15:41 15.06.2019
Ամառ է, իսկ ամռանն ակնհայտորեն ավելանում է նաև պաղպաղակի վաճառքը: «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը այսօր խոսել է այն մասին, թե ինչու և ինչպես կարող է պաղպաղակը վտանգավոր լինել սպառողների համար: «Հիմա համատարած էդ ձևի է, դուք գնացեք, պաղպաղակ գնեք և կտեսնեք, որ թույլ է: Ասում են, էնքան շոգ է, որ էլեկտրաէներգիան չի հասցնում […]
13:05 15.06.2019
«Շենգավիթ» բժշկական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել՝ գրելով «Շաբաթվա բարի լուրը՝ 10 երեխա մեկ ընտանիքում»: Օրերս այս բժշկական կենտրոնում 37-ամյա Միքայելյան Քրիստինան 10-րդ զավակին է լույս աշխարհ բերել։ Նա արդեն ունի 7 որդի և 3 աղջիկ։ Մեծ որդին 14 տարեկան է։ Նորածին որդուն անվանակոչել են Սամր։ «Այսօր արդեն մայրիկն ու փոքրիկը պատրաստվում են տուն գնալ` տանելով […]
18:59 14.06.2019
ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ կասեցվել է որոշ դեղերի գրանցումը: «Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է պիպեմիդաթթվի ակտիվ նյութ պարունակող դեղերի գրանցումը` անվտանգության նկատառումներով. 1. Սլովենիայի «Լեկ Ֆարմասյութիքալս» դեղագործական ընկերության արտադրության «Պալին, պիպեմիդաթթու (պիպեմիդաթթվի տրիհիդրատ), դեղապատիճներ, 200մգ; […]
10:11 14.06.2019
Այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է։ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արյունատվություն է անում։ Մանրամասները՝ տեսանյութում։
09:39 14.06.2019
Առողջապահության նախարարարությունում` նախարար Արսեն Թորոսյանի և մանկական ծառայություններ մատուցող հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում` Հայաստանում պերինատալ բազմապրոֆիլային ծառայությունների ծավալների վերաբերյալ: Նախարարը կարևորել է նախա և հետծննդյան խնամքը, ծննդօգնության ծառայությունների պատշաճ մատուցումը, ընդգծել մայրական և մանկական մահացության ցուցանիշի նվազմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում ներկայացվել է մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ծրագրերը և կարիքները, […]
19:52 12.06.2019
Հունիսի 11-ին առողջապահության նախարարություն ահազանգ է ստացվել, որ աղիքային վարակներին բնորոշ գանգատներով 4 քաղաքացի դիմել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Նախարարությունից հայտնում են, որ անմիջապես ձեռնարկված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ հիվանդները մասնակցել են ընդհանուր միջոցառման: Հիվանդներից վերցվել են կենսանմուշներ լաբորատոր հետազոտությունների համար: Վարակի աղբյուրի հայտնաբերման, ինչպես նաև պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով` ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: […]
18:35 11.06.2019
Մեծ Բրիտանիայից և Ավստրալիայից մի շարք գիտնականներ խորհրդատվություններ են ներկայացրել, թե ինչպես կարելի է փոխել այն մարդկանց կենսաբանական ռիթմը, ովքեր սովոր են ուշ քնել և վաղ արթնանալ, գրում է Sleep Medicine–ը: Հետազոտողները գիտափորձ են իրականացրել, որին մասնակցել է 22 մարդ: Գիտափորձի մասնակիցները սովորաբար պառկել են քնելու գիշերը ժամը 02:00-ից հետո և արթնացել են առավոտյան 10:00-ից […]
16:16 11.06.2019
Ծխելու դեմ պայքարի մասին առողջապահության նախարարության նախագծում կատարված փոփոխություններում չեն եղել քաղաքացիների առողջության հաշվին զիջումներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Հարցին՝ ունի՞ նախագիծը քաղաքական աջակցություն, նախարարը ժպտալով պատասխանեց․ «Նախագիծն ունի ապացուցողական աջակցություն, որը պետք է ավելի վեր դասվի, քան քաղաքական նպատակահարմարությունը»,- ասաց Թորոսյանը։ Թորոսյանը նաև հայտնեց, որ տեղեկությունը, թե […]
16:08 11.06.2019
Հայաստանի առողջապահական բյուջեն այս տարի ավելացել է 9 միլիարդ դրամով, իսկ մյուս տարի, միջնաժամկետ ծախսերի ծրագրի համաձայն, կավելանա ևս 16 միլիարդ դրամով։ Այս մասին հայտնելով՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողներին ասաց, որ սրանք աննախադեպ բարձրացումներ են։ Թորոսյանն ասաց, որ այս գումարներով ցանկանում են մի շարք փոփոխություններ իրականացնել հանրային առողջապահության համակարգում, մասնավորապես՝ երեխաների անվճար բուժօգնություն […]
15:17 11.06.2019
Կառավարությունում այս օրերին վերջին լրամշակումներն են իրականացվել «Ծխելու դեմ պայքարի մասին» օրենքի նախագծում։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողներին ասաց, որ հուսով է՝ ամռանը նախագիծը կգա Ազգային ժողով։ Թորոսյանն անդրադարձավ նաև երեկ 46 համարի երթուղայինի վարորդի հետ կապված միջադեպին ու ասաց, որ ինքն անձամբ է դիմել ոստիկանապետին միջոցներ ձեռնարկելու համար։ Իսկ Երևանի քաղաքապետարանն ինքնուրույն զուգահեռ […]
15:10 11.06.2019
Հայաստանի մարզերում բժշկական անձնակազմի թափուր աշխատատեղերը լրացնելու կարիք կա։ Դրա ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում նաև առողջապահության նախարարությունում՝ մարզեր գործուղվող բժիշկների համար մաքսիմալ լավ պայմաններ տրամադրելով։ Այս մասին այսօր հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքերով՝ աշխատանք է տարվում և՛ բժշկական կենտրոնների տնօրենների՝ գործուղվող բժիշկների գործատուների հետ, և՛ համայնքների հետ, որտեղ պետք է գործուղվեն բժիշկները։ Նախարարը […]
21:31 10.06.2019
Ճապոնացի ինժեներները տրամադրությունը բարձրացնող նոր սարք են հայտնագործել: Ինչպես հայտնում է 3D News-ը, Multi Sensory Device XVG-01 անվանումն ստացած սարքն արտաքնապես նման է մեծ սկավառակով ձայնարկիչի, իսկ սարքի վրա ոտնակը նախատեսված է սարքի շրջանակում գտնվող պատկերի խաղարկման համար: Միևնույն ժամանակ, նշվում է, որ սարքը նաև երաժշտության հնարավորություն ունի ու հաճելի բուրմունք է արտազատում: Քառանկյուն սարքը […]
14:01 10.06.2019
Բրիտանական Daily Mail-ը հաղորդում է, որ անգլուհին նիհարել է հանուն նրա, որ աղջիկը դպրոցում ծիծաղի առարկա չդառնա: Անգլիայի Ուորինգթոն քաղաքի 40-ամյա բնակչուհին` Սառա Ջոնսը, 141 կիլոգրամ է կշռել: Նա աշխատել է դպրոցում և մշտապես ծաղրի է ենթարկվել աշակերտների կողմից: Մի անգամ Ջոնսի 10-ամյա աղջիկը` Օլիվիան, խոստովանել է մորը, որ իրեն ծաղրում են «հաստլիկ մոր» պատճառով: […]
09:44 10.06.2019
Մայամիի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ առանցքային գենետիկ ծրագրերը, որոնք նպաստում են երկարակեցությանը, աշխատում են ոչ ավելի, քան մարդու միջին տարիքը, գրում է EurekAlert-ը: Հետազոտության հեղինակները ուսումնասիրել են հակածերացման համար պատասխանատու գեների ակտիվությունը հյուսվածքների նմուշներում, որոնք պատկանում են տարիքային տարբեր խմբերի մարդկանց: Արդյունքները ցույց են տվել, որ մարդու հակատարիքային համակարգերը դադարում են աշխատել […]
20:37 09.06.2019
Զարկերակային ճնշումը կօգնի իջեցնել քունը: Այսպիսի եզրակացության են եկել Արիզոնայի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychosomatic գիտական ամսագրում: Մասնագետները պարզել են, որ բարձր ճնշման հիմնական պատճառը թերի քունն է: Գիտնականները խորհուրդ են տվել քնել 6 ժամից ոչ պակաս և 9 ժամից ոչ ավելի: Մեկ այլ հետազոտությամբ գիտնականները պարզել են, որ առավել շատ ճնշման բարձրացում […]
20:00 09.06.2019
Ամերիկյան Skin Cancer Foundation կազմակերպության մասնագետները պարզել են, որ մաշկի քաղցկեղ կարող է առաջացնել ոչ միայն արևի ուղիղ ճառագայթների տակ երկար ժամանակ մնալը: Մաշկի քաղցկեղը կարող է զարգանալ նաև անքնությունից՝ քնի հորմոնի՝ մելատոնինի պակասի հետևանքով: Քնել ժամը 23:00-ից ոչ ուշ. մասնագետները նման խորհուրդ են տալիս: Մելատոնինի նորմալ քանակն օրգանիզմը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Բացի այդ, […]
15:24 09.06.2019
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ ամեն օր ձու օգտագործելը կարող է վաղաժամ մահվան հանգեցնել: Գիտնականները պարզել են՝ մեկ ձուն պարունակում է մինչև 200 մգ խոլեստերին: Սա կարող է մինչև 17 %-ով բարձրացնել սիրտ-անոթային համակարգի աշխատանքի խաթարման հավանականությունը, իսկ 18 %-ով բերել վաղաժամ մահ: «Խորհուրդ ենք տալիս մարդկանց հրաժարվել օրական 3 ձվով ձվածեղ […]
19:00 08.06.2019
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրազեկում է ներկայացրել «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերաբերյալ. ««Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է․ Դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության տարածումը զանգվածային լրատվամիջոցներով արգելվում է: «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը խախտելու համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.10-րդ հոդվածի 4-րդ […]
18:30 08.06.2019
Արագ սնունդով անընդհատ սնվելը վտանգավոր է և կարող է առողջական խնդիրների հանգեցնել: Այս մասին հայտարարել են իտալացի ալերգաբանները ESPGHAN-ի կոնֆերանսի ժամանակ: Մասնագետների տվյալներով՝ վերջին տարիներին էականորեն աճել է մարդկանց, մասնավորապես երեխաների թիվը, որոնք ունեն սննդային ալերգիա: Բացի դրանից, մասնագետները նշում են, որ արագ սննդի հաճախակի օգտագործումը նսպաստում է Ալցհայմերի հիվանդության և ասթմայի զարգացմանը:
18:11 08.06.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ «Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել. «IBM ընկերության հետ պայմանավորվեցինք զարգացնել արհեստական բանականության օգտագործումը հայկական բժշկության մեջ, որի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել բժշկական սխալներից, ինչպես նաև իջեցնել լայնածավալ հանրային առողջապահական ծրագրերի արժեքը։ Schneider Group ընկերության հետ պայմանավորվեցինք գերմանական դեղարտադրողների հետ համագործակցության ընդլայնման շուրջ, […]
18:07 08.06.2019
Արիզոնայի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ զարկերակային ճնշման ցուցիչները կարող են ազդել քնի վրա, գրում է Gazeta.ru-ն: Գիտնականները վստահ են, որ անքնությունը կարող է բարձր զարկերակային ճնշման պատճառ դառնալ: Այդ իսկ պատճառով նրանք խորհուրդ են տալիս օրական 6-9 ժամ քնել: Խրոնիկ անքնությունը կարող է հանգեցնել հիպերտոնիայի, սթրեսի և օրգանիզմում ինսուլինի պակասի:
18:00 08.06.2019
Ձկան յուղի ու վիտամին D-ի հաճախակի ընդունումը չի կանխում օրգանիզմում 2-րդ կարգի շաքարային դիաբետի առաջացման վտանգը: Այս մասին New England Journal of Medicine պարբերականում լայնածավալ հոդված են հրապարակել ԱՄՆ բժիշկները: Հոդվածում մասնավորապես նշվում է, որ այդուհանդերձ, այս երկու բաղադրամասերը կարող են դանդաղեցնել արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման ընթացքը: «Մեր գործընկերներն արդեն խոսել են օրգանիզմում վիտամին […]
14:10 08.06.2019
Հունիսի 8-ի առավոտյան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց սրտխառնոց, լուծ, փսխում, բարձր ջերմություն գանգատներով ընդունվել է 13 հիվանդ։ Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, անմիջապես կազմակերպված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլորը հունիսի 6-ին վերջիններս մասնակցել են տանը կազմապերված խնջույքի։ Պարզվել է, որ նախնական և հավանական պատճառը տնային պայմաններում աղցանի համար պատրաստված ձվով սոուսն է։ Հիվանդների […]
08:46 08.06.2019
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում բժիշկները անսովոր վիրահատություն են կատարել: Նրանք 13-ամյա տղայի ամորձիներից ատամ են հեռացրել: Տեղեկությունը տարածել է «Մոսկվա» գործակալությունը: Հաղորդվում է, որ անչափահաս տղային հետազոտության էին տարել օրգանի կարծրացման պատճառով: Ուսումնասիրությամբ պարզվել էր, որ ամորձապարկում աճել էր ստորին ծնոտի յոթերորդ ատամը:
15:59 07.06.2019
ՀՀ կառավարության մայիսի 30-ի որոշմամբ` շուրջ 600 քաղաքացիների տրամադրվել է սոցիալական փաթեթ: Ովքե՞ր են փաթեթի շահառուները, և ի՞նչ ծրագրի շրջանակներում են փաթեթները տրամադրվել շահառուներին, որո՞նք են լինելու հետագա քայլերը: Թեմայի մասին SHANTEWS.am-ը զրուցել է Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պայմանագրային գործընթացի կազմակերպման բաժնի պետ Հայաստան Հակոբյանի հետ: Նա նշել է, որ փաթեթի շահառուները շտապօգնության աշխատակիցներ […]
20:16 06.06.2019
Ինչպես արդեն հայտնել էինք, Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում ժանտախտի պատճառով մեծ քանակությամբ խոզեր են սատկել: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը մեկնաբանություն է ստացել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՍԱՏՄ-ից նշեցին, որ խնդրին տեղյակ են, քաղաքացիներից մեկը նաև թեժ գծով էր ահազանգել, սակայն մինչ թեժ գծին ահազանգելը համայնքային իշխանությունները խնդրին արդեն տեղյակ են […]
15:58 06.06.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում ամփոփել է սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների պետական պատվերի նոր ծրագրի չորս ամիսները: «Ամփոփելով սոցիալական հատուկ խմբերում ընդգրկված մեր քաղաքացիների պետական պատվերի նոր ծրագրի չորս ամիսները, որը սկսվել էր այս տարվա փետրվարից և նախատեսված էր մեր 230.000 քաղաքացիների համար, տեղակացնում եմ, որ դրա […]
13:04 06.06.2019
ԱՄՆ Օհայո նահանգի կլինիկաներից մեկի բժիշկ Ուիլյամ Հյուզելին մեղադրանք է առաջադրվել 25 մարդու սպանության համար: Պարզվել է, որ նա հիվանդներին սպանել է միտումնավոր` ցավազրկող դեղերի բարձր դոզաներ ներարկելով: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Հաղորդվում է, որ այս սպանությունները կատարվել են 2015-2018 թվականների ընթացքում: Հիվանդներից շատերը գտնվել են վերակենդանացման բաժանմունքում, նրանց միացված է եղել […]
12:40 06.06.2019
Ընթրիքի վերաբերյալ մարդիկ տարբեր կարծիքներ ունեն: Ոմանք կարծում են, որ երեկոյան ժամը 18:00-ից հետո առհասարակ ընթրել պետք չէ, իսկ ոմանք առանց ժամին նայելու կարող են քնից վեր կենալ, ուտել պիցցա և կրկին քնել: Կարելի՞ է ուշ ժամերին ընթրել, ինչպիսի՞ն պետք է լինի ճիշտ ընթրիքը, և ի՞նչ անել, եթե քնելիս քաղցի զգացողություն ես ունենում: Այս ամենի […]
11:40 06.06.2019
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել է, թե ինչպես դիմակայել ամռան շոգին: Ամառային եղանակը մարդու օրգանիզմի վրա իր բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունը ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը: Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն […]