19:20 09.08.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ չի օգտագործում ալկոհոլ, քանի որ վախենում է ալկոհոլային կախվածությունից: Այս մասին Թրամփը պատմել է The Washington Post թերթին տված հարցազրույցում: Թրամփի խոսքերով` իր որոշման վրա ազդել է մահացած ավագ եղբոր` Ֆրեդի ալկոհոլային կախվածության փաստը: ԱՄՆ նախագահը կարծում է, որ ալկոհոլային հակումը իր գենետիկայի մեջ է: «Նա շատ գեղեցիկ […]
18:53 09.08.2019
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է 2019թ. օգոստոսի 8-ին ՀՀ կառավարության ընդունած որոշումը, որով սահմանվել են անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները: Շահառուներին ներկայացվող հիմնական և լրացուցիչ պահանջներն են. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց […]
14:30 09.08.2019
Օտարերկրյա և վրացի գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել Սև ծովի ջուրը: Սևծովյան շրջակա միջավայրի մոնիտորինգի (EMBLAS) ծրագրի շրջանակներում օտարերկրյա փորձագետները վրացի գործընկերների հետ միասին կստուգեն ջրի ֆիզիկաքիմիական և հիդրոբիոլոգիական պարամետրերը, կհետազոտեն կենսաբազմազանությունը, կիրականացնեն ԴՆԹ վերլուծություն: Ինչպես գրում է «Ռեզոնանս» թերթը, հետազոտություններն իրականացվելու են MARE NIGRUM հետազոտական նավով: Այն հագեցած է ժամանակակից սարքավորումներով և լաբորատորիաներով: Ուսումնասիրության ներկայիս […]
13:18 08.08.2019
Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում ներկայացրել է անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական սպասարկման և օգնության կարգը սահմանելու մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Նա նշել է, որ նախագիծը համալրվել է շահառուների հերթագրման նոր կարգով: «Նախագիծը սահմանում է անպտղության բուժման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմանների բուժման բժշկական սպասարկման և օգնության ծավալները: Սահմանում […]
13:05 08.08.2019
Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Օրակարգի զեկուցվող 10 հարցերից մեկը վերաբերում էր առանց դեղատոմսի դեղերի բաց թողնման կարգի փոփոխությանը: Առողջապահության փոխնախարարը ներկայացրել է որոշակի խումբ դեղերի ցանկը, որոնց բացթողումն առանց դեղատոմսի կարգելվի, մնացած դեղորայքը կթույլատրվի ազատ բաց թողնել մինչև 2023-ը: Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, թե որ խումբ դեղերը չեն կարող […]
11:58 08.08.2019
Կառավարությունն այսօր ընդունել է առողջապահական հերթական կարևոր` այս անգամ անպտղության հաղթահարմանն ուղղված որոշումը: Այս քայլով` նախատեսվում է բարելավել անպտղություն ունեցող զույգերի իրավունքների իրացումը, սահմանելով մեխանիզմներ բնակչության որոշ խմբերի անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների տրամադրման ու իրականացման համար, ապահովելով վերարտադրողական առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը: 2015 թվականի մայիսի 27-ի […]
18:37 07.08.2019
Հայ դայվերները՝ ջրասուզորդները, Սևանից աղբի հեռացման հերթական աշխատանքների ժամանակ լճի հատակից դուրս են բերել խեցգետին որսալու հին ցանցերը։ Այս մասին հայտնել են կազմակերպության ֆեյսբուքյան էջում։ Սա «ԱրմԴայվինգ» թիմի սեփական նախաձեռնությամբ իրականացրած հերթական ակցիան է։ Մասնավոր կազմակերպության ներկայացուցիչները, ըստ իրենց կայքի հրապարակման, մինչև հիմա Սևանը մաքրել են մոտ 300 կգ աղբից։ https://www.facebook.com/DivingInArmenia/posts/2353947224675181
17:01 07.08.2019
Մի քանի օր առաջ ՀՀ առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել 1 տարեկան 8 ամսական երեխա, որն ունեցել է մարմնի մակերեսի գրեթե 15% այրվածքներ: Երեխային օրեր անց տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ երեխան այրվածք է ստացել սուրճից. «Երեխայի […]
14:51 07.08.2019
Thai Lion Air ավիաընկերության 25-ամյա բորտուղեկցորդուհու ամբողջ ընտանիքը բժշկի է դիմել նույն գանգատներով` ուժեղ տենդ և գլխացավեր: Հետազոտությունից հետո նրանց բոլորի մոտ ախտորոշվել է դենգեի տենդ: Երիտասարդ բորտուղեկցորդուհու մոտ, սակայն, հիվանդության ընթացքը շատ սուր է եղել: Ապիտչայի Ջարեոնդին մահացել է: Ինֆեկցիան փոխանցվում է մոծակի խայթոցի միջոցով: Թաիլանդում հիմա անձրևների սեզոն է, և հենց այս շրջանում […]
16:45 06.08.2019
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ օրեր առաջ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել 1 տարեկան 8 ամսական երեխա՝ մարմնի մակերեսի գրեթե 15% այրվածքներով: Երեխան այրվածքները ստացել է օգոստոսի 1-ին, սակայն ծնողները չեն դիմել բժշկի, այլ գերադասել են բուժումն իրականացնել տնային պայմաններում, ոմն մեկի կողմից տնային պայմաններում պատրաստած, անհայտ բաղադրությամբ քսուքի […]
16:18 06.08.2019
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում աղիքային վարակիչ հիվանդությունների առումով Հայաստանում իրավիճակը վերահսկելի է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` աճ գրեթե չի արձանագրվել, իսկ դիզենտերիայի առումով գրանցվել է նվազում: Աղիքային վարակների ընդհանուր խմբում սալմոնելոզներով հիվանդացության աճման միտում է նկատվում: Համեմատելով այս տարվա վիճակագրական տվյալները 2018 թվականի անցած ամիսների հետ` արձանագրվել է […]
16:07 06.08.2019
Սոցիալական կայքերում արդեն մի քանի օր է՝ տեսանյութեր են հրապարակվում, որտեղ կարելի է տեսնել Ազովի ծովի ափերում սատկած մեդուզաների հսկայական կուտակումներ: Ափամերձ շրջաններում ջուրը փոխել է գույնը: Զբոսաշրջիկները և տեղացիները խուսափում են ծովը մտնել: Ոմանց կարծիքով՝ մեդուզաների զանգվածային անկումը վկայում է ծովի աղտոտվածության մասին: Մյուսները մեկնաբանություններում գրել են, որ նման բան Ազովի ծովում երբեք չի […]
17:25 05.08.2019
ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ այսօր հրապարակած որոշումներից մեկով՝ Էդգար Խուրշուդյանն ազատվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։ Որոշումը հրապարակել է «Էլեկտրոնային կառավարման» կայքը։ Նույն կայքում հրապարակված ու այսօրվա ամսաթվով թվագրվող տասնյակ այլ որոշումներով՝ տարբեր պաշտոնյաներ վերանշանակվել են իրենց պաշտոններում։
16:37 05.08.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ կնքվել է շարժական մամոգրաֆի պայմանագիրը. «Շուտով Հայաստանի երեք մարզերում կիրականացվեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ՀՀ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերի 50-69 տարեկան կանանց անցնել մամոգրաֆիայի անվճար հետազոտություն՝ կանխարգելելով հիվանդությունը: Սքրինինգն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական […]
20:13 04.08.2019
Վրաստանի Սահմանադրական դատարանը հերթական անգամ մեղմել է երկրում գործող թմրամիջոցների դեմ պայքարի օրենսդրությունը: ՍԴ-ն արգելել է ազատազրկել անձանց, որոնք առանց բժշկի դեղատոմսի ձեռք կբերեն, կպահեն այնպիսի թմրամիջոցներ, որոնք չեն առաջացնում արագ հակում և չեն ենթադրում ագրեսիվ գործողություններ: Դատարանը նշել էր, որ նման դեղերի արտադրությունը, ձեռքբերելն և պահպանումը չի պարունակում դրանց վաճառքի ու շրջանառության «նվազագույն հիպոթետիկ […]
14:05 04.08.2019
Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանի տնօրինությունը որոշել է բացարձակապես հրաժարվել պլաստիկ շշերից։ Նրանք օդանավակայանի տարածքում գործող սննդի կետերին ու այլ բիզնեսներին արգելել են պլաստիկ շշերով ըմպելիքների, ջրի վաճառքը։ Օդանավակայանի տնօրինությունն այս քայլին գնացել է մեկանգամյա պլաստիկի օգտագործումը սահմանափակելու նպատակով։ Հարց է ծագում, թե ինչպե՞ս են ջուր խմելու օդանավակայանից օգտվողները։ Պատասխանը՝ խրախուսվելու է ալյումինե և ապակե տարաներով […]
23:27 03.08.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վթարի ենթարկված և հիվանդանոց տեղափոխված մեր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Տուժածներից երկուսը միայն ունեն ձեռքի կոտրվածք, վաղը կանցնեն լրացուցիչ բուժզննություն Կոտայքում կամ մայրաքաղաքում։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Դիլիջանի բժշկական կենտրոնի բուժ.անձնակազմին՝ իրենց մասնագիտական պարտականությունների հանդեպ անմնացորդ նվիրումի և մեր քաղաքացիների նկատմամբ արհեստավարժ ու սրտացավ […]
16:17 03.08.2019
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում տեղեկություն է հայտնել այսօր Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածների վիճակի մասին. «Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 11 տուժած դիմել է «ԻՌ-ՎԻՆԳ» ՍՊԸ (Դիլիջանի «Տավուշ Բժշկական Կենտրոն»։ Նրանցից 3-ի մոտ ախտորոշվել է ոսկրերի կոտրվածք, մնացած 8-ի մոտ կան սալջարդեր և թեթև քերծվածքներ։ Բոլորը ստացել են […]
13:57 03.08.2019
Սննդաբան-դիետոլոգ Հասմիկ Աբովյանն այսօր լրագրողների հետ զրուցել է շոգ եղանակին գրանցվող թունավորումների և դրանց հնարավոր պատճառների մասին: Հասմիկ Աբովյանն ասաց, որ թունավորումներ, հիվանդություններ տարած մարդիկ ամբողջ կյանքում լինում են կրող և հանդիսանում են վտանգի աղբյուր ողջ հասարակության համար: Դիետոլոգը հորդորում է գնել սնունդն արտոնագրված վայրից: «Եթե գնեցինք հաց և կանաչին դրեցինք դրա հետ, վերջ, մենք […]
13:16 03.08.2019
Սննդաբան-դիետոլոգ Հասմիկ Աբովյանն այսօր լրագրողների հետ զրուցել է շոգ եղանակին գրանցվող թունավորումների և դրանց հնարավոր պատճառների մասին: Սննդաբանը նշեց, որ ձմռանն ինֆեկցիաները շատ ավելի դանդաղ են զարգանում, իսկ ամռանը վարակը զարգանում է կայծակնային արագությամբ. «Թունավորումների պատճառը ջրազրկումն է, որի հիմնական նշաններն են ջերմությունը, լուծը, սրտխառնոցը: Բուժումը միայն ջրի պակասը լրացնելու մեջ է»: Հասմիկ Աբովյանն ասաց, […]
09:38 03.08.2019
Սև ծովի ափին, Աջարիայի ամբողջ տարածքում թույլատրվում է լողալ: Այս մասին գրված է ծովային մանրէաբանական լաբորատոր հետազոտության մեջ, որը յուրաքանչյուր 10 օրվա ընթացքում հրապարակում է Աջարիայի շրջակա միջավայրի պահպանության վարչությունը: Վարչությունն այսօր հրապարակել է հուլիսի 25-ին արված ծովային հետազոտության արդյունքները: Հետազոտությունը ցույց է տվել, որ ջրում բակտերիաների առկայությամբ ամենաաղտոտվածը Բարցխանի բնակավայրի տարածքում է և հասնում է 9 000-ի, […]
14:58 01.08.2019
Հնդկաստանի Թամիլնադ նահանգի ստոմատոլոգիական կենտրոններից մեկում բժիշկները 7-ամյա երեխայի բերանից հեռացրել են 526 ավելորդ ատամ, գրում է The New Indian Express-ը: Երեխան շարունակ գանգատվել է՝ մատնացույց անելով ծնոտի աջ հատվածում առկա ուռուցքը: Ռենտգենային հետազոտությունից հետո պարզվել է, որ ուռուցքի մեջ բազմաթիվ փոքրիկ ատամներ կան: Բժիշկները հեռացրել են անոմալ ուռուցքը: Նրանք դժվարանում են նշել դրա առաջացման […]
19:50 31.07.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է միջադեպին, երբ մանկահասակ երեխայի սոնոգրաֆիայի համար գումար են պահանջել՝ թեև այդ տարիքի երեխաների բուժօգնությունը պետք է անվճար լինի։ «Անդրադառնալով 4 տարեկան երեխայի երիկամային սոնոգրաֆիայի համար հիվանդանոցում գումար պահանջելու դեպքին, որի վերաբերյալ սոցիալական ցանցերում գրառումներ են կատարվել՝ ուզում եմ նշել, որ մինչև 18 տարեկան երեխաների անվճար բժշկական […]
15:27 31.07.2019
ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի սանավիացիոն կանչի շրջանակում Կապան քաղաքից Նորածնային վերակենդանացման կլինիկա է տեղափոխվել բնածին թոքաբորբով, ծանր շնչառական խանգարումով նորածին: Կանչը գրանցվել հունիսի 30-ին՝ ժամը 21:00-ի սահմանում: Հեռախոսային խորհրդատվություն իրականացնելուց հետո՝ երեխայի մոտ դրական դինամիկայի բացակայության պատճառով, նույն օրը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմը՝ ժամը 22:00-ին Նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ-նեոնատոլոգ Սոնա Իսրայելյանի գլխավորությամբ մեկնել է Կապան: […]
15:25 30.07.2019
ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է ճամփորդության ընթացքում անհրաժեշտ պատվաստումներին և խորհուրդներ առանձնացրել դրանց վերաբերյալ՝ նկատելով, որ ճամփորդությունը, դրական միտումներով հանդերձ, կարող է ենթադրել նաև որևէ երկրում որևէ վարակիչ հիվանդության ձեռքբերման վտանգ: «Կան մի շարք երկրներ, որտեղ այցելելու դեպքում խորհուրդ է տրվում որոշ հիվանդությունների դեմ ստանալ կանխարգելիչ պատվաստումներ: Պարտադիր պատվաստումն ամբողջ աշխարհում ընդամենը մեկն է` դեղին […]
10:00 29.07.2019
ԱՄՆ-ի Ջոն Հոփքինսի անվան համալսարանի գիտնականները հայտնել են նիվոլումաբա դեղամիջոցի հաջող փորձարկման մասին, գրում է MedicalXpress-ը: Այն օգտագործվելու է քաղցկեղի տարբեր տեսակներ բուժելու համար: Հետազոտությանը մասնակցել է 270 մարդ: Նշվում է, որ նիվոլումաբայի օգտագործումն ավելի արդյունավետ է, քան 2008 թ-ին առկա մյուս տեսակները՝ քիմիոթերապիա, կենսաբանական թերապիա և այլ բուժման մեթոդներ: Նիվոլումաբան արգելակում է PD-1 մոլեկուլի […]
22:44 28.07.2019
Թարմ կանաչ ոլոռը պարունակում է մեծ քանակությամբ B խմբի վիտամիններ, որոնք դրական են ազդում մարդու նյարդային համակարգի վրա: Այս մասին ասել է Մոսկվայի գլխավոր դիետոլոգը: «Երիտասարդ կանաչ ոլոռը բուսական սպիտակուցների հսկայական պաշարներ ունի: Դրա օգտագործումը նպաստում է մկանային հյուսվածքների ամրացմանը և օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը: Իսկ В խմբի վիտամինները, դրական ազդելով նյարդային համակարգի վրա, նպաստում են […]
21:42 28.07.2019
Անգլիայի Սասեքսի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ արհեստական քաղցրացնող նյութը կարող է մեծ վնաս հասցնել առողջությանը, գրում է MedicalXpress-ը: Համաձայն գիտնականների տվյալների՝ Սննդամթերքի անվտանգության հարցերով եվրոպական կառավարման մարմինը 2013 թ․-ին արժեզրկել էր 73 հետազոտության արդյունքները, ըստ որոնց՝ արհեստական քաղցրացուցիչը՝ ասպարտամը, վտանգավոր է։ Չնայած այն բանին, որ 84% հետազոտությունները ցույց էին տվել, որ ասպարտամն անվնաս է, […]
21:05 28.07.2019
Բակտերիաների գերակշիռ մասը գտնվում է մրգերի ոչ թե արտաքին, այլ ներքին հատվածում: Այսպիսի եզրահանգման է եկել Ավստրիայի Գրաց քաղաքի Տեխնոլոգիական համալսարանի կենսաբան Գաբրիելա Բերգը: Գիտնականի խոսքերով` հենց մանրէներն են ազդում նաև համային զգացողությունների վրա: Օրինակ` որքան շատ են պտղի մեջ Methylobacterium տեսակի բակտերիաները, այդքան արտահայտված կլինի մրգի համը: Գիտնականները նաև հիշեցնում են, որ բակտերիաները լինում […]
20:17 28.07.2019
Ջրի չափաբաժնի հարցում ամենատարածված խորհուրդն է 1,5-2 լիտրը: Ֆիզիոլագները գտնում են, որ մարմնի 1 կգ քաշին մարդուն օրական անհրաժեշտ է 40 մլ ջուր: Այսինքն՝ 60 կգ քաշ ունեցող կնոջը օրվա ընթացքում անհրաժեշտ է խմել մոտ 2․4լ ջուր։ Ջրի մեծ քանակը ևս կարող է վնասել առողջությանը և խաթարել որոշ օրգանների բնականոն աշխատանքը: Ջրի չափաբաժնի հարցում պետք […]