15:56 15.10.2019
Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Արտաշատի թիվ 5 դպրոցից նախնական տվյալներով 14 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Տեղում ձեռնարկվել են միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։ Երեխաներից վերցվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար, ինչպես նաև նմուշներ են […]
15:50 15.10.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն Արարատի մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցների հետ այսօր այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն՝ տեսակցելու սննդային թունավորմամբ այնտեղ տեղափոխված երեխաներին: Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը: ԲԿ-ի տնօրեն Հայկ Համբարձումյանը մարզպետ Սարգսյանին ներկայացրել է, որ այս պահի դրությամբ Արտաշատի թիվ 5 դպրոցից իրենց մոտ է գտնվում 23 երեխա: Նրանց ցուցաբերվում է […]
18:30 14.10.2019
Աշնանը և գարնանը մարդիկ հաճախ առանց համապատասխան հետազոտություններ անցնելու սկսում են վիտամիններ և սննդային հավելումներ օգտագործել: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է սննդաբան Լիդիա Այվազյանի հետ. «Եթե մենք սնվում ենք բալանսավորված և նորմալ, ապա մեզ հավելյալ վիտամինային միկրոէլեմենտներ պետք չեն: Եթե լսում եք այնպիսի մեկնաբանություններ ինչպիսիք են. «հիմա ոչ ոք նորմալ չի սնվում. և բոլորն ունեն […]
18:16 14.10.2019
Ռուսաստանում՝ Կուզբասում, վիրահատություն են արել, որպեսզի հեռացնեն դեռահաս աղջկա գլխում մխրճված վրձինը, որով նա ապրել է մոտ 6 ամիս։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Երեխայի գլխի մեջ վրձինը գամվել էր, երբ նա, վրձինը բերանում, ընկել էր գլխի վրա։ Միջադեպի ժամանակ վրձինը մտել էր երեխայի գանգոսկրի ու ողնաշարի արանքը։ Այդ ժամանակ արված բժշկական միջամտության ժամանակ […]
18:01 14.10.2019
Վոլոգդայի 35-ամյա բնակչուհու մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, 35-ամյա կինը մահացել է լիպոսակցիայից հետո: Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ 35-ամյա կինը մասնավոր կլինիկայի հետ պայմանագիր է կնքել վճարովի բուժօգնության մատուցման մասին: Լիպոսակցիայի վիրահատությունն անցկացվել է նույն օրը, ինչից հետո պացիենտին դուրս են գրել՝ առանց հետազոտման: Հաջորդ օրը կինը հիվանդանոց է տեղափոխվել […]
17:44 14.10.2019
Աշնանը սուր շնչառական վարակները ակտիվանում են, ի՞նչ անել, որպեսզի չհիվանդանալ: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի հետ: Լիանա Թորսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կարևոր է իրավիճակը դիտարկել 2 տեսանկյունից՝ ի՞նչ անել, երբ արդեն հիվանդ ենք, և ի՞նչ անել, որպեսզի չհիվանդանալ: […]
13:15 14.10.2019
Արցախի Հանրապետության Ջրականի (Ջաբրայիլ) հոսպիտալում բժիշկները հինգուկես ժամ տևած վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայող Հայկ Խաչատրյանի կյանքը: Հոսպիտալի բժիշկները կողմնորոշվել են արագ, բարդ վիրահատությունը հաջողած բժիշկներն արժանանում են զինծառայողի մոր անսպառ շնորհակալություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում դեպքի մասին պատմել է Հայկի մայրը՝ Թամարա Բաղդասարյանը: «Տղաս ծառայում է Հադրութի զորամասում: Զորամասից տեղափոխվել է Ջաբրայիլի հոսպիտալ՝ որովայնի շրջանում […]
23:54 13.10.2019
JAMA գիտական ամսագիրը հրապարակել է Հյուսիսային Կարոլինայի Duke համալսարանի գիտնականների զեկույցը, որն ուսումնասիրել է մարդու քայլերի արագության և նրա օրգանիզմի վիճակի միջև կապը: Ուսումնասիրությանը մասնակցել են Նոր Զելանդիայի մի քանի հարյուր բնակիչներ, որոնց առողջությունը վերահսկվել է երեք տարեկանից սկսած: Ուսումնասիրության ավարտին բոլոր մասնակիցները եղել են 45 տարեկան: Այսպիսով, կարելի է ասել, որ գիտափորձի մասնակիցների կյանքի […]
23:31 13.10.2019
ԱՄՆ-ի Տամպա քաղաքից երկարակյաց բնակչուհին հայտնել է իր երկարակեցության անսովոր գաղտնիքը: Այդ մասին հայտնում է USA.one-ը: 2019 թվականի հոկտեմբերի սկզբին Ֆրենսիս Բրասսին դարձել է 107 տարեկան: Կինը երեկույթ և ֆոտոշարք է կազմակերպել ծերանոցում, որտեղ վերջին չորս տարիներին ապրում է: Ամերիկուհին շատ ճանապարհորդել է Հարավային Ամերիկայում և Ասիայում և 1980-ին բնակություն հաստատել Ֆլորիդայում: Բրասսին իր երկարակեցության […]
23:00 13.10.2019
Վերջին տարիներին գիտնականները կեղտոտ օդը համարում են բազմաթիվ խնդիրների, այդ թվում`շնչառական օրգանների, սրտի հիվանդության և նույնիսկ ուռուցքների առաջացման պատճառ: Այժմ պարզվում է, որ օդի աղտոտվածությունը կարող է նաև ճաղատության պատճառ դառնալ: The Future Science Research Centre-ի հարավկորեացի գիտնականները պարզել են, որ օդի աղտոտվածությունը նվազեցնում է մարմնում մազերի աճի համար անհրաժեշտ սպիտակուցների մակարդակը: Հետևաբար տեսականորեն դրանք […]
22:55 13.10.2019
Աշունը տարվա այն ժամանակահատվածն է, երբ իմունիտետի ընկնելու հետ միասին սկսում են թափվել մազերը: Մասնագետները նշում են, թե ինչպես կարելի է աշնանային ցուրտ օրերին պահպանել մազերի գեղեցկությունը և մետաքսանման փայլը: Խոնավեցում Հաճախ ամառվանից հետո արևի և աղի ջրի ազդեցությամբ մազերը կորցնում են փայլը և դառնում ավելի չոր: Դրանից խուսափելու համար չպետք է մոռանալ խոնավեցման մասին: […]
20:02 13.10.2019
Գիտնականները առաջիկայում համատարած սովի տարիների մասին կանխատեսումներ են արել: Ինչպես հայտնում է Science Alert-ը, մասնագետների ամենավատատեսական կանխատեսումներով՝ նման իրավիճակ աշխարհում կարող է առաջանալ 40 տարի անց: Սա կարող է կապված լինել գյուղատնտեսության մեջ օգտագործվող ֆոսֆորի պաշարների սպառման հետ: Հաղորդվում է, որ եթե մարդկությունը նույնկերպ շարունակի, ֆոսֆորի ամբողջ պաշարը կսպառվի արդեն 80 տարի անց: Մասնագետները հայտարարել […]
16:08 13.10.2019
Նոր ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գրասենյակում դեզոդորանտների օգտագործումը կամ նարնջի կեղևազրկումը կարող է հանգեցնել օդի թունավորման: Այդ թունավորումն էլ իր հերթին կարող է առաջացնել հոգնածություն և գլխացավեր: Այդ երկու գործողությունները նպաստում են օդում այսպես կոչված մոնոտերպենների հայտնվելուն, և դրանց պարունակությունը կարող է նորմայից մինչև 20 անգամ բարձր լինել: Այս նյութերը հանդիպում են նաև դիմահարդարման […]
15:40 13.10.2019
Կենդանական ծագման ուտելիքներից հրաժարվելը կարող է վնասակար լինել մեր ժպիտների համար: Նման նախազգուշացում է արել Լոնդոնի կոսմետիկ ստոմատոլոգիայի կենտրոնի փորձագետ դոկտոր Մերվին Դրույանը: Լոնդոնյան հայտնի ատամնաբույժը կարծում է, որ բուսակերությունը կարող է հանգեցնել ատամների քայքայման մեծ վտանգի: Մասնավորապես փորձագետը նկատել է կարիեսի զարգացման միտում այն բանից հետո, երբ մարդիկ հրաժարվել են կենդանական սննդից: Բուսական սննդի […]
15:16 13.10.2019
Եղունգների համար նախատեսված լաքի մեջ առկա են բարձր թունավորության, կյանքի համար սպառնալիք պարունակող նյութեր: Այս մասին հայտնում են ռուս գիտնականները: Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող Օլգա Մուլինան НТВ-ին տված հարցազրույցում ասել է, որ լաքի մեջ ավելացվում են այնպիսի քիմիական նյութեր, ինչպիսիք են ֆորմալդեհիդը, տոլուոլը և դիբուտիլֆլատատը: Դրանք պաշտպանում են արտադրանքը ավելորդ խտացումից, եղունգներին հաղորդում են փայլ […]
14:50 13.10.2019
Ամերիկացի գիտնականները փորձ են կատարել՝ ուսումնասիրելով էլեկտրոնային ծխախոտի ծխի վնասակար ազդեցությունը մկների վրա: Այսպիսով, մեկ տարվա հետազոտության ընթացքում փորձարկվող մկների 23%-ի մոտ զարգացել է թոքերի քաղցկեղ: Մկների 58%-ի մոտ բջիջների բաժանման գործընթացը խախտվել է՝ դառնալով օնկոլոգիական հիվանդություններին բնորոշ: Ուսումնասիրության գլխավոր հեղինակ, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Մուն-Սոն Թանը նշել է, որ մկների վրա կատարված ուսումնասիրության արդյունքները […]
14:03 13.10.2019
Գերմանիայի էսթետիկ ստոմատոլոգիայի ասոցիացիայի անդամ ատամնաբույժ Թեա Լինգորը խորհուրդներ է տվել ատամների խնամքի վերաբերյալ: Մասնագետը մասնավորապես նշել է, որ սխալ է ատամները լվանալուց հետո ողողել բերանը: «Սկզբում ատամի մածուկով մաքրում ենք ատամները, այնուհետև բերանը մանրակրկիտ ձևով ողողում ջրով. ամեն օր այսպես ենք անում: Բայց արդյո՞ք սա ճիշտ մոտեցում է»,ասել է բժիշկը: Թեա Լինգորը համոզված է, […]
13:31 13.10.2019
Ծերության շրջանում ուղեղի պատշաճ գործունեությունը զերծ է պահում տարիքի հետ կապված հիշողության կորստից և տկարամտությունից: Դրան հասնելու համար գոյություն ունեն որոշակի մեթոդներ, որոնց արդյունավետությունը ապացուցված է: Ոտքով զբոսանք. Եթե մարդիկ միջին տարիքում օրական առնվազն 10,000 քայլ են կատարում, ապա նրանց ուղեղը 2,2 տարով ավելի երիտասարդ է, քան նրանցը, ովքեր չեն քայլում և չեն ենթարկվում ֆիզիկական […]
11:58 13.10.2019
Ֆիլադելֆիայի երդվյալ ատենակալների դատարանը բավարարել է Մերիլենդ նահանգի բնակիչներից մեկի դատական հայցը՝ ամերիկյան Johnson&Johnson ընկերությանը պարտավորեցնելով վերջինիս վճարել 8 միլիարդ դոլարի փոխհատուցում այն բանի համար, որ դեղամիջոցի գործածումը հանգեցրել է տղամարդու մոտ կրծքի մեծացման: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը: Նա պնդում է, որ Risperdal դեղամիջոցի այդ կողմնակի ազդեցության մասին ընկերությունը պատշաճ ձևով […]
10:58 13.10.2019
Օրգանիզմում արյան ստեղծման համար անհրաժեշտ է երկաթ: Օրերս բժիշկ Տատյանա Շապովալենկոն հաղորդել է, որ երկաթ պակասորդային սակավարյունության նշան կարող է լինել արյան մեջ հեմոգլոբինի ցածր մակարդակը: Ի՞նչ այլ ձևերով կարելի է որոշել երկաթի անբավարարությունը: Մեծահասակ տղամարդուն օրական անհրաժեշտ է 10 միլիգրամ երկաթ: Կինը պետք է ընդունի մոտ 15 միլիգրամ երկաթ: Հղի կանանց անհրաժեշտ է օրական […]
10:00 13.10.2019
Մեծահասակ մարդկանց մոտ արյան բարձր ճնշումը և հիպերտոնիկ հիվանդությունը տարածված երևույթներ են: Գիտնականները հայտնել են, թե ինչպես կարելի է վերահսկել արյան ճնշումն առանց ուժեղ դեղամիջոցների օգնության: Ավելի շատ կալիում և ավելի քիչ աղ: Եթե ձեր երիկամները նորմալ են գործում, անհրաժեշտ է սննդակարգում ներառել կալիում: Արյան ճնշումը կայունացնելու համար շատ օգտակար է աղի քանակի նվազեցումը և […]
23:07 12.10.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բարդ ու հազվադեպ հանդիպող հիվանդության վիրահատությունից հետո փրկել են 2 տարեկան Դավիթի կյանքը: Երեխայի հիվանդությունը Հայաստանում տարածված չէ, այդ է պատճառը, որ երկրում երկար տարիներ հնարավոր չի եղել բուժել: Արտերկրի լավագույն մասնագետների ու տեղի բժիշկների համատեղ ջանքերով Դավիթն այսօր կրկին մոր գրկում է:
13:46 11.10.2019
Հայաստանում ամեն տարի չի ծնվում 1300 աղջիկ։ Վիճակագրություն փոխելու համար սկսվել է «#Բավականէ» սոցիալական արշավ՝ ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների։
22:16 10.10.2019
Ուկրաինայի Ռովնո քաղաքում 12 տարեկան աղջիկը ծննդաբերել է և հրաժարվել երեխայից: Նորածնին կտեղափոխեն մանկատուն: Այս մասին տեղեկացրել է Ռովնոյի ծննդատունը: Բժիշկների տվյալներով՝ երեխան ծնվել է առողջական խնդիրներով և նրան հատուկ խնամք է հարկավոր: Հաղորդվում է նաև, որ մայրը հրաժարվել է երեխայից ծննդատնից դուրս գրվելուց անմիջապես հետո: Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել 16 տարեկանը չլրացած անձի […]
17:10 10.10.2019
Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոց են այցելել ավստրիացի օրթոպեդներ, ովքեր 3 օր հետազոտություններ կանցկացնեն։ Վիեննայի «Շպայզինք» օրթոպեդիկ հիվանդանոցի մասնագետները Գյումրիում կհետազոտեն ոսկրային խնդիրներ ունեցող 120 երեխայի, որոնք նախօրոք են հերթագրվել, իսկ ավստրիացի օրթոպեդների բժշկական ծառայություններից օգտվել ցանկացողներն ավելի շատ էին։ Շիրակի մարզում մանկական օրթոպեդիան զարգացման լուրջ խնդիր ունի։ Վիեննայի օրթոպեդիկ հիվանդանոցի մեկ բժիշկ և […]
19:15 09.10.2019
Երգչուհի Մայլի Սայրուսը հիվանդանոց է ընկել տոնզիլիտի պատճառով: Այդ մասին նա պատմել է իր Instagram-ի սթորի բաժնում: Նրան արդեն այցելել են ընկերները, ովքեր ծաղիկներ են բերել երգչուհու համար և օգնել նրան «ձևափոխել» հիվանդանոցային խալաթը: Սայրուսին այցելել է նաև իր նոր ընկերը` Քոդի Սիմփսոնը: Մայլին ցույց է տվել, որ Քոդին կատարում է հատուկ իր համար գրված […]
18:28 09.10.2019
Հայաստանում սույն թվականի հոկտեմբերի 8-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի դեպք: Հիվանդի կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 27-ին՝ ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, իսկ հոկտեմբերի 3-ին սկսվել է ցանավորում դեմքի շրջանում: Հիվանդը հոկտեմբերի 7-ին հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է «կարմրուկ»: Այժմ իրականացվում են միջոցառումներ վերոհիշյալ հիվանդի վարակի աղբյուրը հայտնաբերելու և […]
12:54 09.10.2019
Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը շարունակում է բուժումը վերականգնողական կլինիկայում: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ դերասանուհու մոտ զարգացել է մարմնի աջ մասի կաթված, ինչի հետևանքով նա չի կարող ինքնուրույն շարժվել: Զավորոտնյուկը մարզումներ և ջրային պրոցեդուրաներ է անցնում վերականգնվելու համար: Դերասանուհուն աջակցում են իր հարազատները:
12:02 08.10.2019
ԱՄՆում ու Մեծ Բրիտանիայում էլեկտրոնային սիգարետը լայն տարածում ունի։ Միևնույն ժամանակ, այն դեպքում, երբ ԱՄՆում էլեկտրոնային սիգարետը սկսել է ակտիվ օգտագործվել երիտասարդների կողմից, Մեծ Բրիտանիայում այն ավանդաբար համարվում է սիգարետ ծխելուց հրաժարվելու միջոց չափահասների համար։ Ո՞րն է տարբերությունը. փորձել է վերլուծել CNN-ի լրագրողական խումբը։ Հարյուրավոր վեյփերների հիվանդացումն ու, հնարավոր է, յոթը մարդու մահը կարող են […]
17:55 07.10.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում պտղի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 սեպտեմբերի 29-ին քաղաքացին՝ ծնված 1986 թվականին, հաղորդում է տվել այն մասին, որ օրեր առաջ՝ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին, ինքը 39 շաբաթական հղիությամբ բուժօգնության է դիմել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ ծննդաբերել […]