TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Այս տարի ավելի շատ մարդ է տեղափոխվել հիվանդանոց. Թագուհի Ստեփանյան

13:46 09.07.2019

Շտապօգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանն այսօր ամփոփել է այս տարվա առաջին կիսամյակը: Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում՝ նախորդ տարվա համեմատ, կանչերը  7761- ով  ավելի են եղել: Կանչերի առավելագույն թիվը գրանցվել է հունվարին, ամենաքիչը՝ հունիսին: Հիմնականում եղել են սիրտանոթային, սուր շնչառական  և վնասվածքների հետ կապված կանչեր: Հատկանշական է, որ նախորդ տարվա հետ համեմատ սրտանոթային հիվանդություններով […]

̰
Ծխելու համար նախատեսված հատուկ վայրեր չեն լինելու. նախարար

23:50 08.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է ոլորտի խնդիրների մասին: Նա ասել է, որ չբավարարված բժիշկը կարող է բարեհամբույր չլինել հիվանդների նկատմամբ, իսկ բավարարված լինելու համար նրանք պետք է ստանան աշխատավարձ. «Մեր կատարած բոլոր ծրագրերը կոնվերտացվելու են և դառնան բժիշկների համար աշխատավարձ: Մենք զգում ենք այդ փոփոխությունները մեր ծրագրերից, քաղաքացիների […]

̰
Հոմեոպատիան հանելու ենք մասնագիտությունների ցանկից. Արսեն Թորոսյան

20:48 08.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է ոլորտի խնդիրների մասին: Նախարարն անդրադարձել է բժշկական ապահովագրությանը և նշել, թե որ դեպքերում է այն գործելու սրտի խնդիր ունեցող հիվանդներին անվճար սպասարկելիս․ «Սրտամկանի սուր ինֆարկտի ST ատամիկի սղագրությունով ախտորոշման դեպքում, որը երևում է էլեկտրասղագրության վրա, հիվանդը վիրահատվում է անվճար: Կառավարությունը դրա վրա ծախսում […]

̰
Հաշմանդամությունը չի որոշվում միայն ախտորոշմամբ. Արսեն Թորոսյան

20:20 08.07.2019

«Հաշմանդամությունը չի որոշվում միայն ախտորոշմամբ, այլ որոշվում է տվյալ անձի մոտ աշխատունակության կորստով․ արդյո՞ք այդ ախտորոշումը խանգարում է նրան և ի՞նչ աստիճանի է խանգարում»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյբսուքյան ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին։ Արսեն Թորոսյանը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է դիմել Առողջապահության և աշխատանքի տեսչական […]

̰
Վտանգավո՞ր է Սևանա լճում լողալը. մեկնաբանում է առողջապահության նախարարը

19:22 08.07.2019

«Սևանա լճից վերցված նմուշների լաբորատոր արդյունքները դեռ հայտնի չեն, երբ հայտնի դառնա, մենք կիրազեկենք հանրությանը և համապատասխան միջոցներ կձեռնարկենք: Ողջ աշխարհում այս տարի գրանցվել է ամենաբարձր ջերմաստիճանը: Խնդիրն առկա է թե´ ծովերում, թե´ լճերում, նաև Սևանում»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում` անդրադառնալով Սևանա լճի «ծաղկման» խնդրին: Նախարարը նշել […]

̰
Կոչ եմ անում ԶԼՄ-ներին հարցումներ չանել նախարարությանը կամ հիվանդանոցներին. նախարարը` տուժածների անունների մասին

19:18 08.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյբսուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական վթարներին. «Ունենք 1 ծանր պացիենտ և 3 ծանր պացիենտ Արարատի վթարից, իսկ մյուս վթարից կա 2 ծանր հիվանդ Թբիլիսիում, այս վթարի տուժած ևս 3 մարդ տեղափոխվել է ՀՀ. նրանց կյանքին վտանգ չի սպառնում»: Այն դիտարկմանը, թե ինչու տուժածների […]

̰
Արարատի ԲԿ-ում բուժում ստացողները դուրս կգրվեն առաջիկա շաբաթվա ընթացքում

16:37 08.07.2019

Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում որոշ տեղեկություններ է հաղորդել Զոդի վթարից հետո Արարատի ԲԿ տեղափոխված և մինչ օրս բուժում ստացողների վերաբերյալ: Սարդարյանն ասել է, որ երկու հիվանդ է մնացել, երկուսի վիճակն էլ բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. «Մեկը աղջիկ երեխա է հոնքի, ճակատի, գլխի մազածածկ հատվածի սալջարդ վանսվածքներով, մյուսը […]

̰
Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը կազատվի կալանքից

16:27 08.07.2019

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա. Մաթևոսյանի) բավարարել է «Ղազարյան ընդ Փարթնըրս» գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը: Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից: Սահմանված չափով գումարը վճարելուց […]

̰
Արարատի մարզի վթարից տուժած վարորդներից մեկը տեղափոխվել է այլ բաժանմունք

15:58 08.07.2019

Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը՝ «Տոյոտայի» վարորդ, Երևանի 61-ամյա բնակիչ Սողոմոն Հակոբյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք։ Այս մասին «Արմենիա» ԲԿ-ից տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հակոբյանը վթարի օրն այստեղ է տեղափոխվել Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնից:

̰
ԱՆ փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել Վրաստանի վթարից տուժածների մասին

15:49 08.07.2019

ՀՀ առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանն այսօր որոշ մանրամասներ է ներկայացրել երեկ Վրաստանում հայկական ավտոմեքենայի վթարից տուժածների առողջական վիճակի մասին: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ հիմնական հետազոտություններն ավարտվել են, բայց հետազոտությունները դեռ շարունակվում են, այս ԲԿ-ում գտնվող հիվանդը՝ Մելանյան, գտնվում է դինամիկ հսկողության տակ: «Ամեն ինչ արվում է, ամեն ինչ […]

̰
Շտապօգնության մեքենայով Վրաստանից Հայաստան է տեղափոխվել 3 քաղաքացի

14:25 08.07.2019

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում, որ շտապօգնության ծառայության մեքենայով Վրաստանից Հայաստան է տեղափոխվել 3 քաղաքացի: «Նրանցից 2-ը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. 1-ի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ մյուսինը` ծանր: Տուժածներից մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- գրել […]

̰
Վրաստանում վթարից տուժած երեխաները Երևանի բուժկենտրոններից մեկում են

14:01 08.07.2019

Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժած երեխաներից երկուսը տեղափոխվում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Ինչպես տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը՝ երեխաներից մեկը 12 տարեկան տղա է, փոքր-ինչ ուշ բերեցին վթարից տուժած 16-ամյա աղջկա: Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանում։ Հայկական մեքենայում թույլատրելի 5-ի փոխարեն եղել է 8 մարդ. 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր […]

̰
Արարատի մարզի վթարից տուժած Հրանուշ Արզումանյանի վիճակը ծանր կայուն է. «Էրեբունի» ԲԿ բժիշկ

13:23 08.07.2019

Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած Հրանուշ Արզումանյանի վիճակը գնահատվում է որպես ծանր: «Էրեբունու» վերակենդանացման բաժնի ղեկավար Արմեն Մուրադյանը SHANTNEWS.am-ին մանրամասներ է տեղեկացրել Արզումանյանի առողջական վիճակի մասին: Նա հայտնել է, որ վթարից հետո հիվանդի վիճակը գնահատվել է որպես ծանր, ընդունվելիս նա հետազոտվել է,  հայտնաբերվել են ծանր վնասվածքներ, դիմային գանգի ոսկորների կոտրվածքներ, թոքի սալջարդ և այլն: […]

̰
Վրաստանից տեղափոխված մյուս երեխան 1 ժամից կլինի Երևանում. Արսեն Թորոսյան

13:09 08.07.2019

Վրաստանից տեղափոխված երեխաներից մեկի վիճակը միջին ծանրության է։ Մյուս երեխան 1 ժամից կլինի Երևանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

̰
Ի՞նչ վիճակում են Արարատի մարզի վթարի տուժածները. մանրամասներ

12:20 08.07.2019

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրելն է, որ Երասխի վթարից տուժածները շարունակում են բուժումը Հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում. «Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիները շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 3 քաղաքացուց 2-ի առողջական վիճակը շարունակում է մնալ […]

̰
̰
Ի՞նչ վիճակում են երեկվա վթարից տուժած ամենածանր հիվանդները․ նոր մանրամասներ

14:12 07.07.2019

Shantnews.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Երասխում երեկ տեղի ունեցած վթարից տուժածների վիճակի մասին։

̰
Արսեն Թորոսյանն այցելում է տուժածներին. թարմ տվյալներ նրանց առողջական վիճակի մասին

13:19 07.07.2019

Հուլիսի 6-ին, Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 8-ը շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Նրանցից 3-ը գտնվում են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ունեն տարբեր աստիճանի այրվածքներ։ Երկուսին կատարվել է վիրահատություն։ Բիշկների գնահատմամբ՝ մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում […]

̰
Վթարից տուժած բոլոր անձանց ինքնությունը հայտնի է․ Ծաղիկ Համբարձումյանը ծանրահեղ ծանր վիճակում է

21:35 06.07.2019

Վթարից տուժած Ծաղիկ Համբարձումյանը գտնվում է ծանրահեղ ծանր վիճակում։ Նրան հիմա վիրահատում են։ Հարազատներին ասել են, որ ներքին այրվածքներ ունի՝ նաև թոքերի հատվածում, շնչել չի կարողանում։ Ասում են՝ Արարատ տատիկի տուն է գնացել։ Չի աշխատել, բայց մասնագիտությամբ դեղագործ է։ Տուժածներն են՝ Արզումանյան Հրանուշ, Նկրուլյան Անդրանիկ, Ղուկասյան Գագիկ, Համբարձումյան Ծաղիկ, Հակոբյան Սողոմոն, Հակոբյան Ռուզաննա, Միքայելյան Աշխեն, […]

̰
12 վիրավոր ենք ունեցել. Արսեն Թորոսյանը մանրամասներ է հաղորդել վթարից տուժածների մասին

19:27 06.07.2019

Արարատի ԲԿ-ում այժմ գտնվում է մի երեխա և մի 42-ամյա տղամարդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ SHANTNEWS-ի թղթակցի ճշտող հարցին՝ թե տվյալ ԲԿ-ում հոսպիտալացվածները 6-ը չեն եղե՞լ, նախարարը նշել է, որ 4-ը դուրս են գրվել։ Նախարարի խոսքով՝ տուժածներից […]

̰
Վթարից տուժած և Արարատի ԲԿ-ում բուժում ստացողներից 4-ն արդեն տանն են, երկուսը երևի վաղը դուրս կգրվեն

19:21 06.07.2019

Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին: Սարդարյանը պատմեց, որ տուժածների ընդհանուր թիվը 11-ն է, նրանցից 4-ի վիճակը ծանր էր, բայց կայուն, վերջիններս իրենց մոտ ստացել են անհրաժեշտ բուժօգնություն ու տեղափոխվել Երևանի համապատասխան նեղ մասնագիտացված կլինիկաներ, հիմնականում՝ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, իսկ […]

̰
Վթարից տուժածներից մեկին տեղափոխում են այլ հիվանդանոց

19:13 06.07.2019

Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը, ով նախապես տեղափոխվել էր Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, տեղափոխվել է Արմենիա ԲԿ: Այս մասին հաղորդում է SHANTNEWS.am-ը: «Արմենիա» ԲԿ տեղափոխվողը Սողոմոն Հակոբյանն է: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է՝ ինչու է վերջինս տեղափոխվել այլ բուժկենտրոն: Նախարարի զրույցի մանրամասները՝ ստորև:

̰
Արսեն Թորոսյանն այցելել է Արարատի մարզի վթարից տուժածներին

18:49 06.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Այս մասին տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նախարարը խոստացել է շրջայցից հետո ամփոփ տվյալներ ներկայացնել տուժածների առողջական վիճակի մասին: Հիշեցնենք, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել վթար: Երթուղայինը վթարից պայթել է, ըստ նախնական տվյալների կա 6 զոհ: Վթարի հետևանքով նախնական վիրավորվել […]

̰
Արարատի մարզի ողբերգական ավտովթարից տուժածներին պատշաճ օգնություն է ցուցաբերվում. Արսեն Թորոսյան

17:50 06.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներին բուժօգնության տրամադրմանը: «Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վիրավորներին ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն, մեր մասնագետները տեղում օպերատիվ զբաղվում են բուժօգնության հարցերով»,- գրել է նա:

̰
Հայաստանում սուր իշեմիկ կաթվածը հաջողությամբ բուժվում է

21:47 05.07.2019

Հայաստանում անցկացվող 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակներում այսօր տեղի է ունեցել նյարդաբանական գիտաժողով: Աշխարհի հայտնի բժշկական կենտրոններից Հայաստան եկած նյարդաբանները երկօրյա գիտաժողովի ընթացքում խոսել են գլխուղեղի սուր կաթվածի բուժման ժամանակակից մեթոդների մասին: «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանները պատմել են, որ փետրվարից Հայաստանում կաթվածի բուժումը պետության ֆինանսավորմամբ է կատարվում, և արագ հոսպիտալացման դեպքում հնարավոր է հասնել բուժման […]

̰
Բժիշկները փրկել են դանակի 14 հարված ստացած երիտասարդի կյանքը

11:10 05.07.2019

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «26 տարեկան երիտասարդի կյանքը փրկած Բժիշկները!!! Դանակի 14 հարվածով ծանր վիճակում համալսարանական հիվանդանոց տեղափոխված երիտասարդին վիրահատությունը բարեհաջող անցավ»:

̰
Մարզերում կաթվածի ծրագիրը ևս պետք է ընդլայնվի. Արսեն Թորոսյան

10:22 05.07.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Հայաստանում գլխուղեղի կաթվածի բուժման և կառավարման համակարգող խորհրդի անդրանիկ նիստին, որտեղ ներկա էին խորհրդի նախագահ`«Էրեբունի» ԲԿ նյարդաբանության ծառայության ղեկավա Նունե Եղիազարյանը, Բոստոնի Բժշկական համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր Վիկեն Բաբիկյանը, Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդավիրաբուժության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլուն և մի շարք այլ մասնագետներ: Քննարկման հիմնական թեմաներն էր կաթվածի համապարփակ կենտրոնների հավատարմագրումը […]

̰
Ի՞նչ անել՝ սնկից չթունավորվելու համար. Առողջապահության նախարարության խորհուրդները

11:46 04.07.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, հուլիսի 2-ին` ժամը 4.15-ին, Մարտունու հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել նույն ընտանիքի հինգ անդամ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տանը՝ շամպինիոն տեսակի սունկ ուտելու հետևանքով: Նրանց ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն: Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով Առողջապահության […]

̰
Մեր սփյուռքի ներուժն օգնելու է լավ առողջապահություն ունենալ. Արսեն Թորոսյան

23:16 03.07.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել մի հանդիպումից, որին կից գրառում է արել: «Վստահ եմ՝ մեր սփյուռքի ներուժը առավելագույնս օգնելու է լավ առողջապահություն ունենալու մեր նպատակի իրագործմանը։ Հայաստանի ամերիկյան համալսարանում Սփյուռքի գերագույն հանձնակատար Զարեհ Սինանյանի, AMIC նախագահ Վիգեն Սեփիլյանի, UCLA-ի բժիշկ, հանրային առողջության մասնագետ Շանթ Շեխերդիմյանի և բազմաթիվ սփյուռքահայ և […]

̰
Վարչապետը մասնակցել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողությանը

21:52 03.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողությանը։ Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «ՀՀ առողջապահության մեծարգո նախարար Արցախի Հանրապետության առողջապահության մեծարգո նախարար, Հայաստանի միջազգային բժիշկների համագումարի նախագահության հարգելի անդամներ, հարգելի պատվիրակներ, հյուրեր թույլ տվեք ողջունել համագումարի անցակցումը և […]

̰
BACK_TO_TOP