11:57 03.03.2020
ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա անդրադարձել է Աբովյանի քաղաքապետին առաջադրված մեղադրանքին ու Հայաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին: Ի պատասխան հարցին՝ արդյո՞ք դեղատներում դիմակ է փնտրել ու չի գտել, Ծառուկյանը ծիծաղելով պատասխանել է. «Ծառուկյանը դրա կարիքը չունի: Բարի մարդկանց այդ հիվանդությունները չեն կպնում»: Մանրամասները` տեսանյութում:
09:53 03.03.2020
Իրանի հետ սահմանը փակ կմնա ևս 2 շաբաթ՝ մինչև մարտի 24-ը։ Եղած որոշակի բացառությունները, հատկապես բեռնափոխադրումների մասով, ժամանակավորապես կհանվեն։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում մանրամասներ է ներկայացնում կորոնավիրուսով պայմանավորած իրավիճակի մասին, հիշեցրել հիգիենայի կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։
09:07 03.03.2020
COVID-2019 կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասել է 2943-ի, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել ավելի քան 47 հազար մարդ։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Չինաստանի առողջապահական մարմիններին։ Այսպիսով՝ 1 օրում գրանցվել է մահվան 31 դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 80 151-ի։ Մարտի 3-ի դրությամբ՝ Չինաստանի սահմաններից դուրս վարակվածների թիվը 64 երկրում գերազանցել […]
23:05 02.03.2020
Առողջապահության նախարարությունը մետրոյում ախտահանում իրականացնելու մասով դեռևս առաջարկ չի ներկայացրել։ Այն, ինչ երևում է Երևանի մետրոպոլիտենի կողմից հրապարակած տեսանյութում՝ չի կարող համարվել ոչ ախտահանում, ոչ էլ խոնավ մաքրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Հետևաբար, կոչ ենք անում նմանօրինակ աշխատանքներ ձեռնարկելիս դրանք քննարկել առողջապահության նախարարության հետ՝ մասնագիտական խորհրդատվություն […]
21:13 02.03.2020
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ցուցումներով ՝ Վրաստանի հանրակրթական դպրոցներում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սկսվել են ինտենսիվ ախտահանման աշխատանքներ: Վրաստանի հանրակրթական դպրոցներում գարնանային արձակկուրդները սկսվել են մի քանի օր առաջ՝ մարտի 2-16-ը: Այս ժամանակահատվածում ինտենսիվ ախտահանման աշխատանքներ են իրականացվելու Վրաստանի բոլոր դպրոցներում: Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխայիլ Չխենկելին առաջարկել է, […]
20:56 02.03.2020
Մոսկվայում կորոնավիրուսի պատճառով 24 մարդ է հոսպիտալացվել։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ Ինչպես փոխանցել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, նրանք հոսպիտալացվել են, քանի որ շփվել են կորոնավիրուսով հիվանդի հետ։ Մոսկվայի քաղաքապետի խոսքերով՝ ևս 83-ը կարանտինի մեջ են։
20:53 02.03.2020
ԵՄ-ում նոր կորոնավիրուսի հետ կապված ռիսկի մակարդակը չափավորից հասել է բարձրի: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը: «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը հայտարարել է, որ ԵՄ-ում ռիսկի մակարդակը «չափավորից» դարձել է «բարձր»: Այլ կերպ ասած՝ վիրուսը շարունակում է տարածվել», – ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:
19:30 02.03.2020
Հանրահայտ բյութի-բլոգերները և դիմահարդարները ներկայացրել են դիմահարդարման մի տարբերակ, որը համապատասխանում է բժշկական դիմակներին: Տարբերակները հրապարակվել են Instagram հարթակում: Այսպես, գրեթե բոլոր բլոգերները հորդորում են հնարավորին չափ արտահայտիչ դարձնել աչքերը, քանի որ միայն դրանք են երևում դիմակի տակից: Նաև խորհուրդ է տրվում այտերը, հոնքերը և թարթիչները զարդարել փայլերով: Համարձակ դիմահարդարները խորհուրդ են տալիս օգտագործել կոնտակտային […]
18:12 02.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ 9 թեստերի պատասխանները ստացվել են: «9 թեստերի պատասխանները ստացվել են. կորոնավիրուս չի հայտնաբերվել: Առավոտյան այն 9 կասկածելի դեպքերը, որ հիշատակեցի, հաստատվել է, որ նրանք մրսած են և կորոնավիրուս չունեն: «Կասկածելի դեպք» ասելով նկատի ունենք, որ շփվել են ռիսկային երկրի քաղաքացու կամ չվերթի հետ, ջերմություն ունեն, […]
17:47 02.03.2020
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի օդանավակայաններից մեկում` «Շերեմետևոյում», վայրէջք է կատարել Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը, որում մահացած ուղևորի են հայտնաբերել: Այս մասին հայտնում է «Ռեգիոն-օնլայնը»: Մահացած ուղևորին նկատել են, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել: Այժմ տեղի ունեցածի հանգամանքներն ուսումնասիրում են իրավապահ մարմինների համապատասխան աշխատակիցները: Դեռ հայտնի չէ՝ մահացողը կի՞ն է, թե՞ տղամարդ: Նրա տարիքը նույնպես չի հաղորդվում: […]
17:44 02.03.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ երկիր մուտք գործող ուղևորների ջերմաչափումը ռեսուրսների վատնում է, կորոնավիրուսի կանխման ոչ այնքան արդյունավետ միջոց: Այս մասին ասված է կազմակերպության կայքում: ԱՀԿ-ն հայտնում է, որ ջերմաչափումը կորոնավիրուսի տարածումը կանխելու արդյունավետ միջոց չէ, քանի որ վարակված անձինք կարող են ինկուբացիոն շրջանում լինել, չունենալ արտահայտված ախտանշաններ հիվանդության վաղ շրջանի պատճառով, նշված անձինք […]
17:20 02.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ համաճարակաբանական միջոցառումներ է անհրաժեշտ իրականացնել աշխատավայրում:
17:14 02.03.2020
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 2-ին առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությամբ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում շրջայց է կատարել Ստեփանակերտի և Շուշիի բուժհիմնարկներ, ծանոթացել հիվանդասենյակների պայմաններին և առկա հնարավորություններին: Այցի ընթացքում ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Բազիյանը հավաստիացրել է, որ հիվանդանոցը տեխնիկապես վերազինված է, ապահովված անհրաժեշտ դեղորայքով: Խոսելով սուր […]
16:46 02.03.2020
Հայաստանում շարունակվում են կորոնավիրուսի նոր ենթատեսակի տարածման դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումները: Ինչպես հայտնում է Armtimes.com-ը, ելնելով ստեղծված իրավիճակից՝ Հայաստանի բժշկական հաստատություններում կսահմանափակվեն տեսակցությունները: Առողջապահության նախարարությունից արդեն ուղարկվել են շրջաբերական գրություններ տարբեր ենթակայությամբ գործող բոլոր բժշկական կենտրոններին, այդ թվում՝ մասնավոր կառույցներին, որպեսզի սահմանափակվեն տեսակցությունները: Հիշեցնենք, երեկ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել:
16:33 02.03.2020
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի միավորման գործընթացը լուրջ դժգոհություններ է առաջացրել: ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նիստից հետո որոշ պարզաբանումներ է տվել: Ասել է, որ դեռ 1 ամիս առաջ այդ բժշկական կենտրոնների արդյունավետության մասին հարցում են ուղարկել առողջապահության նախարարություն, այսօր ստացել են պատասխան. «Էնտեղ նշած է, […]
15:30 02.03.2020
Ուկրաինան վերսկսել է շփումները Իրանի իրավապահ մարմինների հետ՝ Թեհրանի մերձակայքում UIA-ի ինքնաթիռի կործանման կապակցությամբ, մարտի 2-ին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Ռյաբոշապկան, գրում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»: Սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկրների միջև խորհրդատվությունները, հետաձգվել են, ասել է պաշտոնյան: «Իրանական իրավապահ մարմինների հետ կապ էր հաստատվել, մենք պետք է խորհրդատվություններ անցկացնեինք, բայց, ցավոք, կորոնավիրուսի համաճարակի պատճառով […]
14:57 02.03.2020
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի միավորման գործընթացը լուրջ դժգոհություններ է ստեղծել բուժանձնակազմի ու շահառուների շրջանում: Հիշեցնենք, որ կառավարությունն արդեն իսկ այս մասին որոշում է կայացրել, որից հետո միայն այսօր ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել: Մասնակցել են առողջապահության նախարարության, բուժհաստատությունների և ՁԻԱՀ-վարակակիրների հետ աշխատող ՀԿ-ների ներկայացուցիչներ: […]
14:13 02.03.2020
Բժշկի մասնագիտությունում հաճախ է պատահում, երբ պետք է շատ արագ կողմնորոշվել, ախտորոշել՝ պացիենտի կյանքը փրկելու համար։ Շատ դեպքերում նույն ախտանիշները բնորոշ են տարբեր վիճակների, ինչը շեղում է՝ բարդացնում ախտորոշման ընթացքը։ Կարճ ժամանակ առաջ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական թիվ 1 կլինիկա է ընդունվել բրոնխիոլիտ ախտորոշումով մեկ ամսական երեխա։ Օբյեկտիվ զննման ժամանակ առկա են եղել արտահայտված հևոց, […]
13:50 02.03.2020
Կորոնավիրուսի COVID-19 համաճարակը տարածվել է 65 երկրներում: Այս մասին մարտի 2-ին հաղորդել է ТАСС-ը: Նշվում է, որ այսօր Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հաստատել է երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու առաջին երկու դեպքերը: Երկու հիվանդներն էլ հոսպիտալացվել են:
13:45 02.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում, նաև աշխարհում և տարածաշրջանում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները: Նա նշել է, որ այս պահին Հայաստանում իրավիճակը երեկվա համեմատ նույնն է՝ 1 հաստատված դեպք և 31 կարանտինի մեջ գտնվող […]
13:12 02.03.2020
Չինական Ուհան քաղաքի իշխանությունները փակել են ժամանակավոր հիվանդանոցը նոր վիրուսով հիվանդացությունների քանակի կրճատման պատճառով, հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ փակված հիվանդանոցն այն 16 բուժհիմնարկներից մեկն էր, որը հատուկ կառուցվել էր կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի համար: Հիվանդանոցը փակվել է այն բանից հետո, երբ վերջին հիվանդները դուրս են գրվել այնտեղից: Այս օրերին Հուբեյում և դրա մայրաքաղաք […]
13:02 02.03.2020
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մրսածության պատճառով չի կարողանա մասնակցել հոգևոր խոհերի շաբաթին: Այս մասին նա պատմել է մարտի 1-ին Սուրբ Պետրոսի հրապարակում քարոզի ժամանակ, հայտնում է Վատիկանի կայքը: Ֆրանցիսկոսը հրապարակում գտնվող ներկաներին դիմել է Վատիկանի պալատի պատուհանից: Նա նշել է, որ մրսածության պատճառով չի կարողանա ժամանել Հռոմի մերձակայքում գտնվող Արիչչա քաղաք: Ըստ AFP-ի՝ Հռոմի պապի կիրակի […]
12:50 02.03.2020
Իրանը կորոնավիրուսի տարածման առումով «առաջատար» երկրների եռյակում է: Իրանցիները փորձում են շատ յուրօրինակ ձևով հաղթահարել COVID-19-ի նկատմամբ վախը: Համացանցում հայտնվել են միանգամից մի քանի տեսանյութեր, որոնցում Իրանի բնակիչները համբուրում են շիաների սրբավայրերը՝ փորձելով ապացուցել, որ չեն վախենում վարակվելուց: Things that are safer to lick during the #coronavirus outbreak: venomous snakes, high voltage power lines, public […]
12:33 02.03.2020
Այսօր առավոտյան հերթական ընդլայնված նիստն է գումարել Կորոնավիրուսի կանխարգելման աշխտանքային խումբը: Նիստի արդյունքները ներկայացրել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ երեկվանից իրադրության փոփոխություն բացասական դինամիկա չկա, այսինքն` չկա հայտնաբերված նոր դեպք: Եղել են կասկածելի դեպքեր, որոնց թեսթերի պատասխանները բացասական են եղել: Եվս 9 թեսթի պատասխանի են սպասում, և անկախ այդ պատասխանի դրական կամ բացասական […]
12:12 02.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ եթե կորոնավիրուսով վարակման նոր դեպք արձանագրվի, բոլորն անմիջապես կտեղեկացվեն դրա մասին: «Վարչապետի մատնանշած կորոնավիրուսով 9 կասկածելի դեպքի վերաբերյալ, ինչպես վերջում ավելացրեցի, նորից կրկնեմ` նրանք հերթական ստուգվողների խումբն են, որոնք մինչ օրս եղել են 120 հոգի։ Եթե նոր դեպք արձանագրվի, բոլորը անմիջապես կտեղեկացվեն […]
12:06 02.03.2020
Աժ աշխատակազմի աշխատակիցներից Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ազգային Ժողովի շենք մուտք գործելիս ստուգվում է անձի մարմնի ջերմաստիճանը, շենքի յուրաքանչյուր հարկում կա ալկոգել, որը կարևոր կանխարգելիչ և պաշտպանիչ նշանակություն ունի: Իմ կարծիքով` ձեռնարկված միջոցները ներկա պահին լիովին բավարար են պետական կարևորագույն հաստատություններից մեկում Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար»,- մասնավորապես գրել է նա: