TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+33.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

ՌԴ-ում հայ տղամարդու նկատմամբ բժիշկների վատ վերաբերմունքն իրականությանը չի համապատասխանում. Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

16:26 01.10.2019

Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունն անդրադարձել է Դոնի Ռոստովում աշխատանքի ժամանակ էլեկտրական ցնցում ստանալու հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված Ռոման Բաբայանի նկատմամբ բժիշկների վատ վերաբերմունքի վերաբերյալ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությանը: Հյուպատոսությունից հայտնում են, որ տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները երկու անգամ այցելել են վերակենդանացման բաժանմունքում գտնվող Ռոմանին: Ռոմանի […]

̰
Աշխարհի ամենագեր մարդկանցից մեկը Մեծ Բրիտանիայի կառավարությանը խնդրում է իրեն օգնել նիհարել

18:30 30.09.2019

Աշխարհի ամենագեր մարդկանցից մեկը խնդրում է կառավարությանը վճարել իր վիրահատության համար, քանի որ վախենում է սեփական կյանքի համար, գրում է Daily Mirror-ը: Բրիտանացի Փոլ Մեյսոնը նախկինում համարվում էր աշխարհի ամենագեր մարդը, այն ժամանակ նա կշռել է 444,5  կիլոգրամ: Պետության կողմից իրականացված մի վիրահատությունից հետո տղամարդը նիհարել էր 228 կիլոգրամով: Այս պահին Մեյսոնին հարկավոր են մի […]

̰
НТВ-ն ռեպորտաժ է պատրաստել «բյուրեղյա» արցունքներով հայ աղջկա մասին

15:38 30.09.2019

«Բյուրեղյա» արցունքներով հայտնի դարձած հայ աղջիկը՝ Սաթենիկը, որի մասին առաջինը պատմել է SHANTNEWS.am-ը, հետաքրքրել է նաև ռուսական լրատվամիջոցներին: НТВ-ի նկարահանող խումբը ժամանել է Հայաստան, ռեպորտաժ պատրաստել Սաթենիկի մասին: Մասնագետները ենթադրում են, որ Սաթենիկը տառապում է Մյունհաուզենի սինդրոմով: Դա հոգեկան խնդիր է, որի դեպքում մարդն ինքն իրեն վնասում է: Իսկ ռուսական լաբորատորիայում կատարված հետազոտությունը պարզել է՝ […]

̰
Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժած միայն 1 քաղաքացի է բուժումը շարունակում

11:46 30.09.2019

Սեպտեմբերի 29-ին Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր: Նա բուժում է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, ունի գանգուղեղային պոլիտրավմա: Մնացած բժշկական կենտրոններում բուժում ստացող բոլոր տուժածները դուրս են գրվել` բավարար վիճակով։ Ներկա դրությամբ միայն 1 քաղաքացի է բուժումը շարունակում: Հիշեցնենք, որ վթարի հետևանքով տուժել էր 13 […]

̰
Արտենիում տեղի ունեցած վթարի հետևանքով ևս 3 վիրավոր տեղափոխվել է Թալինի ԲԿ

22:08 29.09.2019

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուքում» նոր տեղեկություններ է հայտնել Արտենիում տեղի ունեցած վթարի մասին: «Արագածոտնի մարզի Արտենի համայնքում տեղի ունեցած վթարի հետևանքով ևս 3 վիրավոր տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը այնտեղից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն՝ մասնագիտացված նյարդավիրաբուժական բաժանմունք, լրացուցիչ հետազոտվելու և նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու համար։ Վթարի հետևանքով նախնական տվյալներով […]

̰
Բրիտանուհին ծածկվել է թրթուրներով և մահացել ամուսնու պատճառով

14:04 29.09.2019

Բրիտանիայում տղամարդուն ձերբակալել են հիվանդ կնոջը սարսափելի մահվան հասցնելու համար: Այդ մասին հայտնում է Liverpool Echo-ն: Անգլիական Լիվերպուլ քաղաքի բնակիչ 67-ամյա Ռիչարդ Ուոլլահը դիմել է տեղի հիվանդանոց՝ հայտնելով, որ իր կինը լավ չէ: Երբ պարամեդիկները այցելել են հիվանդին, սարսափահար են եղել իրենց տեսածից: 61-ամյա Վալերի Ուոլլահի սենյակն ու մահճակալը վերածվել էին աղբակույտի: Կնոջ մարմնի մարմնի […]

̰
Հայտնի է ջրազրկման դեմ լավագույն ըմպելիքը

11:02 29.09.2019

Շոտլանդական Սենթ Էնդրյուս բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ այն ըմպելիքները, որոնց մեջ կա քիչ քանակությամբ շաքար, յուղ և  սպիտակուց, ավելի լավ են պահում հեղուկը մարդու օրգանիզմում, գրում  է CNN–ը: Նշվում է, որ օրգանիզմն ավելի արդյունավետ լցնում և խոնավացնում է կաթը, քանի որ դրանում կան վերը թվարկված բաղադրիչները: Դրանք օգնում են դանդաղեցնել օրգանիզմից հեղուկի արտահոսքը […]

̰
Ի՞նչ է անհրաժեշտ ուտել առողջ լինելու համար

10:45 29.09.2019

Ամեն օր ընդեղեն ուտելն իջեցնում է ճարպակալման և դրան ուղեկցող հիվանդությունների առաջացման ռիսկը: Այս եզրակացության են եկել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի գիտնականները: Նրանց կողմից կատարված հետազոտությանը մասնակցել է 40-75 տարեկան 51 529 տղամարդ, ովքեր աշխատում են առողջապահության ոլորտում, և 24-44 տարեկան 238 386 բուժքույր: Կամավորների առողջությունը վերահսկվել է 20 տարի: Յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ մասնակիցները […]

̰
Քաղցկեղի բուժման սենսացիոն արդյունավետ տարբերակ է գտնվել

10:14 29.09.2019

ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի գիտնականները քաղցկեղի մահացու տեսակների բուժման սենսացիոն արդյունավետ տարբերակ են գտել, գրում է MedicalXpress-ը: CAR T բջջային թերապիան աննախադեպ արդյունք է տվել: B բջիջների լեյկոզ լիմֆոբլաստոմայով տառապող հիվանդների 60-93 տոկոսն առողջացել է: Այս մեթոդը բարդ է, և առայժմ 100 տոկոսանոց արդյունք չի տալիս, քանի որ քաղցկեղի որոշ տեսակներ շատ դիմացկուն են: Մասնագետները կարծում […]

̰
Թեյի փաթեթները համարվել են առողջության համար վտանգավոր

19:15 28.09.2019

Թեյի պլաստիկե փաթեթները, ըստ Ցելսիուսի 95 աստիճանի տաքանալուց հետո արտադրում են միլլիոնավոր պլաստիկե մասնիկներ և կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը: Նման եզրահանգման են եկել Կանադայի Մակգիլլի համալսարանի գիտնականները, հաղորդում է  Science Alert-ը: Մասնագետներն ուսումնասիրել են 4 բրենդների արտադրանքը: Փաթեթներն ընկղմել են ջրի մեջ 5 րոպե, որից հետո ստուգել են դրանց որակը: Պարզվել է, որ […]

̰
Ջրազրկման դեպքում կաթը ավելի լավ է, քան ջուրը

19:00 28.09.2019

Փոքր քանակությամբ շաքար, ճարպ կամ սպիտակուց պարունակող խմիչքները ջրից ավելի լավ են պահպանում հեղուկը մարդու օրգանիզմում: Այս եզրակացության են եկել Շոտլանդիայի Սբ Էնդրյուսի բժշկական դպրոցի գիտնականները: Այդ մասին հայտնում է CNN-ը: Մասնագետների կարծիքով` մարմինն ավելի արդյունավետ է հագեցնում և խոնավեցնում կաթը այն պատճառով, որ դրա կազմը պարունակում է վերոնշյալ նյութերը: Դրանք օգնում են դանդաղեցնել հեղուկի […]

̰
Աուտիզմով հիվանդների համար նոր մասնաշենք է բացվել

18:10 28.09.2019

Աուտիզմով հիվանդների համար գործող «Իմ ուղին» մասնագիտական ուսուցման և զբաղվածության կենտրոնն ունեցավ ևս մեկ մասնաշենք: Այսօր «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մասնակցել է նոր մասնաշենքի բացմանը: Մասնաշենքի հիմնանորոգման համար գումար է հատկացրել նաև «Իմ քայլը» հիմնադրամը: Նշենք, որ  աուտիզմը զարգացման խանգարում է, որը բնորոշվում է շփման ու հաղորդակցման […]

̰
Ավստրալիայի մայրաքաղաքում թույլ կտան մարիխուանա օգտագործել

21:21 26.09.2019

Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայում օրինագիծ է ընդունել, ըստ որի՝ օրինական կլինի սեփական կարիքների համար մարիխուանայի օգտագործումը: Այդ մասին հաղորդել է տեղական ABC հեռուստաալիքը: «Այսօր օրենսդիր ժողովում ընդունված օրինագիծը յուրաքանչյուր անձի թույլ է տալիս առավելագույնը 50 գրամ կանեփ և յուրաքանչյուր տնտեսությանը՝ կանեփի չորս բույս ունենալ:  Դա ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 31-ին»,- ասվում է հայտարարության մեջ: […]

̰
Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում հիվանդի և բուժքրոջ ծեծկռտուքը հայտնվել է համացանցում

18:13 26.09.2019

Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում հիվանդի և բուժքրոջ ծեծկռտուքը հայտնվել է համացանցում: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Նշվում է, որ շտապօգնության աշխատակիցներից դժգոհ կինը անպատվել է բուժանձնակազմին, հետո հարվածել է բուժքրոջը: Վերջինս պատասխանել է նրան, ապա վայր է գցել և սկսել հարվածել ոտքերով: Այս ամենին հետևել են տղամարդ բուժաշխատողներն ու անվտանգության աշխատակիցները, սակայն կանանց մենապայքարին […]

̰
6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան փոքրիկն այսօր առողջացած դուրս է գրվել հիվանդանոցից

17:36 26.09.2019

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հայտնում են, որ Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվինն այսօր առողջացած դուրս է գրվել հիվանդանոցից: «Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվինն այսօր առողջացած դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: «Նման «happy end» ես տեսել էի միայն հեքիաթներում ու ֆիլմերում: Այս օրերի ընթացքում այնքան ջերմություն ենք […]

̰
Հայաստանում քաղաքական մթնոլորտն առո՞ղջ է, թե՞ ոչ այդքան. հարց առողջապահության նախարարին

17:04 26.09.2019

Հայաստանում քաղաքական մթնոլորտն առո՞ղջ է, թե՞ ոչ այդքան. հարցը կառավարության նիստից հետո ուղղվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Նրա խոսքերով՝ վերջին երկու տարիներին քաղաքական մթնոլորտը գնալով առողջանում է: «Հիվանդագին դրսևորում չեմ տեսնում, հակառակը՝ պրոցեսները, որոնք տեղի են ունենում, կարծում եմ՝ տանում են ընդհանրապես երկրի քաղաքական մթնոլորտի առողջացմանը, կուսակցությունների առողջացմանը, մարդ կուսակցությունների աստիճանաբար վերացմանը և այլն»,- […]

̰
Սիբիրախտի ռիսկի պատճառով Ուրալում հայաստանցիների նկատմամբ հսկողությունը խստացվել է

14:01 26.09.2019

Եկատերինբուրգի «Кольцово» միջազգային օդանավակայանում ուժեղացվել է սանիտարակարանտինային հսկողությունը Հայաստանից Սվերդլովսկի մարզ ժամանող տրանսպորտային միջոցների և ուղևորների նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում սիբիրախտի վարակի օջախների հայտնաբերման հետ կապված: Սվերդլովսկի շրջանի գյուղատնտեսական հսկողության գերատեսչության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում են այն վայրերի անունները, որտեղ գրանցվել են հիվանդության օջախներ: «Հայաստանի Հանրապետության Մարտունու շրջանի Գեղհովիտ և Արմավիրի մարզի Գետաշեն […]

̰
Ֆրանսիայում դեղագործական ընկերությունը մեղադրվում է մարդկանց սպանելու մեջ

14:00 25.09.2019

Ֆրանսիայում աղմկահարույց դատավարություն է սկսվել դեղագործական հսկա Servier ընկերության նկատմամբ: Այն մեղադրվում է Mediator դեղորայքով դիաբետով հիվանդների ոչ դիտավորյալ սպանության մեջ: Դատավարությունը պետք է պարզի՝ արդյոք դեղագործական ընկերությունը պատասխանատվությո՞ւն է կրելու Mediator դեղն օգտագործած առնվազն 500 մարդու մահվան համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Անկախ հետազոտության անդամները պնդում են, որ դեղահաբից մահացածների թիվը կարող է […]

̰
Տղամարդը մեկ տարի շարունակ խաբել է կնոջը՝ էժան մայոնեզը «թանկարժեք» տարայի մեջ լցնելով

19:22 24.09.2019

Reddit-ի օգտատերերից մեկը պատմել է, որ մեկ տարի շարունակ խաբել է իր կնոջը՝ էժան մայոնեզը «թանկարժեք» տարայի մեջ լցնելով: Իր արարքը օգտատերը կատակով այսպես է մեկնաբանել. «Տանտիրուհին չգիտի, որ ինքը հասարակ մահկանացու է»: Համացանցի օգտատերերին հիացրել է նրա սրամտությունը: Օգտատերերից մեկը մեկնաբանություններում նկատել է, որ տղամարդը յուղոտ սոուսը լցրել է այն տարայի մեջ, որի վրա […]

̰
Գերմանիայի դատարանը խումհարը հիվանդությունների շարքին է դասել

19:11 24.09.2019

Գերմանիայի դատարանը որոշում է ընդունել, համաձայն որի` խումհարը համարվում է «հիվանդություն»: Այս որոշումը կապված է խումհարի տհաճ զգացողությունը թեթևացնող խմիչքներ վաճառող ընկերության դեմ հարուցված գործի հետ: Այս մասին հայտնել է BBC-ն: Դատարանը վճռել է, որ «հիվանդություն» ասելիս պետք է հասկանալ անգամ օրգանիզմի նորմալ վիճակի կամ նորմալ կենսագործունեության փոքր կամ ժամանակավոր խախտումները, ներառյալ հոգնածությունը, սրտխառնուքը և […]

̰
Վանաձորում մսի վաճառքի կետի գործունեությունը կասեցվել է

18:55 24.09.2019

Թարմ միս-մսեղիքի վաճառքի շուկան շարունակում է մնալ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում: ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը, խորհրդական Արթուր Շատվորյանը և Լոռու մարզային կենտրոնի մասնագետներն անակնկալ այցելել են Վանաձորի մսի վաճառքի տաղավարներ: Նրանց միացել են նաև Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի և ոստիկանության պատասխանատուները: Ինչպես հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական […]

̰
Գերմանացի զբոսաշրջիկները Տավուշում սունկ են կերել և թունավորվել

18:45 24.09.2019

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13:10-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Խաչարձան գյուղի անտառում օտարերկրյա քաղաքացիները սունկ են կերել և ունեն վատ ինքնազգացողություն. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացիներին՝ Թոբիա Վ.-ին (ծնված 1986 թ.), Մայքլ Վ.-ին (ծնված 1987 թ.), […]

̰
Ինչ  կապ կա  Զավորոտնյուկի արտամարմնային բեղմնավորման և քաղցկեղի միջև

23:00 23.09.2019

Հայտնի բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի հիվանդության մասին ասել է, որ դերասանուհին կարող էր հիվանդանալ արտամարմնային բեղմնավորման հետևանքով,գրում է РИА «Новости գործակալությունը: Վոլոչկովայի խոսքերով՝ ուռուցքը սկսեց մեծանալ հենց արտամարմնային բեղմնավորումից հետո: Թեև չի բացառում, որ կարող են լինել նաև այլ պատճառներ, այդ թվում՝ տարիքը: Դերասանուհին հիմա 48 տարեկան է: Բալետի պարուհին հիշեցրել է, […]

̰
Ինչո՞ւ են Շիրակի մարզում բնակվող աղջկա արցունքները «բյուրեղյա»

13:34 23.09.2019

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի 22-ամյա բնակչուհի, Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան գյուղում բնակվող Սաթենիկ Ղազարյանը սկսել է արտասվել բյուրեղյա արցունքներով: Ակնաբույժ Տատյանա Շիլովան հավաստիացնում է, որ աղջկա դեպքը, իհարկե, հազվադեպ է, բայց բնավ միակը չէ։ Բյուրեղներն աչքերում կարող են հայտնվել գենետիկ կամ վարակիչ հիվանդությունների պատճառով, գրում է News.am-ը։ «Արցունքի մեջ կան սպիտակուցներ, ճարպեր, որոշակի միկրոտարրեր, […]

̰
Apple Watch-ը փրկել է տարեց տղամարդու կյանքը

13:12 23.09.2019

Apple Watch  ժամացույցը փրկել է Վաշինգտոնի տարեց մի բնակչի կյանքը, «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել  է նրա որդին: Հայր ու որդի որոշել են հանդիպել այգում և հեծանիվ վարել, սակայն հայրն ուշացել է: Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդն ընկել է  հեծանիվից և գիտակցությունը կորցրել: Փրկարարները տղամարդուն հայտնաբերել են շնորհիվ Apple Watch-ի, որն ունի հատուկ  ծրագիր: Եթե […]

̰
Բժշկի մոտ՝ առանց հերթի. Երևանի պոլիկլինիկաներում ներդրվում է էլեկտրոնային հերթագրման համակարգ

13:03 23.09.2019

Քաղաքացիների կապը պոլիկլինիկայի հետ սկսում է տեղամասային թերապևտին, մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին այցից: Այդ այցերի անբաժան մասը կազմող մեծ հերթերն ու ժամանակի կորուստը շուտով անցյալում կմնան: Երևանի պոլիկլինիկաներում ներդրվել է հերթագրման էլեկտրոնային համակարգ: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այս ծրագիրը իրականացվում է «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի հետ: «Տարիներ շարունակ պոլիկլինիկաներում եղել է խնդիր հերթերի […]

̰
Նյարդաբանները խորհուրդ են տալիս տարեցներին շատ թեյ խմել

23:57 22.09.2019

Թեյը ուղեղի վրա զարմանալի ազդեցություն է ունենում, գրում է  The Daily Mail-ը՝ հղում անելով Սինգապուրի ազգային համալսարանի հետազոտության տվյալներին: Թեյը կարող է կանխել ուղեղում տեղի ունեցող տարիքային փոփոխությունները: Գիտնականները 60 տարեկանից բարձր կամավորների խմբին հարցրել են, թե որքան թեյ և սուրճ են նրանք օգտագործում: Դրան զուգահեռ տեղի էր ունենում հետազոտության մասնակիցների ուղեղի սքանավորում: Պարզվել է, […]

̰
Մասնագետները խորհուրդ են տալիս լոլիկ չօգտագործել

23:40 22.09.2019

Սրտաբան Սթիվեն Գանդրիխի խոսքերով՝ լոլիկը կարող է վնասակար լինել առողջության համար, գրում է Вечерняя Москва-ն: Թեև լոլիկը օգտակար է և քաղցկեղի կանխման դեմ լավ բնական միջոց է, սակայն լոլիկը սրտաբանի մոտ շատ հարցեր է առաջացնում: Բժիշկն իր «Բույսերի պարադոքսը» գրքում գրել է, որ լոլիկի մեջ լեկտիններ կան, որոնք մարդու առողջությանը կարող են մեծ վնաս հասցնել: […]

̰
Անհասկանալի հիվանդությունը կանգնեցրել է երեխայի աճը

21:50 22.09.2019

Շոտլանդացի աղջնակը դադարել է աճել խորհրդավոր հիվանդության պատճառով, հայտնում է Daily Mirror-ը: Աղջիկը ծնվել է 2016-ի նոյեմբերին: Նորածին երեխային վիրահատել են աղիքային անանցանելիությունը վերացնելու նպատակով: Դրանից հետո աղջկա առողջական վիճակը լավ էր: Ժամանակի ընթացքում նրա մայրը՝ Ստեֆ Դեվիդսոնը, նկատել է, որ դուստրը չափազանց գունատ է: Երեխայի մոտ կասկածել են լեյկոզ, սակայն ախտորոշումը չի հաստատվել: Նրա […]

̰
Օրական առավելագույնը որքա՞ն բնական հյութ կարելի է ըմպել և երբ

20:56 22.09.2019

Բժիշկները հայտարարել են, որ մարդը կարող է օրական 200-300 մլ բնական հյութը ըմպել՝ միևնույն ժամանակ չվնասելով օրգանիզմը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ընդ որում, այդ հյութը պետք է լինի թարմ ու շատ կարճ ժամանակ առաջ պատրաստած: Նշվում է, որ առևտրի կենտրոններում վաճառվող հյութերը հիմնականում վերամշակված են և հավելումներ են պարունակում: Թեև Դրանցում վնասակար նյութեր […]

̰
BACK_TO_TOP