TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+33.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

5 նախանշան, որ օրգանիզմը վիտամինների կարիք ունի

18:02 22.09.2019

Վիտամիններն անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար: Դրանց անբավարար քանակը կամ բացակայությունը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Գոյություն ունեն մի քանի տեսանելի նշաններ, որոնք հուշում են՝ վիտամիններ ընդունելու ժամանակն է: Չափազանց գունատ մաշկ.  սա վկայում է այն մասին, որ օրգանիզմում վիտամին В12-ն անբավարար է: Հատկապես երբ գունատության հետ միասին նկատելի են տրամադրության անկումներ, մշտական […]

̰
Հոգնածությունը հեռացնելու և էներգիան ավելացնելու 7 միջոց

13:15 22.09.2019

Եթե դուք ունեք էներգիայի պակաս և անընդհատ հոգնածություն եք զգում, վստահ եղեք՝ դուք մենակ չեք: Նմանատիպ ախտանիշներ նկատվում են մարդկանց մեծամասնության մոտ: Դրա մեղավորը սթրեսը և սխալ ապրելակերպն են: Գոյություն ունեն մի քանի միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի պահպանել ուժերը մինչև օրվա վերջ: Ավելի մանրամասն ծամեք սնունդը Քանի որ մարսողությունը մեծ քանակի էներգիա է պահանջում, […]

̰
Գիտնականները նախազգուշացրել են նոր հիվանդության մասին, որը կարող է սպանել 80 միլիոն մարդու

12:47 22.09.2019

Համաշխարհային պատրաստվածության մոնիտորինգի խորհրդի (GPMB) գիտնականները նախազգուշացրել են համաճարակի սպառնալիքի մասին, որը կարող է տարածվել ամբողջ աշխարհում ընդամենը 36 ժամվա ընթացքում և սպանել մինչև 80 միլիոն մարդու: Այս մասին ասված է GPMB- ի «Աշխարհը վտանգի տակ է» խորագրով զեկույցում: Ըստ հետազոտողների՝  տասնյակ արդեն հայտնի կամ նոր վիրուսներ կարող են դառնալ «Х հիվանդություն»: Գիտանականներն առավել մահացու […]

̰
Այսօր առանց ավտոմեքենայի համաշխարհային օրն է

11:48 22.09.2019

Առանց ավտոմեքենայի համաշխարհային օրը (World Carfree Day), որը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 22-ին, ստեղծվել է քարոզելու քայլելու և հեծանիվ վարելու, ինչպես նաև հասարակական տրանսպորտից օգտվելու գաղափարը: Օրվա գլխավոր նշանաբանն է. «Քաղաքը՝ տարածք մարդկանց համար, տարածք կյանքի համար»: Չափազանց մեծ թվով ավտոմեքենաները ոչ միայն մեծ քաղաքների համար են խնդիր: Այս խնդիրն արդեն երկար ժամանակ է՝ […]

̰
Հինգ ըմպելիքներ, որոնց շնորհիվ կարելի է ազատվել ավելորդ քաշից

11:20 22.09.2019

Գոյություն ունեն ըմպելիքներ, որոնք օգնում են ձեռք բերել մկաններ, կայունացնել արյան մեջ շաքարի պարունակությունը: Ի ուրախություն նիհարել ցանկացողների՝ նրանց կանոնավոր օգտագործումը կօգնի ազատվել միանգամից մի քանի կիլոգրամ ավելորդ քաշից: Մասնավորապես, քնելուց առաջ օգտակար կլինի խմել մեկ բաժակ տաք կամ սենյակային ջերմաստիճանի կաթ: Այս ըմպելիքը պարունակում է տրիպտոֆան և կալցիում, որոնք նպաստում են լավ քնելուն, ինչը […]

̰
ԱՄՆ-ում բժիշկները կանանց ազատում են դեմքի դժգոհ արտահայտությունից

10:54 22.09.2019

ԱՄՆ-ում նոր թրենդ է ձևավորվել, որն առաջիկայում կարող է տարածվել ամբողջ աշխարհում: Այնտեղ կանայք դիմում են պլաստիկ վիրաբույժների՝ խնդրելով ազատել իրենց այսպես կոչված «ստերվայի» հայացքից, հայտնում է New York Post-ը: Նյույորքյան կլինիկաներից մեկի պլաստիկ վիրաբույժն ասում է, որ իր մոտ մշտապես գալիս են կանայք, ովքեր դժգոհ են իրենց դեմքի արտահայտությունից: Կանայք նրան պատմում են, որ […]

̰
Գիշերային ժամերին աշխատելու հետևանքով գիրացման պատճառը հայտնի է

19:45 21.09.2019

Գիտնականները հաստատել են այն վարկածը, որ գիշերային հերթափոխով աշխատող կամ հաճախ ճամփորդող մարդկանց մոտ համեմատաբար ավելի մեծ է գիրանալու վտանգը, քան նման կենսակերպ չունեցողների մոտ: Այս մասին հայտնում է Eurekalet-ը: Սա բացատրվում է նրանով, որ ստամոքսի իմունային մասնիկների բնական աշխատանքն անմիջականորեն կապված է մարդու գլխուղեղի հետ: Սրանից ելնելով՝ հանգստի բացակայությունը կամ քնի ժամի պարբերական փոփոխությունները […]

̰
6-րդ հարկից ընկած երեխան կազդուրվում է. Աննա Հակոբյանն այցելել է փոքրիկին

22:00 20.09.2019

«Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն և տեսակցել Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան Արվին Վիքսոմին: Երեխան դեռ 2-3 շաբաթ կմնա բուժհաստատությունում, նա արդեն կազդուրվում է, լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: «Երեխայի մոտ […]

̰
Որն է երկարակեցության գլխավոր նշանը՝ ըստ ճապոնացի մասնագետների

21:55 20.09.2019

70 տարեկան հասակում եռանդով քայլելը նշանակում է 80 տարի ապրելու գրեթե 100 տոկոսանոց հավանականություն, դա է վկայում ճապոնացի գերոնտոլոգների ուսումնասիրությունը, որը ներկայացվել է Մոսկվայում «Ռուսաստանում առողջ երկարակեցության դասընթաց» գիտաժողովում: Ըստ գիտնականների, եռանդուն քայլվածքը ենթադրում է վայրկյանում առնվազն 1.5 մետր արագությամբ շարժում: Եթե ​​70 տարեկան մարդն ավելի դանդաղ է շարժվում, ապա նրա համար 80 տարի ապրելու […]

̰
Ցավազրկողներ օգտագործելուց հետո բրիտանուհու արյան գույնը մուգ կապույտ է դարձել

15:44 20.09.2019

Նյու Յորքի 25-ամյա բնակչուհու արյունը մուգ կապույտ գույնի է դարձել այն բանից հետո, երբ նա ցավազրկող դեղահաբեր է օգտագործել: Նշվում է, որ նա մեծ քանակությամբ բենզոկաինով ցավազրկող է օգտագործել, ինչի հետևանքով էլ առաջացել է մետեմոգլոբինեմիա, այսինքն` արյան մեջ մետեմոգլոբինի բարձր առկայություն: Անալիզներ ընդունելիս բժիշկները շոկի են ենթարկվել հիվանդի արյան գույնից: Նրա մաշկը և եղունգները նույնպես […]

̰
Պուտինին Կրեմլից քշել պատրաստվող շամանին հոգեբուժարան են տարել

12:59 20.09.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռուսաստանի իրավապահները Բուրյաթիայում ձերբակալել են շաման Ալեքսանդր Գաբիշևին, որը մի քանի ամիս է՝ Յակուտիայից ոտքով գնում էր Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Կրեմլից քշելու: Ալեքսանդր Գաբիշևին տեղափոխել են Յակուտսկ և տեղավորել Յակուտսկի հանրապետական ​​նյարդահոգեբուժական դիսպանսերում, հայտնում են Յակուտսկի առողջապահության նախարարությունից: «Քաղաքացին կանցնի փորձագիտական ​​միջոցառումներ»,- ասված է զեկույցում: Վարչության մամուլի ծառայությունից […]

̰
Արտենիս համայնքում արձանագրվել է բոտուլիզմի դեպք

17:23 19.09.2019

Սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Արտենիս համայնքում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված վարունգն է: Ուտելուց 24 ժամ անց նրանց մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։ Հիվանդները տեղափոխվել են Երևան՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության […]

̰
Դրական տեղաշարժ Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակում

17:10 19.09.2019

Հայտնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին տեղափոխել են թերապևտիկ բաժանմունքի հիվանդասենյակ, որտեղ  շարունակում է բուժում ստանալ, հայտնում է Mash տելեգրամ ալիքը: Նրա կողքին են հարազատները: Հիշեցնենք` Անաստասիա Զավորոտնյուկի մոտ ախտորոշել են գլխուղեղի քաղցկեղ: Այդ նույն ախտորոշումն արվել էր երգչուհի Ժաննա Ֆրիսկեին: Նրան Լեհաստանի հիվանդանոցից տեղափոխել էին Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Նրան միացված է եղել արհեստական շնչառության ապարատ: Անաստասիան […]

̰
Հայտնի է Օմեգա-3-ի մեծ չափաբաժին պարունակող ամենամատչելի մթերքը

22:09 18.09.2019

Հայտնի է Օմեգա-3-ի մեծ չափաբաժին պարունակող ամենամատչելի մթերքը: Այս մասին հայտնում է Medicalxpress-ը: Նշվում է, որ Oմեգա-3-ի ոչ թանկարժեք աղբյուրը են ջրիմուռները․ պարունակում են հակաբորբոքային և հակաօքսիդիչ միացություններ, ինչպես նաև կարոտենոիդներ, վիտամիններ և էական ամինաթթուներ: Փորձագետների խոսքերով` ջրիմուռները կարող են փոխարինել ձկանը, ձիթապտղի և ձկան յուղի հավելումներին:  

̰
Հնդկաստանում երկվորյակներ լույս աշխարհ բերած 74-ամյա կինն ու նրա 78-ամյա ամուսինը վերակենդանացման բաժանմունք են տեղափոխվել

23:41 17.09.2019

Օրերս զույգ աղջիկներ ունեցած 74-ամյա հնդկուհի Էրամատին ու նրա 78-ամյա ամուսինը՝ Ռաջան, վերակենդանացման բաժանմունքում են հայտնվել: Այս մասին հայտնում է NY Post-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխաների առողջական վիճակը ներկայում լավ է: Ծննդաբերությունից հետո, սակայն, 74-ամյա նորաթուխ մայրիկը առողջական վիճակի վատթարացման պատճառով ինտենսիվ թերապիայի բաժանմունք է տեղափոխվել: Երեխային ընդունած բժիշկն ավելի ուշ լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, […]

̰
Կարո՞ղ է արհեստական բեղմնավորումը չարորակ նորագոյացության առաջացման պատճառ դառնալ

23:30 17.09.2019

Հայտնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերից հետո ռուսական լրատվամիջոցներն սկսեցին զուգահեռներ տանել նրա ու ռուս մեկ այլ հայտնի աստղ, վաղամեռիկ Ժաննա Ֆրիսկեի միջև: Հիշեցնենք, որ Ֆրիսկեի մոտ նույնպես չարորակ նորագոյացություն էր հայտնաբերվել այն բանից հետո, երբ նա արհեստական բեղմնավորում էր կատարել: Life-ը փորձել է պարզել, թե արդյո՞ք արհեստական բեղմնավորումը որևէ կապ կարող […]

̰
Զավորոտնյուկին գանգի տրեպանացիա են կատարել

22:45 17.09.2019

Ըստ չհաստատված տեղեկությունների՝ գերմանացի բժիշկները մի քանի ամիս առաջ ռուս դերասանուհուն՝ Անաստասիա Զավորոտնյուկին գանգի տրեպանացիա են կատարել, որպեսզի ելք ունենան դեպի ագրեսիվ զարգացող չարորակ ուռուցքը: Այնուհետև սկսվել են հետվիրահատական բարդությունները: Սերիալների աստղը բողոքել է հորմոնների ներարկումից հետո ճնշման բարձրացման հետևանքով առաջացած ուժեղ ցավից: Դրանք անհրաժեշտ են եղել, որ ուռուցքը չաճի: Դերասանուհուն վիճակը կարճ ժամանակով բարելավվել […]

̰
ՀՀ-ից ԱՄՆ ուղարկված շշալցված ջրերում մկնդեղի մասին տվյալները հին են. ՍԱՏՄ պարզաբանումը

12:38 17.09.2019

ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) հրապարակել է տարբեր երկրներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Վարչության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանից ԱՄՆ ուղարկված շշալցված ջրում առկա է նորմայի սահմանները գերազանցող մկնդեղի չափաքանակ։ SHANTNEWS.am-ն այս առնչությամբ փորձեց արձագանք ստանալ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնից: ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի […]

̰
Հայկական շշալցված ջրերում հայտնաբերվել է բարձր քանակությամբ մկնդեղ․ ԱՄՆ-ից ահազանգում են

11:27 17.09.2019

ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների սանիտարական վերահսկողության վարչությունից (FDA) հայտնում են՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանից ԱՄՆ ուղարկված շշալցված ջրում առկա է նորմայի սահմանները գերազանցող մկնդեղի չափաքանակ։ Նշենք, որ մկնդեղը հայտնի է իր քաղցկեղածին ազդեցությամբ։ Ուսումնասիրությունները պարզել են, որ հայկական արտադրողների շշալցրած մեկ լիտր ջրում պարունակվում է ավելի քան 450 միկրոգրամ մկնդեղ, մինչդեռ նորման […]

̰
Կանայք պետք է զգույշ լինեն հղիության ընթացքում դեղամիջոցներ ընդունելիս

23:44 16.09.2019

Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ հղիության ընթացքում պարացետամոլ օգտագործելը կարող է հանգեցնել տվյալ կնոջ վեց ամսականից մինչև 11 տարեկան երեխաների մոտ վարքի խանգարման: Հետազոտությանը մասնակցել են 14 հազար երեխաներ, որոնց մայրերի 43 տոկոսը խոստովանել են, որ հղիության յոթերորդ ամսվա ընթացքում նրանք ցավից ազատվելու համար պարացետամոլ են ընդունել: Մասնագետները հիշողության, ինտելեկտի, նախադպրոցական զարգացման […]

̰
Գիտնականները հայտնել են՝ որոնք են քնի համար վտանգավոր դիրքերը

23:00 16.09.2019

Կողքի վրա քնելը վտանգավոր է ողնաշարի համար, իսկ փորի վրա քնելը կարող է բարձրացնել ներքին օրգանների վրա ճնշումը, այս մասին հայտարարել է սրտաբան Վալերիյ Սադավոյը, գրում է Спутник в Крыму-ն: Մասնագետի խոսքերով՝ լավագույն տարբերակը մեջքի վրա քնելն է: Նա նաև հավելել է, որ քնի ամենավտանգավոր դիրքը նստածն է. «Նստած դիրքը վատ է ազդում սրտի վրա, […]

̰
Սրտի ստենտավորման շուկայական գներն իջնում են. Փաշինյան

14:05 16.09.2019

Ինչպես ասվել էր նախընտրական խոստման ժամանակ, Թեղուտի հանքավայրը բացվել է, և մարդիկ աշխատատեղեր ունեն: Այս մասին այսօր Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտնեց՝ Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձն ավելացել է 20 տոկոսով, օտարված տարածքներ են վերադարձվել համայնքներին: Փաշինյանը նշեց՝ 6500 քմ տարածք վերադարձվել է, քրգործեր կան հարուցված մանկապարտեզների սեփականաշնորհումների դեպքերի […]

̰
Ցերեկային քունը կարևոր է սրտի առողջության համար

18:39 15.09.2019

Գիտնականները պնդում են, որ շաբաթվա ընթացքում ցերեկային քնին մեկ կամ երկու անգամ ժամանակ հատկացնելու դեպքում ինֆարկտի և ինսուլտի վտանգը նվազում է: Ըստ CNN-ի՝ շվեյցարական Լոզանի համալսարանական հիվանդանոցի փորձագետները հետազոտել են քնի հաճախության և տևողության կապը սրտանոթային հիվանդություններից մահացու և ոչ մահացու ելքերի վտանգի հետ: Ավելի քան հինգ տարի գիտնականները հետևել են 35-ից 75 տարեկան 3462 […]

̰
Տարիքի հետ ավելորդ քաշ հավաքելու պատճառը հայտնի է

18:07 15.09.2019

Շվեդ գիտնականները պարզել են, որ մարդիկ տարիքի հետ քաշ են հավաքում. հայտնում է Nature Medicine-ը: Ավելորդ քաշին նպաստող կարևոր գործոն է պասիվ կենսակերպը, սակայն որոշակի դեր ունեն նաև օրգանիզմում տարիքի հետ կատարվող փոփոխությունները: Մասնագետների հետազոտությունը ցույց է տվել, որ տարիքի հետ նվազում է ճարպային հյուսվածքի լիպիդային նյութափոխանակությունը, որը ուղիղ կապ ունի ավելորդ քաշ հավաքելու հետ: […]

̰
Բժիշկները համարում են՝ օղին կարող է բուժել օստեոխոնդրոզը

17:11 15.09.2019

Մասնագետներն առաջարկել են օստեոխոնդրոզի անսպասելի բուժում: Ըստ նրանց՝ սովորական օղին կարող է բարելավել այդ հիվանդությունն ունեցող մարդկանց վիճակը: Բժիշկները խորհուրդ են տալիս օստեոխոնդրոզի սրման պահերին մեղրի և օղու  խառնուրդով թրջոցներ պատրաստել: Թրջոցի հատվածը խորհուրդ է տրվում ծածկել կտորով և փաթաթել տաք շարֆով: Թրջոցն անհրաժեշտ է պահել երկու ժամ: Նման թրջոցը կնվազեցնի այտուցը և ցավային զգացողությունները՝ […]

̰
Գիտնականները գտել են օրգանիզմը երիտասարդացնելու արդյունավետ միջոց

16:08 15.09.2019

Մի խումբ գիտնականներ՝ Միացյալ Նահանգներից և Կանադայից, գտել են մարդու ծերացումը կանխելու միջոց: Ամբողջ տարվա ընթացքում ընդամենը երկու դեղամիջոց ընդունելը կարող է երիտասարդացնել մարդու մարմինը երկու տարով: Ըստ աղբյուրի՝ մասնագետներն ապացուցել են, որ ռեկոմբինանտ մարդկային աճի հորմոնը (rhGH) կանխարգելում է մարդու էպիգենետիկ ծերացումը: Գիտնականները կամավորների շրջանում փորձ են անցկացրել. փորձարկման մասնակիցները տարվա ընթացքում աճի հորմոններ […]

̰
Թռչնամիսը կապում են վտանգավոր հիվանդությունների զարգացման հետ

15:32 15.09.2019

Ընդունված է համարել, որ առողջության համար վտանգավոր է միայն կարմիր միսը: Այնուամենայնիվ, Օքսֆորդի համալսարանի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թռչնամիսը ևս կարող է վնաս հասցնել: 2006-2014 թվականներին կատարվել է 475 հազար բրիտանացու տվյալների ուսումնասիրություն: Ուսումնասիրության մասնակիցների տարիքը տատանվում էր 37-ից 73-ի շրջանում: Սկզբնապես նրանցից ոչ ոք քաղցկեղ չուներ: Գիտնականները հաշվի են առել առողջության վիճակը, […]

̰
Ինչու է շատ միս ուտելը վտանգավոր

15:02 15.09.2019

Նախկինում Չինաստանում վտանգավոր հանցագործներին բանտում միայն մսով էին կերակրում, եւ մեկ ամիս անց նրանք տանջալից մահով մահանում էին: Մսային սննդակարգի դեպքում օրգանիզմն ունենում է բջջանյութի անբավարարություն: Դրա հետեւանքով առաջանում են նյութափոխանակության խանգարումներ եւ փորկապություն: Բացի այդ, բջջանյութն օրգանիզմից դուրս է բերում տոքսինները եւ կանցերոգենները՝ կարգավորելով խոլեստերինի մակարդակը: Բջջանյութի պակասությունը հանգեցնում է քաղցկեղի, դիաբետի, ինֆարկտի, ինսուլտի […]

̰
Մանկական վարքագիծը և քնի հետագա խանգարումները փոխկապակցված են

14:21 15.09.2019

Գիտնականները հետազոտել են 1970-ին ծնված ավելի քան 16 հազար երեխայի: Հետազոտվողների տվյալները հավաքվել են նրանց ծննդյան պահից մինչև 2012 թվականը: Հետազոտվողներին հարց է ուղղվել, թե ինչպիսին է եղել նրանց վարքագիծը, երբ վերջիններս 5, 10 և 16 տարեկան էին: Գիտնականներին հետաքրքրում էր, թե արդյո՞ք նրանք եղել են անհանգիստ, նյարդային, որքա՞ն հաճախ են ստել, չեն լսել իրենց […]

̰
Ցանկացած ուտելիք իր ժամն ունի

13:54 15.09.2019

Ժամանակակից մարդն այսօր առավել շատ է ուշադրություն դարձնում իր սննդակարգին՝ բարձրացնելով սննդի որակը: Սակայն առողջ սննդակարգի բոլոր կանոններին հետևելը մի փոքր բարդ է: Առավոտյան սուրճ ըմպելն անիմաստ է: Հետազոտությունները ցույց են տվել, որ արթնանալուց հետո մեկ ժամվա ընթացքում օրգանիզմն արտադրում է կորտիզոլ: Եթե մարդը սուրճ է խմում արթնանալուց անմիջապես հետո, օրգանիզմը սկսում է ավելի քիչ […]

̰
BACK_TO_TOP