TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+26.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ վիճակում է Երևանում ՄԻԱՎ-ով վարակված մանկահասակ երեխան

21:46 30.11.2019

Մեկ ամիս առաջ ՄԻԱՎ հիվանդության կասկածանքով «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված մանակահասակ երեխայի առոջական վիճակը բժիշկները բավարար են գնահատում։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։ Փոխնախարարը խոսել է նաև այն մասին, թե ի՞նչ ընթացքի մեջ է գտնվում փոքրիկի բուժումն, ու ինչ քայլեր են ձեռնարկվում հասկանալու վարակի փոխանցման հնարավոր աղբյուրները։ […]

̰
ԱՄՆ-ում բժիշկները սխալմամբ երիկամը փոխպատվաստել են այլ հիվանդի

21:23 30.11.2019

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում երիկամը փոխպատվաստվել է այլ հիվանդի, քանի որ նրա անունը շփոթություն է առաջացրել: Այս մասին հայտնում է 6 ABC կայքը: Նոյեմբերի 18-ին 51-ամյա ամերիկացուն տեղադրել են դոնորային երիկամ: Ավելի ուշ բժիշկները հասկացել են, որ նրանք խառնել են հիվանդներին. օրգանը նախատեսված է եղել մեկ այլ անձի համար, որը նույն տարիքի էր և նույն […]

̰
«Ես հիմա պատրաստ չեմ ասել՝ կփակվե՞ն, թե՞ ոչ»․ Լենա Նանուշյանը՝ Գյումրիի ծննդատների մասին

21:12 30.11.2019

ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ՝ Լենա Նանուշյանն այսօր՝ նոյեմբերի 30-ին, Գյումրում մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի ու «Եղիր իրազեկ» հասարակական կազմակերպության կազմակերպած ՄԻԱՎ/ՁԻԱՀ -ի դեմ պայքարի իրազեկման միջոցառմանը։ SHANTNEWS.am-ի ունեցած զրույցում  փոխնախարարն անդրադարձել է Գյումրիում նոր ծննդատան կառուցմանը վերաբերող հարցին: Նշենք, որ կառավարության որոշմամբ նոր շենքի կառուցման համար հոատկացում է կատարվել «Մոր և մանկան […]

̰
«Սոչի» ակումբում համաճարակ է, Ալեքսանդր Կարապետյանի վիճակը լավ է

11:15 30.11.2019

ՌԴ Պրեմիեր լիգայի «Սոչի» ակումբը, որտեղ հանդես է գալիս նաև Ալեքսանդր Կարապետյանը, լուրջ խնդրի առաջ է կանգնել: Բանն այն է, որ ակումբի ֆուտբոլիստների շրջանում ինֆեկցիոն անգինայի համաճարակ է բռնկվել: Թիմի հիմնական կազմի միանգամից 10 խաղացող հիվանդացել է: Թիմի գրեթե ամբողջ միջին գիծը շարքից դուրս է եկել: Ալեքսանդր Կարապետյանը տեղեկացրել է, որ ինքը լավ է, բայց […]

̰
ԱՄՆ-ում փափուկ խաղալիքը փրկել է երեխային փամփուշտից

19:30 29.11.2019

Ամերիկյան Մեդիսոն քաղաքում երկու խմբավորումների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով փամփուշտներից մեկը մտել է մոտակա տներից մեկում գտնվող երեխայի սենյակ, գրում է NBC15-ը: Դրանից բացի, փամփուշտները դիպչել են նաև այդ տարածքում կայանած մեքենաներին: Երեքամյա երեխան իր սենյակում քնած է եղել, երբ պատահական փամփուշտը հայտնվել է խաղալիք շնաձկան մեջ: Հատկանշական է, որ խաղալիքը դրված է եղել […]

̰
Համալսարանական բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են զինվորի կյանքը

14:56 29.11.2019

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից տեղեկացնում են, որ համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանն ու համալսարանական հիվանդանոցի ուրոլոգները համատեղ իրականացրել են բարդ վիրահատություն: Արցախում ծառայության ժամանակ հրազենային վիրավորում ստացած ժամկետային 19-ամյա զինծառայողը, որը ծանր վիճակում տեղափոխվել էր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, առաջատար ուրոլոգների մասնակցությամբ բժշկական կոնսիլիումից […]

̰
Եթե մարդը նարգիլե  է ծխում, դա պետք է փողոցից չերևա. Հայկ Գևորգյան

12:34 29.11.2019

Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի 27-րդ արտահերթ նիստում քննարկվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքներով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքում փոփոխությունների փաթեթը: «Ակնհայտ է, որ բիզնես շահերը միշտ բախման մեջ են լինելու առողջապահության հետ: Խոշոր բիզնեսի շահերի պաշտպանությունը չպետք է լինի քաղաքացիների առողջության հաշվին»,- նկատեց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկվար […]

̰
Հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման  ծրագիրն արդեն գործում է

15:19 28.11.2019

Վի­րուսային հեպատիտներն առող­ջապահության գերակա խնդիրներից են և ունեն արտա­հայտ­ված համա­ճա­րա­կա­յին ներուժ, լայն տարածում և զգալի սոցիալ-տնտեսական բեռ: Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելման և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի շրջանում իրականացնում է հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման  ծրագիր, որի շահառուների խմբերն են. 1) Ընտանեկան նպաստի […]

̰
Ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով 2 վայրկյանը մեկ աշխարհում մահանում է 1 մարդ. հետազոտություն

15:15 28.11.2019

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով 2 վայրկյանը մեկ աշխարհում մահանում է 1 մարդ: Վերջին տվյալների համաձայն՝ 30-70 տարեկան բնակչության շրջանում յուրաքանչյուր 2 վայրկյանը մեկ սրտի և թոքի հիվանդություններից, կաթվածից, քաղցկեղից և շաքարային դիաբետից մահանում է 1 մարդ:  

̰
Սա քաղաքական լուրջ հետևանք է ունենալու. թեժ բանավեճ ԱԺ-ում

15:10 28.11.2019

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում թեժ քննարկման առարկա է դարձել «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նախատեսվող փոփոխություններից մեկով՝ դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկության տարածումը ԶԼՄ-ներով արգելվում է, բացառությամբ՝ պետական ծրագրի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված դեղատոմսով բաց թողնվող դեղերի մասին հանրային իրազեկում իրականացնելը: Այստեղ պատգամավորները լուրջ խնդիրներ և […]

̰
Առողջապահական պարտադիր ապահովագրությունը կբարձրացնի բժշկական ծառայության որակը. նախարար

14:17 28.11.2019

ԱԺ-ում լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա հատկապես անդրադարձել է քննարկվող պարտադիր առողջության ապահովագրության հարցին՝ նշելով դրա ընդունման դեպքում սպասվող արդյունքները: Արսեն Թորոսյանի խոսքերով՝ առողջության պարտադիր ապահովագրությունը թույլ կտա բարձրացնել բժշկական ծառայության որակը և իջեցնել գինը, բացի դրանից՝ մարդկանց վրա բժշկական ծառայությունների բեռը ծանր չի լինի, թեև պարտադիր պարբերաբար վճարելու են […]

̰
Գյումրու նոր ծննդատան կառուցմամբ մյուսները կփակվե՞ն, թե՞ ոչ. քննարկում կառավարությունում

12:26 28.11.2019

ՀՀ կառավարության նիստում այսօր քննարկվել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում հողամաս ներդնելու մասին հարցը: ՀՀ առողջապահության նախարար Լենա Նանուշյանը ներկայացրել է. «Նախագիծը ենթադրում է Շիրակի մարզում ներկայում գործող «Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ  ծննդատան շենքի կառուցման նպատակով տարածքի հատկացում: Հիվանդանոցի ղեկավարության և շվեցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի միջև […]

̰
«Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդաշարն արժանացել է «Տարվա լավագույն հեռուստահաղորդում» մրցանակին

18:47 27.11.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդաշարն այսօր արժանացել է «Տարվա լավագույն հեռուստահաղորդում» մրցանակին՝  «Պառլամենտ» հասարակական-քաղաքական ամսագրի կազմակերպած մրցանակաբաշխության ընթացքում: «Պառլամենտ» ամսագրի 10-ամյակին նվիրված միջոցառմանը մրցանակներ են ստացել նաև տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, բժշկական կենտրոններ ու հաղորդաշարեր:

̰
Գիտնականները պարզել են կանոնավոր կերպով քաղցած մնալու օգտակարությունը

18:30 27.11.2019

Գիտնականները պարզել են կանոնավոր կերպով քաղցած մնալու օգտակարությունը: Այս մասին գրում է MedicalXpress-ը՝ հղում անելով Սրտի ամերիկյան ասոցիացիային: Մասնագետները հետազոտություն են անցկացրել 2 հազար մարդու շրջանում: Պարզվել է, որ նրանցից 389-ը ինչ-որ շրջանում կանոնավոր կերպով քաղցած է մնացել: Նրանց շուրջ 4.5 տարի հսկել են բժիշկները: Պարզվել է, որ այդ կարգին խիստ հետևողների մոտ մահացության մակարդակը […]

̰
Չինուհին հազալիս կոտրել է 10 կողոսկրերը

18:30 25.11.2019

Չինաստանի բնակչուհին հազի նոպայի ընթացքում կոտրել է 10 ողերը, գրում է Daily Mail-ը: Դեպքը տեղի է ունեցել Չժեցզյան նահանգում: 20-ամյա աղջիկը, որն ունի ասթմա, դիմել է բժիշկներին և ասել, որ կրծքավանդակի ձախ հատվածում ցավեր ունի: Ռենտգենից հետո պարզվել է, որ չինուհին հազալիս կոտրել է 10 կողոսկրերը: Այդ ամենի պատճառը եղել է նրա օրգանիզմում վիտամին D-ի, […]

̰
Աշխարհում շուրջ 1 միլիոն մարդ օրական կիրառում է 8 և ավելի դեղ

13:43 25.11.2019

Նոյեմբերի 25-ից 29-ը աշխարհում նշվում է դեղերի անվտանգության շաբաթը: Դեղերի կողմնակի ազդեցությունների և դրանց մասին կարգավորող մարմիններին հաղորդելու կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, տարբեր երկրների դեղերի շրջանառությունը կարգավորող կառույցները մասնակցում են տեղեկատվական մեդիաարշավին: Այս տարվա արշավի թիրախն է բազմադեղաբուժությունն այն կարգախոսով, որ կողմնակի ազդեցության դեպքերը հաղորդելը նպաստում է միաժամանակ տարբեր դեղեր կիրառող պացիենտների անվտանգության ապահովմանը: […]

̰
«Երազող»-ը երեխաների երազանքները տիեզերք կտանի 2020-ին

13:26 25.11.2019

Նոյեմբերի 24-ին պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում՝ Երևանում կայացած «Unistar Armenia» փառատոնի շրջանակում «City of Smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի հետ համատեղ, անցկացվել է տիեզերական արթ-թերապիայի վարպետաց դաս՝ տիեզերագնացների մասնակցությամբ: Ռուս տիեզերագնացներ Անդրեյ Բաբկինի և Նիկոլայ Տիխոնովի հետ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող հայ մանուկները միացել են «Սկաֆանդր» միջազգային գեղարվեստական ծրագրին և նկարել հատուկ կտավների վրա, […]

̰
Ուռուցքաբանները հայտարարում են, որ գտել են քաղցկեղի առաջացման իրական պատճառը

23:46 24.11.2019

Հյուսիսային Կարոլինայի համալսարանը նշում է. հիմնականում քաղցկեղը զարգանում է բակտերիաների և գլիկոպրոտեին MUC1-ի փոխազդեցության արդյունքում, որը պատում է մարմնում էպիթելային բջիջների մակերեսը: Ինչպես նշել է «Ռոսիյսկայա գազետան», MUC1-ը առկա է գրեթե բոլոր գեղձային էպիթելիալ բջիջներում: MUC1-ը կարող է կա՛մ դիմակայել բորբոքմանը՝ պաշտպանելով մարմինը բակտերիաների հարձակումից, կա՛մ հակառակը, ուժեղացնել բորբոքային պրոցեսները, որոնք սպառնում են քաղցկեղային ուռուցքների […]

̰
Գիտնականները կբուժեն քաղցկեղը մագնիսի օգնությամբ

20:10 24.11.2019

Մեծ Բրիտանիայի գիտնականները հայտնաբերել են արյան մաքրման նոր մեթոդ, որի շնորհիվ հիվանդներին հնարավոր է բուժել բազմաթիվ հիվանդություններից, ներառյալ օնկոլոգիական, առանց թունավոր դեղամիջոցներ օգտագործելու, գրում է The Telegraph-ը: Արյան միջից օտար մարմիններ դուրս բերելու գործընթացը հիշեցնում է դիալիզ: Հետազոտողները կարծում են, որ այդ մեթոդն արդյունավետ կլինի, օրինակ, սեպսիսի, մալարիայի և քաղցկեղի բուժման մեջ: Այսպիսով, գիտնականները պատրաստվում […]

̰
Տղամարդն ապրել է կենդանի 7 սանտիմետրանոց որդն աչքի մեջ

19:28 24.11.2019

Հնդկաստանի բնակչի աչքից 7 սանտիմետրանոց կենդանի որդ են հանել: Այդ մասին հայտնում է Mirror-ը: Հնդկաստանի Գուջարաթ նահանգի բնակիչ 70-ամյա Ջասուբայ Պաթելը մի քանի տարի շարունակ բողոքել է աչքի ցավից և քորից: Տղամարդը բազմիցս դիմել է բժիշկներին, բայց նրանք չեն կարողացել հասկանալ պատճառը: Ակնաբույժ Միլան Պանչալը հիվանդի աչքում մակաբույծ է նկատել միայն 2019 թվականի հոկտեմբերին: Բժիշկը […]

̰
Ամերիկացին նվիրաբերել է 303 լիտր արյուն և փրկել գրեթե 2 հազար մարդու կյանք

12:55 24.11.2019

Ամերիկյան Կոլորադո նահանգի Պուեբլո քաղաքի բնակիչ Դեյվ Մահալիկը իր կյանքում 303 լիտր արյուն է նվիրել: Նա առաջին անգամ դոնոր է դարձել 34 տարի առաջ, երբ ընկերոջ մորն արյան շտապ փոխներարկում է անհրաժեշտ եղել, գրում է Unilad-ը: Այդ ժամանակից ի վեր, ամեն երկու շաբաթվա ընթացքում, Մահալիկը գնում է հիվանդանոց, որը գտնվում է իր տնից 160 կմ […]

̰
Հայտնի է սրտի վտանգավոր խնդիրների ամենահաճախ հանդիպող պատճառը

23:26 23.11.2019

Լոզանի (Շվեյցարիա) ընդհանուր բժշկության և հանրային առողջության համալսարանական կենտրոնի գիտնականները եզրակացրել են, որ անբավարար քունն առաջացնում է սրտի անբավարարություն, հատկապես այն մարդկանց մոտ, որոնք ապրում են ցածր եկամուտ ունեցող ընտանիքներում: Այս մասին ասված է EurekAlert կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ: Հետազոտությանը մասնակցել են 111 205 մարդ եվրոպական չորս երկրներից: Նրանց սոցիալ-տնտեսական կարգավիճակը որակվում էր ցածր, […]

̰
Ո՞ր «դիետիկ» մթերքներն են խանգարում քաշի կորստին

22:11 23.11.2019

Գեղեցկության բլոգեր Իրինա Շարկը Instagram-ի իր էջում ցրել է առասպելները որոշ սննդամթերքներիի մասին, որոնք համարվում են դիետիկ և որոնք միայն խանգարում են քաշի կորստին: Այսպիսով, նիհարեցնող մարդու սննդակարգում առանց ճարպի սնունդն ամբողջովին անօգուտ է: «Առանց ճարպերի սպիտակուցը և կալցիումը չեն ներծծվում օրգանիզմում և հագեցվածության ազդանշան չկա, ուստի այդպիսի կերակուրից 15 րոպե անց դուք արդեն ցանկանում […]

̰
Գիտնականները պարզել են համեղ և օգտակար ռեհան ստանալու գաղտնիքը

20:00 23.11.2019

Ի. Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է աճեցնել համեղ ռեհան, գրում է Interfax-ը` վկայակոչելով համալսարանի մամուլի ծառայությանը: Նշվում է, որ մասնագետները հաշվարկել են, թե ինչ քանակությամբ սելենով (միկրոտարր) պետք է պարարտացվի ռեհանը աճեցնելիս: Գիտնականները պարզել են, որ այդ միկրոտարրը հարկավոր է զգույշ օգտագործել, քանի որ այն կենդանի օրգանիզմների վրա […]

̰
Համակարգչային խաղերն օգնել են բրիտանուհուն 63 կգ-ով նիհարել

17:30 23.11.2019

Անգլիական Քեմբրիջ քաղաքի բնակչուհի Լորա Դրայդենը նիհարել է համակարգչային խաղերի և առողջ ապրելակերպի շնորհիվ, գրում է Daily Mail-ը: Xbox-ով ֆիթնես խաղեր խաղալով` կինը նիհարել է 63 կիլոգրամով: 29-ամյա բրիտանուհին խոստովանել է, որ միշտ եղել է գեր, կնոջ քաշը հասել է 117 կգ-ի: Կինը որոշել է նիհարել, երբ պատրաստվել է մեկնել Եգիպտոս: Այսպես նա սկսել է […]

̰
Ինչպես է շունը փրկել քաղցկեղով հիվանդ տիրուհուն

18:44 22.11.2019

Ամերիկուհին ժամանակին է իմացել, որ ունի քաղցկեղ և կարողացել է ապաքինվել՝ շնորհիվ իր շան: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Մի քանի տարի առաջ նա նկատել է իր հասկի ցեղատեսակի շան տարօրինակ պահվածքը: Շունը սկսել է հաճախ մոտենալ տիրուհուն, հոտոտել նրա փորը: Երբ շունը սկսել է թաքնվել պահարանի տակ և պոչով փակել քիթը, իսկ ամերիկուհու […]

̰
ԱՄՆ-ում բժիշկներն առաջին անգամ մարդուն անկենդան վիճակի են բերել

19:30 21.11.2019

Միացյալ Նահանգներում բժիշկներն առաջին անգամ մարդուն փորձի ընթացքում անկենդան վիճակի (անաբիոզ) են բերել, նոյեմբերի 20-ին հայտնել է New Scientist պարբերականը: Մերիլենդի համալսարանի բժշկական ֆակուլտետից Սամուել Թիշերը պատմել է, որ իրեն և գործընկերներին հաջողվել է առնվազն մեկ հիվանդի բերել անկենդան վիճակի: Միևնույն ժամանակ նա չի մանրամասնել, թե քանի հիվանդ է ողջ մնացել նման միջամտության արդյունքում: Նոր […]

̰
Շիրակցի 23-ամյա Սաթենիկի աչքերից կրկին «ապակիներ» են հոսում. SHANTNEWS-ի անդրադարձը

17:04 21.11.2019

Համացանցում հայտնված հերթական տեսանյութը «ապակե արցունքներով» 23-ամյա աղջկա մասին, նորից մեծ հետաքրքրություն է առաջացրել ու դարձյալ տարբեր մեկնաբանությունների առիթ տվել: Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչ Սաթենիկ Ղազարյանի աչքից Արթիկի բժշկական կենտրոնում նորից հեռացրել  են բյուրեղներ, որոնք մեկ ամիս է` անհետացել էին: Հիշեցնենք` այս երևույթն արժանացավ ոչ միայն հայ, այլև ռուս մասնագետների ուշադրությանը: Ռուսաստանցի բժիշկները  փորձաքննությամբ […]

̰
Հարբած բժշկուհին չի կարողացել հետազոտել կոտրած ձեռքով երեխային և հայտնվել է համացանցում

22:27 20.11.2019

ՌԴ Վորոնեժի շրջանի Սեմիլուկի քաղաքի հիվանդանոցի բժիշկ-ռենտգենոլոգը աշխատանքի է եկել հարբած վիճակում:  Նրա մոտ հիվանդ երեխա են բերել, սակայն բժիշկը չի կարողացել հետազոտել նրան, նա անկարող է եղել նույնիսկ շարժվել կամ խոսել: Հարբած բժշկուհուն նկարահանել են ձեռքը կոտրած երեխայի վրդովված ծնողները, և տեսանյութը տարածել են համացանցում: Միջադեպին անմիջապես արձագանքել է հիվանդանոցի տնօրենը` նշելով, որ նույն […]

̰
Գիտնականները զուգարանակոնքեր են ստեղծել, որոնք կաշխատեն նաև առանց ջրի

23:26 19.11.2019

Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները զուգարանակոնքերի համար հատուկ ծածկույթ են ստեղծել, որոնք մաքուր կպահեն կոնքամանները առանց ջրի օգտագործումից հետո: Խոսքը տեֆլոն նյութի մասին է, որը թույլ չի տալիս մարդու կենսագործունեության մնացորդներին կպնել զուգարանակոնքին: Հատուկ ծածկույթը զուգարանակոնքի ներքին հատվածում կառաջացնի միկրոմասնիկներ, որոնց հպվելով՝ մարդու կենսագործունեության մնացորդները կսահեն ջուրը՝ առանց մակերեսն աղտոտելու: Ժամանակ առ ժամանակ սակայն կարիք կլինի փոխել […]

̰
BACK_TO_TOP