18:08 06.11.2019
Գերմանիայում 48-ամյա կին է ձերբակալվել, որը մեղադրվում է ոչ դիտավորությամբ 4 մարդու սպանելու, խարդախության, փաստաթղթերի կեղծման և մի շարք այլ հանցագործությունների համար: Ըստ հարուցված գործի նյութերի` կինն աշխատել է Շվալմ Էդեր շրջանի «Ֆրիցլար» հիվանդանոցում` որպես բժշկի օգնական: Հետաքննությունը պարզել է, որ նա աշխատանքի է ընդունվել կեղծ փաստաթղթերով: Նա չի ունեցել բժշկական կրթություն, սակայն կարողացել է […]
17:19 06.11.2019
Մոսկվայի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անչափահասի մահվան փաստով: Երեխան մահացել է բարդացումների հետևանքով, որոնք առաջացել են նրա մոտ ատամի հեռացումից հետո: Ինչպես հաղորդել են ՌԴ քննչական կոմիտեից, երեխայի մոտ ատամի հեռացման բժշկական միջամտությունը կատարվել է մայրաքաղաքի հարավարևմտյան կլինիկաներից մեկում: Դրանից մի քանի օր հետո բարդություններ են առաջացել, և անչափահասին նորից տարել են ատամնաբուժական […]
17:00 06.11.2019
71-ամյա Բերնարդ Գոռը մոլորվել է Սիդնեյի առևտրի կենտրոններից մեկում, իսկ 3 շաբաթ անց հայտնաբերել են նրա դին: Բերնարդը իր տիկնոջ հետ հյուր է եղել Սիդնեյում` իր աղջկա տանը: Դեպքի օրը Բերնարդը մենակ է դուրս եկել տանից և կնոջ ու աղջկա հետ պայմանավորվել է հանդիպել առևտրի կենտրոնում: Շրջելով առևտրի կենտրոնում` նա նկատել է հրդեհների ժամանակ օգտագործվող […]
16:57 06.11.2019
Ազգային ժողովում այսօր ևս թեժ բանավեճ եղավ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի վերաբերյալ։ Նարեկ Զեյնալյանը, որ ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի ղեկավարն է ու ներկայացնում է «Իմ քայլը» դաշինքը, պնդում է, որ կենտրոնը պետք է մնա առողջապահության նախարարության տրամադրության տակ և պետք է հանվի մասնավորեցման ցանկից։ Առողջապահության նախարարության ներկայացուցիչները, հակառակը, պնդում են, որ այն պետք է […]
14:40 06.11.2019
Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը շտապ տեղափոխվել է Փարիզի հիվանդանոցներից մեկը, հայտնում է Le Parisien-ը: 76-ամյա դերասանուհու ճշգրիտ ախտորոշումը չի նշվում, սակայն հայտնի է, որ նա հոսպիտալացվել է ծանր վիճակում: Այժմ բժիշկները հետազոտում են «Շերբուրգյան հովանոցներ»-ի աստղին:
22:35 05.11.2019
Ամերիկացի ռեփեր Էմինեմը դիմել է բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնին՝ թմրամոլության դեմ պայքարում իրեն օժանդակելու համար: Այս մասին ասված է հիփ-հոփ կատարողի «Չեմ վախենում. Էմինեմի էվոլյուցիան» (Not Afraid: The Evolution of Eminem) կենսագրականի մեջ, հայտնում է Daily Mail-ը: 2007-ին Էմինեմը հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում՝ ուժեղ ցավազրկող «Վիկոդինի» չափազանց մեծ դոզա ընդունելու պատճառով: Նշվում է, որ […]
18:05 05.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է առողջապահության նախարարության 2020թ. բյուջետային հատկացումների հայտը: Քննարկումը ծավալվել է նախարարության 2020թ. առաջնահերթությունների, գերակա խնդիրների, միջոցառումների և բարեփոխումների շրջանակում անելիքների շուրջ։ Անդրադարձ է եղել ժողովրդագրական իրավիճակի բարելավման, դեղորայքային ապահովման ուղղությամբ նախատեսվող ու նաև առողջապահության պետական նպատակային ծրագրերին: Արծարծվել են առողջության առաջնային պահպանման բուժհաստատությունների կարողությունների զարգացմանը, պատվաստումներին, դեղերի շուկային, […]
16:46 05.11.2019
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է Ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի նախագիծը: Առողջապահության նախարարի տեղակալից պատգամավորները հետաքրքրվել են, թե ովքե՞ր են խախտումները վերահսկողները, ի՞նչ տուգանքներ են սահմանվելու և ի վերջո, ինչո՞ւ է արգելվում նաև արտաքնապես ծխախոտի նման, բայց ծխախոտային հումք չպարունակող արտադրանքի իրացումը […]
15:50 05.11.2019
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի ղեկավար Նարեկ Զեյնալյանը այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց տարածված պնդումը, թե ինքը հակասություններ ունի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Հիշեցնենք, որ երբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը աշխատանքից ազատել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենին, այսօր ներկայացված և կառավարության բացասական եզրակացություն ստացած նախագծի հեղինակ Նարեկ Զեյնալյանը քննադատել էր այդ քայլը։ «Միանշանակ, ո՛չ,- ասաց Զեյնալյանը՝ […]
15:23 05.11.2019
Խորհրդարանում այսօր քննարկվել է հակածխախոտային օրենքը: Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը խոսել է օրենքի կիրառման կարևորության մասին, իսկ առողջապահության նախարարը լրագրողներին ասել է, որ օրենսդրական նախաձեռնությունն ունի կառավարության լիակատար աջակցությունը: Նախարարի խոսքերով՝ օրենքի ընդունվելու դեպքում մի կողմից կսահմանափակվեն ծխելու համար թույլատրելի հնարավորությունները, մյուս կողմից՝ կստեղծվեն պայմաններ, որ չծխող մարդիկ պակաս զգան […]
14:06 05.11.2019
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծն է ներկայացվել ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում: Կառավարության անունից այն ներկայացրել է առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը: Ասել է. «Մեծածախ դեղերի առևտրով զբաղվող ընկերությունների լիցենզավորման մասին դրույթը կարիք կա փոխելու, սահմանված էր, որ մեծածախով զբաղվողները պետք է առանձնացվեն մանրածախից և առանձին լիցենզավորվեն, սակայն որևէ […]
11:10 05.11.2019
ՀՀ առողջապահության նախարարությունը գրիպի դեմ պայքարի վերաբերյալ սոցիալական հոլովակ է ներկայացրել։ «Եթե սուր շնչառական վարակի ախտանշաններ ունեք, մնացե՛ք տանը: Հակաբիոտիկները գրիպի և այլ վիրուսների դեմ ազդեցություն չունեն»,-ասված է տեսանյութին կից գրառման մեջ։ https://www.facebook.com/ministryofhealthcare/videos/1146776785511521/
21:10 04.11.2019
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի իշխանությունները, փորձելով նվազեցնել օդի աղտոտվածությունը, արգելել են կենտ թվով ավարտվող համարանիշներով մեքենաների երթևեկությունը, հայտնում է Reuters-ը: Քաղաքային կառավարությունը հայտարարել է հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակի մասին և մինչև նոյեմբերի 15-ը մտադիր է պահպանել սահմանափակումները մասնավոր տրանսպորտային միջոցների համար: Ըստ պաշտոնական տվյալների՝ ավտոմեքենաների և արդյունաբերական արտանետումները տարվա ընթացքում կազմում են Դելիի օդի աղտոտվածության […]
19:00 04.11.2019
Շները դրական ազդեցություն են ունենում տերերի առողջության վրա և կարող են նույնիսկ երկարացնել նրանց կյանքը: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները: Այդ մասին գրում է Circulation: Cardiovascular Quality and Outcomes-ը: Մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տանը շուն ունենալը կարող է նվազեցնել տերերի վաղաժամ մահվան ռիսկը 24%-ով: Գիտնականներն ուսումնասիրել են 10 տարվա ընթացքում […]
18:22 04.11.2019
Ղազախստանի սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը մեծ արձագանք է ստացել հասարակության շրջանում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդ ատամնաբույժը կոպիտ վերաբերմունք ցուցաբերում մանկական ուղեղային կաթվածով հիվանդ երեխայի նկատմամբ: Երեխան լաց է լինում, իսկ բժիշկը նրան հանգստացնելու փոխարեն ֆիզիկական ուժ է գործադրում: Նախ` բռնի ուժով երեխային պառկեցնում է ստոմատոլոգիական աթոռի վրա, հետո բռնում է ոտքերը, ապա […]
13:16 04.11.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սեպտեմբերի 5-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5-ամյա Արվինը վերջին հետազոտության համար կրկին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում էր: Երեխայի մոտ ամեն ինչ կարգին է: Այն ժպիտի չափաբաժինը, որ տեսնում եք նկարներում, մի մասն է այն դրական էներգիայի ու ուրախության, որ […]
12:01 04.11.2019
Առողջապահության նախկին փոխնախարար, կաշառք ստանալու համար մեղադրվող Արսեն Դավթյանի վերաբերյալ քրեական գործն արդեն դատարանում է: «Հայկական ժամանակ»-ը հայտնում է, որ գործը դատարան է մուտք եղել նոյեմբերի 1-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Գործով դատական նիստ դեռևս նշանակված չէ: Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, […]
23:30 03.11.2019
Մոսկվայի պետական համալսարանի մասնագետները գերմանացի գործընկերների հետ հայտնաբերել են քաղցկեղի դեմ պայքարի նոր մեթոդ: Գիտնականների միջազգային խմբի կարծիքով՝ ծակոտկեն սիլիկոնից պատրաստված նանոկոնտեյներները կօգնեն պայքարել քաղցկեղի դեմ: Օնկոլոգիական հիվանդությունների բուժման հիմնական խնդիրն այն է, որ քիմիաթերապիան և ճառագայթային թերապիան, հիվանդ բջիջների հետ, ազդում են նաև առողջ բջիջների վրա: Մասնագետների կարծիքով ՝ սիլիկոնե նանոկոնտեյներները կօգնեն լուծել այդ […]
21:59 03.11.2019
Չինական Գուանդուն նահանգի Լուֆենգ քաղաքում 21-ամյա մի երիտասարդի վիրահատել են, քանի որ ձախ ոտքի ոտքի վրա եղել է 9 մատ: Ավելորդ 4 մատները հեռացվել են: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Ացզուն անունով երիտասարդը մանկուց խուսափում էր իր հասակակիցների հետ շփվելուց և ամաչում աղջիկներին ժամադրության հրավիրել: Նա իրեն ոչ լիարժեք և անպետք էր զգում: «Երրորդ […]
21:07 03.11.2019
Շիզոֆրենիայի որոշ տեսակներ կարելի է ախտորոշել՝ հետազոտելով մազի ֆոլիկուլները, պարզել են RIKEN կենտրոնի ճապոնացի մասնագետները: Ուսումնասիրությունը հրապարակվել է EMBO Molecular Medicine ամսագրում: Եթե առկա է թույլ նախնական խթան, ապա հաջորդ ուժեղ խթանի նկատմամբ արձագանքը (օրինակ՝ հանգիստ ձայն և դրանից հետո բարձր ձայն) նվազում է: Շիզոֆրենիայով տառապող մարդկանց մոտ դա ավելի քիչ է արտահայտված, ուստի նրանք […]
20:24 03.11.2019
Գիտնականները պարզել են, որ սուրճի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է որոշակի հիվանդությունների առաջացման վտանգը: Ուսումնասիրության զեկույցը հրապարակվել է գաստրոէնտերոլոգների ամերիկյան կոլեգիայի կայքում: Բեյլորի բժշկական քոլեջի ուսումնասիրության արդյունքում, որին մասնակցել է 34 մարդ, կատարվել է հաստ աղիքի տարբեր հատվածների բիոպսիա: Պարզվել է, որ կոֆեին շատ օգտագործող մարդկանց աղիքներում կան ավելի շատ Faecalibacterium և Roseburia օգտակար բակտերիաներ և […]
19:30 03.11.2019
Լունդի համալսարանի և Շարժայի համալսարանի գիտնականները պարզել են օրգանիզմի համար խոլեստերինի օգտակար հատկությունները: Այս մասին հայտնում է Molecular and Cellular Endocrinology ամսագիրը: Պարզվել է, որ հենց խոլեստերինն է ակտիվացնում ինսուլինի արտադրության համար պատասխանատու ընկալիչները: Դա, իր հերթին, արյան մեջ շաքարի քանակի հիմնական կարգավորիչն է: Այս հայտնագործությունը կարող է օգնել ստեղծել դեղեր՝ խոլեստերինի ցածր մակարդակ ունեցող […]
18:35 03.11.2019
Դուք կարող եք նվազեցնել թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկը ճիշտ ընտրված սննդակարգի շնորհիվ: Այդպիսի եզրահանգման են եկել Վանդերբիլթի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները, գրում է EurekAlert-ը: Ամերիկացի փորձագետներն իրականացրել են ուսումնասիրություն, որում վերլուծել են 1.4 միլիոն մեծահասակների տվյալները: Պարզվել է, որ նրանք, ովքեր օգտագործել են մեծ քանակությամբ բջջանյութով հարուստ սնունդ, ինչպես նաև բնական յոգուրտներ, ավելի քիչ են […]
16:14 03.11.2019
Հունաստանի գիտնականները հայտնաբերել են, որ կանացի խռմփոցը կապ ունի օնկոլոգիական հիվանդությունների հետ, գրում է РИА «Новости»-ն: Նշվում է, որ այն կայանք ովքեր խռմփացնում են, ունեն թթվածնային քաղց, և նրանց մոտ ավելի բարձր է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Այն պահին, երբ թթվածինը մարդուն չի բավականացնում, նա խռմփացնում է: Սալոնիկիի համալսարանի մասնագետները հետազոտել են քնի մեջ ապնոե ունեցող […]
15:07 03.11.2019
Սննդաբանները նշել են այն մթերքները, որոնք ամրապնդում են իմունային համակարգը, գրում է РИА «Новости»-ն: Նրանց խոսքերով՝ օրգանիզմի պաշտպանության հարցում մեծ դեր է կատարում վիտամին С-ն, որը մեծ քանակությամբ առկա է հատապտուղներում և մրգերում: Բանջարեղենից խորհուրդ է տրվում օգտագործել թթու դրած կաղամբ և բուլղարական պղպեղ: Բժիշկները նշում են, որ նման մթերքների օգտագործումը հատկապես կարևոր է աշնանը: […]
13:41 03.11.2019
Դեռ լույս աշխարհ չեկած փոքրիկը զարմացրել է իր մայրիկին և բժիշկներին: Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ նա մատներով ցույց է տվել հաղթանակի «V» նշանը: Այս մասին հայտնում է Mirror Online պարբերականը: 21-այա Ջեմմա Հյուսթոնը նշել է, որ ուլտրաձայնային հետազոտությունների ժամանակ իր աղջիկը ոչ մի ագամ «չի համագործակցում» բժիշկների հետ, և միշտ սխալ դիրք է ընդունում: Կինn ասել […]
18:30 02.11.2019
Բժիշկները նախազգուշացրել են ձմռանը կարճ կամ ծալված տաբատներ կրելու վտանգի մասին, գրում է Gazeta-ն: Նրանք վստահ են, որ ձմռանը բաց ոտքերը կարող են հարբուխի պատճառ դառնալ, քանի որ օրգանիզմը ամբողջությամբ սառչում է: Դրանից բացի, ցուրտը կարող է ազդել սրունքային հոդի վրա՝ առաջացնելով բորբոքային գործընթաց: Ձմռանը բաց ոտքերով ման գալը կարող է արյան շրջանառության խախտման և […]
18:00 02.11.2019
Հայտնի է այն մաքսիմալ ժամանակահատվածը, որ երիտասարդները կարող են վատնել համակարգչի և էլեկտրոնային այլ սարքավորումների առջև՝ առանց վնասելու սեփական առողջությունը: Այս մասին հայտնում է RT-ն: Ըստ գիտնականների՝ երիտասարդների համար օրվա ընթացքում առավելագույնը ցուցված է 3 ժամ: Այն դպրոցականները և ուսանողները, որոնք համակարգիչների, սմարթֆոնների ու պլանշետների առջև անցկացնում են 3 ժամից ավելի, առողջական խնդիրների լուրջ ռիսկի […]
19:30 01.11.2019
Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքը փակվում է: 2 օր առաջ բուժանձնակազմը ծանուցվել է, որ բուժհաստատությունը լուծարում է իրենց հետ կնքած պայմանագրերը, այսինքն` ազատվում են աշխատանքից: Կառավարության որոշմամբ` հանրապետությունում գործելու է հակատուբերկուլյոզային միայն մեկ բուժհաստատություն Աբովյան քաղաքում, որն իրականացնելու է ստացիոնար բուժում, այսինքն` Շիրակի մարզի հիվանդներն այնտեղ են դիմելու, իսկ ամբուլատոր հսկողություն պոլիկլինիկաներն են սահմանելու: Եթե […]
13:38 01.11.2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ԱԺ-ում 2020թ. բյուջեն ներկայացնելիս խոսեց նաև ծայրահեղ աղքատության մեջ գտնվող քաղաքացիներին աջակցություն տրամադրելու ծրագրի մասին: «Շատ կարևոր որոշում ենք ընդունել ծայրահեղ աղքատության մեջ գտնվող քաղաքացիներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ, այն քաղաքացիներին, ովքեր գրանցման հասցե չունեին, ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մարդիկ, ովքեր հասցեներ չունեին, զրկվում էին այդ աջակցությանը դիմելու հնարավորությունից, […]