19:07 16.07.2019
Հունիսի 24-29-ը Ժնևում տեղի ունեցած ԳԱՎԻ-ի (Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք) կառավարման խորհրդի նիստի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընտրվել և նշանակվել է Խորհրդի անդամ: Նա ներկայացնում է Եվրոպայի և Ամերիկայի տարածաշրջանների ԳԱՎԻ օգնություն ստացող զարգացող պետությունները: Նշենք, որ ԳԱՎԻ-ի շնորհիվ վերջին 20 տարում իմունականխարգելումն աշխարհում հասանելի է դարձել 700 մլն երեխայի՝ փրկելով նրանցից 10 […]
19:50 15.07.2019
Շիրակի մարզի բուժհաստատությունների մեծ մասը գերակատարել է պետպատվերով բուժսպասարկման ծավալները, ինչը, ըստ ամենայնի, կհանգեցնի ժամկետներից շուտ սպառման, ինչպես նախորդ տարիներին։ Ախուրյանի բժշկական կենտրոնի ստացիոնար բաժանմունքում արդեն պետպատվերի գումարներն սպառված են, հիվանդանոցն էլ անցել է հիվանդների հերթագրմանը։ Իսկ Արթիկի բժշկական կենտրոնում քիչ ֆինանսավորման հետևանքով շտապօգնության ծառայությունն է ոչ լիարժեք աշխատում։ Ունեցած 4 մեքենաներից միայն 1-ն է […]
19:00 15.07.2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. օգոստոսի 1-ից սկսում է մշտադիտարկում հանրապետության հանրային սննդի բոլոր խոշոր օբյեկտներում՝ ստուգելու օգտագործվող թարմ մսի սպանդանոցային ծագման հավաստիությունը: Այն օբյեկտները, որոնք չեն ունենա մսի սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթղթեր, կկրեն օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն: ՀՀ օրենսդրությունն ամրագրում է սպանդանոցային նորմի պարտադիր պահանջը, և տնտեսվարողների հետ հանդիպումներն ու հաշվարկները հանգեցրել […]
16:01 15.07.2019
ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Սևանն առաջին անգամը չէ, որ ծաղկում է, և բնությունը նման ազդակ ուղարկել էր նաև անցած տարի, սակայն բավարար ուշադրություն չեն դարձրել: Մասնագետը նշում է, որ այդ ծաղկած ջրիմուռները կարող են պարունակել բավականին լուրջ վտանգ, քանի որ բոլոր ջրիմուռներն արտադրում են տոքսիններ և […]
15:48 15.07.2019
ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Զոդի կամրջի վթարից տուժածներից երկուսի մոտ դրական դինամիկա է գրանցվել: «Լավ լուր… Զոդի կամրջի մոտ վթարից տուժած 37-ամյա Ռուզաննայի և 28-ամյա Գագիկի վիճակը կայուն է, դրական դինամիկա կա»,- գրել է Աշոտ Սարգսյանը: https://www.facebook.com/SargsyanAshot/posts/2454862074560701
15:24 15.07.2019
«Սևանում մաքրման աշխատանքներ կատարում են, բայց հիվանդությունը բուժելուց առաջ պետք է ախտորոշեն: Կտոր-կտոր ստեղ արեցինք, էնտեղ արեցինք, որ լողափը բացվի, մարդիկ գան, որ հանգիստ լինի ամեն ինչ: Դա մասնագիտական մոտեցում չէ, դա աչքակապություն է»,- Սևանի կանաչելու մասին ասել է ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը: Անդրադառնալով այն հարցին, որ մարդիկ այժմ էլ Սևանի մաքուր՝ […]
23:52 14.07.2019
Ֆիթնես մարզիչ Գունար Պետերսոնի մոտ հերթեր են, հայտնում է Daily Mail-ը: Նրա մոտ հաճախում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Քլոե Քարդաշյանը, Ջենիֆեր Լոպեսը, Քենդալ Ջեները և այլք: Պետերսոնն արդեն 30 տարի է՝ զբաղվում է անհատական մարզումներով, նա պարբերականին պատմել է, որ ժամանակին ինքը եղել է գեր և սկսել է նիհարել. «Ոչ մի կախարդանք չկա, միայն […]
22:12 14.07.2019
Այս երաժիշտը ջութակ էր նվագում իր գլխի վիրահատության ընթացքում: Նա վիրահատությունից հետո էլ չի դադարեցրել ջութակ նվագելը: Այս մասին տեսանյութ է հրապարակվել Centre Cardiovasculaire Franco-Arménien Goris-ի ֆեյսբուքյան էջում։
17:52 13.07.2019
Գիտնականները պարզել են հանկարծակի վրա հասնող մահվան պատճառը: Ինչպես հայտնում է JAMA Cardiology-ն, այդ երևույթը կապված է ավելի վաղ տարիքում գրանցվող սրտի կծկումների ու միկրոինսուլտների հետ: Աղբյուրի փոխանցմամբ՝ նման դեպքերում մարդիկ ավելի հաճախ ուշադրություն չեն դարձնում դրանց ու շարունակում են միևնույն կենսակերպը վարել՝ առանց մտածելու բժշկին դիմելու մասին: Գիտնականները, ուսումնասիրելով 1998-2017թթ. Ֆինլանդիայում գրանցված նման դեպքերի […]
13:52 13.07.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից տուժած 16-ամյա աղջիկը բարեհաջող վիրահատվել է. «Վրաստանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջիկը ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է։ Վիրահատությունն անցել է լավ։ Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ 16-ամյա աղջկա մոտ ախտորոշվել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ` ձախ թոքի սալջարդ, […]
20:00 12.07.2019
Փարիզի Սորբոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաքարի բարձր պարունակություն ունեցող ըմպելիքների օգտագործումն ավելացնում է օնկոլոգիական հիվանդություններ ձեռք բերելու ռիսկը, գրում է Gazeta.ru-ն: Գիտափորձի հիմքում մասնակիցների առողջական վիճակի տվյալներն են, որոնք ընդունել են տարբեր սննդամթերքներ: Հատուկ ուշադրություն է դարձվել քաղցկեղի տարբեր ձևերի և մրգահյութերի, գազավորված ըմպելիքների և արհեստական շաքարային հավելումներով ըմպելիքների միջև եղած կապին: Գիտափորձին […]
16:51 12.07.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն Իրինա Լազարյանին: Բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանում գործում է 1992 թվականից: Իրականացնում է բարեսիրական ծրագրեր` ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Սիրիայում և Լիբանանում` մինչև 14 տարեկան անապահով հայ երեխաներին տրամադրելով անվճար ատամնաբուժական և ակնաբուժական ծառայություններ։ Կազմակերպության կլինիկաները տեղակայված են Երևանում, Գյումրիում, Գորիսում, Վանաձորում […]
15:54 12.07.2019
«Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» կառավարության որոշման մեջ կատարված փոփոխություններից մեկը վերաբերում է մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնության կազմակերպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Նշվում է՝ այս քայլով ընդլայնվել է մինչև 18 տարեկան երեխաների (անկախ սոցիալական կարգավիճակից) հիվանդանոցային բժշկական օգնությունը և արտահիվանդանոցային ձևով իրականացվող առողջապահության նախարարի […]
10:57 12.07.2019
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է, որ 2019 թվականի հունվարից մինչև մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում տեղի է ունեցել թվով 6 դժբախտ դեպք, որոնց հետևանքով աշխատողները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջների պահպանումը […]
23:59 11.07.2019
Թուրքիայի Անկարա քաղաքի բուժհաստատության առնվազն 19 աշխատակից է հոսպիտալացվել՝ քիմիական նյութից թունավորվելու հետևանքով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի առողջապահության նախարարությունը: «Զուբեյդե հիվանդանոցի լաբորատորիայում քիմիական նյութով լցված տարա է կոտրվել: Դրա հետևանքով տարածված գազից տուժել են հաստատության 19 աշխատակիցներ, որոնք հոսպիտալացվել են»,- ասված է հայտարարության մեջ: https://twitter.com/onediogundem/status/1149283417235828737
20:56 11.07.2019
Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին Սևանա լճի ափամերձ որոշ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում` խուսափել լողալուց: Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, […]
18:31 11.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում դիմել է քաղաքացիներին՝ կոչ անելով մասնակցել Մարտունիում կառուցվելիք բժշկական կենտրոնի վերաբերյալ հանրային քննարկմանը։ «Տեղեկացնեմ, որ Մարտունու գործող բժշկական կենտրոնում աշնանը կբացվի հեմոդիալիզի նոր բաժանմունք, որտեղ կլինի 5 սարք, որոնք կսպասարկեն շուրջ 40 պացիենտի Մարտունու և մոտակա տարածաշրջանից։ Բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցումից հետո հեմոդիալիզի բաժանմունքը կտեղափոխվի այնտեղ»,- գրել […]
15:45 11.07.2019
Հուլիսի 1-ից «Փարոս» համակարգում ընդգրկված քաղաքացիները պոլիկլինիկաներից կստանան նաև անվճար դեղորայք։ Շահառուների ցանկում ընդգրկված քաղաքացիները սոցիալական գնահատման համակարգում հաշվառված և 30,01-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներն են: Նոր կարգով ակնկալվում է թեթևացնել նաև հիվանդանոցների ծանրաբեռնվածությունն ու մեծացնել պոլիկլինիկաների դերը: Առողջապահության նախարարության տվյալներով` անվճար դեղորայքից կօգտվի մոտ 200 հազար քաղաքացի: Պոլիկլինիկաների դեղապահարաններում ու հատուկ սառնարաններում […]
15:20 11.07.2019
Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 5-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 2 քաղաքացու առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող 1 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է բավարար: «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող 1 քաղաքացու առողջական վիճակը շարունակվում է […]
14:08 11.07.2019
Կառավարության նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության կողմից տրամադրվող բժշկական անվճար օգնության օրենսդրական փաթեթը: Մանրամասների մասին խոսելուց հետո նախարարն ասել է, որ անվճար օգնությունից հատկապես օգտվելու են զինծառայողները, հաշմանդամները և սահմանամերձ համայնքներում բնակվող զույգերը: Արսեն Թորոսյանն ասել է, որ ամուսինները պետք է լինեն 25-38 տարիքային խմբի: Վարչապետ Նիկոլ […]
08:52 11.07.2019
ԱՄՆ Օհայո նահանգում կինն առաջին անգամ երեխա է լույս աշխարհ բերել մահացած դոնորի արգանդի փոխպատվաստումից հետո։ Այդ մասին հաղորդում է NBC News-ը։ Գիտնականները փորձի ժամանակ մահացած կնոջ արգանդ են օգտագործել։ Փորձին մասնակցել է արգանդային անպտղությամբ 10 կին։ Հետազոտողները որոշել են պարզել՝ մահացած դոնորները կարո՞ղ են արդյոք արգանդի դոնորներ լինել։ Նախագիծը մեկնարկել է 2015-ից, վիրաբույժներն արգանդի […]
21:29 10.07.2019
Վրաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած քաղաքացուն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բրիգադը տեղափոխում է Հայաստան։ Նա Վրաստանում մնացած վերջին տուժածն է: Վիճակը ծայրահեղ ծանր է: Միացված է արհեստական շնչառություն: Նույն վթարից ևս երկու վիրավորներ շարունակում են բուժում ստանալ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Այս մասին հայտնել է բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը։ https://www.facebook.com/photo.php?fbid=2113493128951917&set=a.1392740684360502&type=3&theater
14:08 10.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ երկրում այս պահին կա էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ. «Երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ, խնդրում եմ առավելագույնս խնայողաբար օգտագործել այն, որպեսզի կարևորագույն հաստատություններին այն բավականացնի։ Անջատե՛ք ավելորդ լույսերը, օդափոխիչները և այլն»,- գրել է Թորոսյանը։
13:27 10.07.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին` քննարկելու Գլոբալ հիմնադրամի ֆինանսական միջոցների համալրման 6-րդ համաժողովի կազմակերպական և երկկողմ համագործակցության հարցերը: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, Ֆրանսիան ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի հիմնական դոնոր երկրներից է: Գլոբալ հիմնադրամի ֆինանսական միջոցների համալրման 6-րդ համաժողովի նպատակն է 2021-2023 […]
12:34 10.07.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, հուլիսի 10-ին՝ ժամը 10:04-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 42 շենքից ընկել է 13 տարեկան երեխա. անհրաժեշտ է շտապօգնություն: Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ եղել է ոչ թե 13 տարեկան երեխա, այլ 28- 30-ամյա կին, վերջինս մահացել […]
19:20 09.07.2019
Ամերիկուհին սխալմամբ ուրիշի երեխաներին է ծնունդ տվել ու ստիպված է եղել նրանց հանձնել իրենց կենսաբանական ծնողներին: Ինչպես հայտնում է The Guardian-ը, ԱՄՆ Նյու Յորք նահանգի բնակչուհին երկար ժամանակ չի կարողացել հղիանալ, իսկ բավական թանկարժեք արտամարմնային բեղմնավորմամբ հղիանալուց հետո պարզվել է, որ իր ծննդաբերած երկու երեխաներն իրենը չեն: Ավելի ուշ պարզ է դարձել, որ դեպքը տեղի […]
18:46 09.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տարածել է իր կնոջ` Վարդուհի Թևանյանի գրառումը և գրել, որ բոլոր երեխաները պետք է պաշտպանված լինեն վարակիչ հիվանդություններից, ինչպես իր երեխաները: «Այսօր մեր տղան ստացավ դիֆթերիայի, փայտացման և պոլիոմելիտի դեմ պատվաստումները։ Հուսամ, որ դպրոցում իր դասընկերները ևս ստացել են իրենց տարիքային պատվաստումները, և կոլեկտիվ պաշտպանվածությունը վարակներից ապահովված է»,- գրել էր […]
18:16 09.07.2019
«Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժնի ղեկավար Արմեն Մուրադյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրել է այսօր առավոտյան սանավիացիայով Վրաստանից Հայաստան տեղափոխված հիվանդի վիճակը: Նա նշել է, որ հիվանդի վիճակը գնահատվել է ծանր, նա ունի բավական լուրջ վնասվածքներ՝ գանգուղեղային, կրծքավանդակի, թոքերի սալջարդ և այլն: «Վիճակը ծանր է, անգիտակից է, արհեստական շնչառության սարքին է միացված, ամեն ինչ անում են, որ […]
18:00 09.07.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել՝ հանդիպել է ԵՊԲՀ մի խումբ ավարտական կուրսի ուսանողների հետ, ովքեր բողոքներ ունեին այս տարվա ավարտական պետական քննությունների կազմակերպման և դրանց անաչառության վերաբերյալ. «Քիչ առաջ հանդիպեցի ԵՊԲՀ մի խումբ ավարտական կուրսի ուսանողների հետ, ովքեր բողոքներ ունեին այս տարվա ավարտական պետական քննությունների կազմակերպման և […]
17:23 09.07.2019
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի տեղակալ Պետրոս Մանուկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Վրաստանում հայկական ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից տուժած Մելանյա Մարգարյանի առողջական վիճակի մասին: Մանուկյանը նշել է, որ իրենց բուժհաստատությունում է վթարի մասնակիցներից միայն այս երիտասարդ կինը: Վերջինս, ըստ Մանուկյանի, ուներ որոշակի վնասվածքներ, կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները: Մելանյայի վիճակն այս պահին գնահատվում […]