18:42 25.10.2019
ՀՀ առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանը Այրվածքաբանության կենտրոնում տեղեկություններ է հաղորդել Լոռու մարզում հրդեհաշիջման հետևանքով ծանր վիճակում գտնվող փրկարարի առողջական վիճակի մասին. «Հիմա արվում են բժշկական միջամտություններ, կենտրոնի պրոֆիլային ուղղվածությունից դուրս միջամտությունների կարիք առաջանալու դեպքում զգուշացված են համապատասխան բժիշկները: Կարվի ամեն ինչ մեր գործընկերոջ կյանքը փրկելու համար: Կատարվում են միջամտություններ»: Փոխնախարարը նշեց, որ դժվար է ասել, […]
17:40 25.10.2019
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և մակագրել. «Բոլորը Լևոնին ճանաչում են Դաժան Լյովա անունով: Նախկին հրամանատարը բուժում է ստանում Զինվորի տանը։ Իհարկե, այս կատարումից հետո դժվար է համաձայնել հրամանատարի «Դաժան» մականվան հետ»:
16:43 25.10.2019
Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարը Վանաձորի բժշկական կենտրոնից ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ աշխատանքները համակարգում է նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը։ Նախնական տվյալներով` տուժածի մոտ ստորին վերջույթների և ձեռքերի դաստակների […]
13:53 25.10.2019
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը թույլատրել է, որ հանրայնացվի իր բժշկական քարտը, որտեղ առողջության վերաբերյալ բազմաթիվ ցուցանիշներից բացի կա նաև այն փաստը, որ նախագահը երկու տարում նիհարել է 20 կիլոգրամ: Այս մասին հայտնել են չեխական լրատվամիջոցները` հղում անելով Պրահայի զինվորական հոսպիտալին: Նշվում է, որ հոկտեմբերի 17-20-ը նախագահն ընդհանուր բժշկական հետազոտություն է անցել, որից հետո Միլոշ Զեմանին […]
22:47 24.10.2019
41-ամյա Բալ Գիլը նայել է Էդինբուրգում «Կամերա աբսկուրա և պատրանքների աշխարհում» թանգարանից ջերմային տեսախցիկով արված իր լուսանկարները, երբ կրծքի վրա նկատել է վառ գույնի հատված, հայտնում է CNN-ը: Նա դիմել է բժշկի: Վերջինս Գիլի մոտ ախտորոշել է վաղ փուլում գտնվող կրծքագեղձի քաղցկեղ: Մասնագետները նշել են, որ Գիլը շատ հաջողակ է, քանի որ ջերմային տեսախցիկները հիմնականում […]
18:00 24.10.2019
Հարավկորեացի գիտնականները բացահայտել են տղամարդկանց մազաթափության հիմնական պատճառներից մեկը: Ամբողջ խնդիրը աշխատանքային գերբեռնվածության մեջ է: Ըստ կորեացի գիտնականների ուսումնասիրությունների` շաբաթական 52 ժամից շատ աշխատող տղամարդկանց շրջանում ճաղատների թիվը կրկնակի շատ է: Գիտնականները որպես աշխատանքային ծանրաբեռնվածության նորմա առաջարկում են շաբաթական 40 ժամը: Հետազոտությունն անցկացվել է 20-59 տարեկան 13 հազար տղամարդկանց շրջանում: Աշխատանքային ծանրաբեռնվածությունից բացի, հաշվի են […]
12:23 24.10.2019
Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ԱԺ-ում հարց ուղղեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանին, ով ներկայացնում էր ռազմական դրության ժամանակ առողջապահական հաստատությունների կառավարումը լիազոր մարմնին վերապահելու հարցը: Հովհաննիսյանը հետաքրքրվեց. «Ի՞նչ համագործակցություն է լինելու առողջապահության նախարարության և հաստատությունների հետ, որովհետև երբևէ չեն մասնակցել, փորձի փոխանակման, սինխրոն աշխատանքի անհրաժեշտություն կարող է լինել»: «Բոլոր կենտրոնների հետ ունենալու ենք եռակողմ պայմանագրեր, որով […]
22:39 23.10.2019
Ամերիկյան Միչիգանի բնակիչը չորս տարում նիհարել է 215 կիլոգրամ: 2015 թվականին Կարլոս Օրոսկոն կշռում էր 295 կիլոգրամ: Այդ ժամանակ 39-ամյա տղամարդու մոտ մի փունջ հիվանդություններ բացավայտվեցին: Բժիշկները նրան ասել էին, որ եթե շարունակի նույն կենսակերպը, շատ ալկոհոլ օգտագործի և մեծ քանակությամբ անորակ և վնասակար մթերք, ապա մինչև 40 տարեկան չի հասնի: Օրոսկոն ցանկացել էր վիրահատության […]
19:30 23.10.2019
Հոլիվուդյան դերասան, քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը պատմել է, որ 2018թ. մարտին սրտի վեցերորդ վիրահատության ժամանակ հազիվ է փրկվել մահից: Այս մասին հայտնում է բրիտանական Mirror-ը: «Որքան մեծանում ես, այնքան ավելի դժվար է դառնում: Մարմինն այլևս այդքան արագ չի վերականգնվում, բայց ես արագ վերականգնվեցի և նույնիսկ վերադարձա մարզասրահ՝ շարունակելու մարզվել վերջին «Տերմինատորում» նկարահանումների համար»,- նշել է […]
19:07 23.10.2019
ՍԱՏՄ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Երևանի Գայի (Հայկ Բժշկյանցի) անվան թիվ 129, Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 և Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցներում գործող հանրային սննդի կետերում՝ բուֆետներում։ Դիտարկումների ընթացքում թիվ 129 և 77 հիմնական դպրոցների բուֆետներում (վարձակալում են համապատասխանաբար «Համեղ պատառ» ՍՊԸ-ն և […]
18:12 23.10.2019
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը «Ֆեյսբուքի» ուղիղ հեռարձակմամբ տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնի կոմպոզիտորներ ու երաժիշտներ Տիգրան Մանսուրյանը, Լևոն Մալխասյանը և Ջիվան Գասպարյանը «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ում մշակութային երեկո են անցկացնում: «Լեգենդներն ու հերոսները … Տիգրան Մանսուրյան, Ջիվան Գասպարյան, Մալխասը»,- տեսանյութը մակագրել է Շուշան Դանիելյանը:
17:34 23.10.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանի հրապարակային հայտարարություններին. «Պատասխան «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ում երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանի հրապարակային հայտարարություններին Հարգելի Հայկուհի Խաչատրյան Ներողություն եմ խնդրում անձամբ Ձեզնից և հավատացնում եմ՝ իբրև մարդ և հայր, նաև ինձ համար նուրբ ու ցավոտ այս […]
14:43 23.10.2019
Առաջին անգամ Հայաստանում՝ «Արաբկիր» ԲԿ-ում, Բելառուսիայից ժամանած բժիշկների հետ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Վիրահատությանը մասնակցել է ԵՊԲՀ պրոֆեսոր Արտավազդ Բագրատիչը: «Փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից այսօր արդեն իրականություն է, սա մեր բժշկության հերթական ձեռքբերումն է՝ շնորհիվ բժիշկ Բաբլոյանի։ Վիրահատությունն ամբողջովին իրականացվել […]
19:30 22.10.2019
Հղիության արհեստական ընդհատումները և նույնասեռ ամուսնությունները Մեծ Բրիտանիայի մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայում օրինականացվել են: Ըստ Sky News-ի՝ Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության վերջին երկիրն է, որտեղ մինչ օրս այդ նորամուծությունը չէր գործում: Ինչպես հայտնի է դարձել, համապատասխան օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտել կեսգիշերին:
19:00 22.10.2019
Բյուրեղյա արցունքներով կնոջ մասին շարունակում են գրել, տեսանյութեր տարածել ռուսաստանյան լրատվամիջոցները: Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում բնակվող 23-ամյա Սաթենիկ Ղազարյանի մասին առաջինը պատմեց SHANTNEWS.am-ը, լուրը շատ արագ ու մեծ արձագանք գտավ ոչ միայն Հայաստանում: Արցունքների փոխարեն կնոջ աչքերից բյուրեղներ են թափվում: Ի՞նչ երևույթ է սա կամ արդյո՞ք այն ինչ-որ հիվանդության հետևանք է: Ռուսաստանի Դաշնությունից մի քանի […]
15:50 22.10.2019
ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 21-ին Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք: Հիվանդը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնությունից: Կլինիկական երևույթներն ի հայտ են եկել հոկտեմբերի 15-ին՝ ջերմության բարձրացումով, իսկ հոկտեմբերի 21-ից սկսել է մարմնի ցանավորում: Հիվանդը հոկտեմբերի 20-ին դիմել է «Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների […]
23:10 21.10.2019
Ուկրաինայի Չերնովեցկի շրջանում ծնված երկգլխանի երեխայի լուսանկարը հրապարակվել է համացանցում: Սկզբում նկարը հրապարակվել է «Վերաբերում է բոլորին» հաղորդաշարի ընթացքում, որի հյուրերն են եղել երեխայի ծնողները: Նշվել է, որ երեխան եղել է կանխածին: Փոքրիկը ծնվել է սեպտեմբերի 29-ին և 9 օր անց մահացել է: Երեխային ծնողները երկու անուն են տվել` Աննա և Մարիա: Փոքրիկն ունեցել է […]
19:10 21.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Շավարշ Գրիգորյանը նշանակել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝ Շավարշ Գրիգորյանին նշանակել առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով առողջապահության նախարարության «Առողջապահական […]
19:00 21.10.2019
Իսպանացի սննդաբանները կազմել են վնասակար մթերքների ցանկը, որոնք չարժե ուտել նույնիսկ փոքր չափաքանակով: Նրանք թվարկել են այն մթերքները, որոնք, իրենց կարծիքով՝ պետք է բացառել սննդակարգից, գրում է La Vanguardia-ն: Մասնագետների խոսքերով` գոյություն ունեն մթերքներ, որոնք ոչ միայն օգտակար չեն, այլև կարող են վնաս հասցնել առողջությանը միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքներով: «Դիետոլոգներն ամեն օր բախվում են համոզմունքին, […]
18:54 21.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է Քրիստինե Սարգսյանը. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝ Քրիստինե Սարգսյանին ազատել առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ […]
15:34 21.10.2019
Երևանում այսօր տեղի է ունեցել հայ-ռուսական առողջապահական 5-րդ համաժողովը: Մասնակիցները նշել են, որ այսպիսի հանդիպումները լավ առիթ են համատեղելու ուժերը հանրային առողջության ոլորտում: Առողջապահական մարտահրավերները շատ են` հանրային վտանգ ներկայացնող վարակներ, հակաբիոտիկների նկատմամբ դիմադրողականության բարձրացում, կենսաանվտանգություն, վնասվածքաբանության, հոգեբուժություն, մանկաբուժություն և կենսաանվտանգություն: Առողջապահական բարեփոխումները վերաբերում են յուրաքանչյուր մարդու, քանի որ հիվանդությունները սահմաններ չգիտեն, ասել են զեկուցողները:
15:20 21.10.2019
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ կիրակի օրը՝ հոկտեմբերի 20-ին, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անասնահամաճարակային մշտադիտարկում է անցկացրել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում գտնվող երկրի ամենամեծ անասնաշուկայում, որտեղ բերվում և վաճառվում են ընտանի կենդանիներ հանրապետության բոլոր մարզերից և Արցախից: Սա տեսչական մարմնի կողմից անասնաշուկայում իրավիճակի կարգավորմանը միտված հերթական քայլն է: Երկրում […]
22:25 20.10.2019
Աշունը մրսածության և գրիպի սեզոն է: Եթե արդեն հասցրել եք մրսել և հիվանդանալ, հարկավոր է կիրառել արդյունավետ բուժում: Գոյություն ունի հինգ միջոց, որոնք կօգնեն արագ վերականգնվել: Հավի արգանակ Հավի արգանակով ապուրը կամ միայն արգանակը շատ օգտակար են մրսածության ժամանակ: Ժողովրդական բժշկության այս միջոցը արդեն երկար ժամանակ է՝ օգտագործվում է: Դրա բաղադրության մեջ շատ հանքանյութեր և […]
22:00 20.10.2019
Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են նոր տեխնիկա, որի շնորհիվ մկան մահացած ուղեղը հաջողությամբ գործել է: Կենսաբանական համակարգերի դինամիկայի հետազոտությունների Riken կենտրոնի գիտնականներին հաջողվել է ստիպել ուղեղին գործել 25 օրվա ընթացքում: Ուսումնասիրություններն իրականացվել են ուղեղի սուպրախիազմատիկ կորիզի վրա. դա ուղեղի այն հատվածն է, որը պատասխանատու է կենսաբանական ռիթմերի համար: Գիտնականները մշակել են հատուկ սարք, որը կարող է […]
21:24 20.10.2019
Հաճախակի լողանալը թուլացնում է մաշկի պաշտպանական պատնեշը, ինչը կարող է նպաստել վարակների ներթափանցմանն ու զանազան հիվանդությունների առաջացմանը: Մաշկաբանները խորհուրդ են տալիս ամեն օր լոգանք չընդունել: Դա վնաս է առողջությանը: Այս մասին գրում է «Медикфорум»-ը: Բացի այդ, տաք ջուրը չորացնում է մաշկը և միկրոքերծվածքներ առաջացնում: Դրանց միջոցով կարող են վնասակար բակտերիաներ ներթափանցել մաշկի մեջ: Մասնագետները նաև […]
20:38 20.10.2019
2006 թ.-ին Թայվանի բնակիչ պարոն Չուի մոտ ախտորոշվել էր վերջին փուլում գտնվող լյարդի քաղցկեղ: Այդ ժամանակ նրա փոքրիկ դուստրն ընդամենը մեկ տարեկան էր: Պարոն Չուն չէր հանձնվում, բայց նրա վիճակում արդեն քիչ բան կարելի էր անել: Տղամարդը պետք է մեկներ Չինաստան՝ վիրահատության, բայց մինչ այդ որոշել էր իր դստեր հաջորդող ծննդյան օրերի առթիվ շնորհավորանքներ գրել: […]
20:14 20.10.2019
Գիտնականները հայտնել են ինֆարկտների և ուղեղի կաթվածների զարգացումը կանխող միջոցների մասին: Այս մասին գրում է British Medicine Journals-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ շաբաթվա ընթացքում մեկ կամ երկու անգամ կարճ ցերեկային քունը նվազեցնում է այս հիվանդությունների զարգացումը: Լրատվամիջոցը նաև մանրամասնում է, որ առողջության համար օգտակար է շուրջ 30 րոպե տևողությամբ քունը:
18:00 20.10.2019
Ինչպե՞ս պետք է սնվել աշնանը, որպեսզի սննդակարգը լինի հնարավորինս առողջ և համեղ: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է սննդաբան Լիդիա Այվազյանի հետ: Սննդաբանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն իր այցելուներին հաճախ խորհուրդ է տալիս բանջարեղենի ամենաէժան սեզոնին պահեստավորել բանջարեղեն. «Եթե պահածոյացումը նորմալ է կատարվել, ապա դեմ չեմ պահածոյացմանը: Հատկապես հարմար է պահածոյացված մթերքը հետո եռացնել, […]
16:10 20.10.2019
Գերծանր քաշ ունեցող մարդկանց մոտ անգամ թոքերում կարող է ճարպակալում զարգանալ: Ինչպես հայտնում է European Respiratory Journal-ը, այս մասին հայտարարել են Արևմտյան Ավստրալիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ թոքերի ճարպակալումը կարող է խանգարել մարդուն բնականոն ձևով շնչել: Սա էլ տվյալ մարդու մահվան պատճառ կարող է դառնալ: Աղբյուրը փոխանցում է, որ գիտնականներն ուսումնասիրության ընթացքում հետազոտել են 52 մահացած […]