12:40 06.06.2019
Ընթրիքի վերաբերյալ մարդիկ տարբեր կարծիքներ ունեն: Ոմանք կարծում են, որ երեկոյան ժամը 18:00-ից հետո առհասարակ ընթրել պետք չէ, իսկ ոմանք առանց ժամին նայելու կարող են քնից վեր կենալ, ուտել պիցցա և կրկին քնել:
Կարելի՞ է ուշ ժամերին ընթրել, ինչպիսի՞ն պետք է լինի ճիշտ ընթրիքը, և ի՞նչ անել, եթե քնելիս քաղցի զգացողություն ես ունենում: Այս ամենի շուրջ SHANTENWS.am-ը զրուցել է սննդաբան, դիետոլոգ Լիլիթ Բաբասյանի հետ:
«Մարդկանց ամենամեծ սխալն է, որ նրանք իրենք իրենց ներշնչել են, որ նիհարելու համար ժամը 18:00-ից հետ պետք է հաց չուտեն, սակայն սա սխալ է: Նման դեպքում դուք ի սկզբանե կնիհարեք, սակայն հետո կրկին կսկսեք քաշ հավաքել»,- ասաց սննդաբանը:
Սննդի վերջին ընդունումը պետք է լինի քնից 2-3 ժամ առաջ: Այսինքն` եթե մարդը պառկում է քնելու ժամը 23:00-ին, ապա վերջին անգամ պետք է սնվի ժամը 19:00-ին:
Սննդաբանի խոսքով՝ ընթրիքին հարկավոր է օգտագործել սպիտակուց, դա կարող է լինել ձու կամ ձվային սպիտակուցներ, հավի կրծքամիս, ոչ յուղոտ տավարի միս, հնդկահավի, նապաստակի, հորթի միս:
Դրա հետ մեկտեղ հարկավոր է օգտագործել բանջարեղեն: Ճիշտ կլինի միսը համադրել բանջարեղենի հետ, օրինակ` ամառային աղցանը համատեղել որևէ մսի հետ:
Լիլիթ Բաբասյանը նշեց, որ ընթրիքին բանջարեղենի և մսի համադրությունն այն մարդկանց համար է, ովքեր ցանկանում են քաշ գցել, իսկ այն մարդիկ, ովքեր պարզապես խնդիր ունեն չգիրանալու, կարող են նաև օգտագործել բարդ ածխաջրեր օրինակ՝ մոտ 30 գրամ հնդկաձավար:
Խոսելով չափաբաժինների մասին` սննդաբանը նշեց, որ դրանք անհատական են, սակայն մսի դեպքում կարելի է որպես չափաբաժին դիտարկել յուրաքանչյուր մարդու ձեռքի ափի չափը, բանջարեղենը՝ 2 ափի չափ, իսկ ածխաջրերը կիսաբացած ձեռքի չափով:
Մեր այն հարցին, որ եթե մարդը քնելուց առաջ քաղցի զգացողություն է ունենում, պե՞տք է արդյոք մի բան ուտի, թե՞ ոչ, Լիլիթ Բաբասյանը պատասխանեց, որ սոված քնել պետք չէ և քանի դեռ չկա նոր սննդային սովորություն, ապա սկզբնական ժամանակահատվածում մարդը քնելուց առաջ քաղց զգալու դեպքում կարող է սնվել.
«Ճիշտ սննդային ռեժիմ ունենալու դեպքում վերջին ընթրիքը մարդուն լիովին բավարար կլինի: Մարդիկ պետք է իրենց վրա աշխատեն, որպեսզի խուսափեն սննդային կախվածությունից: Եթե, այդուհանդերձ, մարդը երեկոյան շատ քաղցած է, խորհուրդ կտամ նեխուր կամ վարունգ»:
12:27 17.06.2025
Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներԱրարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը […] ...
12:20 17.06.2025
Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
12:14 17.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ըԲացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️ 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ խարդախության, ☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […] ...
12:08 17.06.2025
Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասինԻրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտնել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռարձակող IRIB-ը։ ...
11:54 17.06.2025
Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասինՌումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...