22:55 18.08.2019
Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են, որ ճարպակալումը և ավելորդ քաշը մեծացնում են քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Այս մասին հայտնում է MedicalXpress-ը: Այդ եզրականգման են եկել Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի մասնագետները: Նշվում է, որ հետազոտությունների ընթացքում նրանք հայտնաբերել են 8 տեսակի քաղցկեղածին բջիջներ, որոնք կապված են գիրության հետ: Այսպես, գիտնականները որոշել են տարբեր հանգամանքների դերը հիվանդության զարգացման գործում: […]
21:51 18.08.2019
Վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ Բելառուսում գրանցվել է սիբիրյան խոցով հիվանդացության առաջին դեպքը։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հիվանդությունը հայտնաբերվել է երկրի Բրեսթյան շրջանում՝ ձիու մոտ: Բելառուսի գյուղատնտեսության և սննդի նախարարության մամուլի քարտուղար Օլգա Կատիշևան հայտարարել է, որ հիվանդության հետևանքով անկած ձիու մարմինն այրել են: Այժմ գործությունները են տարվում տարածաշրջանում հիվանդության այլ դեպքերի կանխարգելման […]
20:00 17.08.2019
Բրիտանացի բժիշկները հայտնաբերել են մի քանի նոր ախտանշան, որը հատուկ է շաքարային դիաբետին, գրում է Известия-ն: Բժիշկների վստահեցմամբ` հաճախակի սրտխառնոցը, փսխումը, զարկերակային արյան ցածր ճնշումը ևս շաքարային դիաբետի ախտանշաններ են: Դա նշանակում է, որ անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: Բացի այդ, պետք է հիշել, որ շաքարային դիաբետի առկայության մասին վկայում են քաշի արագ կորուստը, բերանում […]
18:50 17.08.2019
Շոկոլադն ամենևին չի բարձրացնում դեպրեսիա ունեցող մարդկանց տրամադրությունը, ինչպես երկար ժամանակ վստահեցնում էին բազմաթիվ բժշկական ուսումասիրությունների հեղինակներ, գրում է MedicalХpress-ը: Չկա ապացույց, որ դառը շոկոլադը դեպերսիայի թիվ մեկ օգնականն է: Այս եզրակացությանը հանգել են գիտնականները, երբ փորձարկել են 12 գրամ շոկոլադ հյուրասիրելով դեպրեսիա ունեցողներին: Ոչ մի փոփոխություն բժիշկները չեն նկատել ոչ միայն 12 գրամ, այլև […]
09:42 17.08.2019
Վրաստանի «Ռազմավարական հետազոտությունների և զարգացման» ՀԿ-ն Գերմանիայի լաբորատորիայում փորձարկել է Վրաստանում վաճառվող տեղական ու արտասահմանյան սոուսների ու համեմունքների 42 նմուշ՝ դրանցում վտանգավոր ներկանյութերի պարունակությունը ստուգելու համար: Արդյունքում՝ 6 անուն սոուս-համեմունքների մեջ հայտնաբերվել են արգելված ներկանյութեր: Հետազոտությունները ցույց են տվել, որ « Սուդան 1»- ը առկա է այդ նմուշներից հինգում: Սպառողներին խորհուրդ է տրվել հրաժարվել այդ […]
15:11 16.08.2019
Օգոստոսի 15-ին՝ ժամը 23։30-ին, Արցախի «Արևիկ» մանկական բուժմիավորում է ընդունվել 2-ամյա երեխա՝ դեղային թունավորում ախտորոշմամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ոստիկանությունը: Ոստիկանության ծառայողը պարզել է, որ երեխան թունավորումը ստացել է օգոստոսի 15-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում: Իրենց տանը 25-ամյա մայրը «Սուպրաստին» դեղամիջոցի փոխարեն շփոթմամբ երեխային «Էգլոնիլ» տեսակի կես դեղահաբ է խմեցրել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ […]
19:55 15.08.2019
Բրիտանացի Բեն Մասկրոֆթը 95 կգ-ով նիհարել է, քանի որ մինչ այդ չէր կարողանում իր երազանքը կատարել: Այս մասին հայտնում է Mirror-ը: Բենը 176 կգ է կշռել և ցանկացել է իր վաղեմի երազանքն իրականացնել` բարձրանալ Չինական մեծ պատի վրա: Նա խնդիրներ է ունեցել ինքնաթիռ նստելիս, իսկ ամենածանր պահը նրա համար եղել է այն, որ պարզապես չի […]
18:20 15.08.2019
Ամերիկյան Metallica ռոք խումբը Ռումինիայի մանկական օնկոլոգիական հիվանդանոցին 250 հազար եվրո է նվիրաբերել: Այս մասին հայտնել է Daruieste Viata բարեգործական հիմնադրամը: Ռոք խմբի անդամները Բուխարեստում իրենց համերգից առաջ 250 հազար եվրո են նվիրաբերել: Հիվանդանոցի շինարարությունը պետք է ավարտվի 2020 թվականին:
12:43 15.08.2019
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է բանտային բժշկության ոլորտում բարեփոխումներից վերաբերյալ օրենքի նախագիծ: Նախարարը նշել է, որ միջազգային չաափնիշներին համապատասխան նախատեսվել է, որ յուրաքանչյուր կալանավորված անձ և դատապարտյալ իրավունք ունի իր հաշվին և իր ընտրությամբ օգտվելու քաղաքացիական բժշկական հաստատության բժշկի մասնագիտական ծառայություններից, անկախ ՊՈԱԿ-ում, ներառյալ քրեակատարողական հիմնարկների տարածքներում տրամադրովող բժշկական օգնության և սպասարկման նույնատեսակ […]
12:13 15.08.2019
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում ներկայացրել է բանտային բժշկության ոլորտում բարեփոխումներից վերաբերյալ օրենքի նախագիծ: «Նախագծերի փաթեթով ներկայացվում են նախագծերի հետևյալ փոփոխությունները. կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումն այսուհետ իրականացվելու է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվող արտահիվանդանոցային, ներառյալ շարունակական հսկողության, հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալն ու […]
23:34 14.08.2019
Գիտնականները քաղցկեղի առաջացումը կանխարգելելու նոր տարբերակ են հայտնաբերել: Ինչպես փոխանցում է MedicalXpress-ը, պարզվում է, որ արյան մեջ գլյուկոզայի քիչ քանակություն ապահովելու միջոցով կարելի է կանխել քաղցկեղի առաջացումը: Գիտնականներն այս փորձարկումն արել են մկների վրա՝ հատուկ սննդակարգի միջոցով: Նրանք նաև հատուկ ուսումնասիրություն են անցկացրել 192 քաղաքացիների շրջանում ու պարզել, որ արյան մեջ շաքարի մեծ պարունակություն ունեցողների […]
23:00 14.08.2019
Արմեն Ջիգարխանյանը առողջական որևէ լուրջ խնդիր չունի ու հերթական ստուգումներն է անցնում: Այս մասին РИА Новсоти-ին հայտնել է 83-ամյա դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մոսկովյան կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունք: «Ոչ մի սուր հիվանդություն չկա, նա պարզապես առողջության պարբերական ստուգում է անցնում»,- ասել […]
21:42 14.08.2019
Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին այցելել են վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու «Ջոեֆ Ջիփսի Քինգս Ֆեմիլի» խմբի երգիչ Ջոզեֆ Ֆարժիերը: Վերջինս իր կատարումներով ուրախ տրամադրություն է ստեղծել այնտեղ: Երեխաներից մեկին էլ խոստացել է իր անձնական կիթառը նվիրել, երբ սովորի նվագել: Երաժիշտը բուժհաստատություն է այցելել «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում: Մանրամասները՝ տեսանյութում։ […]
20:30 14.08.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: Կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում առկա համագործակցության ուղղությունները, ապագա անելիքները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ուղղություններով համագործակցության հեռանկարները: Ռոդոլֆո Նին Նովոան ընդգծել է, որ 2 երկրի միջև առկա համագործակցությունը, որը ստորագրվել […]
16:12 14.08.2019
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մոսկովյան կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունք: Այս մասին հաղորդում է «Rusarminfo»-ն: «Լեգենդար արտիստի մոտ վաղուց առկա հիվանդության սրացում է՝ սիրտ-անոթային և երիկամային անբավարարության համատեքստում»,- տեղեկացնում է լրատվամիջոցը: Հաղորդվում է նաև, որ Ջիգարխանյանը ներկայումս հիվանդանոցում է՝ բժիշկների մշտական հսկողության տակ:
13:40 14.08.2019
32-ամյա բրիտանուհին 10 տարի ուղեղում ուռուցք է ունեցել: Դժգոհել է քրոնիկ հոգնածությունից ու մշտական գլխացավերից: Այս մասին հայտնում է The Sun-ը: Կինը մտածել է, որ հոգնածության պատճառը 4 երեխաների մայր լինելն է, հանգստի ժամանակ չէր ունենում: Նշվում է, որ 2015 թվականին կնոջը հոսպիտալացրել են վատ ինքնազգացողության պատճառով: Նրա մոտ ախտորոշել են աստրոցիտոմա, այլ կերպ ասած՝ […]
13:30 14.08.2019
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա տենդով հիվանդացած բնակիչների թիվը 1 տարվա ընթացքում գերազանցել Է 2800-ը: Վարակվածներից մոտ 1900-ը մահացել Է: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը: Նշվում է նաև, որ ապաքինվել է 826 մարդ: «Հիմա պատվաստում է անցել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության շուրջ 121 հազար բնակիչ: Վերջին շրջանում այնտեղ շաբաթական […]
19:44 13.08.2019
Գիտնականները կանխատեսել են մահաբեր համաճարակի հնարավոր առաջացումը: Այս մասին հայտնում է Science Daily-ն: Մասնագետներն իմացել են, որ «Clostridium difficile» բակտերիան անհավանական տեմպերով էվոլյուցիայի է ենթարկվում և կորցնում ախտահանող միջոցների նկատմամբ զգայունությունը: Բացի դրանից՝ տարբեր ինֆեկցիոն հիվանդություններ առաջացնող բակտերիան արագ տարածվում է: Գիտնականները հետազոտել են «Clostridium difficile»-ի 906 շտամ, որոնք առանձնացվել են մարդկանց, կենդանիների օրգանիզմներից ու […]
19:11 13.08.2019
Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Արտյոմ Սմբատյանը «Ավան» վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանի հետ այցելել է ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն: Կենտրոնի տնօրեն Արեգա Հակոբյանը նրանց ծանոթացրել է տարածքին, որի բակը վերջերս ասֆալտապատվել է, ներկայացրել ընթացիկ աշխատանքները: Արեգա Հակոբյանը բուժանձնակազմի կողմից շնորհակալություն է հայտնել «Ավան» վարչական շրջանի ղեկավարությանը կենտրոնի բակի բարեկարգման համար, ինչը հարմարավետություն է […]
18:41 13.08.2019
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ 2019թ. օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ծնվել է 477 երեխա՝ 255 տղա, 222 աղջիկ:
14:11 13.08.2019
Ծխախոտային համաճարակը այսօր առողջապահական ամենամեծ սպառնալիքներից է։ Յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում։ Տարեկան 6 միլիոն նիկոտինի զոհ։ Ծխող մարդկանց մոտ քաղցկեղի ռիսկը 12 անգամ ավելի է, սրտամկանի ինֆարկտինը՝ 50 տոկոսով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ծխախոտի թույնի թիրախ են դառնում նաև, այսպես […]
13:15 13.08.2019
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ ԵՊԲՀ-ն ռազմական բժիշկներ կպատրաստի Ղազախստանի համար: «ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը նոր ուսումնական տարում նախատեսում է ընդունել ղազախ 4 կուրսանտների, որոնք Հայաստանում ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Ղազախստան և կհամալրեն իրենց բանակի շարքերը՝ որպես ռազմաբժիշկներ»,- մասնավորապես գրել է Մուրադյանը:
10:14 13.08.2019
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն այսօր ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռեզենբրոքին: Կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում առկա համագործակցության ուղղությունները, ապագա անելիքները: 2002 թվականին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում մի շարք խնդիրներից մեկն էլ ծխախոտի վերահսկումն է: Լենա Նանուշյանը նշել է, որ ուսումնասիրվել է ծխախոտի դեմ պայքարում Ուրուգվայի փորձը, որից ելնելով մեր […]
23:35 12.08.2019
Նովոսիբիրսկի բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, թե մոծակները որ մարդկանց են սիրում խայթել՝ կախված նրանց արյան խմբից: Մասնագետների կարծիքով՝ մոծակների ամենահրապուրիչ «զոհերը» արյան I խումբ ունեցող մարդիկ են: Մոծակները նրանց երկու անգամ ավելի հաճախ են խայթում, քան II խմբի արյուն ունեցողներին: Մոծակների ընտրության վրա կարող է ազդել նաև մարդու մարմնի ջերմաստիճանը, արյան մակերեսային շրջանառությունը, հոտը: […]
13:39 12.08.2019
ԱՄՆ-ի բնակիչ Ջոզեֆ Կարտելլոնը պատահաբար իմացել է, որ բժիշկների սխալի պատճառով տարիներ շարունակ պահել ու մեծացրել է ոչ իր երեխային: Իրողությունը բացահայտվել է այն ժամանակ, երբ աղջիկն իր ծնողներին նվիրել է Ancestry կոչվող սարքը, որի միջոցով հնարավոր է ԴՆԹ թեստի օգնությամբ բացահայտել արյունակցական կապերը կամ դրանց բացակայությունը: Այս մասին գրել է ամերիկյան Washington Times-ը: Ռեբեկան […]
23:50 11.08.2019
Ֆիտնեսի բրիտանացի մասնագետ Նիկի Վիբրուոն առաջարկում է ծերությունը դանդաղեցնող և օրգանիզմում ջրային հավասարակշռությունը պահպանող մեթոդ: Նա կարծում է, որ անհրաժշտ է օրական 8 բաժակ թեյ խմել։ Այս մասին գրում է MedikForum-ը։ Մասնագետի խոսքերով՝ օրգանիզմի ծերացումը տեղի է ունենում քիմիական ռեակցիաների արդյունքում, որի հետևաքնով ազատ ռադիկալներ են ի հայտ գալիս: Դրանք վնասում են առողջ բջիջները, զրկում դրանք […]
23:30 11.08.2019
ՌԴ-ում Ռոգաչովի անվան ինստիտուտի կլինիկական օնկոլոգիայի բաժնի գլխավոր գիտաշխատող Սերգեյ Աբաշինը ներկայացրել է քաղցկեղի զարգացման 7 նախանշան, գրում է Gazeta.ru-ն: Նրա խոսքով՝ հարկավոր է ուշադրություն դարձնել ցանկացած արնահոսության կամ մարմնից արտադրված հեղուկին: Դրանից բացի, վնասակար են մաշկային փոփոխությունները, հատկապես, երբ խոսքը վերաբերում է կաթնագեղձերին: Անհանգստանալու առիթ կա նաև, եթե մարդու մոտ երկար ժամանակ չի առողջանում […]
22:30 11.08.2019
Ինչպես նշվում է, Կարոլինայի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի շրջանակներում գիտնականները ստուգել են ավելի քան 1,1 միլիոն մարդու առողջական վիճակը: Դիտարկումները շարունակվել են 35 տարի: Պարզվել է, որ երկրորդ արյան խումբ ունեցող մարդիկ ստամոքսի քաղցկեղի զարգացման շատ ավելի մեծ ռիսկ ունեն, քան արյան մյուս խմբերի կրողները: Իր հերթին, արյան երրորդ և չորրոդ խումբ ունեցող […]
19:19 10.08.2019
Գյումրիում մեկնարկել է «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, բարերար Վարտան Սիրմակեսը և պաշտոնարար այլ անձինք: Ծննդատան կառուցումը կնպաստի Շիրակի մարզի առողջապահական ոլորտի զարգացմանը և կլուծի տարիներ ի վեր եղած խնդիրներն այդ ոլորտում, հայտնում են Առողջապահության նախարարությունից: Նշենք, որ ծննդատուն կառուցելու […]