12:15 25.05.2019
«Հեռանկար»-ի տաղավարում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է այն մասին, թե ինչքանով է վնասում ծխելը երկրին ու տնտեսությանը. «Երբ մենք խոսում են հակածխախոտային կամ այլ գործողությունները կանխարգելելու մասին, առաջին հերթին մտածում ենք մեր քաղաքացիների առողջության, բայց նաև՝ մեր երկրի տնտեսության մասին: Չի կարող հիվանդ կամ տարբեր հիվանդություններից մահացող ազգը տալ արդյունքներ: Այդ համատեքստը պետք […]
10:55 23.05.2019
Ուռուցքաբանության ոլորտը շարունակում է մնալ գերակայություն առողջապահության նախարարության ներկայիս քաղաքականության մեջ: Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին» հատկացվել են ոլորտում կիրառվող, կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր, մասնավորապես` Բլեոցին (բլեոմիցին) դփշ 15մգ Իրինոտեկան հքլ. Տրիհիդրատ լ-թ 20մգ/մլ 5 մլ Տոպոտեկան լ-թ 1մգ/մլ 4մլ Ցիտարաբին […]
19:20 22.05.2019
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում շարունակվում են գրանցվել բույսերից թունավորման դեպքեր։ Գրանցված դեպքերը հիմնականում երեխաների շրջանում են, ընդ որում՝ ինչպես սենյակային դեկորատիվ բույսերից, այնպես էլ մոլախոտերից: Առավել հաճախ երեխաները թունավորվում են գժախոտից, որն ունի հրապուրիչ ծաղիկներ, քաղցր համ: Գժախոտից թունավորման ժամանակ գրգռվում է կենտրոնական նյարդային համակարգը և ճնշվում ծայրամասային նյարդերը: Թունավորման ախտանշաններն են՝ […]
15:16 22.05.2019
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորի Սունդուկյան փողոցի տներից մեկից 2 վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով Վանաձորի հիվանդանոց էր տեղափոխվել 1-ամյա տղա երեխա: Երեխան այնուհետև տեղափոխվել էր Երևանի Այրվածքաբանության կենտրոն։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի փոխտնօրեն Կ. Խաչատրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երեխան այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. «Երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ, […]
13:35 22.05.2019
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարվել է, որ օրակարգում Հաշվեքննիչ պալատի եզրակացությունների քննարկումն է՝ առողջապահության բնագավառում լիցենզավորման գործընթացի իրականացման, նաև առողջապահության նախարարության «առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման վերաբերյալ: Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասել է, […]
18:20 21.05.2019
Արհեստական ինտելեկտը կարողանում է նախնական փուլերում թոքերի քաղցկեղն ավելի լավ կանխորոշել, քան բժիշկները, հայտնում է Nature Medicine–ը: Նշվում է, որ ռադիոլոգները սովորաբար համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները չափում են երկչափ հարթության վրա, իսկ արհեստական բանականության ալգորիթմն այն դիտարկում է եռաչափ հարթության վրա, որը մշակողների խոսքերով՝ տեխնիկապես համարվում է անգամ 4D հարթություն: Նշվում է, որ այս մեթոդը փորձարկվել […]
14:31 20.05.2019
Մայիսի 19-22-ը Ժնևում անցկացվում է Առողջապահության համաշխարհային 72-րդ վեհաժողովը, որին մասնակցում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը։ Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու ԱՀԿ անդամ-պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, դեսպաններ, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Վեհաժողովի գլխավոր քննարկումը կրում է «Համաշխարհային առողջապահական ծածկույթ. ոչ ոք չպետք է անտեսվի» խորագիրը։ Միջոցառումը մեծ հարթակ է երկրների համար վերոնշյալ […]
17:42 17.05.2019
2019թ. հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանում գրանցվել է կարմրուկով հիվանդացության ավելի քան 3 հազար դեպք: Ելնելով այդ հանգամանքից` Իսրայելի առողջապահության նախարարությունը կոչ է արել քաղաքացիներին ձեռնպահ մնալ ուղևորությունից այնպիսի երկրներ, որտեղ կարմրուկի վարակի հավանականությունը բարձր է: Ցանկում առաջին հորիզոնականում են Ուկրաինան և Վրաստանը: Գործակալության տարածած հայտարարության մեջ նշվում է նաև, որ հիվանդությամբ վարակվում են հիմնականում այդ երկրներ […]
00:22 17.05.2019
ՌԴ-ում ՄԻԱՎ վարակակիրը նշել է 100-ամյակը: Տղամարդն իր հիվանդության մասին իմացել էր 84 տարեկանում, որից հետո հետևել էր բժիշկների բոլոր ցուցումներին ու թերապիային: Այս փաստն էլ օգտագործելով՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ, ՌԴ առողջապահության ոլորտի պատասխանատուներից մեկը նշել է, թե թերապիային հետևելու պարագայում ՄԻԱՎ վարակակիրները կարող են մինչև 100 տարի ապրել: Անդրադառնալով մասնավորապես այս դեպքին՝ […]
19:27 16.05.2019
Այսօր Գյումրի է այցելել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Գյումրի» բժշկական կենտրոնում նախարարը մասնակցել է նոր ախտորոշիչ կենտրոնի բացման արարողությանը։ Ռուսական «MRT էքսպերտ Անդրկովկաս» ընկերությունն իր ախտորոշիչ կենտրոնի մասնաճյուղն է բացել Գյումրիում։ Մարզերում բժշկական կենտրոնների համալրումը նոր սարքավորումներով և մասնագետ կադրերով մարզային առողջապահության զարգացման կառավարության հայեցակարգի պահանջ է։ Արսեն Թորոսյանը խոսել է […]
17:21 16.05.2019
Արդեն մեկնարկում են գյուղատնտեսական աշխատանքները, շուտով կտրուկ կաճի նաև բնության գրկում հանգստացողների թիվը, և բարձրանում է մարդկանց՝ անտառային բնակիչների հետ հանդիպելու վտանգը, այդ թվում՝ օձերի: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում օձերի առավել հաճախ հանդիպող տեսակներից են իժը, վահանագլուխը և պղնձօձը: Որպես կանոն, օձի հետ հանդիպումը տեղի է […]
15:40 16.05.2019
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Գարդասիլ» պատվաստանյութի հետ կապված խնդիրը: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթով պայմանավորված՝ ներկայացվել է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների անհրաժեշտության հարցը: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը ներկայացրեց իր ներկայացրած կառույցի հարուցած վարչական վարույթը, ըստ որի՝ Աբովյան քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչ Վրեժ Աղաջանյանը […]
14:10 16.05.2019
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Գարդասիլ» պատվաստանյութի հետ կապված խնդիրը: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթով պայմանավորված՝ ներկայացվել է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների անհրաժեշտության հարցը: ԵՊԲՀ ներկայացուցիչ Արմեն Բադալյանը հայտարարեց, որ թեև կան բազմաթիվ տվյալներ «Գարդասիլ» պատվաստանյութի վնասների մասին, սակայն դրանք փաստարկված չեն: Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության […]
13:30 16.05.2019
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է «Գարդասիլ» պատվաստանյութի հետ կապված խնդիրը: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթով պայմանավորված՝ ներկայացվել է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների անհրաժեշտության հարցը: «Լույս» տեղեկատվական, վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը քննարկման ժամանակ հայտարարեց, որ այն երկրներում, որտեղ 2008 թվականից հետո եղել են «Գարդասիլ»-ի պատվաստումներ, պապիլոմա վիրուսի […]
00:30 16.05.2019
Ամերիկայի Միչիգանի համալսարանի գիտնականների խումբը բացահայտել է, որ լարված աշխատանքով և ուսումնական պրոցեսով պայմանավորված սթրեսները նպաստում են մարդու բջիջների արագ ծերացմանը և քրոմոսոմների կրճատմանը: Այս մասին գրում է MedicalXpress հանդեսը: Հետազոտությունների ժամանակ գիտնականները հատուկ չափումների են ենթարկել քրոմոսոմենրի ծայրամասային հատվածները, որոնք բջիջների կիսվելու ժամանակ պաշտպանում են մարդու ԴՆԹ-ն տարաբնույթ վնասվածքներից: Քրոմոսոմների այդ ծայրամասային հատվածները համարվում […]
18:15 15.05.2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, թռչնի Նյուքասլ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2019թ. մայիսի 17-ից արգելվում է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե […]
18:10 15.05.2019
2020թ. հունվարի 1-ից Ֆրանսիան կարգելի E171 սննդային հավելումի կիրառությունը, հայտնում է NTV-ն: Երկար ուսումնասիրություններից հետո ֆրանսիացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ տիտանի դիօքսիդը օրգանիզմին վնաս է պատճառում: Նշվում է, որ այդ հավելումն օգտագործվում է մթերքը սպիտակեցնելու համար. E171-ը օգտագործվում է մաստակներում, ձկան ֆարշում և հրուշակեղենում: Սննդային հավելումը չունի որևէ սննդային արժեք և չի ավելացնում […]
17:38 15.05.2019
Եգիպտոս մեկնող մեր համաքաղաքացիներին տեղեկացնում ենք, որ անձնական օգտագործման դեղեր տանելու համար անհրաժեշտ է հետևել որոշ կանոնների, որոնք սահմանել է Եգիպտոսի կառավարությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) դեղերի և դրանց պրեկուրսորների մուտքը Եգիպտոս խստիվ արգելվում է, իսկ որոշ դեղերի համար պահանջվում է թույլտվություն. պարտադիր է, որպեսզի առաջնային փաթեթավորումն ամբողջական լինի […]
15:58 15.05.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մայիսի 31-ն առանց ծխախոտի օր են հայտարարում: Լուսանկարին կից նախարարը հրապարկել է այս տեղեկատվությունը. «Տարեկան 1000-ից ավելի մահվան դեպք է գրանցվում Հայաստանում թոքի քաղցկեղից։ Այսինքն` տարեկան մի ամբողջ գյուղ ենք կորցնում միայն այս հիվանդությունից, որի հիմնական պատճառը ծխելն է»,- գրել է Թորոսյանը։
12:31 15.05.2019
Պաշտոնական տվյալներով` 2019 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի աշխատավայրերում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 15 բանվոր, վիրավորվել՝ 18-ը: Վրաստանի Առողջապահության նախարարության տվյալներով` 2019 թ. հունվարից մինչև ապրիլի 18-ը վերահսկողության դեպարտամենտը ստուգել է 261 օբյեկտի անվտանգության համակարգերը, որոնցից 18-ի դեպքում ստուգումը կատարվել է կրկնակի: Աուդիտի արդյունքում պարզվել են համակարգային բնույթի ավելի քան 1000 խախտումներ: Աշխատավայրերում հայտնաբերել է […]
16:46 14.05.2019
2019 թվականին հեպատիտների բուժման ուղղակի ազդող հակավիրուսային պրեպարատների և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հեպատիտների տարածման կանխարգելման նպատակով կիրառվող մեթադոնի գնման համար ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 489-Ն որոշմամբ սահմանված մեխանիզմներով գնումը պայմանավորված է առնվազն երկու հանգամանքներով: Առաջին` այդ դեղերը հայկական շուկայում լայն տարածում չունեն և մրցույթների կազմակերպման դեպքում ակնկալվող մրցակցային ֆոնը բավականին ցածր է, ինչը պարզապես […]
19:36 13.05.2019
Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնն ամենամեծն է Հայաստանի նմանատիպ մոտ մեկ տասնյակ հաստատություններից: Ավելի քան 350 հոգեկան խնդիրներ ունեցող քաղաքացիներ են այստեղ բուժում ստանում, որից 110-ը՝ հարկադիր: Հաստատության նորընտիր տնօրենի խոսքերով` հաստատության շենքային պայմանները այնքան էլ տրամադրող չեն, որպեսզի հիվանդը կարողանա արագ վերագտնել հոգեկան հավասարակշռությունը, բայց իրավիճակի բարելավում տեղի ունեցել է, օրինակ` լուծվել է […]
17:31 13.05.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադարձել է օնկոլոգիական դեղերի ձեռքբերման, Հայաստանում գրանցման խնդիրներին: Նշել է, որ իրենք միշտ պատրաստ են անվճար գրանցել այն դեղերը, որոնք արտադրողը չի ցանկանում վճարովի գրանցել, բայց առանց արտադրողի թույլտվության չեն կարող գրանցել: «Մենք դեպքեր ենք ունեցել, երբ համոզում ենք` եկեք, գրանցեք, վաճառք շատ չեք ունենա, բայց հումանիտար նպատակով […]
15:43 13.05.2019
«Առողջապահության փոխնախարարին ես ընտրել էի` պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով և առաջարկել վարչապետին: Ինչպես գիտեք, նա վաղուց աշխատում էր համակարգում, իսկ եթե վերանանք անձերից, ապա կադրեր ընտրելիս հաշվի ենք առնում բազմաթիվ չափանիշներ՝ անցած ուղին, պրոֆեսիոնալ գիտելիքների մակարդակը, ազնվությունը, վարկանիշը, բայց միշտ 100 տոկոս ճիշտ դուրս գալ չի ստացվում, մենք էլ ենք սխալվում»,- անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն […]
14:04 13.05.2019
«Մենք ուզում ենք մեր բժշկական ցանկից հանել այնպիսի մասնագիտություններ, որոնք ապացուցված չեն, որ որևէ կերպ օգնում են հիվանդներին»,- մայիսի 13-ին լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նաև ընդգծեց, որ պետք է նայել, թե մինչ այդ ինչքան նման մասնագետներ են պատրաստվել ուսումնական հաստատությունների կողմից: «Որևէ չապացուցված, արդյունք ցույց չտվող մեթոդ, լինի դիագնոստիկ՝ վերջացրած ինչ-որ […]
13:16 13.05.2019
Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնում տեղի ունեցած դեպքի մասին առողջապահության նախարարությունը տեղյակ է, իրականությունը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց, որ ուրբաթ օրվա տվյալներով` ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում որոշելու համար՝ քրեական գործ հարուցե՞լ, թե՞ ոչ: «Տեղեկացվել է նաև Առողջապահական և աշխատանքի […]
12:52 13.05.2019
«Հայաստանը շարունակելու է իր քայլերը «Գարդասիլ» պատվաստանյութի ուղղությամբ և շարունակելու է փրկել կյանքեր՝ անկախ դրա դեմ անհիմն մեղադրանքներից, որոնք մինչ օրս որևէ կերպ հիմնավորված չեն եղել»,- մայիսի 13-ին, ամփոփելով իր պաշտոնավարման 1 տարին, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով «Գարդասիլ» պատվաստանյութին: «Գարդասիլի» մասին հարցը նախարարին դուր չեկավ, նշեց, որ պատասխանում է վերջին անգամ և […]
12:20 13.05.2019
«Չկա առողջություն առանց հոգեկան առողջության»,- մայիսի 13-ին, ամփոփելով աշխատանքային պաշտոնավարման մեկ տարին, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը կարևորեց հոգեկան առողջության պահպանմանն ուղղված աշխատանքները` նշելով, որ հայեցակարգային առումով գնում են դեպի համայնքային հոգեկան առողջության և ոչ թե աշխատում են միայն կոնկրետ հաստատությունների զարգացման ուղղությամբ: Արդյունքում հիվանդներն իրենց բուժումը և հսկողությունը կստանան հոգեկան առողջության համայնքային […]
12:05 13.05.2019
Մայիսի 12-ին` ժամը 16:40-ին, ՃԿԱԿ-ում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցչից տեղեկություն է հաղորդվել, որ ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժել են ՀՀ քաղաքացիներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ-ի ՕՀ-ի հետ. պարզվել է, որ մայիսի 12-ին` ժամը 08։30-ի սահմաններում Ստավրոպոլի տարածաշրջանի Կոչուբեյ-Նեֆտեկումսկ-Զելենոկումսկ-Միներալնիե Վոդի ավտոճանապարհի 257-րդ կմ-ին՝ […]
13:47 12.05.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել բուժքույրերին՝ մասնագիտական տոնի առթիվ․ «Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է, որը լավ առիթ է մեկ անգամ ևս գնահատելու բուժաշխատողներին՝ իրենց ամենօրյա ծանր ու պատասխանատու աշխատանքի համար։ Սիրելի բուժքույրեր, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը, կարևոր է Ձեր առաքելությունը՝ գթասրտությունն ու ժպիտը երբեմն շատ ավելին կարող են անել։ Դժվար […]