16:42 03.09.2019
«Իմ կինը բժշկական հիմնարկ չունի, այլ պարզապես մի բժշկական հիմնարկի տնօրենն է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշել է Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով այսօր իր ասուլիսի դադարեցումից հետո արյունաբան Գևորգ Թամամյանի արած հայտարարությանը: «Անհեթեթությունն այն է, որ նրանք նույնիսկ պարզ թվեր չգիտեն: 2,7 մլրդ որտեղի՞ց են վերցրել: Դժվարամատչելի հետազոտությունների բյուջեն 100 մլն դրամ է, և տարբեր հիմնարկների […]
16:34 03.09.2019
«Այն, որ դա շոու էր, կարծում եմ տարակուսանք, կասկած ոչ մեկի մոտ չի առաջացնում, որովհետև էն թուղթը, որով նա եկել էր, նույնիսկ ինքն էլ չգիտեր, թե մեջն ինչ է գրած: Իմ անձնական կյանքին անդրադառնալը ի՞նչ կապ ունի տենց մտահոգ ուռուցքաբանի հետ: Իմ բանակում ծառայելու պաշտոնը, իմ անձնական առողջությունը կամ իմ վերաբերմունքը այս կամ այն երևույթի […]
15:46 03.09.2019
«Լրջագույնս մտահոգված եմ ՀՀ ուռուցքաբանության ոլորտում տիրող իրավիճակով»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` նշելով, որ առաջիկայում ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կկազմակերպվի քննարկում ուռուցքաբանության ոլորտին վերաբերող խնդիրների շուրջ: «Տարակուսելի է Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի աշխատանքից ազատման […]
13:18 03.09.2019
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով մեկնաբանելու է առավոտ տեղի ունեցածը: «Այսօր` 16:00-ին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջով ուղիղ եթեր կմտնի և կմեկնաբանի տեղի ունեցածը»: https://www.facebook.com/photo.php?fbid=2023346484433801&set=a.281107111991089&type=3&theater Հիշեցնենք, որ այսօր առավոտյան նախատեսված էր Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ […]
11:58 03.09.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ներս է մտել արյունաբան Գևորգ Թամամյանը` փորձելով հարցեր տալ նախարարին, սակայն Թորոսյանն ասել է, որ չի ուզում խոսել նրա հետ և կիսատ է թողել ասուլիսը: Նախարարի փոխարեն խոսել է Գևորգ Թամամյանը` նշելով, որ նախարարը խուսափել է զինծառայությունից, քանի որ նշվել է, թե ունի առողջական խնդիրներ, սակայն Ստեփանակերտում […]
11:51 03.09.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր այսօրվա ասուլիսի տապալմանն արձագանքել է Ֆեյսբուքում փաստաթղթի հրապարակմամբ: «Մի փոքրիկ պատմություն մի մեծ կենտրոնի մասին Կամ Ինչպես էին նախկինում կատարվում ներդրումները Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»,- գրել է նա:
11:49 03.09.2019
Բոլոր հիվանդանոցների կառավարող խորհուրդներում նշանակված են նախարարի մտերիմները: Այսօր հայտարարել է առողջապահության նախարարի նախկին խորհրդական, արյունաբան Գևորգ Թամամյանը` նշելով, թե ինքն ունի փաստեր, թե ինչպես է տարբեր ղեկավարող համակարգերում նախարար Արսեն Թորոսյանը նշանակում իր ծանոթներին ու մտերիմներին: Այսօր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում նախատեսված էր նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը, սակայն նախարարի խոսելու ժամանակ ներս է […]
11:36 03.09.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ ներս է մտել մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը` ասելով, որ որոշ հարցեր ունի նախարարին: Ի պատասխան` նախարար Արսեն Թորոսյանը հեռացել է դահլիճից` տեղը զիջելով Գևորգ Թամամյանին: «Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և բժիշկ, ամեն օր շփվում եմ հիվանդների հետ, ունեմ հարցեր նախարարին, բայց այդպես էլ չկարողացա, նախարարը […]
11:24 03.09.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ առաջիկայում ՀՀ-ում կանցնեն ոսկրածուծի փոխպատվաստման 100% պետական ֆինանսավորման: Նախարարի խոսքով՝ դա հնարավորություն կտա, որպեսզի ավելի արդյունավետ իրականացվեն այդ ոլորտի աշխատանքները: Մինչև այժմ իրականացվում էր համավճարային համակարգը: Արդեն կատարվել է երեխաների 4 և մեծահասակների 10 վիրահատություն` ոսկրածուծի փոխպատվաստման համար:
11:20 03.09.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդես է եկել իր գլխավորած գերատեսչության կատարած աշխատանքի ամփոփիչ ասուլիսով: Թորոսյանն ասել է, որ «Stent for life» ծրագրով 2019-ին կատարվել է 1308 վիրահատություն` նախորդ տարվա համեմատ 32%-ով ավելի: Բնակչության բոլոր խմբերին պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով մատուցվող՝ սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական ծառայություններում ընդգրկվելու են նաև սրտամկանի ինֆարկտի առանց ST […]
00:00 03.09.2019
Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանը մի քանի օրից կմեկնի Գերմանիա, որտեղ կանցնի համալիր հետազոտություն նյարդաբանական լավագույն կլինիկաներից մեկում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։ «Հայկի առողջական վիճակի և բուժման վերաբերյալ ամբողջական եզրակացությունից հետո կառավարությունը անմիջապես կքննարկի Հայկի հետագա բուժման հարցը»,- գրել է նա։
22:33 02.09.2019
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ, դժբախտաբար, այսօր «Մարգարյան» ծննդատանը գրանցվել է ծննդկանի մահվան դեպք: «Այն պահից, երբ առողջապահության նախարարությանը տեղեկացվել է դեպքի մասին, նախարարի հանձնարարությամբ, շտապ լրացուցիչ մասնագետներ են հրավիրվել ծննդատուն` մանկաբարձ-գինեկոլոգ, ռեանիմատոլոգ և կազմակերպվել է կոնսիլիում: Ծննդկանին փորձ է արվել տեղափոխել այլ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, սակայն, ցավոք […]
17:29 02.09.2019
Առողջապահության նախարարությունը հրապարակել է օրեր առաջ Գյումրիի ռեստորաններից մեկում 47 քաղաքացու թունավորումից հետո վերցված փորձանմուշների լաբորատոր արդյունքները. Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց «սննդային թունավորում» ախտորոշմամբ` նույն քաղաքի «Դվին» ռեստորանում կազմակերպված հարսանյաց հանդեսին մասնակցած թվով 47 մարդ հոսպիտալացվել էր: «Անմիջապես նախարարության մասնագետների կողմից ձեռնարկվել էին կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, որն էլ զուգորդվել էր […]
17:10 02.09.2019
Առողջապահական ի՞նչ ծառայությունից կարող են օգտվել ժամկետային զինծառայողների ծնողները: Այս հարցը տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին աշխատանքային քննարկման ժամանակ: «Պետպատվերի ամենալայն փաթեթից կարող են օգտվել, որի մեջ մտնում են նորագույն թանկարժեք բոլոր միջամտությունները. սրտի վիրահատությունները՝ բաց և ստենտավորման, սրտի ռիթմավար սարքերը, գլխուղեղի անոթային վիրահատությունները, երիկամների քարափշրումը»,- ասաց Թորոսյանը: Հետո վարչապետն արձագանքեց. […]
15:03 02.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է անցկացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Նախարարը նշել է, որ պետք է ճիշտ կանոնակարգել պոլիկլինիկաների և հիվանդանոցների այցելությունները: Հակառակ դեպքում, ըստ Թորոսյանի, պոլիկլինիկաների դերն անիմաստ կլինի: Նա նաև հավաստիացրել է, որ այսուհետև հիվանդանոց այցելելիս քաղաքացիները չեն լսի՝ «պետպատվերը սպառված է» արտահայտությունը:
23:59 01.09.2019
Մելբուռնում բնակվող 65-ամյա Լեսլի Մաքսվելլը իրական ֆիթնես-գուրու է: Այս մասին պատմում է Life.ru-ն: Ֆիթնեսը նրա աշխատանքն է դարձել: Քրտնաջան պարապմունքների, այն է՝ օրական հինգ անգամ մարզվելու շնորհիվ 65-ամյա այս կինն իդեալական կազմվածք է ձեռք բերել: Լեսլին բոդիբիլդերի կարիերան սկսել է 48 տարեկանում: Նա պատահաբար հեռուստացույցով բիկինիներ գովազդող տեսանյութ է դիտել: Իհարկե, ներքնազգեստի գովազդի հոլովակում նկարահանվել […]
21:30 01.09.2019
Բեյլորի բժշկական քոլեջում մկների վրա իրականացված փորձերը ցույց են տվել, որ փոքր տարիքում չափից ավել ուտելը գենոմային փոփոխության է հանգեցնում, ինչից հետո սկսվում է ծերացման գործընթացի արագացում։ Գիտափորձի արդյունքները կիրառելի են նաև մարդկանց դեպքում։ Փորձի ժամանակ մկերի մի խմբին տվել են բավարար չափի սնունդ, մյուսներին՝ բավարարից շատ ավելի շատ։ Առաջին խմբի մոտ անոմալիաներ չեն եղել, […]
21:14 01.09.2019
Շուն պահելը մարդկանց դրդում է ավելի ակտիվ կյանք վարել, ինչն էլ իր հերթին հետ է պահում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումից, իսկ եթե դրանք արդեն առկա են՝ վաղաժամ մահվանից։ Այսպիսի գլխավոր եզրակացության են եկել Չեխիայի գիտնականները։ «Kardiozive Brno 2030» ուսումնասիրության հեղինակները պարզել են, որ ընդհանրապես կենդանի պահելն օգտակար է վերը նշված տեսակետից, բայց հատկապես օգտակար է հենց […]
20:07 01.09.2019
Գիտնականները առանձնացրել են այն մթերքների ցանկը, որոնք նպաստում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացմանը: Այս մասին հաղորդվել է քաղցկեղի ուսումնասիրության ամերիկյան ասոցիացիայի կայքում: Ըստ գիտնականների՝ տապակելու համար բուսական յուղի օգտագործումը նպաստում է աղիքներում քաղցկեղածին ուռուցքների առաջացմանը: Հետազոտողները նաև պարզել են, որ բուսական յուղի մեջ տապակած ուտեստը հանգեցնում է արյան աշրջանառության մեջ թունավոր տարրերի տարածմանը:
17:30 01.09.2019
Բոստոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ լավատեսները ապրում են, միջին հաշվով, գրեթե 15 տոկոսով ավելի երկար, քան հոռետեսները: Այս մասին գրում է Science Daily-ն: Հետազոտությանը մասնակցել են կամավորներ, որոնց կյանքի ռիթմերը դիտարկվել են մի քանի տարի շարունակ: Արդյունքում պարզ է դարձել, որ լավատեսները ավելի հաճախ առողջ ապրելակերպի երկրպագուներ են, նրանք ավելի վստահ են իրենց նպատակներին […]
15:30 01.09.2019
Ճապոնացի գիտնականները 18 տարի հետևել են 71 հազար ճապոնացու սննդակարգին և եկել եզրակացության՝ միս ուտելուց հրաժարվելու դեպքում կարելի է ավելի երկար ապրել։ Նրանց ուսումնասիրությունը կապվում է սպիտակուցներ ընդունելու մշակույթի հետ։ Բանն այն է, որ գիտնականները պարզել են, որ ուսումնասիրվող անձանց թվում մահերի դեպքերն ավելի քիչ են եղել այն դեպքերում, երբ այդ մարդիկ սպիտակուցներ ընդունել են […]
15:00 01.09.2019
33 տարեկանում քաղցկեղի հետևանքով մահացել է քաղցկեղով հիվանդների ընտանիքներին օգնող հիմնադրամի ղեկավար Լիզա Ուելսը: Նա նույնպես քաղցկեղ ուներ և դրա դեմ պայքարում էր 2 տարի: Հիվանդությունը նրա մոտ հայտնաբերվել էր երկրորդ հղիության ժամանակ, և բժիշկները հայտնել էին, որ նրա կյանքը երկար չի տևի: Դրանից հետո կինը փորձել էր անել ամեն ինչ՝ մինչև իր մահը ընտանիքին […]
11:11 01.09.2019
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով Երևան է տեղափոխվել 4 վիրավոր։ «Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով Երևան է տեղափոխվել 3 վիրավոր։ Նրանցից 1-ի վիճակը գնահտվում է ծանր, 1-ը՝ բավարար։ Տուժածներից 1-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ […]
20:00 31.08.2019
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսին սրտի վիրահատությունից հետո դուրս են գրել հիվանդանոցից: Այս մասին հաղորդում է RT-ն: Հաղորդվում է, որ նա վիրահատության է ենթարկվել Պոսուալո-դե-Ալարկոն քաղաքի կլինիկայում: Բժիշկները հայտնել են, որ ներկայում 81-ամյա թագավորի վիճակը գնահատվում է որպես կայուն: Ներկա դրությամբ Իսպանիայի գործող թագավորը և երկրի ղեկավարը Կառլոսի որդին է՝ Ֆիլիպ 6-րդը: Միևնույն ժամանակ, Կառլոսը պահպանել […]
14:28 31.08.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ քայլեր են ձեռնարկվում Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարից տուժածներին Երևան տեղափոխելու համար: «Վրաստանի մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք այս գիշեր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 3-ին այսօր տեղափոխել Երևան, ինչի համար 3 բժշկական խումբ ռեանիմոբիլներով կուղևորվեն Վրաստան։ Տուժածների հետագա վիճակի մասին […]
12:53 31.08.2019
Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարից տուժած քաղաքացիներից 4-ը բուժումը շարունակում են Վրաստանի տարբեր հիվանդանոցներում, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր, 1-ինը՝ ծանր։ Մնացած 12 քաղաքացիները ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։ Հիշեցնենք, որ Երևան-Բաթում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 18 հայ, որից 2-ը մահացել են։
12:43 31.08.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած թունավորման դեպքին: «Երեկ երեկոյան Գյումրիում սննդային թունավորման (մեծ հավանականությամբ) դեպքով Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց տեղափոխվածների թիվը գիշերվա ընթացքում հասել է 44-ի, և մեկ անձ ուղղորդվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Այս պահի դրությամբ` հիվանդանոցներում գտնվում է 2 մեծահասակ և 1 երեխա, ովքեր, բժիշկների ներկայացմամբ, […]