18:40 28.07.2019
Կատարի, Հարավային Ավստրալիայի, Փենսիլվանիայի գիտնականները հետազոտել են չիլի պղպեղի ազդեցությունը տարեց մարդկանց ուղեղի վրա, գրում է Новости Mail.RU-ն: Գիտնականները 15 տարվա ընթացքում հավաքել են ավելի քան 5 հազար մարդու տվյալ: Հետազոտության մասնակիցները 63․5 տարեկան էին, նրանք 2-3 տարին մեկ անցնում էին համապատասխան ստուգումներ և պատմում էին իրենց սննդակարգի մասին: Պղպեղի սիրահարները ցույց էին տալիս առավել […]
22:33 27.07.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ուղղաթիռով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ «Հուլիսի 27-ին` ժամը 12:40-ին. Սյունիքի մարզի Տաթև գյուղում «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, 16-ամյա քաղաքացին ընկել է ձորը (մոտ 20 մ)։ Վերջինս այնտեղ էր գնացել էքսկուրսիայի։ Փրկարարները նրան դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ […]
20:55 27.07.2019
Այսօր Վանաձորի բժշկական կենտրոն են այցելել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը և ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Քոչարյանը: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանի և Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Վանաձորի բժշկական կենտրոնում, տեղեկացել ընթացիկ աշխատանքներին։ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ […]
09:36 27.07.2019
«Հայկական ակնաբուժական նախագծի հետ հանդիպման արդյունքներով որոշեցինք, որ նրանց 5-րդ մարզային կենտրոնը կբացվի Եղեգնաձոր քաղաքում և կապահովի Վայոց Ձորի մարզը բարձրորակ ակնաբուժական ծառայություններով, ներառյալ աչքի վիրահատությունները։ Նաև որոշեցինք, որ մասնագետների համատեղ այցելություններ կանենք Վայոց ձորի սահմանամերձ գյուղեր՝ բնակիչներին տեղում ակնաբուժական և ստոմատոլոգիական բուժօգնություն ցույց տալու համար»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության […]
09:12 27.07.2019
«Ավրորա» մրցանակի դափնեկիր, ամերիկացի բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Թոմ Քաթինային կփոխարինի ԵՊԲՀ շրջանավարտ, Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի երիտասարդ բժիշկ Արմեն Մկրտչյանը: Այս մասին տեղեկանում ենք «Մոր ու մանկան Ավստրիական հիվանդանոց»-ի ֆեյսբուքյան էջից։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության խորհրդի անդամ Արման Ջիլավյանը նամակ է գրել Գյումրու «Մոր ու մանկան Ավստրիական հիվանդանոց»-ի տնօրեն Աշոտ Կուրղինյանին, որում մասնավորապես ասված է. […]
12:48 26.07.2019
Հեպատիտ C -ի միջազգային օրվա կապակցությամբ Վրաստանի նախագահը կոչ է արել բնակչությանն անցնել հեպատիտի սքրինինգ թեստ`անձամբ օրինակ ծառայելով հանրությանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հեպատիտ B վիրուսով աշխարհում վարակված է 257 միլիոն, իսկ հեպատիտ C-ով` 71 միլիոն մարդ: Ըստ կազմակերպության տվյալների՝ 2030 թ. համարժեք բուժման բացակայության դեպքում կարող է մահանալ մոտ 4,5 միլիոն մարդ: Այսօր միայն […]
21:19 25.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում հայտնում է հանրապետության տարածքում Շտապօգնության ծառայությունում նոր համալրումների մասին: «Վերջերս կառավարության որոշումով շտապ բժշկական օգնությանը տրամադրված հավելյալ միջոցներով ավելացվելու են Երևան քաղաքի և մարզերի ՇՕ որոշ կայանների հերթապահ բրիգադների թիվը, որպեսզի բարելավվի բնակչության կանչերի սպասարկման որակը և արագությունը: Թվաքանակները հաշվարկվել են իրական պահանջարկի հիման վրա»,- […]
12:12 25.07.2019
Առողջապահության նախարարության հետ պայմանագիր կնքած 500 բժշկական հաստատությունների համար պարզեցվում է հաշվետվողականության պրոցեսը: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց Արսեն Թորոսյանը: Մինչ այս, բուժհաստատությունները ներկայացնում էին ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով հաշվետվություններ: Այժմ հաշվետվությունը կդառնա մեկը: «Այդ մեկ հաշվետվությունն ավելի համապարփակ է և ներառում է այնպիսի թվեր, որոնք մենք չենք կարող ստանալ […]
20:49 23.07.2019
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագիրը հաղթող է ճանաչվել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում, որին կհատկացվի ավելի քան 600 հազար ԱՄՆ դոլար: ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի գլխավորությամբ գործող Նեյրոգիտության լաբորատորիայի հենքի վրա կստեղծվի գիտակրթական կենտրոն: Այն, ներառելով գիտությունը կրթության մեջ, կնպաստի […]
19:29 23.07.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել է հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի մի շարք խախտումներ։ Արդյունքում, մարզպետարաններին և առողջապահության նախարարությանն ուղարկել է գնման ընթացակարգերում փոփոխություններ կատարելու առաջարկ: Այս մասին նշված է 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՊՎԾ-ի կողմից կատարված հիմնական աշխատանքների վերաբերյալ հաղորդագրությունում: Կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են հեմոդիալիզի պարագաների գնման ընթացակարգերի մի շարք […]
21:30 22.07.2019
Ղազախական «Խաբար 24»-ը հոլովակ է պատրաստել Հայաստանի մասին՝ ներկայացնելով Հայաստանում զարգացող բժշկական տուրիզմը: Հայաստան այցելող զբոսաշրջիկների 10 տոկոսը նախապես ծրագրավորված է գալիս բժշկի: Ինովացիոն բժշկության կենտրոնի տնօրեն Կարեն Գրիգորյանը նշում է, որ զբոսաշրջիկ-հաճախորդներ են գալիս Եվրոպայից, Ավստրալիայից, Լատինական Ամերիկայից: Մանրամասները՝ տեսանյութում։
15:53 22.07.2019
Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովը հուլիսի 23-ի նիստին քննարկման կներկայացնի օրինագիծ, համաձայն որի՝ օրենքով պատժելի կհամարվի բժիշկների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը կամ բուժաշխատակազմին վիրավորելը: Նախագծի համաձայն՝ փոփոխություններ կկատարվեն մի քանի օրենքներում: Խախտման դեպքում կսահմանվի տուգանք 1000 լարիի չափով, իսկ կրկնվելու դեպքում տուգանքը կկազմի 2000 լարի: Նախագիծն առաջադրվել է բժիշկների հանդեպ բռնության ու վիրավորանքների դեպքերի աճի ֆոնին:
15:24 22.07.2019
Ակնաբուժությանը, նեոնատոլոգիային և ներզատաբանությանը նվիրված 17-րդ միջազգային համաժողովը մեկ հարկի տակ է հավաքել շուրջ երեք հարյուր մասնագետի Հայաստանից, ԱՊՀ երկրներից և Կենտրոնական Ասիայից: Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ), առողջապահության նախարարության, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԱՄՆ), Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի (Դանիա), Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի, Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի և Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի հետ գործակցությամբ ընդգրկուն ծրագիր էր […]
10:00 22.07.2019
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ «վերին» սիստոլային և «ցածր» դիաստոլային զարկերակային ճնշումները հավասարապես ռիսկային են սրտամկանի ինֆարկտի և գլխուղեղի կաթվածի համար: Հաղորդում է EurekAlert պորտալը: Գոյություն ունի զարկերակային առավելագույն ճնշում՝ սիստոլային ճնշում, որը ցույց է տալիս զարկերակային ճնշումը սրտամկանի կծկման պահին, և զարկերակային նվազագույն ճնշում՝ դիաստոլային ճնշում, որը ցույց է տալիս զարկերակային ճնշումը, երբ սրտամկանը […]
23:31 21.07.2019
Ամառը տարվա այն հիանալի շրջանն է, երբ օրգանիզմին կարելի է «երես տալ» վիտամիններով: Մասնագետները թվարկել են 3 ամենաօգտակար հատապտուղները: 1. Ձմերուկ Բժիշկները կարծում են, որ օրվա ընթացքում անհրաժեշտ է ուտել ոչ ավելի, քան կես կիլոգրամ ձմերուկ: Այն օգտակար է սիրտ-անոթային համակարգի աշխատանքի համար: Ձմերուկը պարունակում է բազմաթիվ վիտամիններ: 2. Հապալաս Այն օգտակար է տեսողության և […]
22:15 21.07.2019
Գազավորված քաղցր ըմպելիքի, ինչպես նաև 100 տոկոսանոց մրգային հյութի նույնիսկ մեկ բաժակը կարող է օնկոլոգիական հիվանդության զարգացման պատճառ դառնալ: Այսպիսի եզրակացության են եկել Հարվարդի գիտնականները: Նյութը հրապարակվել է British Medical Journal ամսագրում: Մասնագետները ուսումնասիրություն են կատարել հազարից ավելի ֆրանսիացիների շրջանում: Ուսումնասիրվել է նրանց սննդակարգը, վնասակար սովորությունների և ազգականների մոտ ուռուցքային հիվանդությունների առկայությունը: Հաշվի է առնվել […]
22:00 21.07.2019
Բրիտանացի գիտնականները բացահայտել են, թե ինչ կապ ունեն ռենտգենյան ճառագայթները քաղցկեղի առաջացման ռիսկի հետ: Այս մասին հոդվածը հրապարակվել է MedicalXpress ամսագրում: Մասնագետների խոսքերով՝ ճառագայթման անգամ փոքր չափաբաժինները, որոնք հավասար են համակարգչային տոմոգրաֆիայի երեք սեանսների, ավելացնում են գենային մուտացիաների ենթարկված P53 բջիջների քանակը: Հենց այս բջիջներն են պատասխանատու քաղցկեղի առաջացման և զարգացման համար: Գիտնականները նաև նշել […]
11:51 20.07.2019
Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի կապակցությամբ Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները հիմնված են աշխատավայրերում առկա ջերմաստիճանի վրա և սահմանված են ՀՀ Աշխատանքային օրենսգքրի 153 հոդվածով: Այս առումով խորհուրդ է տրվում այն դեպքերում, երբ աշխատատեղերում աշխատանքի բնույթից կախված հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ […]
19:13 19.07.2019
Գյումրու ամենահին 2 պոլիկլինիկաների շենքերը կապիտալ վերանորոգման են սպասում: Շենքերը հին են, պատմական նշանակության ու մոտ մեկ դար միշտ ծառայել են որպես բուժմիավորումներ: 2-րդ պոլիկլինիկան, որն ամենամեծն է իր մասնաշենքերով ու սպասարկվող բնակչության թվով, վատ պայմանների պատճառով մասնաշենքերն ամբողջությամբ չի օգտագործում: Իսկ առաջին պոլիկլինիկայի համար այն սեփական մասնաշենք չէ, վարձակալությամբ են զբաղեցնում: Մեկ տարի շարունակ […]
16:57 19.07.2019
Գերմանիայի կառավարությունն աջակցել է այն օրինագծին, որի համաձայն՝ բոլոր երեխաները պետք է պարտադիր պատվաստվեն կարմրուկի դեմ, գրում է DW-ն: Նախագիծը մշակվել է երկրի առողջապահության նախարարության կողմից և ուժի մեջ կմտնի 2020-ի մարտից: Այդ ժամանակվանից ծնողները պետք է համապատասխան տեղեկանք ներկայացնեն կրթական հաստատություններ: Երեխաներից բացի, պետք է պատվաստվեն ուսուցիչները, դայակները և այլ գերատեսչությունների աշխատակիցներ: Չպատվաստված երեխաներին […]
16:06 19.07.2019
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը մարդու մոտ կարող է առաջացնել մի շարք առողջական խնդիրներ: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց բարձրանում է նաև մարդու օրգանիզմի ջերմակարգավորող համակարգի ծանրաբեռնվածությունը: Իր կենսագործունեության համար անհրաժեշտ հաստատուն ջերմաստիճանն ապահովելու համար ստիպված շատ ավելի ինտենսիվ են աշխատում օրգանիզմի […]
11:42 18.07.2019
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ Իջևանում երեկ տեղի ունեցած բախումների հետևանքով բոլոր քաղաքացիները դուրս են գրվել, և այս պահի դրությամբ ոչ ոք հիվանդանոցային բուժում չի ստանում: Հիշեցնենք, որ Իջևանում բախումներ են եղել ոստիկանության և միջպետական ճանապարհը փակած ցուցարարների միջև: Բողոքի ակցիայի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, երբ իրավապահները փորձել են […]
21:43 17.07.2019
Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14-ամյա տղան, ով գիտակցության է ու սկսել է շնչել ինքնուրյուն՝ վիրահատվել է։ Այս մասին տեղեկացրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Տղայի մոտ կատարվել է ստորին վերջույթների ոսկրային բեկորների համադրում, օսթեոսինթեզ: Վիրահատությունը հաջող է անցել: Տղայի […]
13:57 17.07.2019
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 4-ից ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման ճառագայթային թերապիա ծառայության մասով կատարվել են հետևյալ փոփոխությունները. 1. Մինչ բարեփոխումները, հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող հիվանդների համար, բացառությամբ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց և մինչև 18 տարեկան երեխաների, իրականացվում էր համավճարային սկզբունքով: […]
10:58 17.07.2019
Ֆլորիդայում տղամարդը մահացել է ծովում լողալուց հետո: 66-ամյա Դեյվ Բեննեթի առողջական վիճակը ծով մտնելուց հետո՝ երեկոյան, կտրուկ վատացել է, հաջորդ օրը նա տեղափոխվել է հիվանդանոց, և բժիշկները նշել են, որ տղամարդու բոլոր օրգանները գտնվում են կրիտիկական վիճակում, ինչի պատճառը կարող էր լինել սուր ինֆեկցիան: Հետազոտության ընթացքում տղամարդու մեջքին բաց վերք է հայտնաբերվել: Բժիշկները եզրակացրել են, […]
23:32 16.07.2019
Լոնդոնում բարդագույն վիրահատություն է կատարվել: Վիրահատությունը կատարվել է մի քանի փուլով, ավելի քան 100 մասնագետների մասնակցությամբ: Բժիշկները կարողացել են առանձնացնել գլուխներով սերտաճած սիամական երկվորյակներին: Սաֆա և Մարվա քույրիկները երկու տարեկան են, Պակիստանից են: Մինչև վիրահատությունը բժիշկները մոդելավորել են նրանց գանգերի եռաչափ պատկերները: Առաջին վիրահատությունը կատարվել է 2018 թվականի հոկտեմբերին և տևել է 15 ժամ: Այն ժամանակ […]
22:35 16.07.2019
Ի՞նչ է լինում, երբ կապտականաչ ջրիմուռները մահանում են: Նման վերնագրով գրառում է կատարել Հայկական բնապահպանական ճակատը: Օգտատերերից մեկը քայլ առ քայլ բացատրել է, թե ինչպես են հայտնվում այդ կանաչ ջրիմուռները և ինչ պայմաններում են հետ քաշվում: Ամբողջական բացատրությունը կարող եք կարդալ ստորև։ https://www.facebook.com/photo.php?fbid=2435321479824571&set=a.239848986038509&type=3&theater&ifg=1
21:38 16.07.2019
Մոտեցել է ամռանն ամենաշատ սպառում ունեցող, բոլորի կողմից սիրված ձմերուկի սեզոնը: Թեև ձմերուկ սիրում են շատերը, սակայն հաճախ այն գնելիս դժվարամում են կողմնորոշվել: SHANTNEWS.am-ը ներկայացնում է. թե ինչպես պետք է ընտրել լավ ձմերուկ: Մի՞րգ, թե՞ հատապտուղ, և երբ ուտել այն Տարածված կարծրատիպ կա, որ ձմերուկը միրգ է, սակայն վերջինս ծառերի վրա չի աճում, իր կառուցվածքով […]
20:38 16.07.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Սևանից արբանյակային նկար է հրապարակել: «Սևանա լճի արբանյակային պատկերն այսօրվա դրությամբ»: https://www.facebook.com/mnparmenia/photos/a.1379467378968621/2227415770840440/?type=3&theater
19:20 16.07.2019
Հանրապետության հիվանդանոցների բյուջետային հատկացումներն ավելացել են։ Սա կառավարության վերջին որոշման արդյունքում է։ Հիշեցնենք` հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել անվճար և արտոնյալ բուժսպասարկումից օգտվողների ցանկում փոփոխությունների մասին կառավարության որոշումը։ Անվճար բուժսպասարկումից օգտվողների թվում են մինչև 18 տարեկան երեխաները, ընտանեկան նպաստ համակարգում 30 և ավելի անապահովության միավոր ունեցողները, զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները։ Այս փոփոխությունները հանգեցնելու […]