԱՆ-ի պարզաբանումը

23:32 16.03.2020

87 քաղաքացուց հաստատված է միայն 45-ը: Մնացած դեպքերը, ովքեր հետազոտվել են և ունեն բացասական արդյունք` դուրս կգրվեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ներկայացվել էր կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն։

̰
BACK_TO_TOP