17:35 07.10.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստի ժամանակ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին: Ալեքսանյանը միջնորդեց խափանման միջոցը՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել, իսկ այդ միջնորդության մերժման դեպքում Գևորգյանին ժամանակավորապես ՀՀ-ից մեկնելու թույլտվություն տրամադրել: Ալեքսանյանն ասաց, որ ի սկզբանե վարույթն իրականացնող մարմինն […]
17:03 07.10.2019
Նոբելյան շաբաթվա շրջանակներում արդեն սկսվել է աշխարհահռչակ մրցանակաբաշխության հաղթողների անունների հրապարակումը։ Առաջինը հայտնի է դարձել բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում մրցանակը ստացած գիտնականների թիմը․ ամերիկացի օնկոլոգ Ուիլյամ Կելին, բրիտանացի գիտնական Պիտեր Ռետկլիֆ, ամերիկացի բժիշկ-գիտնական Գրեգ Սեմենզա։ Նրանք այս մրցանակը ստացել են այն հետազոտության համար, որի հիման վրա պարզել են, թե ինչպես են բջիջները արձագանքում և հարմարվում […]
14:40 07.10.2019
Վերջերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի ներգրավվել է օրգանների ապօրինի շրջանառության մեջ։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկվեցին լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ստացված տեղեկությունների իսկությունը պարզելու, ինչպես նաև նշված անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Միջոցառումներին մասնակցեցին նաև ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները։ Արդյունքում պարզվեց […]
22:42 06.10.2019
Որոշ միկրոտարրերի ծայրաստիճան բարձր չափաբաժինները մեծացնում են նորագոյացությունների զարգացման վտանգը: Վիտամիններն ու հանքանյութերը կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը, երբ օգտագործվում են առանց բժշկի նշանակման: Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության էնդոկրինոլոգիայի ազգային բժշկական հետազոտությունների կենտրոնի թերապևտ-էնդոկրինոլոգ Ֆաթիմա Ձգոևան նախազգուշացրել է հնարավոր հետևանքների մասին: «Վիտամինների անվերահսկելի ընդունումը կարող է վնասակար լինել: Այն մեծացնում է նորագոյացությունների զարգացման վտանգը: […]
21:42 06.10.2019
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Գարֆիլդ քաղաքում ծնվել է երեխա, որի գանգի մի մասը բացակայել է: Ըստ New York Post-ի՝ նա կարողացել է ապրել՝ հակառակ բժիշկների կանխատեսումներին: 30-ամյա Մարիա Սանտա Մարիան մարտի 7-ին ծննդաբերել է որդուն՝ Լուկասին, իմանալով, որ երեխան ունի բնածին արատ, որի դեպքում լիովին չի զարգացնում պտղի գանգը: Կինը որդու վիճակի մասին իմացել է […]
19:00 06.10.2019
Մեծ Բրիտանիայի Լիվերպուլի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդու ծերացումը կարող է կանխարգելել քաղցկեղի զարգացումը: Այդ մասին նշվում է MedicalXpress-ի մամուլի հաղորդագրության մեջ: Հետազոտողները վերլուծել են մարդու հյուսվածքները՝ կապ գտնելու քաղցկեղի ժամանակ ակտիվ և ծերացման հետ կապ ունեցող գեների միջև: Ընդհանրապես ընդունված է, որ տարիքի հետ մեծանում է օնկոլոգիական հիվանդությունների զարգացման ռիսկը: Սակայն պարզվել է, […]
18:13 06.10.2019
Աչքի քրոնիկ թռրթռոցը (միոկիմիա) կարող է վկայել մարդու օրգանիզմում լուրջ խանգարումների մասին: Այդ մասին հայտնում է «Российская газета»-ն: Նշվում է, որ բժշկի արժե դիմել այն դեպքերում, երբ թրթռոցի պատճառով կոպերը փակվում են կամ տուժում են դեմքի այլ մասերը: Մասնագետների կարծիքով` միոկիմիան կարող է կապված լինել նյարդային համակարգի հիվանդությունների՝ ներառյալ Պարկինսոնի հիվանդության կամ բլեֆարոսպազմի հետ: Բացի […]
17:59 06.10.2019
«Շանթ» հեռոուստաընկերության «Բուժինֆո» հաղորդաշարի ընթացքում հաղորդաշարի հեղինակ Վահե Տեր-Մինասյանն անդրադարձել է չուտող երեխաների խնդրին: Մանկաբույժ Գոհար Քյարունցը նշում է, որ սա շատ տարածված խնդիր է: Մասնագետի խոսքերով՝ այդ ամենն ավելի շատ ծնողի խնդիրն է, քան երեխայի: Գոհար Քյարունցը վստահ է, որ այդ հարցում հաճախ սխալ են հենց մայրիկները: Մանրամասները տեսանյութում։ https://www.youtube.com/watch?time_continue=1&v=i7LD_74C_yk
17:44 06.10.2019
Ռենտգենյան ճառագայթման ժամանակ էլեկտրոններ արտանետող անսովոր նանոմասնիկները կարող են վերջ տալ օնկոլոգիական հիվանդություններին, հայտնում է ТАСС-ը: Ճառագայթային թերապիան, որն այժմ իրականացվում է, լուրջ թերություն ունի. իոնացնող ճառագայթման միայն մի փոքր մասն է ընկնում հենց նորագոյացության մեջ: Նանոմասնիկների դեպքում խնդիրը լուծված է. դրանք չեն վնասում առողջ հյուսվածքները: Նանոմասնիկները կարող են վերացնել քաղցկեղի բջիջներն ու մանրէները՝ ներթափանցելով […]
17:30 06.10.2019
Կյանքի իմաստի ու դրա կարճ լինելու մասին մարդիկ հաճախ չեն էլ մտածում ու գնահատում են կյանքը միայն այն ժամանակ, երբ առողջական որևէ խնդրի են բախվում: Բրիտանիայի Աքրինգթոն քաղաքի բնակիչ Դեն Քեսիդինի կյանքը մի վայրկյանում այլ ընթացք է ստացել: Ինչպես հայտնում է LanceLive-ը՝ 2016 թվականին կազմակերպված խնջույքի ժամանակ երիտասարդը հանկարծակի վատ է զգացել ու վայրկյաններ անց […]
13:54 06.10.2019
150 րոպե շաբաթական սպորտային պարապմունքներ և զարկերակային ճնշման տատանումները նկատելի կնվազեն: Գերմանացի բժիշկները կազմել են առանց դեղամիջոցի զարկերակային ճնշումը կարգավորելու միջոցների ցանկ, գրում է Medikforum-ը: Թեթև վազք ամեն առավոտ, սպորտային պարապմունքներ, լող, հեծանվային մարզումներ՝ այս ամենը կնպաստի արյան ճնշման կարգավորմանը: Բացի այդ, շատ օգտակար է շոգեբաղնիք հաճախելը: Շոգեբաղնիքում մեծ քանակությամբ թունավոր նյութեր են դուրս գալիս […]
10:48 06.10.2019
Հաճախ հղի կանայք բողոքում են տոքսիկոզից, որն արտահայտվում է սրտխառնոցով: Այնուամենայնիվ, գիտնականները համոզված են, որ առավոտյան ուժեղ սրտխառնոցը մեծացնում է հղի կնոջ ապագա երեխայի մոտ աուտիզմի զարգացման վտանգն ավելի քան 50%-ով: Նրանք այդ եզրահանգմանն են եկել՝ ուսումնասիրելով գրեթե 500,000 կանանց: Որոշ կանայք ունեցել են խանգարում, որը հայտնի է որպես hyperemesis gravidarum (հղիների ուժգին փսխում), գրում […]
23:51 05.10.2019
Մեծ Բրիտանիայից Թուրքիա մեկնած զբոսաշրջիկն օդանավակայանում կորցրել է գիտակցությունն ու կոմայի մեջ ընկել։ Այս մասին հայտնում է The Sun-ը: 36-ամյա կինն իր ամուսնու և 2 երեխաների հետ Թուրքիա էր մեկնել՝ հանգստանալու: Հանգստյան վերջին օրը, վերադարձի թռիչքից րոպեներ առաջ, նա կորցրել է գիտակցությունն ու ընկել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այնտեղ գտնվող քաղաքացիներն օգնել են նրան շտապօգնություն կանչել, ինչից […]
20:27 05.10.2019
Պարզվում է, որ հազվադեպ հանդիպող դեպքերում մարդը կարող է հարբել՝ առանց անգամ մի գրամ ալկոհոլ ընդունելու: Այս փաստի մասին հայտարարել են գիտնականները՝ կատարված հատուկ հետազոտություններից հետո: Սա, ըստ մասնագետների, ստամոքսում որոշ մանր մարմինների՝ Klebsiella pneumonia-ների առկայությունն է: Դրանք ունակ են մարդու արյան մեջ ալկոհոլի առկայության չափը հասցնել առավելագույնի: «Մենք զարմացել էինք, որ մանրէները կարող են […]
19:44 05.10.2019
Հաննովերի բժշկական դպրոցի կարդիովիրաբույժ, պրոֆեսոր Աքսել Հավերիխը պարզել է, որ աթերոսկլերոզն առաջանում է այն դեպքում, երբ զարկերակների արտաքին պատերին արյան մատակարարումը վատթարանում է, ինչը զարգանում է բորբոքային պրոցեսների, ներառյալ գրիպի պատճառով: Այդ մասին հաղորդել է Медикфорум պորտալը: Ըստ բժշկի` խոլեստերինը, որը նախկինում համարվում էր աթերոսկլերոզի առաջացման հիմնական պատճառը, իրականում որոշիչ դեր չի խաղում: «Աթերոսկլերոզը պետք […]
18:41 05.10.2019
Ֆրանսիայում 28-ամյա մի տղամարդ սկսել է քայլել՝ շնորհիվ էկզոկմախքի նոր մոդելի, որը միանում է ուղեղին, հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ նա հիվանդ է տետրապլեգիայով՝ բոլոր չորս վերջույթների ամբողջական կաթվածով: Նոր սարքը միանում է հիվանդի ուղեղին և ազդանշաններ է ուղարկում մարմնին: «Սա այնպիսի իմպլանտ է, որն ակտիվացնում է բոլոր վերջույթները»,- ասում է ֆրանսիացի նյարդավիրաբույժ Ալիմ-Լուի […]
18:00 05.10.2019
Երգչուհի Սիան նշել է, որ տառապում է նյարդաբանական հիվանդությամբ, հայտնում է CNN-ը: Երգչուհին թվիթերյան գրառում է կատարել՝ նշելով, որ տառապում է Էլերս-Դանլոսի համախտանիշով: Նա աջակցության խոսքեր է ուղղել բոլոր երկրպագուներին, ովքեր տառապում են ֆիզիկական կամ հուզական ցավից: Էլերս-Դանլոսը քրոնիկ և ցավոտ հիվանդություն է, որն ազդում է հոդերի, մաշկի և արյունատար անոթների վրա: Այդ հիվանդությամբ տառապող […]
14:16 05.10.2019
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Սարատովի շրջանի հիվանդանոցի պացիենտներին հեմոդիալիզի համար տեղափոխում են մեկ այլ բուժհաստատություն: Սակայն ուշագրավն այն է, որ մարդկանց տեղափոխում են բանջարեղենով լի միկոավտոբուսով: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն: Տեսանյութում նկատելի է՝ ինչպես են ուղևորները դժվարանում անգամ ոտքը շարժել կաղամբով լի արկղերի պատճառով: Հայտնի է, որ որոշ հիվանդներ ստիպված են եղել […]
18:29 04.10.2019
SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը այս պահին գտնվում է Ութերորդ հիվանդանոցում և փորձում է մանրամասներ պարզել Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած միջադեպից: Հաղորդվում է, որ այս պահին հիվանդանոցի տնօրինությունը հրաժարվում է մեկնաբանություն տալ, հիվանդանոցից խոստացել են ավելի ուշ մեկնաբանել կատարվածը: Մեր թղթակցի փոխանցմամբ ՝ այս պահին վիրահատում են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանի կողմից […]
17:28 04.10.2019
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված կենտրոնում տեղի ունեցած միջադեպի հետ: «Այսօր տհաճ միջադեպ է տեղի ունեցել առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը մի քանի օր առաջ աշխատակիցներից մեկին` իրավական հիմքով, ազատել է աշխատանքից։ Այսօր վերջինիս որդին, որը ևս մեր կենտրոնի աշխատակիցներից է, […]
15:13 04.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անուշ Պողոսյանը նշանակվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Անուշ Պողոսյանին նշանակել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
19:00 03.10.2019
Երգչուհի Բեյոնսեն հոր՝ պրոդյուսեր Մեթյու Նոուլզի ախտորոշումից հետո ստիպված է եղել բուժզննում անցնել՝ համոզվելու, թե արդյոք քաղցկեղով հիվա՞նդ չէ, հայտնում է RTE-ն: Բեյոնսեի հայրը պատմել է, որ իր մոտ ախտորոշվել է քաղցկեղ: Ամռանը Նոուլզը հաջողությամբ վիրահատվել է և այժմ վերականգնվում է: Նրա խոսքերով՝ առաջին բանը, որ ինքն արել է ախտորոշման մասին իմանալուց հետո, ընտանիքին զանգահարելն […]
13:33 03.10.2019
Կառավարությունը հավանություն տվեց «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, ըստ որի` սահմանվում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը, նախատեսվում են առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բնակչության համար ձեռք բերված դեղատոմսով բացթողնվող դեղերի մասին զանգվածային լրատվամիջոցներում հանրային իրազեկում իրականացնելու կարգավորումներ, երկարաձգվում է դեղերի պատշաճ բաշխման գործունեության հավաստագիր ստանալու ժամկետը, կարգավորվում է առողջապահության […]
22:55 02.10.2019
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն անցել էր փոքրիկ բժշկական միջամտություն՝ աճառը հեռացնելու համար: Այժմ հոդերը նորից անհանգստացնում են նրան: Թագուհին տառապում է ծնկի ցավից, սակայն հրաժարվում է արձակուրդ վերցնել վիրահատվելու համար: Թագուհու համառությունը ստիպում է նրա հարազատներին անհանգստանալ նրա առողջության համար, գրում է Daily Express-ը: «Նա ընկերների հետ զրուցեց Չելսիում անցկացվող ծաղիկների ցուցադրության ժամանակ և […]
16:30 02.10.2019
ՌԴ-ում՝ Բուրիաթիայի Հանրապետությունում, վիրահատել են 19-ամյա աղջկա, որի ստամոքսից հեռացրել են 2 կգ մազափունջ, գրում է Lenta-ն: Նշվում է, որ աղջիկն իրեն թույլ է զգացել և ամեն անգամ սնունդ ստանալուց հետո սրտխառնոց է ունեցել և փսխել է: Այս պահին հիվանդը իրեն լավ է զգում և հետևում է հատուկ սննդակարգի: Մասնագետներն ասում են, որ սովորաբար մինչև […]
16:08 02.10.2019
ԱԺ-ում տեղի ունեցավ քննարկում աշխատանքային պայմանագրերի ժամանակավոր բնույթը անժամկետի փոխելու վերաբերյալ: «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ փոփոխությունը միտված է աշխատանքային հարաբերությունների կայունության պահպանմանը և Աշխատանքային օրենսգրքի այն տրամաբանությունից է բխում, որ պայմանագիր պետք է կնքել անորոշ ժամկետով: Նույն խմբակցությունից Գայանե Աբրահամյանն էլ նշեց, որ ժամանակավոր պայմանագիր կնքելու դրույթը եղել է հիմնական մահակը, […]
15:50 02.10.2019
Առողջապահության նախարարությունը՝ որպես կառավարության ներկայացուցիչ, դեմ է, որ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը» հանվի մասնավորեցման ցանկից։ Իսկ իշխանական պատգամավորները, որոնք այսօր ելույթ ունեցան, կողմ են։ Ազգային ժողովում առողջապահության նախարարի տեղակալը հայտարարեց, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովում այս հարցի քննարկման ժամանակ հիմքեր չեն ներկայացվել, ինչից էլ «հարցեր են առաջացել»։ «Հա, մեր հանձնաժողովը տենց վատ հանձնաժողով է, ու […]
15:34 02.10.2019
Ազգային ժողովում այսօր բանավեճ է իշխանական պատգամավորների և կառավարության դիրքորոշման միջև։ Առողջապահության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել իշխանական պատգամավոր Նարեկ Զեյնալյանի առաջարկած նախագծին։ Իշխանական պատգամավորներից մեկ ուրիշը՝ Վիկտոր Ենգիբարյանը, մոտեցավ ամբիոնին ու ասաց, որ պետք չէ այդ հակասությունից մեծ բան սարքել, քանի որ նորմալ է խորհրդարանական երկրում նման բանավեճ ունենալ․ ավելի վատ կլիներ, եթե խորհրդարանական […]
15:30 02.10.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը խորհրդարան է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է մասնավորեցվող պետական ընկերությունների ցանկից դուրս բերել «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը»։ Սրան, սակայն, դեմ է կառավարությունը՝ ի դեմ առողջապահության նախարարության։ Զեյնալյանն իր հիմնավորման մեջ այսօր հայտնեց, որ ոլորտը շահավետ չէ բիզնեսի համար, և անհրաժեշտ է, որ բժշկագիտական կենտրոնը մնա պետական հոգածության ներքո։ […]
12:53 02.10.2019
Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, ներկվել է վարդագույնով՝ ի նշան կրծքի քաղցկեղի դեմ պայքարի ակցիայի՝ Octobre Rose-ի («Վարդագույն հոկտեմբեր») աջակցության: Այդ մասին հայտնում է ТАСС-ը։ Աշտարակի մոտ՝ Տրոկադերո և Մարսի հրապարակներում, հավաքվել են Ֆրանսիայի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ և հյուրեր։ Լուսային շոուի պաշտոնական մեկնարկը տվել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, որը հիշեցրել է, որ աշտարակն […]