TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+29.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ցանկացած ուտելիք իր ժամն ունի

13:54 15.09.2019

Ժամանակակից մարդն այսօր առավել շատ է ուշադրություն դարձնում իր սննդակարգին՝ բարձրացնելով սննդի որակը: Սակայն առողջ սննդակարգի բոլոր կանոններին հետևելը մի փոքր բարդ է: Առավոտյան սուրճ ըմպելն անիմաստ է: Հետազոտությունները ցույց են տվել, որ արթնանալուց հետո մեկ ժամվա ընթացքում օրգանիզմն արտադրում է կորտիզոլ: Եթե մարդը սուրճ է խմում արթնանալուց անմիջապես հետո, օրգանիզմը սկսում է ավելի քիչ […]

̰
Արցախի հիվանդանոցը դառնալու է համալսարանական հիվանդանոց

12:55 15.09.2019

ՀՀ Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի հիվանդանոցը կդառնա համալսարանական հիվանդանոց !!! Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի հետ կնքելու ենք հուշագիր, որը հնարավորություն կտա ԵՊԲՀ ամբիոններին իրենց գործունեութունը ծավալել Արցախի բուժհաստատություններում»:

̰
Քաղցրավենիքի հանդեպ սերը խանգարում է ուղեղի աշխատանքին

12:04 15.09.2019

Միչիգանի համալսարանում ճանճերի վրա փորձ է անցկացվել և պարզվել է, որ սննդակարգում շաքարի առատությունը վնասում է ուղեղի առողջությանը:  Այսպիսով, շաքարի սպառման պատճառով միջատների մոտ ամենամեծ փոփոխությունները նկատվել են հենց գլխուղեղում: Մասնավորապես, մեծ քանակությամբ շաքար պարունակող դիետան իջեցրել է մետաբոլիտների մակարդակը: Մետաբոլիտների փոփոխությունը կարող է ազդել այն բանի վրա, թե որքան արագ է գալիս հագեցվածության զգացումը: […]

̰
ԱՀԿ-ն արձագանքել է Աֆրիկայում նոր մահացու հիվանդության մասին լուրերին

13:25 14.09.2019

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մասնագետների խումբ է ուղարկել Տանզանիա` ուսումնասիրելու է անհայտ հիվանդությունից մահացած կնոջ ախտանիշներն ու այլ մանրամասներ: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ կինը մահացել է մին այս անհայտ հիվանդությունից: Տանզանիայում կնոջը հետազոտած ամերիկացի բժիշկը հայտարարել էր, որ նրա մատ առկա են երեք տարբեր հիվանդությունների` էբոլայի վիրուսի, մալարիայի և Դենգեի տենդի աշխատնիշներ: Հենց այս […]

̰
Աշխարհում հայտնվել է մահացու նոր հիվանդություն

09:29 14.09.2019

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ աշխարհում գրանցվել է նոր, անհայտ հիվանդություն, որից մարդ է մահացել: Այս մասին ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ: Ինչպես պարզվել է, Տանզանիայի բնակչուհու մոտ միաժամանակ ի հայտ են եկել Էբոլա վիրուսի, Դենգե տենդի և մալարիայի ախտանշաններ: Մասնագետները, սակայն, կարծում են, որ դա նոր հիվանդություն է: Նշվում է, որ կինը […]

̰
Վրաերթի ենթարկված 6-ամյա Գրիգորի կյանքը հրաշքով փրկվել է

23:46 13.09.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հրաշքով փրկել են վրաերթի ենթարկված 6-ամյա Գրիգորի կյանքը: Այս մասին տեղեկանում ենք «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։ «Շաբաթն ամփոփում ենք հերթական բարի ու լավ լուրով: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հրաշքով փրկել են վրաերթի ենթարկված 6-ամյա Գրիգորի կյանքը։ Oգոստոսի 27–ին վրաերթ էր տեղի ունեցել Աշտարակում: Երեխան խանութ գնալուց չէր նկատել մեքենան, ինչի հետևանքով տեղի […]

̰
Ամերիկուհին բժշկական սխալի հետևանքով այլ ռասսայի պատականող երեխա է լույս աշխարհ բերել

19:00 13.09.2019

Ամերիկայի Նյու Ջերսի նահանգում բնակվող ամուսինները դատի են տվել վերարտադրողական առողջությամբ զբաղվող կլինիկային այն բանից հետո, երբ արհեստական բեղմնավորման հետևանքով կինը լույս աշխարհ է բերել այլ տղամարդու երեխայի, գրում է Metro-ն: Ծնողները պարզել են, որ մեծացնում են ոչ իրենց դստերը, երբ երեխան աստիճանաբար ձեռք է բերել ասիական դիմագծեր: Երեխայի ծնողները եվրոպոիդ ռասսայի ներկայացուցիչներ են: ԴՆԹ […]

̰
Ճապոնիայի պատմության մեջ առաջին անգամ 100-ամյա տարեցների թիվը գերազանցել է 70 հազարը

17:40 13.09.2019

100-ամյա հոբելյանը նշած ճապոնացիների թիվը առաջին անգամ երկրի պատմության մեջ գերազանցել է 70 հազարը, գրում է RIA Novosti-ն: Նշվում է, որ երկարակյացների մեծ մասը կին է: Ընդհանուր առմամբ, Ճապոնիայում 100 տարին լրացած անձանց թիվը կազմել է 71 հազար, նրանցիցի 8643-ը տղամարդ է, իսկ 62,7 հազարը` կին: Ըստ էության, կանայք կազմում են երկարակյացների 88%-ը: Տարիքային նմանատիպ […]

̰
Պարագվայում նույնպես օրինականացվեց մարիխուանայի օգտագործումը

16:10 13.09.2019

Պարագվայի խորհրդարանն օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը: Ultima Hora-ի փոխանցմամբ՝ նման որոշում կայացվել է՝ հաշվի առնելով բույսի բուժական ու օգտակար հատկությունները: Հաղորդվում է, որ այս երկրում այսուհետ քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց սեփական տարածքներում աճեցնել  ու օգտագործել այն՝ բուժական նպատակներով: Միևնույն ժամանակ, կարևոր է, որ նման ձևով օգտագործելու հնարավորություն կունենան այն մարդիկ, որոնք մոտակա բուժհաստատությունից համապատասխան փաստաթուղթ […]

̰
ԱՄՆ-ից Արցախ ժամանած մասնագետները Ստեփանակերտում բժշկական ծառայություններ կմատուցեն

17:45 12.09.2019

Սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 3-ը, տեղի մասնագետների հետ համատեղ, հերթական մարդասիրական ծրագրով Արցախում բնակչությանը բժշկական օգնություն և սպասարկում կիրականացնեն Ամերիկայի Միացյալ նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի մասնագետները: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից: Մասնագետների կողմից կիրականացվեն․ 1. Օրթոպեդիկ վիրահատություններ – ծնկան հոդի պրոթեզավորում և հոդերի արթրոսկոպիա 2. Վիրաբուժական միջամտություններ – ուղիղ և հաստ […]

̰
Կառավարությունը կօգնի հրաժարվել ծխախոտից

13:40 12.09.2019

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին։ Հակածխախոտային քաղաքականության փաթեթը բաղկացած է հետևյալ կետերից՝ Ծխախոտի օգտագործման և կանխարգելման քաղաքականությունների մոնիթորինգ Մարդկանց պաշտպանել ծխախոտի ծխից Առաջարկել օգնություն՝ ծխելը դադարեցնելու նպատակով Նախազգուշացնել ծխելու վտանգների […]

̰
Քաշաթաղի շրջանը նոր հիվանդանոց կունենա

12:30 12.09.2019

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը ԱՀ Ազգային Ժողովի Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արարատ Օհանջանյանի հետ սեպտեմբերի 11-ին այցելել է Քաշաթաղի շրջան` ծանոթացել ավարտական փուլում գտնվող շրջանային բուժմիավորման նոր շենքի շինարարությանը: Այնուհետև այց է կատարվել հին մասնաշենք, որտեղ կազամակերպվել է հանդիպում բուժանձնակազմի հետ: Քննարկվել են հարցեր կապված կադրային քաղաքականության, բնակչության բժշկական օգնության […]

̰
Նոր տեղեկություններ 6-րդ հարկից ընկած երեխայի վերաբերյալ

17:08 11.09.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը SHANTNEWS.am-ին նոր տեղեկություններ է հայտնել 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի առողջական վիճակի վերաբերյալ: Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղան վիրահատվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Վիրահատությունն անցել է լավ: Փոքրիկն ուներ սրունքի ոսկրերի կոտրվածքներ: Կատարվել է սրունքի ոսկրաբեկորների փակ համադրում՝ ինտրամեդուլյար օսթեոսինթեզ: «Տղան […]

̰
Գեղարքունիքից սանիտարական ուղղաթիռով Երևան է տեղափոխվել 2 տարեկան երեխա

16:32 11.09.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզից սանիտարական ուղղաթիռով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 2 տարեկան երեխա, ում մոտ նկատվել է ուժեղ ցնցում ու բարձր ջերմություն: Ըստ հարազատների նման ցնցումներ երեխայի մոտ էլի են եղել, բայց ոչ այս աստիճանի: Երեխան անգիտակից վիճակում նախ` տեղափոխվել է Մարտունու ԲԿ, որտեղ առաջին օգնություն ստանալուց […]

̰
Հայաստանում 23-ամյա երիտասարդը 20 հազար դոլարով վաճառել է իր երիկամը

13:13 11.09.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հանրապետությունում տեղի է ունեցել մարդու երիկամի վաճառքի դեպք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 6-րդ գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով նշված օպերատիվ տեղեկությունները, երեկ՝ սեպտեմբերի 10-ին, 6-րդ գլխավոր վարչություն են հրավիրել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 23-ամյա Ա. Ս-ին։ Պարզվել է, որ Արցախի […]

̰
Շվեդ գիտնականն առաջարկել է մարդու միս ուտել

19:30 10.09.2019

Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցի պրոֆեսոր Մագնուս Սոդերլունդը խոսել է ճաշացանկում մարդու միս ներառելու մասին, գրում է New York Post-ը: Նրա կարծիքով` դիակների միսը կարող է ապագայում օգնել փրկել մարդկությանը: Սոդերլունդի` կանիբալիզմի վերաբերյալ փաստարկը առանցքայինն էր «Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ է նշանակում ուտել մարդկային միս» քննարկման ժամանակ: Կանիբալիզմի դեմ «պահպանողական» տաբուն, նրա խոսքերով, ժամանակի ընթացքում կարող […]

̰
Էլեկտրոնային ծխախոտում առկա E վիտամինը վտանգավոր հետևանքներ կարող է առաջացնել. գիտնականներ

19:15 10.09.2019

Գիտնականները բացահայտել են էլեկտրոնային ծխախոտների՝ մարդկանց առողջության համար վտանգավորության պատճառը: Այս մասին փոխանցում է Korrespondent-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Նյու Յորք նահանգի առողջապահության նախարարության պաշտոնական կայքում կատարված հրապարակումը: Հաղորդվում է, որ դեռևս օգոստոսի սկզբին 94 մարդկանց մոտ հայտնաբերված թոքերի հիվանդությունը նման սիգարետների օգտագործման հետևանք է: Ըստ մասնագետների՝ ամենամեծ վտանգը ներկայացնում է նման սիգարետներում առկա հեղուկ կամ յուղային […]

̰
Ի՞նչ բաղադրություն ունեն շիրակցի կնոջ «բյուրեղյա» արցունքները

18:20 10.09.2019

SHANTNEWS.am-ն արդեն ներկայացրել է Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում ապրող երիտասարդ կնոջ պատմությունը, ում  աչքերից բյուրեղներ են թափվում: Առողջապահության փոխնախարարը դրանցից նմուշներ է ուղարկել հետազոտման: Դրանից անցել է երկու շաբաթ: ՀՀ առողջապահության նախարարությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ նախնական տվյալներով՝ դրանք ապակյա բյուրեղներ հիշեցնող զանգված են, բայց որպեսզի հիմնական բաղադրությունը ճշտվի՝ դրա համար ինչ-որ լրացուցիչ հետազոտություն պետք է […]

̰
«Օտար թվացող քաղաքը մեկ օրում դարձավ հարազատ». 6-րդ հարկից ընկած 2.5-ամյա փոքրիկի կյանքը հաջողվեց փրկել

16:33 10.09.2019

Օրեր առաջ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի 6-րդ հարկից ցած ընկած 2.5-ամյա փոքրիկի կյանքը հաջողվեց փրկել: «Ծանր, բազմաթիվ վնասվածքներով, գլխի, ողնաշարի լուրջ վնասումներով, ծայրահեղ վատ վիճակում երեխան տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նման վնասվածքներից հետո կարող էին շատ-շատ լուրջ մնացորդային երևույթներ լինել, էլ չեմ ասում՝ կյանքին լրջագույն սպառնալիք էր: Ամբողջ հետազոտման ծավալը և ինտենսիվ բուժումը […]

̰
Սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել. վարչապետի գրառումը

13:50 10.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել։ «Այսօր արդեն ունենք 800.000 դրամ գին՝ 1 դեղապատ ստենտի համար նորաբաց Բեսթ-Լայֆ հայ-ճապոնական կենտրոնում։ 2018-ի մայիսին 1.1 մլն դրամից ավելի մատչելի գին չունեինք։ Գների անկման, ինչպես նաև պետական լայնածավալ ծրագրերի շնորհիվ գրեթե դադարել է սրտի […]

̰
Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից տուժածներից 4000-ի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել

18:30 09.09.2019

2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տուժածներից 4 հազարի մոտ գիտնականները օնկոլոգիական հիվանդություններ են հայտնաբերել, գրում է Gazeta-ն: Նշվում է, որ մի խումբ ամերիկացի գիտնականներ վերջին 15 տարում հետազոտել են ահաբեկչության տուժած 6 հազար անձանց և ևս 10 հազար փրկարարի ու կամավորի, որոնք մասնակցել են փրկարարական աշխատանքներին: Այս ամառ ԱՄՆ իշխանությունները 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ քաղաքացիներին […]

̰
Ֆենոմե՞ն, թե՞ հիվանդություն. Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում ապրող երիտասարդ կնոջ աչքերից բյուրեղներ են թափվում

16:08 09.09.2019

SHANTNEWS-ը բացառիկ նկարահանումներ է արել Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան գյուղում: Երկու ամիս առաջ Միքայելյանների ընտանիքի 22-ամյա հարսի՝ Սաթենիկ Ղազարյանի մոտ տարօրինակ երևույթներ են ի հայտ եկել: Երևույթն այնքան անհավանական ու զարմանահրաշ էր ընտանիքի բոլոր անդամների համար, որ բոլորի մոտ շոկ էր առաջացրել: 22-ամյա կնոջ աչքերում բյուրեղյա արցունքներ են գոյանում, որոնք դուրս են բերվում օրական 4-5 անգամ: […]

̰
Տրվել է անպտղության բուժման և հաղթահարման ծրագրի մեկնարկը

15:28 09.09.2019

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը ներկայացրել է պետության կողմից երաշխավորված Արտոնյալ և անվճար պայմաններով անպտղության բուժման և հաղթահարման ծրագրի մեկնարկի վերաբերյալ մանրամասները, որի շրջանակներում  իրականացվելու  են` 1) անպտղության պատճառագիտության ախտորոշում և բուժում, 2) մինչև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումն իրականացվող պարտադիր հետազոտություններ, 3) ամուսնու […]

̰
Գիտնականները 14 տարի անց պարզել են՝ ինչպես են սմարթֆոններն ազդում երեխաների վրա

23:33 08.09.2019

ՌԴ Էմանուելի անվան Բիոքիմիական ֆիզիկայի ինստիտուտի մասնագետներն ավարտել են 2005-ից անցկացվող գիտափորձը: Այդ ժամանակ 1531 մասնակցի բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի երեխաները ակտիվ օգտագործում էին սմարթֆոններ, իսկ մյուս խմբինը՝ ոչ: Ընթացքում գիտնականները համեմատել են երկու խմբերի երեխաների վարքը: Սմարթֆոն ակտիվ օգտագործողները սխալներ էին անում թելադրություններում, դանդաղել էր նրանց ռեակցիան: Նախադպրոցական տարիքի երեխաների դեպքում ճառագայթումը, […]

̰
5 ամենաօգտակար նախաճաշերը դպրոցականների համար

23:02 08.09.2019

Նախաճաշից հրաժարվելը բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Նախաճաշը՝ հատկապես  դպրոցականների համար պետք է հարուստ լինի կալորիաներով, պնդում են սննդաբանները: Այն պետք է լինի սննդարար, որ երեխան օրվա սկզբին էներգիա ստանա: Այդպիսի սնունդը բարձրացնում է մտավոր ունակությունները, աշխատունակությունը, ֆիզիկական դիմադրողականությունը, կարգավորում է մարսողական համակարգը:  Չոր նախաճաշ Դրանք քաղցրահամ գնդիկներն են, փաթիլները, որոնք երբեմն երեխաներն այդպես […]

̰
Ճարպակալումը հրահրում է քաղցկեղի առաջացումը. գիտնականներ

21:00 08.09.2019

Ճարպակալումը համարվում է քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկը: Այս մասին հայտարարել են Cancer Research UK-ի գիտնականները: Ճարպակալման պատճառով կարող է առաջանալ ստամոքսի, ձվարանների, երիկամների և լյարդի քաղցկեղ: Այս պատճառը համարվում է ամենավտանգավորներից երկրորդը, ծխելուց հետո: Նշվում է, որ երրորդ տեղում ուլտրամանուշակագույն ճառագայթներն են: «Այդ ուսումնասիրությունը հաստատում է, որ ճարպակալումը շատ վտանգավոր է: Այս հարցում անհրաժեշտ […]

̰
Թարթիչների երկարացման գործընթացը` ուռուցքի առաջացման պատճառ

20:46 08.09.2019

Կանանց թարթիչների երկարացման գործընթացը կարող է ունենալ բացասական հետևանքներ: Այդ մասին հայտնում է The Sun-ը: Բրիտանական ակնաբուժական կլինիկայի Cadogan կլինիկայի բժիշկ Էլիզաբեթ Հոքսի խոսքերով` վերջերս նկատվել է կեղծ թարթիչների հետ կապված աչքերի վարակների թվի աճ: «Թարթիչների երկարացման պրոցեդուրաների աճող բազմազանությամբ պայմանավորված` աճել է նաև կոպերի աղտոտման հետ կապված հրատապ խնդիրների թիվը»,- պարզաբանել է փորձագետը: Նա […]

̰
Բուսակերությունը կարող է վտանգավոր լինել. սննդաբան

20:20 08.09.2019

Բուսակերությունը կարող է շատ վտանգավոր լինել ուղեղի և ինտելեկտի զարգացման  համար: Այդ մասին իր սյունակում հայտնում է բրիտանացի սննդաբան Էմմա Դերբիշիրը: Մասնագետների կարծիքով ՝ բուսակեր ծնողները կարող են բացասաբար ազդել իրենց երեխաների մտավոր կարողությունների վրա: Դերբիշիրը պնդում է, որ մսի և կենդանական ծագման այլ սննդի մերժումը հանգեցնում է խոլինի պակասի: Այս նյութն անհրաժեշտ է ուղեղի […]

̰
Կեսարյան հատումը երեխայի մոտ աուտիզմի հավանականությունը մեծացնում է

19:45 08.09.2019

20 միլիոն փոքրիկների հետազոտումը ցույց է տվել, որ ուղեղի զարգացման խանգարումներն առավել հաճախ են հանդիպում այն երեխաների մոտ, որոնք լույս աշխարհ են եկել արհեստական ճանապարհով: Կեսարյան հատումը մեծացնում է փոքրիկի մոտ աուտիզմի զարգացման հավանականությունը: Հետազոտությանը մասնակցած 20 միլիոն կանանց մեջ եղել են նաև բնական ճանապարհով ծննդաբերածներ: Պարզվել է, որ արհեստական ճանապարհով լույս աշխարհ եկած երեխաների […]

̰
Մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային ծառայությունները մատուցվում են անվճար

16:08 08.09.2019

ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային ծառայությունները մատուցվում են անվճար: Անվճար են նաև արտահիվանդանոցային պայմաններում հատուկ և դժվարամատչելի ծառայությունները: Փոփոխությունները չեն վերաբերում ստոմատոլոգիական բուժօգնությանը, խորհրդատվություններին և լաբորատոր ախտորոշումներին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP