20:41 03.07.2019
Միջազգային հայ բժշկական համքարության աշխատանքը պետք է դարձնել ավելի համակարգված, և Հայաստանը պետք է ունենա աշխարհի հայ բժիշկների մեկ միասնական ցանց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 3-ին Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի բացման արարողության ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսպիսի ցանցը շատ կարևոր է, որովհետև հայ ժողովրդին, […]
19:25 02.07.2019
Կրկին Հայաստանում է հայտնի սրտաբան Բագրատ Ալեքյանը: Նա արդեն մի քանի բարդ վիրահատություն է կատարել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այս օրերին Ալեքյանը նաև կմասնակցի Հայ բժիշկների միջազգային 5-րդ կոնգրեսին, որտեղ իր գիտելիքները կփոխանցի երիտասարդ բժիշկներին: Մանրամասները` տեսանյութում:
20:16 01.07.2019
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանի տարածքում այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է սնկից թունավորման 7 դեպք՝ 18 տուժածով, որից մինչև 14 տարեկան երեխաների շրջանում` 1 դեպք՝ 2 տուժածով: Դեպքերն արձանագրվել են Արարատի, Շիրակի, Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզերում: Իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է սնկից թունավորման 32 […]
19:34 01.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կտարել և ներկայացրել է ՀՀ-ում իմունիզացիայի ծածկույթի մասին. «Իմունիզացիայի ծածկույթը 31.05.2019թ. դրությամբ. 1տ երեխաներ` 85.9% 2տ երեխաներ` 90.6% 6տ երեխաներ` 95.5% 10% անկում վերջին հինգ տարում, այդ թվում՝ ավելի արագ վերջին շրջանում, այդ թվում՝ պետական որոշ կառույցների պատճառով: Դեռ ավելին չեմ մեկնաբանի, բայց համաչափ միջոցառումներ […]
19:10 01.07.2019
Բուժօգնության դիմող քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ապահովում, հիվանդների ժամանակի և ծախսերի կրճատում, կրկնակի բուժումների բացառում, հետազոտությունների, նշանակումների վերաբերյալ ճիշտ ցուցումներ: Այսպիսի արդյունքների ակնկալիքով հանրապետությունում 9 տարի առաջ ներդրվեց էլեկտրոնային առողջապահության համակարգը, բայց չունեցավ այն արդյունքը, ինչին սպասում էին։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը մոնիթորինգ է անցկացրել հանրապետության 50 բուժհաստատություններում: Արդյունքներն այսօր քննարկվել են բուժհաստատությունների բժիշկների ու տնտեսագետների […]
18:08 01.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում նկար է տեղադրել՝ որտեղ ամբողջացված են ոլորտի կիսամյակային որոշ ցուցանիշներ: «Ամփոփում ենք կիսամյակը»,- գրել է նա:
17:32 01.07.2019
Բագրատաշենի մաքսակետում Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողության շրջանակում զննման են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ի տրանսպորտային միջոցը: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ արդյունքում ավտոմեքենայի հետնամասի նստատեղերի և բեռնախցիկի միջև ընկած հատվածից հայտնաբերվել են մաքսային […]
11:11 01.07.2019
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած երեխաները ստացել ու դեռ ստանում են համապատասխան բուժումները։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը: Նա հայտնեց, որ երկուսն էլ տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ։ Երկուսի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության։ Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
23:38 30.06.2019
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ լուր․ Ախալքալաքում 5-րդ հարկից ընկած 7-ամյա երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում նրան վիրահատել են, երեխան տեղափոխվել է հիվանդասենյակ: Հիշեցնեմ, որ Ախալքալաքում՝ բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկից տանը մենակ մնացած 7 տարեկան երեխան ընկել էր պատուհանից։ Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում […]
23:02 30.06.2019
Որքան էլ տարօրինակ է՝ համացանցի, տեսակապի լայն հնարավորությունների դարաշրջանում, երբ մեկ հպումով կարելի է շփվել աշխարհի ցանկացած կետում գտնվող մարդու հետ, միայնությունն ահագնացող սպառնալիք է դառնում: Գիտնականների հաշվարկով՝ իրենց միայնակ զգացող մարդկանց թիվն անընդհատ աճում է: Ընդ որում, խոսքը տարեցների մասին չէ, ում երեխաներն ամուսնացել են կամ պարզապես հեռացել: Միայնակ են իրենց զգում երիտասարդները, ովքեր […]
22:01 29.06.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանը իրեն լավ է զգում, գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում հայտնված Զավեն Կարապետյանը վերադարձվել է Հայաստան, Էլվին Հիբրագիմովը` Ադրբեջան:
22:47 28.06.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Բուժ Ինֆո» հաղորդաշարը հերթական թողարկման ժամանակ առաջարկում է մեկ օր անցկացնել վիրաբույժ Վահե Տեր-Մինասյանի հետ, մանկաբույժը պատմում է փոքրիկների ախտահարումներից մեկի մասին: Իսկ որո՞նք են հիշողության և աշխատունակության լավացման գործում կարևոր մթերքի՝ ձկան ճիշտ պատրաստման գաղտնիքները. դրանք կարող եք բացահայտել հաղորդման խոհանոցային հատվածում: Այս և այլ թեմաների կարող եք ծանոթանալ ստորև ներկայացվող տեսանյութում:
17:19 28.06.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Տավուշի մարզում գործող բժշկական կենտրոնի օտարման վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տեղեկատվությունը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2014թ. համապատասխան որոշմամբ […]
08:54 28.06.2019
Ամերիկացի բժիշկները հայտարարել են, որ կարողացել են մշակել մի միջոց, որով հնարավոր է բուժել օնկոլոգիական հիվանդությունները: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, փորձագետները սկսել են օգտագործել մագնիսական նանոմասնիկներ, որոնց միջոցով հնարավոր է սպանել քաղցկեղածին բջիջները: Հաղորդվում է, որ դրանք ներմուծվում են ուռուցքի մեջ, այնուհետև մագնիսական տարբեր հաճախականություններ են գործարկվում: Արդյունքում՝ դրանք սկսում են տաքանալ՝ հասնելով 38 […]
13:41 27.06.2019
Առողջապահության նախարարությանը հատկացվեց 12 մլրդ 33 հազար դրամ: Նման որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: Որոշումով նախատեսվում է իրականացնել առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրերի ընդլայնում, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայություններից օգտվող շահառուների խմբի ավելացում, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գների համահարթեցում: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշեց, […]
09:40 27.06.2019
Տյումենում բժիշկները վիրահատել են փորի հատվածում 15 կգ-անոց ուռուցք ունեցող տղամարդու, հայտնում է Ria Novosti-ին: Նշվում է, որ տղամարդը չի իմացել ուռուցքի գոյության մասին: Տղամարդը կարծել է, որ պարզապես ավելորդ քաշ է հավաքում և դիմել է բժիշկներին: Բժիշկները նշում են, որ գոյացությունը զբաղեցրել է գրեթե ամբողջ փորային հատվածը և ներաճել է կողքի օրգանների ՝ ստամոքսի, […]
08:33 27.06.2019
Այս օրերին Եվրոպան գրաված շոգերը շատերը համեմատում են ինֆեռնոյի հետ։ Եվրոպացի մասնագետները ռեկորդային են գնահատել հունիսի ջերմությունը Հին աշխարհամասում և գուժում են, որ հազարավոր մարդիկ կարող են մահանալ անոմալ բարձր ջերմաստիճանից։ Ֆինլանդացի գիտնական Միկա Ռանտանենը համակարգչային մոդելավորման հիման վրա կանխատեսել է, որ Ֆրանսիայի համար այս օրերի բարձր ջերմաստիճանը ռեկորդ է լինելու։ Իսկ Պոտսդամի համալսարանի գիտնական […]
19:10 26.06.2019
Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հերթական խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև հունիսի 25-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 1650 քմ տարածք են ականազերծել: Այս մասին հայտնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ից: Հայկական մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 92 քաղաքացու, ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 86 հիվանդ, անեսթեզիոլոգիական […]
17:52 26.06.2019
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Կարմրուկն արդեն տարածվում է, որպես տեղական դեպքեր Առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր 6 տարածաշրջաններում։ Միայն 2019թ. առաջին եռամսյակում ունենք 300% աճ։ Հայաստանում իրավիճակը դեռ շարունակում է մնալ բարենպաստ: Այս տարվա սկզբից գրանցվեց 4 բերովի դեպք՝ […]
22:27 25.06.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Բուժ Ինֆո» հաղորդաշարի ընթացքում մանկաբույժ Գոհար Քյարունցը խոսել է սեզոնային ալերգիաների մասին և խորհուրդներ տվել ծնողներին, թե ինչպես կարելի է խուսափել ալերգիաներից: Նրա խոսքով՝ ալերգիան օրգանիզմի ոչ սպեցիֆիկ պատասխանն է օտար մարմինների կամ ալերգենների հանդեպ: «Ալերգիան երեխաների մոտ կարող է ի հայտ գալ վաղ մանկական հասակից, օրինակ՝ 6 ամսականից սկսած: Այն կարող է […]
18:45 24.06.2019
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանը կոչ է անում տնտեսվարողներին զերծ մնալ ժամկետանց ապրանքներ իրացնելուց. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 17.1-րդ հոդվածով` Երևանի քաղաքապետի հանձնարարականների հիման վրա, օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում, հսկողություն են իրականացրել Երևան քաղաքի տարբեր վարչական […]
18:13 24.06.2019
Թբիլիսիի «Նյու հոսպիտալ» հիվանդանոցից այսօր դուրս է գրվել հունիսի 20-ին ոստիկանների կողմից ուժի կիրառման հետևանքով մեկ աչքը կորցրած 18-ամյա աղջիկը՝ Մարիամ Գոմուրին: Նա շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի բժիշկներին՝ հասակակիցներին կոչ անելով պայքարի դուրս գալ: «Ես շատ լավ եմ ինձ զգում, քանի որ կարող եմ տուն գնալ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին: Շնորհակալություն եմ հայտնում ինձ […]
17:16 24.06.2019
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ «911» ծառայություն հունիսի 24-ին, ժամը 10:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի մասնաշենքի հետնամասում գազի հոտ է զգացվում. ուսանողների ինքնազգացողությունը վատացել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը մոտ 60 […]
13:30 24.06.2019
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես լեռնային և նախալեռնային երկիր, դասվում է յոդի անբավարարության տեսանկյունից էնդեմիկ տարածաշրջանների թվին: «Հայաստանի Հանրապետությունը, որպես լեռնային և նախալեռնային երկիր, դասվում է յոդի անբավարարության տեսանկյունից էնդեմիկ տարածաշրջանների թվին: Որպես յոդի անբավարարության հետևանքով առաջացող հիվանդությունների կանխարգելման լավագույն միջոց՝ Հայաստանի Հանրապետությունում իրացվում է […]
13:25 24.06.2019
Երեկ` հունիսի 23-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ջրվեժում ապրող 66-ամյա մի տղամարդ։ Տղամարդու կրծքավանդակին դանակ է եղել խրված: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի բուժական հարցերի գծով տեղակալ Պետրոս Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում. «Եղել է կրծքավանդակի ձախ կեսի շրջանում դիաֆրագմայի ստորին հատվածում վնավածք: Կատարվել է […]
21:45 23.06.2019
Ավստրալացի գիտնական Դևիդ Կաննինգտոնը կարծում է, որ օրգանիզմի գիշերային հանգստի մասին ավանդական պատկերացումները օրգանիզմի կարիքներին չեն համապատասխանում: Փորձագետները վստահեցնում են՝ օրգանիզմն ինքն է կարգավորում քնի ժամանակն ու շարունակականությունը՝ ելնելով դրա անհրաժեշտությունից: Իսկ միտքը, թե օրական ութ ժամ քնելը պարտադիր է, մեզ է հասել 19-րդ դարից և արդեն արդիական չէ: Դրանում համոզված է Դևիդ Կաննինգտոնը: Գիտնականը […]
21:30 23.06.2019
Գիտնականները մի ժամանակ համոզված էին, որ սպիտակ միսն օգտակար է կարմիր մսից, քանի որ քիչ է ազդում ցածր խտության խոլեստերինի կազմավորման վրա: Այժմ գիտնականները հակված են կարծել, որ սպիտակ միսը նույնքան վնասակար է, որքան կարմիրը: Այս եզրակացությանն են հանգել Կալիֆոռնիայի համալսարանի սննդաբանները: Այդ մասին հաղորդում է Focus-ը: Փորձարկմանը մասնակցել է 100 կին և տղամարդ: Նրանց […]
20:00 23.06.2019
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կառույց է ստեղծել, որի աշխատանքն ուղղված է լինելու հակաբիոտիկների հանդեպ դիմացկուն մանրէների տարածումը կանխելուն: Ինչպես փոխանցում է SBS-ը, ոլորտի մասնագետների կողմից կազմվել է հատուկ աղյուսակ, որով տարանջատվել են հատուկ նպատակներով ու ազդեցությամբ գործածվող հակաբիոտիկները. ներկայացվել են հակաբիոտիկներ, որոնք պետք է վաճառվեն ազատ տարբերակով և հակաբիոտիկներ, որոնք վաճառքի ենթակա են հատուկ դեպքերում: […]