18:25 07.09.2019
Գիտնականներն ապացուցել են, որ դեպրեսիան կարող է մի շարք ֆիզիկական խնդիրների հանգեցնել: Այս մասին հայտնում է Российская газета-ն: Հաղորդվում է, որ մասնագետների կողմից 337 000 մարդու շրջանում ուսումնասիրություններ են անցկացվել 925 հիվանդության ու դեպրեսիայի միջև կապը պարզելու համար: Պարզվել է, որ հետազոտվող հիվանդությունների ցանկից 20-ն անմիջական կապ է ունեցել մարդու հոգեկան վիճակի ու դեպրեսիայի հետ: […]
15:35 07.09.2019
Միչիգանի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել մկների վրա: Նրանց հետաքրքրել են հիպոկամպի գեները, դա ուղեղի այն մասն է, որ պատասխանատու է հիշողության և դրա մարզման համար: Կոկաինի ամենօրյա օգտագործման դեպքում այդ գեներն առավել ակտիվանում են: The Daily Mail-ի փոխանցմամբ` սա այն է, ինչ ձևավորում է կախվածություն: Սա թույլ է տալիս հարաբերություններ ձևավորել դեղամիջոցների և այն […]
13:54 07.09.2019
Ճապոնիայի կայսերուհի Միտիկոն, որը գործող կայսեր Նարուխիտոյի մայրն է, սեպտեմբերի 7-ին հիվանդանոց է տեղափոխվել, գրում է Gazeta-ն: Նշվում է, որ կայսերուհուն կրծքագեղձի քաղցկեղի հեռացման վիրահատություն կանեն: Վիրահատությունը կտևի մոտ 4 ժամ: Միտիկոյի մոտ կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերվել է այս տարի: Բարեբախտաբար, բժիշկները քաղցկեղը հայտնաբերել են դրա զարգացման վաղ փուլում:
19:14 06.09.2019
«Ֆեյսբուք» ընկերության ղեկավարությունը համաձայնության է հասել ՄԱԿ-ի կազմում գործող առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ և այսուհետև օգնելու է պատվաստանյութերի մասին իրական, ճշմարիտ տեղեկությունների տարածմանը։ Այս մասին ասվում է ՄԱԿ պաշտոնական կայքում։ Մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում ընկերության ղեկավարների հետ համաձայնեցվել է մեխանիզմ, որով պատվաստանյութերի մասին սոցցանցային հարցումներն ուղղվելու են առողջապահության համաշխարհային կազմակերպության էջերին։ Այդ մեխանիզմը […]
18:19 06.09.2019
Հայաստանում սեպտեմբերի 6-ին արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք: Հիվանդը ժամանել է Ուկրաինայից օգոստոսի 31-ին: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը: Կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 3-ին՝ ջերմության բարձրացում, թուլություն, իսկ սեպտեմբերի 6-ին սկսվել է ցանավորում դեմքի շրջանում: Հիվանդը դիմել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց և ախտորոշվել է «կարմրուկ»: Տվյալ պահին հիվանդի […]
16:41 06.09.2019
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ հետազոտման: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Խաչատրյանը բուժկենտրոնում հերթական հետազոտումն է անցնում: Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը օգոստոսի 30-ին կալանավորվեց: Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:
15:35 06.09.2019
Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Դարանակ գյուղի բնակիչները ոռոգման և խմելու ջուրը վերցնում են Սևանա լիճ թափվող Մասրիկի վտակ Դարանակ գետից: Ինչպես հայտնում է Էկոլուրը, խմելու ջուրը շագանակագույն երանգ ունի, նրա մեջ տեսանելի է հող, ջրի մեջ որդեր կան։ «Մարտունիի սանէպիդկայանից եկան, բացեցին, որ անալիզ վերցնեն, վա՜յ արին, ջրի մեջ որդ կա: Գնացին, հետո էլ […]
14:44 06.09.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը մանրամասներ է հայտնել երեկ բարձրահարկ շենքի 6-րդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակի մասին: «Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:32-ին, Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել: Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի […]
22:13 05.09.2019
ՌԴ Պուշկինո քաղաքի բնակչուհի, հայազգի բժիշկ-ներզատաբան Լիանա Գրիգորյանն իր թեկնածությունն է առաջադրել տեղի քաղաքային խորհրդում ընդգրկվելու համար: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքի գլխավոր ներզատաբանը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում պատրաստվում է Պուշկինոյում զարգացնել բժշկությունը: «Ես ցանկանում եմ շրջանի հասարակական հարթակն առավել հարմարավետ դարձնել, իսկ բժշկությունը՝ հասանելի ու արդյունավետ: Ես շատ եմ ճամփորդել […]
19:00 05.09.2019
Միչիգանը դարձել է ամերիկյան առաջին նահանգը, որն արգելել է էլեկտրոնային բուրավետ ծխախոտի օգտագործումը, գրում է The Washington Post-ը: Միչիգանի նահանգապետ Գրեթխեն Ուիթմերի խոսքերով՝ այդ միջոցը անհրաժեշտ է, որպեսզի երիտասարդ սերնդին զերծ պահեն ծխախոտի ազդեցությունից: Արգելքը վերաբերում է այն արտադրատեսակներին, որոնց մեջ կան մրգային և մենթոլի հավելումներ: Արգելքը չի տարածվում թութունի համ ունեցող էլեկտրոնային ծխախոտների վրա: […]
18:21 05.09.2019
Վրաստանի առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել փոխել ֆինանսավորման մեխանիզմը: Վրաստանի առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Թիկարաձեի հայտարարությամբ` երկրի համընդհանուր առողջապահական ծրագրի շրջանակներում նախատեսվում է երկրի բոլոր բուժհիմնարկներում հավասարեցնել սակագները: Դեռևս պարզ չէ, սակայն, թե երբ են կլինիկաներն անցնելու նոր մեխանիզմով ֆինանսավորման: Նա նաև հայտնել է, որ մոտ ապագայում առողջապահության նախարարությունը կներգրավվի հոսպիտալների կառավարման պրոցեսում, որպեսզի […]
18:00 05.09.2019
Դեռահաս տարիքում արական սեռի ներկայացուցիչների ավելորդ քաշը կապված է սրտամկանի ինֆարկտի (սրտի կաթվածի) առաջացման բարձր ռիսկի հետ: Այս մասին Փարիզի Սրտաբանության եվրոպական համագումարում հայտնել է դոկտոր Մարիա Աբերգը Շվեդիայի Գյոտենբուրգի համալսարանից: Ներկայացված ուսումնասիրությանը մասնակցել են 1950-1987թթ. ծնված գրեթե 1,7 միլիոն դեռահասներ, ովքեր 18 տարեկանից, անցնելով բժշկական զննում, մեկնել են պարտադիր զինվորական ծառայության: Այնուհետև դիտարկվել են […]
14:10 05.09.2019
6-րդ հարկից ընկած երեխայի մոտ առկա են զուգակցված վնասվածքներ: Այդ մասին SHANTNEWS.am-ի թղթակցին փոխանցել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ ժ. 10:30: Երեխան հենվել է պատուհանին ամրացված ցանցին: Ի դեպ, երեխան ԱՄՆ քաղաքացի է: Նա ծնողների հետ Հայաստանում հյուր է եղել: Մանրամասները` տեսանյութում:
12:53 05.09.2019
6-րդ հարկից ընկած երեխայի մոտ առկա են զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Միացված է արհեստական շնչառության սարք, անգիտակից է: Վիճակը ծայրահեղ ծանր է: Հիշեցնենք, որ 2.5 տարեկան տղա երեխան ընկել էր Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից: Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի […]
12:39 05.09.2019
Այսօր Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած 2,5 տարեկան երեխան հետազոտվում է: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, երեխան մոծակներից պաշտպանող ցանցին է հենվել ու ընկել: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում երեխային դեռ հետազոտում են, վիճակը վատ է: Բժիշկները երեխայի առողջական վիճակի մասին կխոսեն հետազոտությունից հետո: Հիշեցնենք, սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:32-ին, Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում […]
11:59 05.09.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է հայտնել այսօր Երևանում տեղի ունեցած պատահարից: «Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:32-ին, Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի բակում նկատել են 2.5 տարեկան տղա երեխայի, ով, ըստ նախնական տվյալների, ընկել է նույն շենքի 6-րդ հարկից: Երեխան անգիտակից վիճակով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: […]
11:51 05.09.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանըն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է օրեր առաջ Առողջապահության նախարարի և արյունաբան Գևորգ Թամամյանի միջև տեղի ունեցած միջադեպին: Նա նշել է, որ հիմա Առողջապահության ոլորտում կա վերափոխում: «Երկար ժամանակ է մտածում եմ, ես էլ արտահայտվեմ, թե ոչ: Եվ այնուհանդերձ փորձեմ ներկայացնել իմ կարծիքն առողջապահության նախարար պարոն Թորոսյանի մասին: Միանգամից ասեմ, որ […]
19:30 04.09.2019
Բուսակերական դիետաները, որոնց հետևում են ծնողները, կարող են բացասաբար ազդել երեխաների մտավոր ունակությունների վրա, գրում է BMJ Nutrition, Prevention & Health-ը: Բրիտանացի դիետոլոգ Էմմա Դերբիշիրը կարծում է, որ կենդանական ծագում ունեցող սննդից հրաժարվելը կարող է օրգանիզմում խոլինի պակաս առաջացնել: Խոլինը անհրաժեշտ բաղադրիչ է ուղեղի զարգացման համար, այն առկա է մսի, ձվի, կաթի մեջ և շատ […]
19:05 04.09.2019
Ռուսաստանցի երգիչ Գրիգորի Լեպսը Стархит-ի հետ զրույցում հայտնել է 2019 թվականին ունեցած իր երկու վիրահատությունների մասին: Աղբյուրի փոխանցմամբ՝ երգիչն ասել է, որ վիրահատվել են իր ձայնալարերը: Նա հայտնել է, որ առաջին վիրահատությունից հետո անհրաժեշտ է եղել նաև երկրորդ միջամտությունը, որը և արվել է: «Ձայնը լսվում է, բայց դա այն մակարդակը չէ, որը ես ուզում եմ: […]
19:00 04.09.2019
Բժիշկ Դեն Բեբբերը հետազոտել է կլիմայի փոփոխության ինչպես նախորդ, այնպես էլ գալիք հետևանքները, որոնք կարող են ազդել բանանի արտադրության և արտահանման վրա, գրում է life-ը: 1961 թվականից բանանների բերքատվությունը աշխարհի 27 երկրներում մեծ չափերի էր հասել, քանի որ կլիմայական փոփոխությունները բարենպաստ պայմաններ էին ստեղծել դրա համար: Գիտնականը հայտարարել է, որ 2050-ին իրադրությունը կփոխվի, եթե կլիման […]
18:56 04.09.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկներին հաջողվել է փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա աղջկա կյանքը. «Օգոստոսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դժբախտ դեպք էր տեղի ունեցել: Փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վթարի էր ենթարկել 11-ամյա աղջկան: Երեխային տեղափոխել էին Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել էր առաջին օգնություն, այնուհետև տեղափոխվել էր Վանաձորի […]
14:23 04.09.2019
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը պատրաստվում է դատի տալ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: «Ներկա պահին իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը: Թե հստակ որ մասերն են ներառված լինելու՝ կհայտարարենք ավելի ուշ: Մեր պատկերացմամբ՝ օրինական, ազատ, անկախ Հայաստանում նմանատիպ հարցերին պետք է տրվեն իրավական գնահատականներ»,- ասաց նա:
13:59 04.09.2019
Որևէ պարտադրանք կա՞, որ մեր պետությունը շահագործի Ամուլսարը: Սեպտեմբերի 4-ին լրագրողներն այս հարցն ուղղեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: «Միակ պարտադրանքը, որ կա, այն է, որ մեր պետությունը պետք է լինի իրավական պետություն և օրենքի երկիր»,- ասաց նա: Հարցին՝ իսկ անձամբ իր՝ փոխվարչապետի շահագրգռվածությունն այս հարցում ո՞րն է, քանի որ պարբերաբար այդ մասին խոսվում է, նա […]
13:29 04.09.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին լրագրողները հարցեր ուղղեցին՝ անդրադառնալով երեկվանից իր և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի միջև սկսված հեռակա բանավեճին: Լրագրողները հիշեցրին՝ Արմեն Մուրադյանը մեջբերել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի վերաբերյալ Արսեն Թորոսյանի հետևյալ միտքը. «50 հոգի եղել են հաշմանդամ, և 50 հոգին էլ մեռնելու են հաշմանդամ, ինչո՞ւ եք այդքան փող ծախսել»: Թորոսյանը նշեց, որ […]
12:54 04.09.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախկին խորհրդական, մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` դիմելով Արսեն Թորոսյանին: Իր գրառումը նա վերնագրել է «Run Forest, Run! «Նախ, դեռ կտեսնենք ով է սուտասանը, տգետն ու շոումենը: Ոնց որ այսօր դահլիճից փախաք, հիշեք, ինձ տեսնելիս միշտ եք այդպես փախչելու: Նշվածս հարցերից և ոչ մեկին պատասխան […]
18:45 03.09.2019
Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքի 19-ամյա բնակիչը կորցրել է տեսողությունն ու լսողությունը՝ 10 տարի շարունակ միայն չիփսերով, կիսաֆաբրիկատներով ու արագ սննդով սնվելու հետևանքով: Այդ մասին հաղորդում է Independent-ը: Անգլիացին տառապում է սելեկտիվ սնման խանգարումից (AFRID): Այս խանգարումն ունեցող մարդիկ հաճախ սահմանափակվում են սնունդ ընտրելու հարցում, խուսափում են որոշակի հյուսվածքի, գույնի, հոտի սնունդ ուտելուց: Երիտասարդը 11 տարեկանից […]
18:33 03.09.2019
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարությունը, թե այսօրվա տապալված ասուլիսի շոուն ամբողջապես ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ձեռքի գործն է: «Ես կհորդորեմ Արսեն Թորոսյանին իր ասելիքը ասել մարդու երեսին: Դա ամբողջովին ապատեղեկատվություն է: Թամամյան Գևորգի անցած ուղին թույլ է տալիս իրեն ասել սեփական կարծիքը, և նախարարը […]
18:10 03.09.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին մեղադրում է իր դեմ արշավ կազմակերպելու մեջ: Այդ մասին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում ասաց նախարարը: Նա նշեց, որ այս թատերականացված միջոցառումները Գևորգ Թամամյանի անձնական նախաձեռնությունները չեն: «Նա ընդամենը դեմքն է այդ նախաձեռնությունների: Սա կազմակերպված է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից, ով իր […]
17:50 03.09.2019
«Եթե ես հնարավորություն ունենայի այս որոշումը 1 տարի առաջ կայացնելու, 1 տարի առաջ կանեի: Պարզապես այս կենտրոնը չէր գտնվում ԱՆ ենթակայության տակ, դրա համար էլ որոշումն ընդունվել է հիմա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի հեռացման շուրջ ծագած քննարկումներին: Նախարարը նաև հարց ուղղեց ՀՀ քաղաքացիներին. «Եվ եթե […]
16:42 03.09.2019
«Իմ կինը բժշկական հիմնարկ չունի, այլ պարզապես մի բժշկական հիմնարկի տնօրենն է»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշել է Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով այսօր իր ասուլիսի դադարեցումից հետո արյունաբան Գևորգ Թամամյանի արած հայտարարությանը: «Անհեթեթությունն այն է, որ նրանք նույնիսկ պարզ թվեր չգիտեն: 2,7 մլրդ որտեղի՞ց են վերցրել: Դժվարամատչելի հետազոտությունների բյուջեն 100 մլն դրամ է, և տարբեր հիմնարկների […]