11:12 11.11.2019
ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարականով Երևանի շտապ բժշկական օգնության ծառայության ղեկավարության հետ իրականացվել են հաշվարկներ և ներկայացվել են 2020 թվականի Երևանի շտապ բժշկական օգնության աշխատակիցների աշխատավարձի վերանայման առաջարկներ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ ներկայացված առաջարկի՝ ծառայությունում աշխատող 950 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 10%-ով։ Նրանցից 300-ը բժիշկներ […]
23:51 10.11.2019
Գիտնականների խումբը, որոնց թվում նաև ռուսական գիտահետազոտական կենտրոններից մեկի մասնագետներն են, բժշկական իմպլանտների նոր հումք է մշակել, որը մի քանի անգամ հեշտացնում ու արագացնում է կոտրվածքներից հետո վերականգնման գործընթացը: Նոր հումքի մեջ օգտագործվում են երկաթի և պլատինի նանոմասնիկներ: Հենց դրանց շնորհիվ հնարավոր է լինում վերացնել բակտերիաների մինչև 98% տոկոսը և այդպիսով՝ մի քանի անգամ նվազեցնել […]
22:51 10.11.2019
Մարդիկ, որոնք քնի խանգարումներ ունեն, հաճախ տառապում են սրտային անբավարարությունից, սրտի կաթված ստանալու հավանականությունը նրանց մոտ մեծ է: Այս մասին հայտնում է Medical Express-ը: Չինաստանում 487200 մարդու շրջանում հետազոտություն է անցկացվել: Հետազոտության սկզբում ոչ մեկի մոտ ինսուլտ ու սրտային խնդիրներ չեն արձանագրվել: Գիտնականները հետևել են քնի խնդիրներին: Նրանց հետաքրքրել են քնի խանգարումները և քնի հաղթահարումը, […]
22:01 10.11.2019
Թաիլանդում մի դեռահաս ամբողջ գիշեր համակարգչային խաղ է խաղացել և մահացել է: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Դեպքը տեղի է ունեցել Ուդոնտխկանի քաղաքում: 17-ամյա Պլյավատ Հարիկինն արձակուրդի ընթացքում իր ազատ ժամանակն անցկացրել է համակարգչային խաղեր խաղալով: Տղան օր ու գիշեր խաղացել է՝ առանց տնից դուրս գալու: Ծնողները տղային սնունդ են բերել և խնդրել են […]
21:20 10.11.2019
Ըստ սննդաբան Անժելիկա Դյուվալի՝ խուրման պարունակում է շատ օգտակար միկրոտարրեր և վիտամիններ, ներառյալ A, B և C, որոնք աշնանը հատկապես անհրաժեշտ են մարդու իմունիտետի բարձրացման համար: Փորձագետը խորհուրդ է տվել միրգն ուտել շաբաթական երկու կամ երեք անգամ: Ավելի լավ է ընտրել թարմ մրգեր, որոնք չեն ենթարկվել ջերմային մշակման և սառեցումների: Պտուղը պարունակում է նաև յոդ […]
20:44 10.11.2019
Կոլումբիայի մի բնակչուհու ԴՆԹ-ում հայտնաբերվել է մուտացիա, որը պաշտպանում է ուղեղը Ալցհեյմերի հիվանդության զարգացումից, գրում է Nature Medicine-ը: Հաղորդվում է, որ կինն այն 1200 մարդկանց շարքում է, ովքեր մասնակցել են վերջերս կատարված ուսումնասիրությանը: Այս բոլոր մարդկանց մոտ Ալցհեյմերն ընտանեկան հիվանդություն է, բայց ոմանց մոտ այնքան էլ նկատելի չէ: Հիվանդներից մեկը գիտնականներին հետաքրքրել է այն առումով, […]
19:36 10.11.2019
Երգչուհի Մայլի Սայրուսը ձայնալարերի վիրահատություն է տարել, և առաջիկա մի քանի շաբաթները չեն կարողանա երգել, հայտնում է People-ը: Այժմ նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Նախորդ հոսպիտալացման ժամանակ՝ հոկտեմբերին, երգչուհին խնդիր է ունեցել իր ձայնալարերի հետ: Սայրուսը, որը վերջին անգամ հանդես է եկել սեպտեմբերին, առողջական վիճակի պատճառով ստիպված էր դադարեցնել նոր երգեր ձայնագրելու աշխատանքները:
18:28 10.11.2019
Բրիտանուհի Դորոթի Ֆլաուերսը, որ արդեն 108 տարեկան է, բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը, հայտնում է The Independent-ը: Կինն ապրում է անգլիական Հարրոգեյթ քաղաքի ծերանոցում: Նա խոստովանել է, որ ամբողջ կյանքում սիրել է շամպայն և երբեք չի խմել մեկ այլ ըմպելիք: Կինը հավատում է, որ հենց շամպայնին է պարտական իր երկար կյանքի համար: Ծերանոցի հարևանները հաստատել […]
16:21 10.11.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ բացակայում է «Ռոմա»-ի ընդլայնված հայտացուցակից, հայտնում է «Արմենպրեսը»: Իտալիայի առաջնության 12-րդ տուրի «Պարմա»-ի դեմ խաղից առաջ «գայլերը» ներկայացրել են ընդհանուր հայտացուցակը, որտեղ բացակայում է Մխիթարյանի անունը: Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության «Լեչե»-ի դեմ խաղում` վնասելով աճուկը: Հայ կիսապաշտպանը չմասնակցեց նաև հավաքականի վերջին խաղերին: Մխիթարյանը խաղադաշտ […]
15:59 10.11.2019
Մեծ Բրիտանիայի քաղցկեղի հետազոտման կենտրոնի մասնագետները եկել են այն եզրակացության, որ ուտելու ընթացքում շատ արագ հագենալը կարող է հուշել լյարդի քաղցկեղի զարգացման մասին: Գիտնականների խոսքերով՝ լյարդի ներսում ուռուցքի առկայության դեպքում բարձրանում է մարդու զարկերակային ճնշումը, և արյունը զարկերակներից մղվում է դեպի որովայնի հատված, ինչն էլ հագեցած լինելու կեղծ զգացողություն է առաջացնում: Լյարդի քաղցկեղի մյուս նախանշաններն […]
14:10 10.11.2019
ԱՄՆ Օրեգոնից 25-ամյա Ջեյմի Վալետն իր տխուր օրինակով համոզվել է, թե ինչպես է կախվածությունը քայքայում անհատականությունը: Այսօր կատարյալ մաշկ ունեցող ժպտերես շիկահերին նայելիս հազիվ թե հնարավոր լինի գուշակել, որ նա անցել է բռնաբարության, բանտերի, ծանր կախվածության և ինքնասպանության փորձի միջով: Բայց Ջեյմիի օրինակը ծանր իրավիճակում հայտնված շատ մարդկանց հույս է տալիս: Աղջիկը հրապարակել է երկու […]
13:12 10.11.2019
74-ամյա շոումեն և հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը վիրահատվել է Մոսկվայի կլինիկաներից մեկում և վիրահատության ժամանակ տեղադրվել է կարդիոստիմուլյատոր, հայտնում է REN TV-ն: Նշվում է, թե նախկինում ևս Յակուբովիչը առողջական խնդիրների պատճառով դիմել է բժիշկների: Ռուսաստանի ժողովրդական արտիսը, սակայն, հերքել է այդ տեղեկությունները: «Կարող եք գրել, որ ինձ վերակենդանացման բաժանմունքից պատգարակով բերել են թենիս խաղալու. ես հիմա […]
12:33 10.11.2019
Մասնագետները նշել են առանց մարզանքների նիհարելու արդյունավետ եղանակներ: Այս մասին հայտնում է Food.news պորտալը: Մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարող կամ չեն ցանկանում մարզվել քաշը կարգավորելու համար, կարող են օգտագործել երկու փորձված մեթոդ: Ըստ առաջինի՝ անհրաժեշտ է կալորիաներ ստանալ օրվա մեջ 8 ժամվա ընթացքում, իսկ մնացած 16 ժամերը (ներառյալ քնի ժամերը) ոչինչ չուտել: Երկրորդ տարբերակն […]
11:53 10.11.2019
Նոյեմբերի 10-ին, ժամը 00:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 8 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Խաչատուր Գ., ծնված 1980 թ.) […]
10:32 10.11.2019
Անգլիայի Քենթի կոմսության Լարքֆիլդ գյուղի մի բնակչուհի խոսել է այն մասին, թե ինչպես է ամոթից ելնելով նիհարել 70 կիլոգրամով: Այս մասին գրում է Daily Mirror-ը: Երիտասարդ տարիներին Նիկոլա Ուելլսը տառապել է ալկոհոլիզմից: 31 տարեկանում նրան հաջողվել է հրաժարվել խմիչքից, բայց կնոջ մոտ հայտնվել է նոր վատ սովորություն. նա սկսել է օգտագործել արագ սնունդ: Կինն ամեն […]
22:36 09.11.2019
Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ստեղծել են երկկողմանի կպչուն ժապավեն, որը կկարողանա վիրահատությունից հետո միացնել կտրված հյուսվածքները: Հատկանշականն այն է, որ այս ժապավենը մասնագետները մշակել են` ուսումնասիրելով սարդերի հատուկ կպչուն նյութը: Հենց այդ նյութի միջոցով են սարդերը բռնում զոհին: Նյութը յուրահատուկ հատկություն ունի, այն վայրկյանների ընթացքում կլանում է ջուրը, հեղուկը: Ժապավենը փորձարկվել է մարդու լյարդի, աղիների, […]
20:00 09.11.2019
Բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան պատմել է մանդարինների օգտագործման օգուտի և վնասի մասին: Նա նաև հայտնել է, թե ում է մանդարինը հակացուցված, գրում է Gazeta-ն: «Մանդարինները օգտագործել ոչ միայն պետք է, այլև անհրաժեշտ: Նրանց մեջ կան մեծ քանակությամբ վիտամիններ, միկրո և մակրոտարրեր, հակաօքսիդանտներ: Մանդարինները հատկապես օգտակար են աշնանը և ձմռանը, երբ տարածված են վիրուսային հիվանդությունները»,- ասել է […]
19:30 09.11.2019
Մեթյու Հաուզերը, երբ իմացել է, որ իրեն մնացել է ապրել շուրջ կես տարի, նիհարել է 240 կգ, գրում է Mirror-ը: ԱՄՆ Վիրջինիա քաղաքի բնակիչը տառապել է ճարպակալմամբ: «Ես արդեն պատրաստվում էի թաղմանս, երբ որոշեցի փոխել սեփական կյանքս»,- խոստովանել է նա: Երիտասարդն այժմ հաճախում է մարզասրահ, ձեռք է բերում նոր ծանոթներ և ընկերներ:
19:00 09.11.2019
Սպասքը լվանալու համար նախատեսված խոհանոցային սպունգը կարող է պարունակել վտանգավոր բակտերիաներ: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությանը: «Խոհանոցային սպունգները բակտերիաների համար հիանալի ինկուբատորներ են, կարող են 200 անգամ ավելի կեղտոտ լինել, քան զուգարանակոնքը: Հետազոտողները հայտնաբերել են 362 տարբեր տեսակի բակտերիաներ, որոնք «ապրում են» խոհանոցային սպունգների մեջ»,- հայտնել են […]
15:17 09.11.2019
Կայացել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքը: Ստեղծման օրվանից հիմնադրամն օգնել է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 18 տարեկան 240 երեխաների, նրանց բուժման համար հանգանակել ու տրամադրել շուրջ 270 մլն դրամ: Հերթական ընթրիքի նպատակն էր դոնորներին և գործունեության մեկ տարվա ընթացքում հիմնադրամի ծրագրերին աջակցած բարերարներին ներկայացնել հաշվետվություն կատարած աշխատանքի մասին, ներկայացնել ապագա ծրագրերն […]
14:00 09.11.2019
ՀՀ վարչապետ տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ և մեջբերել իր ելույթից մի հատված. «Մենք ուզում ենք օգնել պետությանը՝ Հայաստանի երեխաների և մեծահասակների համար ստեղծելու բուժման այնպիսի՛ պայմաններ, այնպիսի՛ հոգեբանություն և մոտեցում, որ քաղցկեղն այլևս չընկալվի որպես դատավճիռ և ողբերգություն այն ընտանիքում, որի անդամներից որևէ մեկի մոտ հայտնաբերվել է: Այս մեկ տարվա […]
13:44 09.11.2019
Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը սկսել է ինսուլտից հետո վերականգնվել, գրում է Agence France-Presse-ը: Այս պահին դերասանուհին հանգստանում է և վերականգնում ուժերը: Նշվում է, որ Դենյովի բախտը բերել է, որ նրան հիվանդանոցում ժամանակին օգնություն են ցուցաբերել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դերասանուհին ինսուլտ է ստացել De son vivant ֆիլմի նկարահանումների ժամանակ:
12:10 09.11.2019
Մեկ տարի առաջ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ թողնված երկվորյակները Գյումրիի «Երեխաների տանը» չեն ապրելու։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Երեխաների տան» փոխտնօրեն Աննա Գևորգյանը։ «Երեխաները մեզ մոտ չեն տեղափոխվել, նրանք հավանաբար կապրեն մայրաքաղաքի «Երեխաների տանը», մեզ չեն հայտնել, որ մեկ տարեկան տղաները վերադառնալու և շարունակելու են ապրել մեզ մոտ»,- ասել է Գյումրիի «Երեխաների […]
23:43 08.11.2019
Բազմանդամ ընտանիքներում սնունդն ավելի առողջարար է,քան այն ընտանիքներում որտեղ 1 կամ 2 երեխա է մեծանում, պարզել են գիտնականները: Նրանք ուսումնասիրել են մոտ 70 ընտանիքի սննդակարգ: 27 ընտանիքում եղել է 1 երեխա: Գիտնականներին հետաքրքրել է նաև երեխաների ֆիզիկական ակտիվության մակարդակը: Պարզվել է, որ եթե ընտանիքում 1 երեխա կա, մեծ է հավանականությունը, որ նա ավելորդ քաշ կհավաքի […]
18:20 08.11.2019
Այսօր Հայաստանում չարորակ ուռուցքների դեմ պայքարի նոր կենտրոն է բացվել: Կենտրոնի բացմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում:
18:10 08.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ներկա է գտնվել նոր՝ Միջուկային բժշկության եվրոպական կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնի գլխավոր ուղղություններից է վահանաձև գեղձի հիվանդությունների, մասնավորապես՝ չարորակ ուռուցքների ախտորոշումը և բուժումը: Բուժումն իրականացվելու է ռադիոակտիվ յոդի միջոցով՝ հատուկ կապարապատված հիվանդասենյակներում, եվրոպական չափորոշիչներին համապատասխան: Նոր կենտրոնն ունի մեկուսացված 4 հիվանդասենյակ: Կենտրոնում միաժամանակ կարող է բուժվել 6 հիվանդ: Վարչապետը […]
16:35 08.11.2019
Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքի աշխատակիցները հերթական ծանուցումն են ստացել, համաձայն որի` դեկտեմբերի 15-ից ազատվում են աշխատանքից: Հիշեցնենք, որ օրեր առաջ աշխատակիցներն առաջին ծանուցումն էին ստացել, որը բուժաշխատողները հրաժարվել էին ստորագրել: Երեկ աշխատակիցները կառավարության որոշման դեմ բողոքի հերթական ակցիան են անցկացրել: Ըստ որոշման` մինչև տարեվերջ լուծարվելու են մարզային երկու և մայրաքաղաքում գործող տուբերկուլյոզային դիսպանսերները, իսկ […]
14:26 08.11.2019
Հայաստանում Բուլղարիայի ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովի ուղեկցությամբ՝ Բուլղարիայի ռազմաբժշկական ակադեմիայի պատվիրակությունը՝ արտակարգ իրավիճակների ամբիոնի պետ, գնդապետ, պրոֆեսոր Դիմո Դիմովը և վիրաբույժ, ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, մայոր Գեորգի Պոպիվանովն այցելեցին ԵՊԲՀ ռազմաբժշական ֆակուլտետ: Ճանաչողական այցի շրջանակում արտասահմանցի գործընկերները հանդիպեցին բուհի ղեկավարությանը, եղան Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում, այդ թվում՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի […]
10:20 08.11.2019
Չինաստանի կառավարությունը հայտարարել է, որ սահմանափակումներ է դնելու այն ժամանակահատվածի վրա, որը պատանիները կարող են անցկացնել համակարգչային խաղերի վրա: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Անչափահասների համար սահմանվում է, այպես կոչված, պարետային ժամ: 18-ից ցածր տարիքի անձանց կարգելվելի համակարգչային խաղեր խաղալ 22․00-08․00-ն: Ընդ որում, աշխատանքային օրերին նրանք 24 ժամվա ընթացքում կարող են համակարգչային խաղերով […]
23:45 06.11.2019
Բրկտանական գիտնականները, ուսումնասիրելով շուրջ 450 հազար մարդկանց անալիզների տվյալները, եկել են այն եզրակացության, որ ծխելը կրկնակի ավելացնելում է դեպրեսիաների և շիզոֆրենիայի ռիսկը: Հոդվածը տպագրվել է բժշկական հայտնի Psychological Medicine ամսագրում: Գիտնականները պարզել են, որ չծխող բրիտանացիները դարձել են շիզոֆրենիկներ 2,27 անգամ պակաս, քան ծխողները, ինչպես նաև 1.99 անգամ ավելի քիչ են տառապել դեպրեսիաներից: Մասնագետները կարողացել […]