17:30 23.06.2019
Բժիշկներն ամռանը խորհուրդ են տալիս հնարավորինս շատ ջուր և հեղուկ օգտագործել, սակայն յուրաքանչյուր հեղուկ չէ, որ կարող է հագեցնել ծարավը: SHANTNEWS.am-ը ներկայացնում է՝ ինչ զովացուցիչ ըմպելիքներ է հարկավոր օգտագործել ամռանը՝ ծարավը հագեցնելու համար: Առաջարկված ըմպելիքները կարելի է հեշտությամբ պատրաստել տնային պայմաններում: Անանուխով ըմպելիք Հարկավոր է եփել անանուխի 30 տերև՝ 250 գրամ շաքարի հետ, ապա օշարակը […]
20:41 22.06.2019
«Երբ էլեկտրոնային, այսպես կոչված, նորարարական ու տաքացվող ծխախոտը պայթում է ձեռքիդ մեջ և դու ունենում ես կոտրված ծնոտ կամ խեղված ձեռք։ Այս դեպքը տեղի է ունեցել 17-ամյա դեռահասի հետ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
17:40 22.06.2019
Գիտնականները պարզել են, որ աշխատանքային օրվա ընթացքում 10 ժամ աշխատող մարդկանց շրջանում անհամեմատ ավելանում է սրտի կաթվածի հավանականությունը: Այս մասին հայտնում է գիտական Stroke պարբերականը: Հետազոտություններն իրականացրել է Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ճապոնիայի առաջատար մասնագետների խումբը: Դրանց մասնակցել են 18-69 տարեկան 143 592 կամավորներներ: Ուսումնասիրություններ կատարելիս հատուկ ուշադրություն է դարձվել այդ անձանց վատ սովորություններին […]
18:28 21.06.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորական ուղերձ է հղել բուժաշխատողներին՝ մասնագիտական տոնի առթիվ: Նա բարձր է գնահատել բժշկի կատարած աշխատանքն ու հայտարարել, որ քաղաքապետարանի կողմից արվում է ամեն բան՝ բուժաշխատողի աշխատանքային պայմանների ու բուժհիմնարկների շենքային պայմանների բերելավման և մասնագիտական վերապատրաստման ծրագրերի իրականացման ուղղությամբ: «Հարգելի՛ բուժաշխատողներ շնորհավորելով Ձեզ մասնագիտական տոնի՝ բուժաշխատողի օրվա կապակցությամբ, ցանկանում եմ […]
17:32 21.06.2019
ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը առողջապահության համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բուժաշխատողի օրվա կապակցությամբ մի խումբ բուժաշխատողների պարգևատրել է շնորհակալագրերով:
09:44 21.06.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ։ «Հունիսի 21-ը մեր երկրում նշվում է որպես բուժաշխատողի օր: Շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ»,- գրել է նա և կից տեսանյութ հրապարակել:
22:17 20.06.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունիսի 20-ին ընդունել է պաշտպանության նախարարության և զորակոչ իրականացնող բուժհաստատությունների զորակոչային հանձնաժողովների ներկայացուցիչներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու համար, այնուհետև նշել, որ ամեն տարի այս օրերին սկսվում են զորակոչի կազմակերպչական աշխատանքները, որպեսզի այն անցնի հնարավորինս հարթ, արագ և օբյեկտիվ: «Ուզում […]
12:55 20.06.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խորհրդարանում ներկայացնելով 2018թ. բյուջեի կատարողականը, նշեց՝ թվերի մասին շատ է խոսվել, ուստի քաղաքական գնահատական է տալու: «Այս բյուջեն մենք չէինք կազմել, բայց ժառանգել էինք: Մեր ոլորտում ի՞նչ էր տեղի ունեցել. նախորդ կառավարությունը, չկարևորելով առողջապահությունը, իջեցրել էր 2018 թ. առողջապահության բյուջեն՝ 2017-ի համեմատ: Ի տարբերություն նախորդ կառավարության, մեր կառավարության օրոք առողջապահությանան […]
08:39 20.06.2019
Բրիտանացի զույգը, որ հանգստի էր մեկնել Թուրքիայի Անթալիա քաղաք, չի կարողացել վերադառնալ հայրենիք, քանի որ թուրքական ոստիկանությունը նրանց բռնի ուժով դուրս է բերել «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռից։ Այս մասին ահազանգել է բրիտանական մամուլը։ Վերադառնալիս մինչև ինքնաթիռ նստելը զբոսաշրջիկներից մեկը ավիաընկերության ներկայացուցչին տեղեկացրել է, որ ընկույզից և նմանատիպ ընդեղենից մահացու ալերգիա ունի։ Նա զգուշացրել է, որ […]
08:14 20.06.2019
Ուկրաինայի Լվովի շրջանի բժշկական հաստատություններից մեկում մարդու մարմնից մկրատ են հանել: Korrespondent-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Սամբորսկի քաղաքային խորհրդից: Հաղորդվում է, որ հունիսի 18-ին քաղաքապետի հետ ամենշաբաթյա հավետվության ժամանակ տեղի մարզային հիվանդանոցի բժիշկը հայտնել է, որ բարդ վիրահատության միջոցով հաջողվել է մարդու մարմնից դուրս բերել մկրատը: Նշվում է, որ մկրատը կուլ տված քաղաքացին հոգեկան […]
19:45 19.06.2019
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազադատ Կարապետյանը դիմեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ հարցնելով առողջապահության ապահովագրության մասին: «Այս պահին արդեն ունենք մոտ 50 էջի սահմաններում հայեցակարգ, որը շուտով կշրջանառենք և կառավարության որոշմամբ կհաստատենք, հետո կսկսվի բուն օրենսդրական պրոցեսը՝ օրենքի վրա աշխատել: Մեր մոտեցումը հանրային մեկ գնորդով ապահովագրության ներդրումն է: Անհրաժեշտ է ֆինանսավորման […]
17:36 19.06.2019
Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի անդրանիկ նիստը` Արսեն Թորոսյանի գլխավորությամբ: Ողջունելով ներկաներին` առողջապահության նախարարն ընդգծել է, որ մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը կոչված է ոչ թե պատժիչ միջոցառումներ կիրառելու, այլ մայրական և մանկական մահացության կամ կրիտիկական դեպքերը քննարկելու միջոցով նմանատիպ իրավիճակները կանխելուն: «Մայրական մահացության յուրաքանչյուր դեպք պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում»,- […]
17:12 19.06.2019
Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցները, համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, «Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 19-ին կանխել են մաքսանենգ ճանապարհով Վրաստանից Հայաստան, թուրքերեն մակնշմամբ, մեծ քանակությամբ դեղորայքի ներմուծումը: Ըստ քաղաքացու հայտարարության, դեղորայքը ձեռք է բերվել Թուրքիայից, իսկ Վրաստանն այս պարագայում հանդիսացել է տարանցիկ գոտի: Կոմիտեն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ դեղորայք […]
13:22 19.06.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ ուռուցքաբանության և այրվածքաբանության կենտրոնները չեն մասնավորեցվի և կշարունակեն գործել որպես պետական բժշկական կենտրոններ։ «Դրանք կվերադարձվեն առողջապահության նախարարությանը և կլինեն մեր ուղիղ կառավարման ներքո»,- գրել է Թորոսյանը:
21:37 18.06.2019
500 Կիլովատ հզորությամբ արևային կայանն օրենսդրությամբ թույլատրված ամենահզորն է Հայաստանում՝ որպես ինքնավար կայան: Աբովյան քաղաքում գտնվող Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի արևային կայանն է։ Առողջապահության նախարարությունը որդեգրել է հետևյալ սկզբունքը. բոլոր բուժկենտրոններում, որոնք տարածքային առումով ունեն այդ հնարավորությունը, տեղադրել այնընտրանքային էներգիայի այս կայաններից, որպեսզի խնայված միջոցներն ավելի արդյունավետ օգտագործվեն։ Մանրամասները՝ տեսանյութում:
19:30 18.06.2019
Չիկագոյի համալսարանի և Wharton բիզնես դպրոցի գիտնականները պարզել են, որ ծխախոտի օգտագործման անհրաժեշտության փոփոխության վրա հասարակական մթնոլորտի ազդեցությունը ուղիղ համեմատական է հարկերի ազդեցությանը, գրում է «Կոմերսանտը»: Հեղինակները գալիս են եզրակացության, որ ծխախոտի օգտագործման նվազեցումը քիչ է կապված հարկային տոկոսադրույքի հետ: Պարզվել է, որ հարկային փոփոխության մասին քննարկումը արդեն իսկ մինչ հարկի բարձրացումը նվազեցնում է ծխախոտի […]
13:54 18.06.2019
Վերջերս հանրային սննդի կազմակերպություններից մեկում` խնջույքի մասնակիցների մոտ առաջացել էին աղիքային վարակներին բնորոշ գանգատներ, որոնցից մի քանիսն էլ դիմել էին բժշկական օգնության։ Արձանագրված դեպքի պատճառահետևանքային կապերը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել էին միջոցառումներ, որոնք զուգորդվել էին նաև լաբորատոր հետազոտություններով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Լաբորատոր հետազոտության արդյունքների համաձայն` նույն կազմակերպությունից վերցված սննդամթերքից մեկի նմուշում, ինչպես […]
12:07 18.06.2019
ՀՀ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանն այսօր Կոտայքի մարզպետի հետ շահագործման են հանձնել Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի 500Կվտ հզորությամբ ֆոտովոլտային կայանը։ Այդ մասին նախարարը տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում: https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.379672092219062/950810241771908/?type=3&theater
15:08 17.06.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և պատմել, թե ինչով է զբաղվել ընդմիջման ժամին: «Ընդմիջման ժամը օգտագործեցի «Առողջության ապահովագրության» առաջարկվող հայեցակարգի հետ ծանոթանալու համար, որ գրել են մեր լավագույն մասնագետները իրենց միջազգային գործընկերների հետ։ Այն շուտով կդրվի նաև հանրային քննարկման»,- գրել է նախարարը: Ըստ Թորոսյանի՝ կասկածից վեր է, որ ունենալու […]
14:56 17.06.2019
«Նաիրի» ԲԿ-ում բուժում ստացող Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կայուն ծանր է: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին: Նրա խոսքով՝ Գրիգորյանի՝ բարդություններ առաջացնող հիմնական հիվանդությունը շաքարային դիաբետն է: «Դեռ պետք է դինամիկան հսկենք: Հիվանդությունը պահանջում է մշտական բուժում, սննդակարգի պահպանում, սթրեսների բացակայություն»,- ասաց Գնունին: Հարցին, թե դեռ որքան նա կմնա […]
14:35 17.06.2019
ՀՀ ԱԳՆ-ն SHANTNEWS.am-ին տեղեկություններ է հաղորդել Ստավրոպոլում ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին: «Ըստ Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների՝ Ստավրոպոլի շրջանում տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժել են ՀՀ հինգ քաղաքացիներ, որոնցից չորսը տեղափոխվել են տեղի հիվանդանոց: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների […]
14:28 17.06.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ հանդիպել է գյուտարար Ռեյմոնդ Դամադյանի հետ. «Վերջապես անձամբ հանդիպեցի մեծն հայ, աշխարհահռչակ գիտնական, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանի հետ։ Պրոֆեսոր Դամադյանի հայտնագործած այդ «կախարդական պատուհանի» շնորհիվ աշխարհում միլիոնավոր կյանքեր են փրկվում»:
09:49 17.06.2019
Բրիտանացի գիտնականները հասկացել են, թե որքան պիտի լինի քնի օպտիմալ տևողությունը, որ մարդը լինի գեղեցիկ և առողջ, գրում է The Mirror-ը: Նշվում է, որ շատ մարդիկ կարող են առավոտյան ոչ այդքան լավ տեսք ունենալ և դա կապված կլինի քնի սխալ ռեժիմի հետ: Բացի դրանից՝ նման ռեժիմը կարող է հանգեցնել ընկճախտի և վատ տրամադրության: Վերջին հետազոտությունը […]
23:30 16.06.2019
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, ծագումով հրեա, գիտահետազոտական ու գեղարվեստական բազմաթիվ գրքերի, այդ թվում՝ «Երբ լալիս է Նիցշեն »,«Ստախոսը թախտին» գրքերի հեղինակ Իրվին Յալոմի էքզիստենցիալ հայացքները կյանքի, մահվան ու մարդկային հարաբերությունների մասին ոչ բոլորին են հաճելի թվում, սակայն բժշկի առաքելությունն այն է, որ նա գիտակցում է յուրաքանչյուր հիվանդի առանձնահատկությունները: Ուստի, մի քանի դիտարկում հրեա հոգեթերապևտից, որոնք, գուցե, […]
19:57 16.06.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հոլովակ է հրապարակել և կից գրառում կատարել․ «Ես ձեզ երաշխավորում եմ, որ առողջ ապրելակերպ վարելով, մենք կունենանք ոչ միայն առողջ հասարակություն, այլև ամուր տնտեսությամբ պետություն»:
19:30 16.06.2019
Ամեն շաբաթ սննդի, ջրի և նույնիսկ օդի հետ, մարդու օրգանիզմ է ներթափանցում մոտ հինգ գրամ միկրոպլաստիկ: Այս քաշը մոտավորապես հավասար է մեկ սովորական պլաստիկ քարտի քաշին: Այս մասին իր տեղեկատվական հոլովակում նշում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF): Ստացվում է, որ յուրաքանչյուր ամիս էլ մարդը մոտ 20 գրամ պլաստիկ է ընդունում: Այս քաշն էլ հավասար […]
19:00 16.06.2019
Բազմատեսակ քաղցրավենիքների մեջ իր անմոռանալի համն ու դերն ունի հալվան: Հրուշակեղենի այս տեսակը Հայաստանում տնային պայմաններում պատրաստում են յուղի մեջ բոված ցորենի ալյուրից՝ վրան լցնելով դոշաբ, շաքարաջուր կամ մեղրաջուր։ Գործարանային եղանակով պատրաստում են յուղատու սերմերից (քունջութ, գետնանուշ, արևածաղիկ, սոյա և այլն) կամ դրանց խառնուրդներից՝ խառնելով փրփուր առաջացնող նյութերի (օճառարմատ, մատուտակ) թուրմի հետ։ Կարամելային զանգվածը թուրմի […]
09:30 16.06.2019
Կախվածությունից բացի՝ առավոտյան պարբերաբար սուրճի օգտագործումը հանգեցնում է օրգանիզմի հյուծվածության և ուղեղի կաթվածի: Ըստ մասնագետների՝ սուրճից ու նիկոտինից կախվածությունը նույնն են: Այս մասին գրում է «Մեդիկֆորում» ռուսական հրատարակչությունը: Թվացյալ թարմությունը իրականում վնաս է հասցնում օրգանիզմին: Մարդը դառնում է շուտ գրգռվող, նկատվում է ուժերի և էներգիայի անկում: Որոշ մասնագետներ, այսպես ասած, «սրճամոլությունը» դասում են ալկոհոլից կախվածության […]
19:51 15.06.2019
Ֆասթֆուդը «նպաստում է» ուղեղի վաղաժամ ծերացմանը, գրում է MedicalXpress-ը: Նշվում է, որ նման եզրահանգման են եկել Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականները: Մասնագետները վերլուծության են ենթարկել մոտ 200 թեմատիկ աշխատանք և եզրակացրել, որ արագ սնունդը վատ ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա: «Մենք համոզիչ ապացույցներ ենք գտել, որ անառողջ սնունդը և ֆիզիկական մարզանքների բացակայությունը շաքարային դիաբետի առաջացման […]
16:10 15.06.2019
«Հանուն առողջության» նախաձեռնության անդամ Ռուբեն Հաթյանն այսօր խոսել է այն «խարդախությունների» մասին, որոնք հանդիպում են կաթնամթերքի շուկայում: «Կաթնայուղի փոխարեն օգտագործված է բուսական յուղ: Անունն էլ գրված է «Թթվասերիկ», էն վերջին իկ-ը՝ փոքր: Մակնշման դրոշմանիշն էլ վրան դրված է: Էս երևույթը հստակ, պարզ կոչվում է մոլորեցնել սպառողին»,- ասել է Ռուբեն Հաթյանը՝ հավելելով, որ սպառողներին մոլորեցնելու փարձերը […]