08:34 02.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուզում եմ տեղեկացնել նաև, որ երկար ժամանակ չաշխատած և վնասված տաք ջրի համակարգը նույնպես մեր մասնագետները վերանորոգեցին և այն արդեն գործում է։ Վաղը կաշխատի ինտերնետը և հավանաբար նաև ներքին հեռուստատեսային ցանցը»։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1158371607682436?__xts__[0]=68.ARCxICRRW8LVHk_xsQaiosDrgvjX-kLdqWJQaRtDiLtL55N7S2vdEe5KaePTeni5PRkyVu-usU5wuF_kOBnea4G-E5A1iR3zblN9SyoXV8zkCk0Nf3v1USjv-w8FD4ayh-1qWVvoeHSJurrDKsOj-U9AhOpbcratl0MseDxRR01yzifNKL7440TC2qT9CzMFWbrbdX-K5idgb6U1KPASRfO_0HmJu9sSpSnKKWZFi-ghywvh6iEhNTBMMxO2vVr6I54NfPZNZULcu4lJDyj43QenKE857xFlHLLtLsgTVWFMKRRikWbbUG0IXhANai41zyb217-McvqquNJIiLUvf3jaFThj-Db9vqFLVYXBOk-ep9AG8i5R0OIWUY8k63gLfZG9KSTuE6TnqeqrlOJ4wGkIxWspqSMbqh0tjxWm37x7WP2Xs_utE68jzy0eKYFDlcqa8cRwnNbjurZ7HCuKRrx7deGVV4ayEoq1Als9bpsjQSQm0XH6y8mQq3YAPXsKG_-dtw&__tn__=-R
08:23 02.03.2020
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, երկրում կորոնավիրուսի գրանցման առաջին դեպքի հետ կապված, մի քանի խորհուրդ է տվել: «Սիրելի հայրենակիցներ, ստեղծված իրավիճակում պարտավոր ենք բոլորս համախմբված, միասնական հաղթահարենք աշխարհին, այդ թվում նաև մեզ բաժին հասած այս փորձությունը: Վստահ եմ, որ թե´ազգային, թե´քաղաքացիական ինքնագիտակացությունը կհաղթահարի բոլորիս մտահոգությունները: Ուստի կոչ եմ անում. 1. […]
00:21 02.03.2020
Կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մեր հայրենակիցները Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» 5 աստղանի հյուրանոցում ապահովված են ամեն ինչով՝ ներառյալ սնունդը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բացառված է նրանց շփումը արտաքին աշխարհի հետ։ Նրանց հետ շփվող անձնակազմի անվտանգությունն ապահովված է: Հյուրանոցում այլ մարդիկ չկան։ Ամենակարևորը՝ նրանց մոտ ոչ մի ախտանշան չկա, նրանք բոլորը […]
00:10 02.03.2020
Coronavirus-ի կապակցությամբ ստեղծված Համակարգող խորհրդի հանձնարարությամբ և Թբիլիսիի քաղաքապետի հրահանգով՝ ոչ աշխատանքային ժամերին համապատասխան ծառայությունները հասարակական տրանսպորտային բոլոր միջոցները, փողոցների ստորգետնյա անցումներն ախտահանել են հատուկ լուծույթով: Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարությամբ՝ ախտահանվում են նաև Թբիլիսիի մանկապարտեզները։
23:41 01.03.2020
Աշխարհում կորոնավիրուսից մահացել է 2990 մարդ: Վարակվածների թիվը կազմում է 87 448, առողջացել է 42 669 մարդ: Տեղեկությունը տարածել է CNN-ը: Չինաստանի առողջապահության նախարարության տվյալներով ՝ Չինաստանում նոր կորոնավիրուսից մահացել է 2870 մարդ: վարակվածների թիվը գրեթե 80 հազար է, ապաքինվել է ավելի քան 41 800 մարդ: Վերջին մեկ օրվա ընթացքում Չինաստանում մահացել է 35 մարդ, […]
23:23 01.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել կորոնավիրուսի և դրանից պաշտպանվելու մասին։ «Եկեք ծանոթանանք այս կարճ տեսանյութին, հետևենք դրանում առկա խորհուրդներին և իհարկե տարածենք այն»,- գրել է նա։
22:45 01.03.2020
Կաթի օգտագործումը կարող է կանանց մոտ նպաստել կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը: Ամերիկյան առողջության համալսարանի գիտնականները պարզել են, որ այդ հայտնի ու հաճախ օգտագործվող կաթնամթերքը շատ վտանգավոր է: Գիտնականները 8 տարի շարունակ հետազոտել են մի խումբ կանանց: Կանայք հատուկ հարցաթերթիկներում պատմել են իրենց սննդային նախասիրությունների, վնասակար սովորությունների, ֆիզիկական ակտիվության մասին: Հետազոտության ընթացքում հայտնաբերվել է 1057 կրծքի քաղցկեղի […]
22:21 01.03.2020
Բավարիայի սպառողների կենտրոնի սննդաբան Հայդրուն Շուբերտը թվարկել է մի քանի մթերք, որոնք կարող են անքնություն առաջացնել: Նրա խոսքերով՝ քնով պայմանավորված խնդիր կարող է առաջացնել մատուտակը: Դրա գլիցիրիզին կոչվող բաղադրիչը կարող է բարձրացնել արյան ճնշումը: Այն առաջացնում է անհանգստություն ու քնի հետ կապված խնդիրներ: Բացի այդ, քնից առաջ խորհուրդ չի տրվում ուտել հում բանջարեղեն, քանի որ […]
21:15 01.03.2020
Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում գրված է. «Պացիենտը ում մոտ կորոնավիրուսի տեստը դրական էր, ներկա պահին ինքնազգացողությունը լավ է, բարդություններ չկան։ Կրկնակի քննությամբ հաստատված պացիենտը գտնվում է խստացված բժշկական հսկողության ներքո: Ինքնազգացողությունը լավ է, վիճակը կայուն, բարդություններ չկան։ Հարգելի քաղաքացիներ, կրկին հորդորում ենք հետևել կանխարգելիչ միջոցառումներին և խուճապի չմատնվել: Իրավիճակը գտնվում է ամբողջական հսկողության […]
21:01 01.03.2020
Ամռանը հաշված օրեր են մնացել՝ ընդամենը 95 օր: Շատերը կհիշեն, թե ինչպես են ամռան բոլոր վայելքները խամրում մոծակների խայթոցների պատճառով: Բժիշկներն առաջարկում են փորձված մեթոդ՝ դառնալ «անհամ ու անհետաքրքիր» մոծակների համար: Նրանք առաջարկում են 5 հայտնի եթերային յուղեր, որոնք Ձեզ կդարձնեն «անհամ»: Ահա հոտավետ եթերային յուղերը, որոնք կօգնեն Ձեզ մոծակների դեմ պայքարում: 1. Անիսոնի յուղ […]
20:45 01.03.2020
Լուվրն այսօր այցելուների համար փակ է եղել: Լուվրի լրատվական ծառայությունը հայցել է այցելուների ներողամտությունը: Թանգարանի թվիթերյան էջում տեղեկացրել են, որ Լուվրը փակվել է օպերատիվ խորհրդակցության պատճառով, որին մասնակցում են աշխատակիցները: Վերջիններս քննարկում էին կորոնավիրուսի կանխարգելմանը վերաբերող հարցեր: Վերջին տվյալներով՝ Ֆրանսիայում վարակակիրների թիվը շուրջ 100 է:
20:32 01.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ներկայումս չկան դեպքեր, երբ տանը պահվող ընտանի կենդանիները (շուն, կատու) վարակվել են նոր կորոնավիրուսով։
20:27 01.03.2020
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել: «Որոշակի թյուրընկալում է առաջացել մեկուսարան ծառայող շենքի հետ կապված։ Նշենք, որ մեկուսացված 31 անձինք գտնվում են Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցում, որն առնչություն չունի ներկայիս նույն անվանմամբ ցանցի հետ։ Նախորդ տարվա սեպտեմբերին Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվել էր Հայաստանի Հանրապետությանը […]
19:18 01.03.2020
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը կոչ է անում պահպանել մի քանի կանոններ: «ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հաշվի առնելով այն, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից հստակ տրվել են առողջության պահպանման, հնարավոր վիրուսի տարածման կանխմանն ուղղված ուղեցույցեր, խնդրում ենք նաև պահպանել հետևյալ պարզ կանոնները: 1. Երբեմն օրենսդրության չիմացության արդյունքում մինչև 16 տարեկան երեխայի անձնագիր ստանալու, բնակչության պետական ռեգիստրում […]
18:57 01.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարությունում շուրջօրյա հասանելի է «թեժ գիծ» ծառայությունը` 8003, ինչպես նաև տրամադրվում է լրացուցիչ հեռախոսահամարներ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից»` 010 55 06 01, 010 55 03 06, 010 55 03 07, համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ հարցերի պատասխանները ստանալու համար:
18:50 01.03.2020
«Հիմա գտնվում ենք Ծաղկաձորում. զբոսնում ենք. հանդիպեցինք Ծաղկաձորի քաղաքացիների հետ ու պայմանավորվեցինք, որ ես գիշերային դահուկավազք կանեմ իրենց հետ, որպեսզի պարզ լինի, թե ինչ լավ հանգստավայր է ծաղկաձորը, և մենք ինչքան ենք այն սիրում: Մենք կայցելենք մյուս քաղաքացիներին, որոնք ժամանակավոր ապրում են Ծաղկաձորում՝ համոզվելու, որ իրենց մոտ էլ է ամեն ինչ լավ: Ամեն ինչ լավ […]
18:26 01.03.2020
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «ՀՀ Առողջապահության նախարար Ա.Թորոսյանի հետ քիչ անց կլինենք Ծաղկաձորում՝ շրջելու մի քանի խոշոր հյուրանոցներով, շփվելու տեղացիների և հյուրերի հետ, ներկայացնելու իրավիճակը և մեր հետագա քայլերն այս ուղղությամբ։ Մեր սիրելի ծաղկաձորցիներին և տուրիզմի ու հյուրընկալության ոլորտի տնտեսվարողներին հավաստիացնում եմ՝ ՀՀ Կառավարության համապատասխան գերատեսչությունների մեր պատասխանատուների բոլոր […]
18:05 01.03.2020
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Հիմա շատ կարևոր է հետևել պաշտոնական աղբյուրներին, հիմք ընդունել միայն պատասխանատու մարմիններից եկող տեղեկությունները, վստահել մասնագետներին։ Պետական մարմիններն էլ պետք է հնարավորինս մանրամասն ու հաճախ տրամադրեն հանրությանը տեղեկություններ. լավ է, որ այդպիսի մոտեցում կա։ Պետք է դա հատկապես անել ամենալայն սփռում ունեցող լրատվամիջոցներով […]
17:42 01.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող մեր քաղաքացին, ում մոտ կորոնավիրուսի տեստը դրական էր, իրեն լավ է զգում, գանգատներ և ջերմություն չունի։ Մեր մյուս 31 քաղաքացիները, որոնք ժամանակավորապես ապրում են Գոլդեն Փելես հյուրանոցում և նրանցից մեկի շունիկը նույնպես իրենց լավ են զգում ? Շուտով կլինեմ Ծաղկաձորում և ուղիղ […]
17:36 01.03.2020
Diamond Princess ճամփորդական նավի անձնակազմի բոլոր անդամները լքել են նավը, հայտարարել է Ճապոնիայի առողջապահության նախարարության ղեկավար Կատո Կացունոբուն: Այդ մասին հայտնում է РИА Новости- ն: Նախարարը նաև հայտնել է, որ նավի վրա աշխատող առողջապահության նախարարության 98 աշխատակիցներից ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել նոր տեսակի կորոնավիրուս:
17:21 01.03.2020
Կորոնավիրուսի պատճառով Ֆրանսիան արգելել է փակ հաստատություններում բազմամարդ միջցառումներ կազմակերպելը:Այդ մասին ասել է Ֆրանսիայի Առողջապահության նախարար Լիվիե Վերանը: Մասնավորապես,արգելքը վերաբերւմ է ավելի քան հինգ հազար մարդու մասնակցությամբ փակ հաստատություններում միջոցառումների կազմակերպմանը: Այդ մասին Առողջապահւթյան նախարարը հայտարարել էր Ելիսեյան պալատում կառավարության և Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստից հետո: Միաժամանակ, Ֆրանսիայում Coronavirus- ի տարածման գոտիներում չեղարկվել են […]
15:13 01.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում է կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
15:02 01.03.2020
«Ես մի շաբաթ առաջ եմ եկել Հարավային Կորեայից, որտեղ այս պահին կա 3500 դեպք, այդ թվում՝ մահվան դեպքեր: Ինձ շատ լավ եմ զգում և չեմ պատրաստվում թեստ հանձնել: Ես եկել եմ Մոսկվայով, որտեղ ոչ մեկին ջերմաչափում չէր արվում: Մենք ավելի շատ ենք անում կանխարգելիչ միջոցաոումներ»,-լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից […]
14:51 01.03.2020
«Ես իմ երեխաներին մեծ հաճույքով դպրոց կուղարկեմ»,-լրագրողներին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ իր երկու երեխաներին դպրոց պատրաստ է ուղարկել քանի որ չի համարում հանրային առողջապահական վտանգը բարձր, որ անհրաժեշտ լինի դպրոցական երեխաների տեղաշարժը սահմանափակել: «Հաճախ երեխաները դպրոց չեն գալիս չվարակվելու պատճառով ինչը համարում եմ մեր կրթության համար վնասակար»,-նշեց նա: Մանրամասները՝ տեսանյութում:
14:16 01.03.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարծում է, որ կորոնավիրուսի հետ կապված առկա է միջազգային շահարկում: «Կա տեղեկատվական պայքարի էպիդեմիա, երբ տարբեր երկրներ կորոնավիրուսը տեղեկատվական պայքարի գործիք են դարձրել իրենց քաղաքական հակառակորդ երկրների նկատմամբ: Անուններ չեմ ուզում տալ: Նաև երկրի ներսում մի ուժը պայքարում է մեկ այլ ուժի դեմ՝ դա գործիք դարձնելով»,-ասաց նա: Նրա խոսքով՝ նույնը տեղի […]
13:56 01.03.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է դիմակների դեֆիցիտին: «Կա դիմակների համաշխարհային դեֆիցիտ: Դրանք կամ չկան կամ թանկացել են. դիմակ արտադրող երկրները պետք է մեծացնեն իրենց հզորությունները. որը կարծում եմ՝ հիմա տեղի է ունենում»,-ասաց նա՝ նշելով, որ մեր կարիքների համար 165 հազար դիմակ է ներկրվել, և 50 հազար էլ ներկրվելու է բուժհիմնարկների համար: «Սակայն նորից եմ […]