13:37 01.03.2020
Արթնանալուց հետո մեկ ժամվա ընթացքում մարդուն անհրաժեշտ է նախաճաշել: Նախաճաշի կարևորության մասին պատմել է բժշկական և կենսաբանական դաշնային գործակալության հետդիպլոմային կրթության ակադեմիայի պրոֆեսոր Մարգարիտա Կորոլևան: Սննդաբանը նշել է, որ առաջին կերակուրը պետք է լինի բավականին հագեցնող, քանի որ մարմնին անհրաժեշտ է ուժ՝ կենսագործունեության համար: Բացի այդ, լիարժեք նախաճաշը երկարակեցության գործոն է: Դրանով նաև ապահովվում է […]
13:19 01.03.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նաև լավ լուր հայտնեց: Նա հիշեցրեց, որ ռեսպիրատոր հիվանդությունները նահանջում են տարվա տաք եղանակին, և մենք վիրուսի դեմ պայքարի աշխատանքները սկսելուց 40 օր դիմանալով, կարելի է ասել, որ շատ բարենպաստ վիճակում ենք: Նա նշեց, որ եղանակը տաքանում է, և վիրուսները ոչնչանում են արևի տակ և տաքության պատճառով, և փակ տարածքներում մարդկային […]
13:01 01.03.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում գրանցված կորոնավիրուսի դեպքի մանրամասները: «Ինչպես արդեն տեղյակ եք իմ և վարչապետի գրառումներից, մենք երեկ մեր քաղաքացու մոտ կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպք ենք ունեցել, ով Իրանից վերադարձել է ամսի 28-ին: Վերջին տվյալներով մեր քաղաքացին պրակտիկորեն ոչ մի ախտանշան չունի, չնայած դիմելու պահին ունեցել է 38 աստիճան ջերմություն և դրա […]
12:30 01.03.2020
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են շիզոֆրենիայի նոր տիպ, հայտնում է Medical Xpress- ը: Այսպիսով, սովորական շիզոֆրենիայով տառապող մարդու մոտ ուղեղի հյուսվածքներն ավելի քիչ են, քան առողջ մարդու մոտ: Նոր տեսակը չի ազդում գորշ նյութի ծավալների վրա, դրանք մնում են նորմալ ուղեղի պես: Հետազոտողները եկել են այս եզրակացությանը՝ վերլուծելով այդ հիվանդությամբ տառապող 300 հիվանդների ուղեղները: Այս հայտնագործությունը […]
11:51 01.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթի չեղարկվելու մասին, ինչպես նաև մանրամասներ ներկայացրել կորոնավիրուսով պացիենտի ինքնազգացողության վերաբերյալ: «Սիրելի հայրենակիցներ, 1. Այսօրվա երթը՝ նվիրված Մարտի 1-ի զոհերի հիշատակին, չեղարկվում է։ 2. Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը լավ է, նույնիսկ ջերմություն չունի։ 3. Պացիենտի հետ շփում ունեցած անձանց մեկուսացման գործընթացը […]
11:41 01.03.2020
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ։ «Ստեղծված իրավիճակում առաջնային է Առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը։ Կոչ ենք անում պահպանել հանգստություն և վստահել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությանը», – նշում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունից:
11:14 01.03.2020
Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Ժամեր առաջ վարչապետը հայտարարեց Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի մասին: Այժմ անհրաժեշտ է` Գումարել կառավարության արտահերթ նիստ, որտեղ հաստատել նախապես մշակված (եթե չկա, ապա շտապ մշակեք)` հիվանդների հայտնաբերման, տեղափոխման, մեկուսացման և բուժման գործելակարգերը: Առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների համար իրականացնել հակիրճ, բայց բովանդակային վերապատրաստում […]
11:11 01.03.2020
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով փողոցից հատուկ հանդերձանքով զինված բժիշկները մի քանի քաղաքացու, ովքեր կասկածվել են կորոնավիրուսով վարակված լինելու մեջ, ուղեկցել են շտապօգնության ավտոմեքենա: Կայքը հայտնում է, որ նրանք բոլորը տեղափոխվել են եվրոպական չափանիշներին համապատասխան՝ արդեն կահավորված այնպիսի վայր, որտեղ լինելու են բժիշկների հսկողության տակ և ենթարկվելու են բժշկական փորձաքննության՝ պարզելու […]
10:14 01.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Սիրելի հայրենակիցներ, մոտ երկու ժամ առաջ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք՝ ցավոք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։ Նա ինքն է դիմել բժշկի և նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա […]
10:00 01.03.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում կորոնավիրուսի վերաբերյալ գրառում է կատարել: «Մոտ 2 ժամ առաջ, կրկնակի քննությամբ հաստատվեց նոր կորոնավիրուսի առկայությունը Իրանից ժամանած մեր քաղաքացու մոտ։ Դեպքի մանրամասները և ձեռնարկված միջոցառումները կներկայացնեմ վաղը ժամը 12:00 առողջապահության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ»,-նշել է նա։
23:57 29.02.2020
Կարոլինայի համալսարանի գիտնականները նշել են, թե որ արյան խումբն է առավել քաղցկեղի հակված և դրա դեմ կայուն, հայտնում է REN- ը: Ըստ մասնագետների՝ քաղցկեղի զարգացումն ամենաքիչը հավանական է արյան երկրորդ խմբի ներկայացուցիչների մոտ: Քաղցկեղով հիվանդանալու ամենամեծ հավանականությունն առաջին խմբի մարդկանց մոտ է: Նրանք պետք է ավելի հաճախ բժշկական զննումներ անցնեն և ուշադիր հետևեն իրենց առողջությանը: […]
21:47 29.02.2020
«Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվել են կերակրափողի ախալազիայի բացառիկ էնդոսկոպիկ վիրահատություններ: Վիրահատությունները կատարել է հայտնի ռուս բժիշկ Ալեքսանդր Սմիրնովը՝ բժշկական կենտրոնի վիրաբուժական էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Արման Պետրոսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:35 29.02.2020
Գիտնականները կապ են գտել բանջարեղենի ոչ բավարար օգտագործման և անհանգստության առաջացման միջև: Ուսումնասիրությունը հրապարակվել է International Journal of Environmental Research and Public Health-ում: Հեղինակները վերլուծել են 45-65 տարեկան մոտ 27 հազար մարդու տվյալներ, ովքեր մասնակցել են երկարատև ուսումնասիրությանը 2010-ից 2015 թվականներին: Պարզվել է, որ մրգերի և բանջարեղենի նվազագույն օրական սպառումից հրաժարվելը 24% -ով մեծացնում է […]
21:33 29.02.2020
Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված դպրոցական արձակուրդը մարտի 9-ի փոխարեն կսկսվի մարտի 2-ին և կտևի մինչև մարտի 16-ը, այս մասին նշված է կառավարության վարչության տեղեկատվության մեջ: Առողջապահության նախարարը միջգերատեսչական համակարգող խորհրդին տեղեկություն է փոխանցել վարակվածների առողջական վիճակի մասին, ինչպես նաև նշել, որ այս պահին կարանտինում է 170 մարդ:
20:00 29.02.2020
Նոր կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերվել Հոնկոնգում որպես վարակակիր ճանաչված մարդու ընտանի շան արյան մեջ։ Ենթադրվում է, որ վարակը շանն անցել է հենց նրա տիրոջից։ Շանը մեկուսացրել են։ Այս մասին հայտնում է միջազգային մամուլը։ Անասնաբույժները հիմա հսկողության տակ են վերցրել շանը։ Նրանք պատրաստվում են կրկին փորձաքննություն անցկացնել, քանի որ ընտանի կենդանու մոտ վարակին հատուկ ախտանշանները դեռ […]
19:41 29.02.2020
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` հայտնելով, որ այսօր մի ուրախալի լուր է ստացել: «Այսօր ստացա մի ուրախալի լուր, որի համար վստահ եմ ոչ միայն կուրախանան խնդրից տեղյակ և մտահոգ անձինք, այլ նաև բոլորը: 2018թ. դեկտեմբեր ամսին իրանահայ ընտանիքը կանգնեց մի խնդրի առաջ, որը լուծում ստացավ անձնագրային և […]
19:27 29.02.2020
Համացանցում տեսանյութեր են հայտնվել, որտեղ ցուցարարները հրկիզում են Իրանի հարավային Բանդար Աբբաս քաղաքի հիվանդանոցներից մեկը: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ ավելի վաղ Ղոմ քաղաքից այդտեղ էր տեղափոխվել կարանտինի մեջ գտնվող շուրջ 10 վարակակիր: #کرونا؛ خبرگزاری ایسنا٬ از اطفای آتش سوزی در بیمارستان شهرک توحید بندرعباس خبر داده است و به نقل از مقام ها از مردم این […]
19:14 29.02.2020
Ջերմության հիմնական պատճառը վիրուսներն են, իսկ վիրուսների դեմ հակաբիոտիկներն անօգուտ են: Այդ մասին «Հեռանկարի» տաղավարում նշեց բժիշկ Հայկ Մանասյանը՝ պատասխանելով Արամ Աբրահամյանի այն հարցին, թե արդյո՞ք կարելի է ջերմության դեպքում օգտագործել հակաբիոտիկներ: Նաև հաստատեց, որ կորոնավիրուսը մեծ մասամբ տարեցներին է սպառնում. «Մինչ 9 տարեկան մահվան դեպք չենք ունեցել աշխարհում: Մինչև 40 տարեկան մահացությունները կազմում են […]
18:54 29.02.2020
Իրանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սկսած ս.թ. փետրվարի 19-ից, երբ պաշտոնապես հայտարարվել է Իրանում Կորոնավիրուս վարակի առաջին դեպքերի մասին, ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով: Գործում է «թեժ գիծ», և սահմանված է մշտական հերթապահություն՝ շուրջօրյա հեռախոսային և էլեկտրոնային կապով: Գրանցվում են ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների բոլոր հարցումները […]
18:22 29.02.2020
Թբիլիսիի մանկապարտեզներում երկշաբաթյա արձակուրդ է հայտարարվել: Այդ մասին «ԻնտերպրեսՆյուսին» հայտնել են Թբիլիսիի Մանկապարտեզների կառավարման գործակալությունից: Ելնելով ստեղծված իրավիճակից` Թբիլիսիի մանկապարտեզները մարտի 2-16-ը չեն գործի: Նշենք, որ Միջկառավարական համակարգող խորհրդի այսօրվա նիստում, որը գլխավորել է Վրաստանի վարչապետը, երկրի առողջապահության նախարարության առաջարկով, կապված դպրոցներում հավելյալ ախտահանման միջոցառումների հետ, գարնանային արձակուրդները մարտի 9-ի փոխարեն կսկսվեն մարտի 2-ին և […]
18:11 29.02.2020
«Կորոնավիրուսի պատճառով Վրաստանի Հանրապետական հիվանդանոցը համաճարակային գոտի կհայտարարվի»,-հայտարարել է հիվանդանոցի տնօրեն Լևան Գոփաձեն: Նրա խոսքով` հիվանդանոցն ամբողջությամբ կդատարկվի` համաճարակային գոտի դառնալու համար: «Հիվանդանոցում կձևավորվի համաճարակային գոտի: Կմեկուսացվեն ինչպես հանրապետություն այցելած օտարերկրացիները, այնպես էլ տեղացիները, նրանք, որոնք գտնվել են համաճարակային ռիսկային գոտիներում: Այստեղ նրանք կլինեն հսկողության ներքո, կհետազոտվեն և հետագայում բուժում կանցնեն համաճարակային վիճակին համապատասխան»,- հայտարարել […]
17:31 29.02.2020
Կորոնավիրուսով վարակված հիվանդների շատ փոքր մասի մոտ կարող է լինել մահացություն՝ կախված օրգանիզմի կափվածության աստիճանից, տարիքից, ուղեկցող հիվանդություններից: Այդ մասին «Հեռանկարի» տաղավարում ասել է բժիշկ Հայկ Մանասյանը: «Ավտովթարի դեպքում մահ հնարավոր է, բայց ավտովթարը, որպես այդպիսին, մահացո՞ւ է: Այն ռիսկային է մահվան տեսանկյունից, բայց, որպես այդպիսին, միշտ չէ, որ մահացու է: Կորոնավիրուսի պարագայում էլ հայտնաբերվել […]
17:07 29.02.2020
Վերջին օրերին Չինաստանում նկատվել է կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի նվազում, իսկ Չինաստանի սահմաններից դուրս՝ աճ: Ըստ South China Morning Post-ի տվյալների՝ աշխարհում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 29-ի առավոտյան հասել է 85153-ի: Միևնույն ժամանակ, Չինաստանում հիվանդության 79251 հաստատված դեպք կա, Չինաստանի մայրցամաքից դուրս վարակվածների թիվը հասել է 5902-ի: Մայրցամաքային Չինաստանից դուրս գտնվող հատվածում կորոնավիրուսի զոհերի թիվը […]
16:29 29.02.2020
Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ինքնատիպ «լուծում» է ներկայացրել Արցախյան հակամարտության լուծման համար։ Նա առաջարկում է, որ ինքը գնա Իտալիա, վարակի նոր կորոնավիրուսով, ինչից հետո իրեն այնտեղ կձերբակալեն Ադրբեջանի իշխանությունները։ Ինչպես և առաջին ձերբակալության ժամանակ, Լապշինը հույս ունի, որ այդ դեպքում ևս իրեն Բաքու կտեղափոխեն Ադրբեջանի նախագահի ինքնաթիռով։ Այդ դեպքում բլոգերը կկարողանա վարակել Ադրբեջանի իշխանավորներին, ու […]
16:17 29.02.2020
ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել՝ արձագանքելով Թբիլիսի-Երևան չվերթի հետաձգման մասին լուրերին: «Իրականությունն այս է` Ո’չ Վրաստանը և ո’չ Հայաստանը չեն չեղարկել միմյանց հետ Օդային Հաղորդակցության որևէ մաս: Նշված ուղղությամբ համատեղ թռիչքներ կատարող հայկական և վրացական ավիաընկերությունները` Armenia-ն և Georgian Airways-ը դեռևս 20-25 օր առաջ, ուղևորների անբավարար քանակի պատճառով իրենց […]
15:59 29.02.2020
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ այս պահին կորոնավիրուսի կասկածանքով կարանտինային գոտում է գտնվում 170 մարդ: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: Խորհրդի նիստին կրկին նշվել է, որ խուճապի պատճառ չկա, և Վրաստանի կառավարությունը ակտիվ համագործակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ և լիովին տիրապետում է իրավիճակին։ Նշենք նաև, […]
15:48 29.02.2020
Կորոնավիրուսից պաշտպանվելու միջոցների վերաբերյալ տարբեր միֆեր են տարածվում՝ սխտոր ուտել, ալկոհոլ օգտագործել և այլն: SHANTNEWS-ի նկարահանող խումբն այսօր հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ պարզելու համար, թե մեր քաղաքացիները գիտե՞ն՝ ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից: Մանրամասները՝ տեսանյութում:
15:11 29.02.2020
«Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվել են կերակրափողի ախալազիայի բացառիկ էնդոսկոպիկ վիրահատություններ: Այդ հիվանդությունը հազվագյուտ է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Վիրահատությունները կատարել է ռուս հայտնի բժիշկ Ալեքսանդր Սմիրնովը՝ բժշկական կենտրոնի վիրաբուժական էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Արման Պետրոսյանի հետ: «Եթե ամեն ինչ լավ լինի, պացիենտները վաղը ոտքի կկանգնեն, կշրջեն բաժանմունքում, իսկ 2-3 օրից տուն կգնան: Ավանդական վիրահատությունները […]
15:04 29.02.2020
Իրանի խորհրդարանի 5 պատգամավորի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Այս մասին հայտնել է Իրանի օրենսդիր մարմնի նախագահության ներկայացուցիչ Ասադուլլահ Աբբասին: «Կորոնավիրուսի հայտնաբերման թեստ հանձնած 100 պատգամավորներից 5-ի պատասխանները դրական էին: Թեստեր կհանձնեն նաև այլ պատգամավորներ»,- հայտարարել է Աբբասին: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ կորոնավիրուսի պատճառով խորհրդարանը դադարեցնում է աշխատանքները: Համաձայն վերջին պաշտոնական տվյալների՝ Իրանում կորոնավիրուսից […]
15:02 29.02.2020
Փետրվարի 28-ին Գյումրիի շտապ բուժօգնության կայանը ահազանգ է ստացել քաղաքի Ղանդիլյան փողոցի բնակարաններից մեկի բնակչից: Շտապօգնության կայանի աշխատակիցները տեղում պարզել են, որ Գյումրիի 35-ամյա բնակիչ Լուսինե Համլետի Ասատրյանը տանը ծննդաբերել է, ինչի հետևանքով արական սեռի նորածինը մահացել է: Լուսինե Ասատրյանին տեղափոխել են Գյումրիի մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց, որտեղ բուժհետազոտությունները պարզել են, որ կնոջ արգանդում […]