Չինաստանը վիրտուալ պարետային ժամ է սահմանում համակարգչային խաղերով տարված դեռահասների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+20.09 oC

Չինաստանը վիրտուալ պարետային ժամ է սահմանում համակարգչային խաղերով տարված դեռահասների համար

10:20 08.11.2019

Չինաստանի կառավարությունը հայտարարել է, որ սահմանափակումներ է դնելու այն ​​ժամանակահատվածի վրա, որը պատանիները կարող են անցկացնել համակարգչային խաղերի վրա: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Անչափահասների համար սահմանվում է, այպես կոչված, պարետային ժամ: 18-ից ցածր տարիքի անձանց կարգելվելի համակարգչային  խաղեր խաղալ 22․00-08․00-ն: Ընդ որում, աշխատանքային օրերին նրանք 24 ժամվա ընթացքում կարող են համակարգչային խաղերով զբաղվել 1․5 ժամ, իսկ հանգստյան օրերին՝ ոչ ավելի, քան 3 ժամ:

Չինաստանի իշխանությունները պայքարում են բնակչության մեծ մասի՝ մասնավորապես դեռահասների շրջանում տեսախաղերից կախվածության դեմ: Իշխանությունները կարծում են, որ այդ խաղերը բացասաբար են ազդում անչափահասների առողջության վրա:

Ներմուծվել են այլ սահմանափակումներ: 8-16 տարեկան տարիքի համակարգչային խաղերի սիրահարները կարող են նման խաղերի վրա ծախսել ամսական ոչ ավելի, քան 200 յուան ​​(29 դոլար): 16-18 տարեկաններին թույլատրվում է ծախսել կրկնակի՝ 400 յուան:

Չինաստանի կառավարությունը բազմիցս քննադատել է տեսախաղերի արդյունաբերությունը, քանի որ, ըստ իշխանությունների, նման խաղերը վնասակար են աճող օրգանիզմի համար:

2018-ին Պեկինը հայտարարեց նոր տեսախաղերի կարգավորչի պաշտոն ստեղծելու մասին, քանի որ շատ ծնողներ վախենում էին երեխաների մոտ կարճատեսության զարգացումից: Իշխանությունները որոշեցին սահմանափակել նոր խաղերի քանակը, որոնց արդեն իսկ  թույլատրվել էր մտնել շուկա, ինչպես նաև սահմանափակել այն ժամանակը, որը խաղացողները կարող են անցկացնել էկրանի առջև:

Նույն թվականին Չինաստանում ժամանակավորապես արգելվեց թողարկել նոր տեսախաղեր: Արգելքը տևեց 9 ամիս և զգալի վնաս պատճառեց տնտեսության այս հատվածին:

Որոշ ընկերություններ անմիջապես արձագանքեցին: Համակարգչային խաղեր արտադրող աշխարհի ամենամեծ՝ Tencent ընկերությունը 12-18 տարեկանների համար համակարգչային խաղեր խաղալու ժամանակի տարբեր սահմանափակումներ մտցրեց: Ընկերությունը նաև օգտվողներից պահանջեց գրանցվելիս պարտադիր նշել տարիքը։ Այնուամենայնիվ, տարիքային հաստատման համակարգը երբեմն չի գործում: Այժմ կառավարությունը մշակում է միասնական համակարգ:

2018-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) տեսախաղերից կախվածությունն առաջին անգամ անվանեց հոգեկան խանգարում: Մինչդեռ Հոգեբույժների ամերիկյան ասոցիացիան այդպես չի կարծում: Գտնում է, որ այս հարցը պետք է ավելի մանրակրկիտ ուսումնասիրվի:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

23:05 01.07.2025

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

23:00 01.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

22:52 01.07.2025

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

Բաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

22:45 01.07.2025

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

Ուկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

BACK_TO_TOP