12:41 01.11.2019
2020 թվականին առողջապահական ոլորտի ծախսերը կավելանան ավելի քան 7 տոկոսով. ցուցանիշն այսօր ԱԺ-ի համատեղ նիստում` բյուջեի քննարկման ժամանակ, ներկայացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Գերատեսչության բյուջեն կկազմի 109 մլրդ դրամ: Նախարարը ներկայացրել է ծախսման ուղղությունները, պատգամավորները հարցեր են ուղղել պետության կողմից դեղերի տրամադրման քաղաքականության անարդյունավետության մասին: Մանրամասները` տեսանյութում:
23:20 31.10.2019
25 տարեկան Ջեննա Շարդտը, որ բնակվում է ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում, թույլատրել է հեռարձակել իր՝ գլխուղեղի վիրահատությունը: Հեռարձակումը կատարվել է Facebook սոցիալական ցանցում: Ջեննան վիրահատական սեղանին էր հայտնվել ցնցումների պատճառով: Բժիշկները նրան ասել էին, որ նա պետք է շտապ վիրահատվի, հակառակ դեպքում նրա մոտ խոսելու հետ կապված խնդիրներ կառաջանան: Բուն վիրահատությունը տևել է 45 րոպե: Ամբողջ […]
22:56 31.10.2019
Գերմանական Օֆենբախ քաղաքի ատամնաբուժական կլինիկաներից մեկում 3,7 սմ երկարությամբ ատամ են հեռացրել: Պարզվել է, որ այս երկարությունը համաշխարհային ռեկորդ է: Այս մասին հայտնել է գերմանական Deutsche Welle ալիքը: Ատամնաբույժ Մաքս Լուկասը, որը հեռացրել է աշխարհի ամենաերկար ատամը, պաշտոնապես Գինեսի ռեկորդների գրքի հավաստագիր է ստացել: Իսկ դեպքը գրանցվել է 2018 թվականին: Քաղաքի բնակիչներից մեկը այցելել է կլինիկա […]
19:30 31.10.2019
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի բնակիչ 25-ամյա Ջեննա Շարդտը թույլ է տվել Facebook-ով հեռարձակել իր գլխուղեղի վիրահատությունը: Այդ մասին հայտնում է CNN-ը: Ինչպես նշվում է, աղջիկը վիրահատական սեղանին է հայտնվել ցնցումների պատճառով: Բժիշկները նրան ասել են, որ շտապ պետք է վիրահատվի, հակառակ դեպքում խնդիրներ կունենան խոսքի հետ կապված: Ընդհանուր առմամբ, վիրահատությունը տևել է 45 րոպե: Այդ գործընթացը […]
19:00 31.10.2019
Ավստրալիայի Բրիսբեն քաղաքից «ծույլ կինը» կոկտեյլների շնորհիվ կարողացել է կորցնել 60 կիլոգրամ: Այդ մասին հայտնում է The Sun-ը: Առաջնեկի ծնվելուց հետո 53-ամյա Ջեքի Բերրոուսը գիրացել էր 30 կիլոգրամով: Դրանից հետո նա ևս երկու երեխա էր լույս աշխարհ բերել և իր ամբողջ ազատ ժամանակը տրամադրում էր երեխաների դաստիարակությանը: Երբ Բերրոուսը գիրացավ մինչև 127 կգ, նա որոշեց […]
12:59 31.10.2019
Հաշմանդամություն ունեցող անձանց համար անվասայլակներ և լսողական սարքեր գնելու նպատակով 19 միլիոն դրամ հատկացվեց։ Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց կառավարությունը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդմամբ՝ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ստանալու նպատակով` տարվա առաջին 8 ամիսներին նախատեսվածից ավելի շահառուներ են առաջին անգամ դիմել այս սարքերը ստանալու համար։ Այդ իսկ պատճառով […]
10:27 31.10.2019
Հանրության շրջանում վերջերս շատ է բարձրաձայնվում բժշկական կադրերի անհամապատասխանությամբ պայմանավորված բժշկական կազմակերպությունների լիցենզիաների կասեցման հարցը` բուժօգնության և սպասարկման առանձին տեսակներով: Հարկ է նշել, որ գործընթացը սկսվել է 2018 թվականի մարտից` ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ լիցենզավորման գործակալությունում շուրջ 1 տարի իրականացված հաշվեքննությամբ: Այդ ընթացքում հաշվեքննության է ենթարկվել ու գնահատվել դեղատնային գործունեության, նաև բժշկական օգնության […]
20:15 30.10.2019
Երևանում երեխայի մոտ ՄԻԱՎ վարակի (ՁԻԱՀ-ի հարուցիչն է) հայտնաբերումից հետո քրեական գործ է հարուցվել։ Առողջապահության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում երեխային այդ վարակի փոխանցման աղբյուրը բացահայտելու համար։ ««Մանկահասակ երեխայի մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել. Նա վարակվել է հիվանդանոցո՞ւմ» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ դեպքի առնչությամբ նախարարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր: Երեխայի մոտ կրկնակի հետազոտության արդյունքում […]
16:00 30.10.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 25-ին` ժամը 11:37-ին, Լոռու մարզային փրկարարական վարչությունից հրդեհ են նկատել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում: Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս 2 հրշեջ-փրկարար ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ: Հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը (ծնված 1997 թ.) տեղում մահացել է, իսկ Էդգար Իշխանի Գրիգորյանը (ծնված 1992 թ.) տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, այնուհետև՝ ԱՆ կողմից […]
19:00 29.10.2019
Այս ցնցող լուսանկարները ցույց են տալիս ամրագոտիների ազդեցության ողջ ուժը: Լուրջ վթարների դեպքում դրանք հաճախ թողնում են հսկայական կապտուկներ. դա է փրկված կյանքերի գինը: Դժվար չէ կռահել, թե ինչպես կավարտվեին պատահարները, եթե մարդիկ չկապեին ամրագոտիներ: Նման լուսանկարների ստեղծման նախաձեռնությունը Նոր Զելանդիայի տրանսպորտային գործակալությանն է: Նախագծի հեղինակները ցանկանում էին դրա միջոցով նվազեցնել ավտովթարների հետևանքով մահացողների թիվը: […]
14:23 29.10.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հոկտեմբերի 29-ը ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հաշվի առնելով այն փաստը, որ կաթվածն առաջինն է հաշմանդամության և երկրորդը՝ մահացության առումով, «Էրեբունի» ԲԿ կազմակերպել է իրազեկման ակցիա: Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց խաչմերուկում առավոտյան ժամը 10.00-17:00-ը, «Էրեբունի» ԲԿ-ի կաթվածի թիմը քաղաքացիների համար կկատարի զարկերակային ճնշման չափում, արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշում, հարցաշարի […]
13:47 29.10.2019
Այսօր աշխարհի ավելի քան 40 երկրում նշվում է ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրը` ընդգծելու հիվանդության լուրջ բնույթը և տարածվածությունը, բարձրացնելու բնակչության իրազեկվածությունը կանխարգելման և բուժման վերաբերյալ, ինչպես նաև ապահովելու կաթվածը վերապրածների ավելի լավ խնամք և օժանդակություն: Ամենամյա միջոցառումները կազմակերպվում են 2006 թվականից` Կաթվածի համաշխարհային կազմակերպության առաջարկությամբ: Կաթվածը դեպի գլխուղեղի որևէ հատված արյան հոսքի ընդհատման հետևանքով […]
22:23 27.10.2019
Ամերիկացին շուրջ 9 տարի տառապել է հազվագյուտ սնկային հիվանդությամբ, որի ժամանակ օրգանիզմում հայտնված Saccharomyces cerevisiae կենսաբանական տարրից սինթեզվում է ածխաջուր, ինչից էլ օրգանիզմում առաջանում է էթանոլ: Ամեն ինչ սկսվել է 2011 թվականին: Տղամարդը վնասել է ձեռքը և օգտագործել է հակաբիոտիկներ: Բուժումն ավարտելուց մեկ շաբաթ հետո սկսել է իրեն վատ զգալ` դարձել է ագրեսիվ, հիշողության կորուստներ […]
20:38 27.10.2019
Բրիտանական Մանչեսթեր քաղաքի բնակիչները որոշել են արմատապես փոխել իրենց կենցաղը մահացած տատիկի պատճառով: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Ծեր կինը մահացել է շաքարախտից, ինչը իր 51-ամյա դստեր համար կենսակերպի փոփոխության խթան է հանդիսացել: Սյու ՄաքԳիլիվրեյը հասկացել է, թե ինչ ճակատագիր է սպասում իրեն և որոշել առողջ ապրելակերպ վարել: ՄաքԳիլիվրեյին աջակցել են նրա 56-ամյա ամուսին […]
20:19 27.10.2019
Բոլորին հայտնի «Ջոկեր»-ի հիվանդություն ունեցող մարդը հայտնել է, թե ինչ դժվար պահեր են եղել իր կյանքում՝ հիվանդության պատճառով: Ինչպես հայտնում է Ladbible-ը, 47-ամյա ամերիկացին ամենաանհարմար ու անհամապատասխան պահերին ծիծաղի պոռթկումներ է ունենում: Սա, իր բնորոշմամբ, հաճախ պատճառ է դառնում հանրության կողմից իր հանդեպ ոչ արդարացի վերաբերմունքի ձևավորման: Նրան հաճախ դուրս են անում ռեստորաններից, կինոթատրոններից ու […]
19:27 27.10.2019
Քնի կաթվածից կամ քնկոտությունից խուսափելու համար անհրաժեշտ է վերահսկել քնի և արթնանալու ռեժիմը, ինչպես նաև մարմնամարզություն անել, հրաժարվել ալկոհոլից: Այս մասին հայտնում է aif.ru-ն ՝ վկայակոչելով քնաբանների Ռուսաստանի միության անդամ, Ռուսաստանի վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր Ռոման Բուզունովին: Փորձագետի խոսքով՝ ամենից հաճախ այդ տիպի հիվանդությունները հայտնվում են քնի խանգարումներ, սթրես, անքնություն ունեցող, հորմոնալ խանգարումներով տառապող մարդկանց մոտ, […]
18:59 27.10.2019
Կարտոֆիլը կարող է լավ այլընտրանք դառնալ այն մարզիկների համար, ովքեր հատուկ ածխաջրային գել են օգտագործում: Գիտնականները հերթական ուսումնասիրությունից հետո այս համոզմանն են հանգել: Իլլինոյս նահանգի համալսարանի հետազոտողները պարզել են՝ կարտոֆիլի խյուսը երկար մարզումների ժամանակ նույնքան արդյունավետ է, որքան հատուկ ածխաջրային գելը, որ օգտագործվում է մարզիկների արյան մակարդակը պահելու և նրանց աշխատունակությունը բարձրացնելու համար: Փորձագետներն այս […]
18:07 27.10.2019
Նախկին ֆուտբոլիստները երեքուկես անգամ ավելի հաճախ են տառապում տկարամտությունից՝ համեմատած այլ մարդկանց հետ: Այսպիսի եզրահանգման են եկել Գլազգոյի համալսարանի փորձագետները, հայտնում է BBC-ն: Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են 7676 մահացած նախկին ֆուտբոլիստների բժշկական պատմությունները: Այս տվյալները համեմատվել են 23 հազար մարդու հիվանդության պատմության հետ, ովքեր չեն զբաղվել ֆուտբոլով: Սկզբում գիտնականները նպատակ են ունեցել պարզել գլխին գնդակի […]
17:34 27.10.2019
Փորձագետները հերքել են 18:00-ից հետո չսնվելու օգտակարության մասին առասպելը: Դիետոլոգն ասել է՝ այս չճշտված տեղեկությունն անընդհատ շրջանառվում է հեռուստատեսությամբ, ամսագրերում ու բլոգներում, մինչդեռ հասկանալի չէ՝ որտեղից է ծնվել այդ միֆը: Այժմ այս առասպելը ավելի հարստացել է, նոր ձևակերպումներ ստացել. 14:00-ից հետո ածխաջրերն արգելված են, մրգերն օգտակար են միայն օրվա առաջին կեսին, սպիտակուցային սնունդը՝ ընթրիքին: Խնդիրն […]
13:15 27.10.2019
Բրիտանացի և ամերիկացի գիտնականները միավորել են ուժերը՝ հետազոտելու քաղցկեղի վաղ նշանները, հայտնում է BBC-ն: Cancer Research UK կազմակերպությունը, ամերիկյան և բրիտանական մի շարք համալսարանների հետ միասին, պլանավորում է լաբորատոր պայմաններում առաջացնել քաղցկեղ և հետևել հիվանդության ընթացքին դրա զարգացման առաջին իսկ օրվանից: Դա հնարավորություն կտա ախտորոշել և բուժել հիվանդությունն ամենավաղ փուլերում: «Հիմնական խնդիրն այն է, որ […]
19:30 26.10.2019
Իսպանացի սննդաբանները պատմել են, թե որ մթերքներն են ամենից հաճախ վտանգավոր հիվադություններ առաջացնում, գրում է La Vanguardia-ն: Մասնագետներն առանձնացրել են 5 մթերք, ոնց թվում` հավ, ձու, ձուկ, ծովամթերք և կանաչի: Հավը պետք է օգտագործելուց առաջ ջերմամշակման ենթարկել, դրանից բացի, պետք չէ այն հալեցնել տնային ջերմաստիճանի պայմաններում, քանի որ այդ պայմաններում կարող է առաջանալ սալմանելոզ կամ […]
18:45 26.10.2019
Գիտնականները պարզել են՝ 50 գրամ սպիրտը նվազեցնում է սրտի արատով երեխա ունենալու հավանականությունը: Այս մասին հայտնում է Life.ru-ն: Հայր դառնալ պատրաստվող տղամարդիկ կարող են և անգամ ցանկալի է, որ որոշակի քանակի ալկոհոլ օգտագործեն: Գիտնականները հերքել են ավելի վաղ շրջանառվող թեզը, թե ապագա հայրերին արգելված է ալկոհոլ օգտագործել բեղմնավորմանը նախորդող առնվազն վեց ամիսների ընթացքում: Նշվում է, […]
17:15 26.10.2019
ՀՀ Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ. այսօր այցելել է «Վանաձոր Արմենիա» առողջարանային համալիր և ներկա գտնվել վերանորոգված բուժական մասնաշենքի բացման արարողությանը: Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է ներդրումային ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքներին, առողջարանային ծառայությունների համար ստեղծված հնարավորություններին։ Նշվել է, որ 10 տարում […]
16:11 26.10.2019
Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարին այսօր կատարվել է վիրահատական միջամտություն, որը հաջող է անցել։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Այժմ նա գտնվում է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ստանում է անհրաժեշտ հետվիրահատական բուժումը։ Տուժածի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
15:36 26.10.2019
Կյանքից հեռացել է առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի խորհրդական Գագիկ Պանդուխտի Մանուկյանը: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում են, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում հոկտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 28-ին` ժամը 13:00-ին, եկեղեցուց: Գագիկ Մանուկյանը ծնվել է 1949 թվականին Երևանում: Ավարտել է […]
15:33 26.10.2019
«Վանաձոր Արմենիա» առողջարանի զարգացման գծով տնօրեն Վլադիմիր Ամիրյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է Վանաձորում բիզնեսի զարգացման հնարավորություններից, սեփական օրինակով պատմել Լոռու մարզի ներուժի ու հեռանկարների մասին: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր գտնվում է Վանձորում, շրջայց է կատարել առողջարանում: Տնօրենը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է, որ առողջարանն ունի 30 վերանորոգված համարներ և բուժական […]
14:41 26.10.2019
SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն այսօր դարձյալ այցելել է Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ տեղափոխվել է հրդեհի հետևանքով տուժած հրշեջը: 27 ամյա Էդգար Գրիգորյանն առաջին բուժօգնությունն ստացել էր Վանաձորի ԲԿ-ում, այնուհետև Առողջապահության նախարարության կողմից տրամադրած սանավիացիայի ուղղաթիռով Երևան էր տեղափոխվել: Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության գիտական կենտրոն փոխտնօրեն Կարինե Բաբայանը մեր նկարահանող խմբին ասել է, […]
13:15 26.10.2019
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բնակիչ Թինա Մինասյանը դժվարին ճանապարհ է անցել և նիհարել ցանկացողներին խորհուրդ է տալիս չմոռանալ իրենց երազանքի մասին: Աղջիկը սկսել է նրանից, որ երազել է հայտնվել նորաձևության բնագավառում: Նրան այս հարցում խանգարել է թերարժեքության բարդույթը: Այս մասին գրում է Daily Star-ը: «Երբ ես գեր էի, զարմանալիորեն շատ շփվող էի, բայց միաժամանակ, տխուր: Ուզում […]
19:02 25.10.2019
ՀՀ ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը Այրվածքաբանության կենտրոնում տեղեկություններ է հաղորդել Լոռու մարզում հրդեհաշիջման հետևանքով ծանր վիճակում գտնվող փրկարարի առողջական վիճակի մասին. «Առավոտյան ահազանգ ենք ստացել, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, ապա ժ. 14:00-ին ստացել ենք հավելյալ ահազանգ, որտեղ ասվել է, որ քամին ուժգնացել է, և մեր աշխատակիցները հրդեհի շրջափակման մեջ են ընկել: Այս պահի […]
18:57 25.10.2019
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնն ավարտել է մարզի ձվի շուկայում անցկացվող վերահսկողության աշխատանքները: Ըստ այդմ՝ մշտադիտարկում է իրականացվել ձու արտադրող 12 կազմակերպություններում և իրացման ցանցում գործունեություն ծավալող 181 տնտեսվարողների մոտ: Ձվի արտադրությամբ զբաղվող 9 տնտեսություններում (Ա/Ձ Պատվական Թորոսյան, Ա/Ձ Գուրգեն Դերձյան, Ա/Ձ Արամայիս Գրիգորյան, Ա/Ձ Սեդրակ Գասպարյան, […]