TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+21.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի դեմ պայքարում աղոթքների և աչքի հուլունքների վրա հույս չդնել․ ԱՀԿ կոչը

15:00 29.02.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բնակչությանը կոչ է անում նոր կորոնավիրուսի դեմ պայքարում հույսը չդնել աղոթքների, թալիսմանների, աչքի հուլունքների վրա։ Այս մասին ռուսական մամուլին հայտնել է Ռուսաստանում կազմակերպության ներկայացուցիչը։ «[Դրանց արդյունավետությունը] ամրապնդված չէ ապացույցներով»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե կարելի՞ է արդյոք նման մեթոդներով կանխել վարակի տարածումը կամ առողջացնել արդեն վարակվածներին։ Հիշեցնենք, որ Իրանում որոշ հոգևորականներ […]

̰
Բժշկական ո՞ր կառույցի մեքենան է տեղափոխել իրանցի վարորդին. ԱՆ պարզաբանումը

14:17 29.02.2020

ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Shamshyan.com-ը տեսանյութ է հրապարակել և գրել «հատուկ պաշտպանիչ հանդերձանքով շտապօգնության աշխատակիցները փորձում են իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնել վարորդին»։ Իրականում մեքենան պատկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերհասկման և կանխարգելման ազգային կենտրոնին և վերջինիս մասնագետներն են իրականացնում աշխատանքները։ Արդեն իսկ հայտարարվել է, […]

̰
Քանի՞ մարդ է Իրանում կորոնավիրուսով վարակվել. վիճակագրություն

14:00 29.02.2020

Իրանում, համաձայն պաշտոնական տվյալների, կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 34-ի, վարակակիրներինը՝ 388-ի, ապաքինվածներինը՝ 73-ի: Իսկ BBC-ի պարսկական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանում կորանավիրուսի զհերի թիվը 210 է, սակայն իշխանությունները թաքցնում են այս թվերը: Ավելի ուշ Իրանի առողջապահության նախարարությունը հերքել է այդ տեղեկությունները` որակելով այդպիսի լուրերը «ստի մրցություն»:

̰
«Նաիրիտ»-ի հարևանությամբ հայտնաբերված բեռնատարի իրանցի վարորդը հսկողության տակ է վերցվել. պարզաբանում

13:34 29.02.2020

Համացանցում տարածվել է երեկ նկարահանված տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Երևանում՝ «Նաիրիտ» գործարանի հարևանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում վարորդին: Դրանից հետո նրան դիմակ են հագցնում և տեղափոխում: SHANTNEWS.am-ին փաստի առիթով մեկնաբանություն  ներկայացրեց ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Մանրամասները` ձայնագրության մեջ:      

̰
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 3-րդ դեպքը

13:30 29.02.2020

Վրաստանում կորոնավիրուսի երրորդ դեպքն է գրանցվել: Ինչպես հաղորդում է Aliq.ge-ն, լուրը հայտնել է Հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: Ինչպես հայտնի է, վարակվածը Վրաստանի քաղաքացի է, որն Իրանից Ադրբեջանով եկել է Վրաստան: Հիշեցնենք՝ 1-ին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին, իսկ 2-րդը՝ փետրվարի 29-ին:

̰
ԱՄՆ-ն կորոնավիրուսի պատճառով մեղմացնում է հակաիրանական պատժամիջոցները

13:29 29.02.2020

Իրանում կորոնավիրուսի բռնկման հետ կապված ՝ Միացյալ Նահանգները մի շարք բացառություններ է մտցրել Թեհրանի դեմ պատժամիջոցներում: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մայքլ Պոմպեոն: Նա Իրանին կոչ է արել լիարժեք և թափանցիկ համագործակցել միջազգային առողջապահական կազմակերպությունների հետ: «Միացյալ Նահանգները զգալի բացառություններ է սահմանում Իրանի դեմ պատժամիջոցներում` կապված սննդի, դեղամիջոցների, բժշկական սարքավորումների և գյուղմթերքների առևտրային արտահանման առումով»,- […]

̰
Ի՞նչ վիճակում է Ադրբեջանում կորոնավիրուսով վարակված ՌԴ քաղաքացին

13:00 29.02.2020

Բժիշկները պատմել են Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի քաղաքացու առողջական վիճակի մասին, որի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Փետրվարի 28-ին Ադրբեջանի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբը հայտնել է, որ ռուսաստանցու մոտ, որն Իրանից եկել է հանրապետություն, ախտորոշվել է կորոնավիրուս: «Նրա առողջական վիճակը կայուն է, բարդություններ չկան: Բուժումը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության […]

̰
Ինչպես են Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում վարորդին և դիմակ հագցնում

12:43 29.02.2020

Երեկ՝ փետրվարի 28-ին, SHAMSHYAN.com-ի ընթերցողներից մեկը տեսանյութ է ուղարկել խմբագրություն և ըստ նրա՝ տեսանյութում երևում է, թե ինչպես են Երևանում՝ «Նաիրիտ» գործարանի հարևանությամբ, հատուկ պաշտպանիչ հանդերձանքով շտապօգնության աշխատակիցները փորձում իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնել վարորդին, որից հետո նրան դիմակ են հագցնում և, հավանաբար, տեղափոխում հիվանդանոց: SHANTNEWS.am-ը կապ հաստատեց «Շտապ բժշկական օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ: […]

̰
Չինացի բժիշկները հերթափոխի ավարտին վալս են պարել. Tert.am

11:57 29.02.2020

Չինաստանում տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների հիվանդանոցում աշխատող բուժքույրը և ոստիկանության աշխատակիցն իրենց հերթափոխի ավարտին լիցքաթափվում վալս պարելով, գրում է Tert.am-ը: Բազմաթիվ օգտատերեր իրենց հիացմունքն են արտահայտել: Օրերս համացանցում ևս մի տեսանյութ էր տարածվել, որում երկու չինացի բժիշկներ, տոնելով իրենց հիվանդների ապաքինումը, պարում էին Չայկովսկու «Կարապի լիճը» բալետից հայտնի պարը: […]

̰
«Կարմեն»-ի ռեժիսորը երկու շաբաթ գտնվել է արհեստական կոմայի մեջ

23:00 28.02.2020

Ռուս ռեժիսոր և դերասան Ալեքսանդր Խվանը երկու շաբաթ գտնվել է արհեստական ​​կոմայի մեջ: Այս մասին փետրվարի 28-ին հայտնում է StarHit- ը: Կինոռեժիսորի հարազատներն ասում են, որ նրա մոտ ախտորոշվել է երկարատև ծխելու հետևանքով առաջացած թոքային քրոնիկ հիվանդություն: Նշվում է, որ Խվանը շուտով կտեղափոխվի ընդհանուր պալատ, բուժքրոջ օգնության կարիք կունենա: Հարազատները նաև նշում են, որ բուժման […]

̰
Նուբար Աֆեյանի ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծել

22:49 28.02.2020

Քեմբրիջի Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը  կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծել և ուղարկել փորձարկման: Պատվաստանյութի նմուշներն ուղարկվել են ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտ: Այն մարդկանց վրա կփորձարկվի ապրիլից: Նշենք, որ Moderna Therapeutics ընկերության համահիմնադիրը և տնօրենների խորհրդի ղեկավարը գործարար Նուբար Աֆեյանն է:

̰
Հրապարակվել են կորոնավիրուսի առաջին զոհի դիահերձման արդյունքները

22:41 28.02.2020

Կորոնավիրուսի առաջին զոհը՝ Ուհան քաղաքի բնակիչ 85-ամյա տղամարդը հունվարի 1-ին հոսպիտալացվել է ուղեղային կաթվածով: Սկզբնապես հիվանդը չուներ կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ: Բայց բուժման 10-րդ օրը նա ունեցել է բարձր ջերմություն և կոկորդում առաջացել է քոր: Համակարգչային տոմոգրաֆիան երկու թոքերում ցույց է տվել վարակային օջախների առկայություն: Հոսպիտալացումից հետո 13-րդ օրը հիվանդի մոտ հաստատվել է COVID-2019. թեստը տվել […]

̰
Իրանում նոր կորոնավիրուսից մահացել է ֆուտբոլիստ Իլհամ Շեյխը

21:09 28.02.2020

23-ամյա իրանցի ֆուտբոլիստուհի Իլհամ Շեյխը մահացավ կորոնավիրուսի հետ տասնօրյա պայքարից հետո: Այս մասին հայտարարել է չինական CGTN միջազգային հեռուստաալիքը: Այսպիսով՝ Իլհամ Շեյխը դարձավ աշխարհում առաջին խաղացողը, որ դարձավ նոր կորոնավիրուսի զոհը: Ընդհանուր առմամբ, Իրանում կորոնավիրուսից մահացել է 34 մարդ, վարակվել՝ 388-ը։ Նշենք, որ նա  առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստն է, որի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այս մասին […]

̰
Իրանցի պատգամավորներից չորսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

20:09 28.02.2020

Նոր կորոնավիրուսով վարակված իրանցի պատգամավորների թիվն ավելացել է՝ հասնելով չորսի: Այս մասին հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Մոհամմեդ Ալի Վակիլին ԻՌՆԱ լրատվական գործակալությանը: Իրանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 388 է: Իրանցի 290 խորհրդարանականներից 30-ը հետազոտվել են, նրանցից չորսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:

̰
Արսեն Թորոսյանը՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տեղի ունեցողի մասին

20:00 28.02.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում տեղի ունեցող զարգացումներին: Նա մասնավորապես նշել է. «Իմ տպավորությամբ, այն ինչ տեղի է ունենում կենտրոնի շուրջ` շատ քիչ աղերս ունի մասնագիտական սկզբունքների, սեփական իրավունքների համար պայքարի կամ կոլեկտիվի քաղաքացիական կեցվածքի հետ: Կան բազմաթիվ երկրներ, որտեղ չկա ՁԻԱՀ-ի դեմ պայքարի առանձին կազմակերպություն, ինչպես […]

̰
Մեքսիկայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել

19:32 28.02.2020

Մեքսիկայի առողջապահության նախարարի տեղակալ Ուգո Լոպեսը հայտարարել է, որ երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Նա նման հայտարարություն է արել լրատվամիջոցների հետ հանդիպմանը: «Այսօր մենք արդեն ունենք կորոնավիրուսով վարակման մեկ հաստատված դեպք»,- ասել է նա: Փոխնախարարը հայտարարել է, որ պացիենտի վիճակը կայուն է, նրա մոտ հիվանդության թեթև տեսակն է:

̰
Արգելվել է Վրաստանից փոստով արտերկիր շնչադիմակներ ուղարկելը

19:04 28.02.2020

«Վրաց փոստը» նախօրեին հայտարարություն էր տարածել, որով բնակչությանն իրազեկել էր, որ արգելվում է փոստով արտերկիր ցանկացած տեսակի  ու քանակի շնչադիմակներ ուղարկելը: Պատճառները չեն  նշվել, սակայն ակնհայտ է, որ այն կապված է  երկրում բժշկական դիմակների դեֆիցիտի հետ։ Ընկերությունը զգուշացրել է, որ կարգը խախտելու դեպքում շնչադիմակներով փոստային ծանրոցը կառգրավվի կամ հետ կուղարկվի, իսկ ծառայության դիմած վճարած գումարը […]

̰
Վրաց-հայկական սահմանին ստուգումները խստացվել են․ սահմանի փակման մասին դեռ որոշում չկա

18:59 28.02.2020

Հայ-վրացական սահմանին վրացի սահմանապահների կողմից խիստ ստուգումներ են իրականացվում: Հայաստանից Վրաստան անցնող քաղաքացիներին երկար պահում են սահմանակետում, ստուգում են ինչպես առողջական վիճակը, այնպես էլ ուղեբեռի պարունակությունը, ուղևորները պարտադիր պետք է դիմակներով լինեն: Բոլոր պայուսակները բացվում ու հատ-հատ ստուգվում են: Պարտադիր ստուգվում է՝ քաղաքացին եղե՞լ է Իրանում, թե՞ ոչ: Սահմանում պարբերաբար մեծ հերթեր են գոյանում: Aliq.ge-ի […]

̰
Սուր շնչառական վարակներով պայմանավորված  իրավիճակը կայունանում է

18:43 28.02.2020

Հայաստանում շարունակում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը, իսկ որոշ ցուցանիշներով պայմանավորված՝ նաև նվազումը: Նվազման միտում դիտվում է պոլիկլինիկական դիմելիության, շտապօգնության կանչերում և հոսպիտալացումներում։ Չնայած իրավիճակի կայունացմանը, հանրապետության, մասնավորապես՝ Երևանի հիվանդանոցները դեռևս աշխատում են գերծանրաբեռնված, որտեղ 92.8%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները: Կայունացում է դիտվում նաև կրթական հաստատություններում շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների մասով։ […]

̰
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի 75 աշխատակիցներն աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել

16:36 28.02.2020

«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակել են աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում, որում, մասնավորապես, ասված է. «Ելնելով «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի շուրջ ծավալվող իրադարձություններից, կրկին առերեսվելով որպես մասնագետներ արհամարհված լինելու փաստին, չհանդուրժելով առողջապահության նախարարության, նախարարության կողմից նշանակված «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի և առողջապահության նախարարությունից կազմակերպություն ուղարկվող այլ […]

̰
Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք

15:15 28.02.2020

Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ փետրվարի 27-ին Իտալիայից վերադարձած իսրայելացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: «Մեկ այլ հիվանդի մոտ, որ սերտ շփում է ունեցել Իտալիայից վերադարձած հիվանդի հետ, ախտորոշվել է կորոնավիրուս»,- ասված է Իսրայելի առողջապահության նախարարությունում: Նշվում է, որ հիվանդը տեղափոխվել է մեկուսարան: Փետրվարի 26-ին Իսրայելի առողջապահության նախարարությունը հորդորեց քաղաքացիներին հրաժարվել դեպի Իտալիա թռիչքներից, ինչպես նաև կշռադատել կորոնավիրուսի պատճառով […]

̰
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը

15:12 28.02.2020

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ Վրաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսի երկրորդ դեպքը: Այն հաստատվել է Իտալիայից ժամանած մի քաղաքացու մոտ: Նա Վրաստանի քաղաքացի է, որ ժամանել է Իտալիայից Քութաիսի օդանավակայան: Այդ մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: Նրա հավաստմամբ՝ վիրուսի ախտանիշները հայտնվել […]

̰
Մոնղոլիայի նախագահը մեկուսացվել է Չինաստան կատարած այցից հետո

14:45 28.02.2020

Մոնղոլիայի նախագահ Խալթմաագին Բատուլգան մեկուսացվել է Չինաստան կատարած այցից հետո, հայտնում է Anadolu-ն: Պետության ղեկավարը արտգործնախարար Դամդինոմ Ցոգտբատարի և նրա պատվիրակության այլ անդամների հետ 14 օր գտնվելու է հսկողության ներքո: Այդ ամբողջ ժամանակը Բատուլգան և նախարարը կանցկացնեն Բայանզուրխի քաղաքային շրջանի հիվանդանոցներից մեկում: Մնացածներին կտեղավորեն Ժարգալանտի առողջարանում: Նախագահը Չինաստան կատարած ուղևորությունից վերադարձել է փետրվարի 27-ի գիշերը: […]

̰
Կորոնավիրուս է հայտնաբերվել ևս երկու երկրում

12:31 28.02.2020

Նոր կորոնավիրուս է գրանցվել Նիդերլանդներում: Այս մասին հաղորդում է NOS-ը: Երկրում առաջին դեպքը հայտնաբերվել է Նիդերլանդների հարավում՝ 56-ամյա տղամարդու մոտ: Նա հոսպիտալացվել է Միլան այցելելուց հետո: Նշվում է, որ թեստերը երկու անգամ դրական արդյունք են տվել: Նոր կորոնավիրուսն առաջին անգամ գրանցվել է նաև Նոր Զելանդիայում, գրում է CNN-ը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը: Հիվանդը, պարզվել […]

̰
Ըստ վիճակագրության՝ մինչև 15 տարեկան երեխաները չեն հիվանդանում կորոնավիրուսով. վրացի իմունոլոգ

11:54 28.02.2020

«Կորոնավիրուսի պատճառով խուճապի պատճառ չկա: Եթե մենք տեղեկացված լինենք. ճիշտ կգործենք: Ճիշտ կպաշտպանենք մեզ ու մեր ընտանիքի անդամներին»,- Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է իմունոլոգ Բիձինա Կումբեգովը: Նրա խոսքերով՝ 80 հազար վարակակիրների տվյալները վկայում են այն մասին, որ վիրուսը երբեք չի հայտնաբերվել մինչև 15 տարեկան երեխաների մոտ: «Կորոնավիրուսի դեպքում մինչև 15 տարեկան երեխաները չեն հիվանդանում, բացառությունն […]

̰
Ադրբեջանն Իրանի հետ սահմանին ստեղծում է շարժական հիվանդանոցներ

11:09 28.02.2020

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ադրբեջանն Իրանի հետ սահմանին ստեղծում է շարժական հիվանդանոցներ։ Այդ մասին «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ին հայտնել են կառավարությանն առընթեր գործող շտաբում: «Ադրբեջանի և Իրանի սահմանային անցակետերում ՝ Ադրբեջան մուտք գործող անձանց նախնական հետազոտւթյան համար Արտակարգ իրավիճակների նախարարության շարժական վրաններից կձևավորվի փոքրիկ հիվանդանոց»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Նախնական հետազոտությունը հաջողությամբ անցնելուց հետ, եթե վիրուսի […]

̰
Խստացվում են Թուրքիայից Վրաստան բեռնատարների վարորդների մուտք գործելու պայմանները

10:53 28.02.2020

Բաթում քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել, որտեղ իր քաղաքացիներին տեղեկացնում է Վրաստան մուտք գործելիս հաստատված նոր կարգի մասին, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի տարածմամբ։ Հայտարարության մեջ նշված է, որ բեռնատարների վարորդները ստիպված կլինեն սահմանին ներկայացնել անձնագիր: Այս պահին չի թույլատրվում մուտք գործել Վրաստան այն մարդկանց, որոնց անձնագիրը հաստատում է, որ նրանք վերջին 21 օրվա […]

̰
«Թու, թու, թու՝ Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել»․ վարչապետ

10:51 28.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է կորոնավիրուսից պաշտպանվելու ուղեցույց։ «Թու, թու, թու՝ Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել։ Եւ եթե պահեք այս պաստառում նկարագրված բոլոր կանոնները՝ չի էլ գրանցվի»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2567901536863559/?type=3&theater

̰
Վրաստանի դպրոցներում այս պահին ուսումնական գործընթացի դադարեցման հիմք չկա․ Վրաստանի ԿԳՄՍՆ

21:59 27.02.2020

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հայտարարում են, որ չնայած Վրաստանում կորոնավիրուսի դեպքի գրանցման՝  ո՛չ առողջապահության միջազգային չափանիշներով, և ո՛չ էլ առողջապահության նախարարության հանձնարարականով, այսօրվա դրությամբ ուսումնական գործընթացի դադարեցման հիմք չկա: Այդուամենայնիվ, կանխարգելման և ռիսկերի արդյունավետ կառավարման նպատակով Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստացնում է դպրոցներում սանիտարական նորմերը: «Մասնավորապես՝  աշակերտների առողջության, կրթական […]

̰
Լաբորատոր քննությունները որևէ մեկի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել, այդ թվում՝ Աստղիկ ԲԿ-ում մահացած մեր քաղաքացու մոտ․ Ա․ Թորոսյան

21:47 27.02.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր միանգամից 2 կեղծ լուր շրջանառվեց հավանական կորոնավիրուսով վարակված պացիենտների վերաբերյալ, որոնք տարածվեցին կայծակնային արագությամբ։ Տեղեկացնում եմ, որ մինչ օրս կատարված լաբորատոր քննությունները, որևէ մեկի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել, այդ թվում՝ Աստղիկ ԲԿ-ում մահացած մեր քաղաքացու մոտ, որի հարազատներին ցավակցում եմ։ Կոչ եմ անում չհավատալ […]

̰
BACK_TO_TOP