TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+25.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Գյումրու «Դվին» ռեստորանում հարսանյաց հանդեսի մասնակիցներից հոսպիտալացված է 30 հոգի․ ԱՆ

08:37 31.08.2019

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Գյումրու «Դվին» ռեստորանում հարսանյաց հանդեսի մասնակիցներից այս պահին հոսպիտալացված է 30 հոգի։ «Օգոստոսի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 3 բնակիչ փսխումով, ստամոքսի սուր ցավերով հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց։ Անմիջապես նախարարության մասնագետների կողմից […]

̰
Գետաշեն համայնքի բնակիչների մոտ արձանագրվել է սիբիրյան խոց

18:02 30.08.2019

Առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև): Հիվանդները նշել են, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու անկած կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից: Դեպքերի պատճառահետևանքային կապը […]

̰
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է իրանցի բժիշկների

17:05 30.08.2019

Օգոստոսի 30-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Մոհամմադ Հոջաթփանահի գլխավորած Իրանի Իսլամական հանրապետության բժիշկների պատվիրակությանը: Նախարար Ցոլակյանը նշեց, որ Իրան կատարած այցելության ժամանակ ԻԻՀ իր գործընկերոջ հետ պայմանավորվել է երկուստեք կարիքների դեպքում փոխադարձաբար օգնել միմյանց և, քանի որ բժշկությունն արտակարգ իրավիճակների դեպքում առանցքային նշանակություն ունի, ցանկացավ լսել, թե ինչ նպատակով են հյուրերը ժամանել: Մոհամմադ Հոջաթփանահը […]

̰
Արմեն Չարչյանը` Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ

15:30 29.08.2019

ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ Արմեն Չարչյանը ընտրվեց ՀՀ ԱՆ ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

̰
Արցախում ծննդատունը համալրվել է արհեստական շնչառության նոր սարքերով

19:15 28.08.2019

Այսօր Արցախի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում տեղադրվել են երկու նորագույն նեոնատալ արհեստական շնչառական սարքեր: Համակարգի նեոնատալ ծառայության համար առաջնակարգ կարևորության այս սարքերը հնարավորություն են ընձեռելու անհաս և խորը շնչառական անբավարարություն ունեցող նորածիններին ցուցաբերել լիարժեք շնչական օժանդակություն՝ նվազագույնի հասցնելով անհաս նորածինների մահացության դեպքերը:

̰
«Ես թքած ունեմ». բժիշկները հրաժարվել են օգնել ծեր կնոջը, որը հիվանդանոցի բակում մահացել է

18:53 28.08.2019

Սևաստոպոլի բնակչուհի Լյուդմիլա Բելովան տեսանյութ է նկարահանել այն մասին թե ինչպես են քաղաքի № 4 հիվանդանոցի բուժաշխատողները հրաժարվել օգնություն ցուցաբերել թոշակառու տարեց մի կնոջ, որը ժամեր անց հենց հիվանդանոցի բակում էլ մահացել է: Տարեց կինը որոշ ժամանակ առաջ ոտքերի վիրահատության է ենթարկվել այլ հիվանդանոցում: Դուրս գրվելուց հետո նա բառացիորեն դրսում է հայտնվել, քանի որ անտուն […]

̰
Ի՞նչ կփոխվի Արթիկի բժշկական կենտրոնում կոսմետիկ վերանորոգումից հետո

19:30 27.08.2019

Սա Արթիկի հիվանդանոցի վիրահատական բաժանմունքի վիրահատարաններից մեկի արխիվային լուսանկարներից է: Հիմա սև, բորբոսնած պատերը չկան: Կոսմետիկ հարդարումը փակել է հետքերը, բայց դրանից չի փոխվել վիրահատարանի կահավորումը: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Նույն խափանումներով աշխատող լուսային ապարատը, բուժգործիքներն ու վիրահատական սեղանն են: Նույն վիճակն է մյուս վիրահատարանում, որտեղ մտնելն արգելվեց. վիրահատություն էր կատարվում: Երկրորդ վիրահատարանում […]

̰
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին տուժած 15-ամյա աղջիկը գիտակցության է եկել

12:58 27.08.2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հաղորդել Վայոց Ձորի մարզում օրերս տեղի ունեցած վթարից տուժած աղջկա առողջական վիճակի մասին: «Օրերս խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Վարորդը, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում, Քարագլուխ գյուղի վարչական տարածքում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 […]

̰
Վթարի ենթարկված 11-ամյա աղջիկը տեղափոխվել է Երևան, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր

15:15 26.08.2019

Ալավերդիում փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենայի կողմից վթարի ենթարկված 11-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ «Օգոստոսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան […]

̰
Առողջապահության ազգային ինստիտուտում ուռուցքաբանության ամբիոն է բացվել

13:37 26.08.2019

ՀՀ. ԱՆ. Առողջապահության ազգային ինստիտուտում Ուռուցքաբանության ամբիոն է բացվել։ Ամբիոնի վարիչ է նշանակվել բժիշկ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը։ «Ուռուցքային գոյացությունները, հանդիսանալով առավել հաճախ հանդիպող հիվանդություններից, միաժամանակ ցուցաբերում են հիվանդացության աճի շարունակական պատկեր ամբողջ աշխարհում՝ միջինում ավելացնելով նոր գրանցվող դեպքերի քանակը 1,5-4.0%։ Միաժամանակ ողջ աշխարհում շարունակական բնույթ են կրում այս հիվանդությունների բուժման և կանխարգելման նորագույն մեթոդների մշակումն ու […]

̰
Ինչպես խուսափել աղիքային վարակներից

11:20 26.08.2019

Աղիքային վարակներ արձանագրվում են տարվա ցանկացած ժամանակահատվածում, սակայն ամռանը ստեղծվում են առավել բարենպաստ պայմաններ աղիքային վարակների առաջացման և տարածման համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Աղիքային վարակների համաճարակաբանական վերլուծությունները փաստում են, որ այսօր հանրապետությունում արձանագրված աղիքային վարակների գերակշիռ մասը բաժին է ընկնում սննդային գործոնին: Հաճախ աղիքային վարակների դեպքերի […]

̰
Ընկերների հետ շփումն օգնում է հասուն տարիքում պահել ուղեղի աշխատանքի ակտիվությունը

23:38 25.08.2019

Լոնդոնի քոլեջի գիտնականներն ասում են, որ եթե մարդը ցանկանում է 50 տարեկանից հետո ունենալ ուղեղի ակտիվ աշխատանք, ապա պետք է ցուցաբերի սոցիալական ակտիվություն, գրում  է MedicalXress-ը: Հետազոտողներն իրականացրել են ծավալուն հետազոտություն. 1985-ից 2013 թթ. նրանք մարդկանց հարցրել են վերջիններիս սոցիալական կապերի, ընկերների, բարեկամների հետ շփումների մասին: Գիտնականները զուգահեռաբար հետևել են մարդկանց ուղեղի ակտիվությանը: Հետազոտության մեջ […]

̰
Փորձագետները պատմել են սուրճի օգտակար և վնասակար ազդեցության մասին

23:01 25.08.2019

Հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճի օգտագործումը կարող է բարձրացնել տրամադրությունն ու դրականորեն ազդել ուղեղի աշխատանքի վրա: Այդ պատճառով փորձագետները կարծում են, որ դեպրեսիայի ժամանակ սուրճ խմելը նույնիսկ օգտակար է, փոխանցում է ИА “НСН”-ն: Որոշ փորձագետներ ասում են, որ առանց շաքարի բնական սուրճը կարող է նվազեցնել Պարկինսոնի հիվանդության, օնկոլոգիական և երկրորդ տիպի դիաբետով հիվանդացության ռիսկը: […]

̰
Ջրամբարներում լողալը վտանգավոր է. բժշկական խորհուրդներ՝ վարակներից զերծ մնալու համար

22:42 25.08.2019

Ջրամբարներում լողալը շատ վտանգավոր է, հատկապես՝ հիմա, երբ առկա է կլիմայի գլոբալ տաքացման վտանգ: Դրա հետևանքով ջրամբարներում բազմանում են վտանգավոր միկրոօրգանիզմներ: Այս մասին գրում է Medicalxpress պորտալը: Մահացու վտանգավոր բակտերիաներից մեկը՝ Vibrio vulnificus-ը, հանդիպում է աղի ջրամբարներում, մասնավորապես՝ Մեքսիկական նեղուցում: Այն հայտնի է՝ որպես «մսակեր» բակտերիա. դա կարող է առաջացնել արյան վարակում: Հատկապես պետք է […]

̰
Օրական 5 րոպե ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է մահացության ռիսկը

20:45 25.08.2019

The Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ օրական 5 րոպե չափավոր ակտիվությունը նվազեցնում է մահացության ռիսկը առաջիկա 6 տարիների ընթացքում: Դրական ազդեցություն կունենա ձեր օրգանիզմի վրա, օրինակ` մեկ ժամվա ընթացքում ափսեներ լվանալը կամ ճաշ պատրաստելը: Նորվեգական դպրոցի սպորտային գիտությունների գիտնականները շեշտում են, որ կարևոր է  տարբեր ինտենսիվության ակտիվ աշխատանքը: Նրանք ուսումնասիրել են 8 աշխատություն այդ […]

̰
Հնեցված ու աղով մշակված պանրի օգտագործումը ոմանց հակացուցված է

19:50 25.08.2019

Պարզվում է, որ պանիրը որոշ մարդկանց կարող է հակացուցված լինել: Հայտնի է, որ պանիրը կալցիումի, սպիտակուցների ու ճարպի, վիտամին A-ի, B12-ի, K2-ի, ցինկի, ֆոսֆորի ու Օմեգա 3-ի աղբյուր է: «Аргументы и факты»-ն հայտնում է, որ կան մարդիկ, որոնք ալերգիա ունեն կաթնաշաքարից, նրանք լավ կանեն՝ սննդացանկից բացառեն պանիրը: Աղբյուրը փոխանցում է բժիշկ- դիետոլոգ Յուլիա Պանովայի խոսքերը. […]

̰
Մալաթիայի հրդեհից տուժած 10 քաղաքացիները դուրս են գրվել

21:27 24.08.2019

Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մինչ այս պահը տուժել է 10 քաղաքացի։ Նրանցից 8-ը գտնվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, 2-ը՝ Հանրապետական հիվանդանոցում։ Բոլորը դուրս են գրվել։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

̰
Ինչ վիճակում են գտնվում Մալաթիայի հրդեհից տուժածները

19:10 24.08.2019

Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով 4 անձ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։ Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 2 տուժածները գտնվում են թունաբանական բաժանմունքում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Վերջիններս ստանում են համապատասխան բժշկական օգնություն։ Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 1 […]

̰
Նռան հյութն օգտակար է հղիներին

18:58 24.08.2019

Եթե  կինը հղիության ընթացքում պարբերաբար նռան հյութ է խմում, դա դրականորեն կանդրադառնա երեխայի ուղեղի զարգացման վրա: Գիտնականներն այդ եզրահանգմանն են եկել են տարբեր փորձարկումների արդյունքում: Հայտնի է, որ նռան հյութը հարուստ է պոլիֆենոլներով: Այս միացությունները, ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, պաշտպանում են ուղեղը դեգեներատիվ հիվանդություններից: Հենց այս փաստն էր, որ գիտնականներին ստիպեց փորձարկել նռան հյութի […]

̰
Ծխելը կարելի է թողնել ցանկացած տարիքում. գիտնականներ

18:43 24.08.2019

Վանդերբիլտի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը կարելի է նվազեցնել մինչև 40%-ով, եթե նույնիսկ մարդը ծխել է  20 տարի: Սա նշանակում է, որ ծխելուց հրաժարվել կարելի է ցանկացած տարիքում: Այս յուրատեսակ հետազոտությունը կատարվել է 60 տարում`1954-2014թթ. և վերաբերել է շուրջ 9000 մարդու: 20 տարի ծխելուց հետո` հինգ տարում, մարդու մոտ սիրտ-անոթային հիվանդություննդերի […]

̰
Նոր տվյալներ՝ Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների վիճակի մասին

17:58 24.08.2019

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը նոր տվյալներ է հաղորդել Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների վիճակի մասին: Իր ֆեյսբուքյան էջում Նիկողոսյանը գրել է. «Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով 4 անձ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։ Եվս 2 տուժածի մասով որոշում է կայացվել տեղափոխել Հանրապետական […]

̰
Մալաթիայի վթարի հետևանքով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ

17:14 24.08.2019

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Մալաթիայում տեղի ունեցած վթարի հետևանքով նախնական տվյալներով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ «Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։ Եվս 2 տուժած տեղափոխվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։ Առողջական վիճակի մասով տեղեկությունը կհաղորդվի լրացուցիչ»,- գրել է Նիկողոսյանը:

̰
Նախարարության պարզաբանումը 100 երեխայի հաշմանդամության կարգավիճակից զրկելու լուրերի մասին

20:20 23.08.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է հրապարակել տարածված այն տեղեկատվության վերաբերյալ, թե շաքարային դիաբետ ունեցող 100 երեխայի զրկել են հաշմանդամության կարգավիճակից: «Այսօր զանգվածային լրատվամիջոցներից մեկը նյութ է հրապարակել այն մասին, թե, իբր, շաքարային դիաբետ ունեցող մոտ 100 երեխայի զրկել են հաշմանդամության կարգավիճակից: Անդրադառնալով այդ հրապարակմանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի […]

̰
Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի ծրագրով անվճար բուժօգնություն է ստացել 180 քաղաքացի

17:29 22.08.2019

Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի ծրագրով անվճար բուժօգնություն է ստացել 180 քաղաքացի, փրկվել է 151 կյանք։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Անվճար բուժօգնություն ստացածների 50 տոկոսը Երևանից է, մնացածը մարզերից: Ծրագրի շնորհիվ կանխվում է  նաև հաշմանդամություն ձեռք բերելու վտանգը: https://www.facebook.com/armgovernment/videos/370350556980495/  

̰
Մխիթար Հերացու արձանը կտեղադրվի Թեհրանի բժշկագիտության պուրակում

13:32 22.08.2019

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Մխիթար Հերացու արձանը կտեղադրվի Թեհրանի բժշկագիտության պուրակում: «Մայիսին կայացավ Թեհրանի պետական բժշկական համալսարանի պատվիրակության պաշտոնական այցը ԵՊԲՀ, որի ընթացքում ձեռք բերվեց երկարաժամկետ և բազմակողմանի համագործակցության պայմանավորվածություն։ Նոր ուսումնական տարում նախատեսվում են փոխայցեր, փորձի փոխանակում, նոր հնարավորություններ երկու համալսարանների ուսանողների և կլինիկական օրդինատորների համար։ […]

̰
Գեղհովիտ համայնքում կասկածելի հիվանդներից 3-ի մոտ ևս հաստատվել է սիբիրյան խոց

12:14 22.08.2019

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում oգոստոսի 20-ին նմուշառված կասկածելի հիվանդներից 3-ի մոտ ևս հաստատվել է սիբիրյան խոց: Հիվանդները ստանում են համապատասխան բուժում և ունեն լավացման դրական տեղաշարժ: Հիվանդության կանխարգելման աշխատանքները շարունակվում են։ Ներկա պահին Գեղհովիտ համայնքում նոր հիվանդներ չկան: Ընդհանուր առմամբ, համայնքում արձանագրվել է լաբորատոր (ՊՇՌ) հաստատված 8 դեպք։

̰
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքում արձանագրվել են աղիքային վարակի դեպքեր

16:50 20.08.2019

Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքից, օգոստոսի 18-ին, 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ, աղիքային վարակներին բնորոշ գանգատներով հոսպիտալացվել են Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք։ Վերջիններիս մոտ դիտվել է լուծ, փսխում, ջերմություն։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից անմիջապես կազմակերպված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլորն օգոստոսի 17-ին մասնակցել են տանը կազմակերպված խնջույքի` ուտելով թթվասերով և […]

̰
ՀՀ-ում սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել

12:02 20.08.2019

Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են դիմել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև): Հիվանդները նշել են, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին: Դեպքերի պատճառահետևանքային կապը գտնելու նպատակով Գեղհովիտ […]

̰
Երկրորդ հարկից ընկած 3-ամյա երեխայի վիճակը բարելավվում է

11:35 20.08.2019

Օրերս Ալավերդիում 3-ամյա երեխա էր ընկել երկրորդ հարկից: Նրան ուղղաթիռով տեղափոխել էին Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Քիչ առաջ SHANTNEWS.am-ին ԲԿ-ից տեղեկացրին, որ երեխան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք: «Դրական դինամիկա կա, վիճակը բարելավվում է»,- փոխանցել են ԲԿ-ից: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2136912819943281&id=100008737515586  

̰
Ղազախստանում կինը երկու ամիս տարբերությամբ երկու երեխա է ունեցել

23:10 18.08.2019

Ղազախստանում կինը երկու ամիս տարբերությամբ 2 երեխա է ունեցել: Korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է այդ երկրի Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում: 2019-ի մայիսի 24-ին լույս աշխարհ է եկել առաջնեկը, իսկ երկու ամիս 16 օր հետո՝ երկրորդ երեխան՝ տղան: «Ուրալսկի ծննդատանը բացառիկ դեպք է տեղի ունեցել: 29-ամյա Լիլիա Կոնովալովան երկու երեխա է ծննդաբերել՝ երկու ամիս տարբերությամբ: […]

̰
BACK_TO_TOP