23:23 13.12.2023
Ալկոհոլի կանոնավոր չարաշահումը կարող է առաջացնել անհանգստության, հուսահատության և նույնիսկ դեպրեսիայի զգացումներ: Կախվածության անսպասելի կողմնակի ազդեցությունը բացահայտել է բժիշկ Հանա Պատելը Daily Mail-ին տված հարցազրույցում: Պատելը բացատրել է, որ ալկոհոլը սովորաբար անմիջապես չի իջեցնում տրամադրությունը. սկզբում մարդը հանգստանում է, զգում է լավ տրամադրություն կամ քնկոտություն, բայց երբ խումհար է սկսվում, էֆեկտը դառնում է հակառակը: «Ալկոհոլն […]
22:50 13.12.2023
Ֆիթնեսի մարզիչ Սեբաստիեն Լագրին, ով աշխատել է այնպիսի հայտնի մարդկանց հետ, ինչպիսիք են՝ Ջենիֆեր Էնիսթոնը և Մեգան Մարքլը, թվարկել է հասուն տարիքում երիտասարդությունը երկարացնելու ուղիները: Նրա խորհուրդը հրապարակել է Business Insider-ը։ 50 տարեկանից հետո նիհար լինելու և երիտասարդ տեսք ունենալու համար ամենաարդյունավետ միջոցը ուժային մարզումներ անելն է, վստահեցրել է Լագրին։ Նա բացատրել է, որ հասուն […]
22:39 13.12.2023
Կարտոֆիլի հաճախակի օգտագործումը մեծացնում է դիաբետի և այլ հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Դիետոլոգ Միխայիլ Գինզբուրգը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նախազգուշացրել է հայտնի բանջարեղենի այս անհայտ վնասի մասին։ Նա բացատրել է, որ կարտոֆիլը պարունակում է արագ ածխաջրեր, որոնք օրգանիզմ մտնելիս ակնթարթորեն քայքայվում են և կտրուկ բարձրացնում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Եթե այս գործընթացը անընդհատ կրկնվի, նշում է […]
22:29 13.12.2023
Բերանի տհաճ հոտի ամենատարածված պատճառը վատ հիգիենան է, ասել է ատամնաբույժ Մագոմեդ Դախկիլգովը: Lenta.ru-ի հետ զրույցում նա նշել է հալիտոզից ազատվելու հասանելի ուղիները։ Շատ դեպքերում բերանի տհաճ հոտի լուծումը ատամնաբույժի կաբինետում կանոնավոր մասնագիտական մաքրումն է և տնային հիգիենայի բոլոր կանոնների պահպանումը, ասել է Դախկիլգովը։ Նա հիշեցրել է, որ ատամները պետք է լվանալ օրական երկու անգամ՝ […]
22:18 13.12.2023
Կծու մթերքները նվազեցնում են քնի որակը և առաջացնում անքնություն, ասում է քնի փորձագետ և թերապևտ Դենիս Իորդաշը։ Նա նշել է օրգանիզմի վրա կծու սննդի այս ազդեցության պատճառները Daily Mirror-ին տված հարցազրույցում։ Իորդաշը բացատրել է, որ պղպեղի և այլ կծու մթերքների կծու համը գալիս է կապսաիցինից։ Բժշկի խոսքով՝ այս նյութը գրգռիչ ազդեցություն է թողնում աղիների վրա, […]
23:51 12.12.2023
Մանկաբարձ-գինեկոլոգ Եկատերինա Վոլկովան խրոնիկական սթրեսը և էստրոգենի մակարդակի բարձրացումն անվանել է այնպիսի վտանգավոր հիվանդությունների ախտանիշեր, ինչպիսիք են՝ էնդոմետրիոզը, արգանդում պոլիպների և ֆիբրոդների աճը: Բժիշկը դրանց մասին խոսել է իր Telegram ալիքում։ Բժիշկը զգուշացրել է, որ այս հիվանդություններից կարելի է ազատվել միայն վիրահատությունների միջոցով, մինչդեռ դրանց անտեսումը կարող է հանգեցնել անպտղության կամ արգանդի հեռացման։ Ըստ Վոլկովայի, […]
23:44 12.12.2023
Helicobacter pylori բակտերիայով վարակվելը կարող է առաջացնել գաստրիտ և ստամոքսի խոց: Դիետոլոգ և էնդոսկոպիստ Անաստասիա Չիժիկովան զգուշացրել է հիվանդության այս ոչ ակնհայտ պատճառի մասին Gazeta.Ru-ին տված հարցազրույցում։ Բժիշկը պարզաբանել է, որ Helicobacter pylori բակտերիաները, երբ մտնում են օրգանիզմ, սկսում են արտազատել ստամոքսահյութի թթվայնությունը բարձրացնող նյութեր։ Բացի այդ, Չիժիկովայի խոսքերով, դրանք ոչնչացնում են ստամոքսի պատերի պաշտպանիչ […]
23:33 12.12.2023
Ատամները, ինչպես լնդերը և մարմնի այլ հյուսվածքները, ծերանում են՝ հակառակ տարածված կարծիքի, ասել է ատամնաբույժ Մագոմեդ Դախկիլգովը։ Lenta.ru-ի հետ զրույցում նա ցրել է ատամների առողջության մասին հայտնի երեք առասպել։ Տարիքի հետ ատամի էմալը աստիճանաբար մաշվում է. սա բնական պրոցես է, որը տեղի է ունենում բոլոր մարդկանց մոտ, ասել է բժիշկը։ Ոմանք էմալի մաշվածությունը նկատում են […]
23:22 12.12.2023
Ուժի մշտական կորուստն ու ապատիան՝ զուգորդված ընդհանուր թուլության զգացման հետ, կարող են հրահրել ոչ թե սթրեսը, այլ վահանաձև գեղձի դիսֆունկցիան, զգուշացրել է էնդոկրինոլոգ Վերոնիկա Նեյդախինան։ Նա «Lente.ru»-ի հետ զրույցում անվանել է լուրջ հիվանդության մասին վկայող անվնաս նշաններ։ Նեյդախինան մարդկանց ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ շատ դեպքերում հոգնածությունն ու որևէ բան անելու դժկամությունը մարմնի […]
22:41 12.12.2023
Ռադիոթերապևտ Դենիս Ռոմանովը թվարկել է ամանորյա մթերքները, որոնք երկար ժամանակ օգտագործելու դեպքում քաղցկեղ են հրահրում։ Նրա խոսքերը մեջբերում է Life-ը։ Բժիշկն ընդգծել է, որ ամանորյա մեկ խնջույքը, որի ճաշացանկը պարունակում է անառողջ մթերքներ, քաղցկեղի զարգացման չի հանգեցնի։ Նրա խոսքով, չարորակ ուռուցքների առաջացումը կարող է հրահրվել միայն պոտենցիալ քաղցկեղածինների սիստեմատիկ չարաշահմամբ։ Ամանորի սեղանից Ռոմանովն առաջին հերթին […]
22:25 12.12.2023
Սրտաբան Աննա Կորենևիչն ասել է, որ նույնիսկ առողջ ապրելակերպ վարող մարդիկ զգում են ճնշման բարձրացում: Ինչպես բացատրել է բժիշկն իր Telegram ալիքում, այս խնդրի պատճառը կարող է լինել նևրոզը։ Կորենևիչի խոսքով՝ 95 տոկոս դեպքերում, երբ մարդն իրեն վատ է զգում, նրա մոտ արյան բարձր ճնշում է նկատվում։ Ավելին, դրանից զերծ չեն նույնիսկ առողջ ապրելակերպի կողմնակիցները, […]
12:45 12.12.2023
Նոյեմբերի 14-ի ժամը 18.40-ին Արարատի մարզի Նորամարգ գյուղի Ազատության փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան բախվել էր տրակտորին, ինչի հետևանքով 62-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Դեկտեմբերի 11-ին, ժամը 8.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 62-ամյա Սարգիս Մկրտչյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
09:40 12.12.2023
Հիմնական սովորություններից մեկը, որը կարող է վնասել վահանաձև գեղձին, ծխելն է։ Այս մասին Газета.Ru-ին տված հարցազրույցում հայտնել է էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Օքսանա Միխալևան։ «Ծխող մարդկանց մոտ ծխելու և յոդի անբավարարության համակցումը հանգեցնում է հիվանդության ռիսկի բազմակի աճին: Ցրված թունավոր խոփը (վահանաձև գեղձի մեծացում) և էնդոկրին օֆթալմոպատիան աուտոիմուն հիվանդություններ են, որոնք զարգանում են գենետիկորեն հակված […]
08:15 12.12.2023
Առօրյա կյանքի եռուզեռում մարդը կարող է չնկատել, որ կոշիկի կրունկներն ավելի արագ են սկսում մաշվել, կոշիկի առջևի հատվածն ավելի հաճախ է կեղտոտվում, իսկ տաբատի վրա կեղտը մնում է ցեխոտ ճանապարհով քայլելուց հետո. նման ոչ ակնհայտ նշանները ցույց են տալիս, որ ձեր քայլվածքը փոխվել է: Այս մասին Газета.Ru-ին հայտնել է վնասվածքաբան-օրթոպեդ Դարիա Չերեմիսովան։ «Հարկ է նշել, […]
23:48 11.12.2023
Նյարդաբան, պրոֆեսոր Նատալյա Շինդրյաևան զգուշացրել է, որ օրգանիզմում որոշակի վիտամինների ավելցուկը կարող է լուրջ առողջական խնդիրներ առաջացնել։ Նա Lenta.ru-ին պատմել է, թե կոնկրետ ինչ հետևանքներ կարող է ունենալ վիտամինային հաբերի և սննդային հավելումների անվերահսկելի ընդունումը: Շինդրյաևան կոչ է արել մարդկանց հենց այնպես չընդունել վիտամիններ, նույնիսկ եթե դրանք պակաս են։ Նրա խոսքով, կարևոր է նախ թեստ […]
23:37 11.12.2023
Ուղեղի քաղցկեղի հիմնական վտանգն այն է, որ այն կարող է երկար ժամանակ գրեթե ասիմպտոմատիկ զարգանալ և իրեն ոչ մի կերպ զգացնել չտալ, զգուշացրել է ուռուցքաբան Եվգենի Չերյոմուշկինը։ Նա NEWS.ru-ին նկարագրել է այս մահացու հիվանդության ոչ ակնհայտ նշանները։ Չերյոմուշկինը նշել է, որ ուղեղում չարորակ ուռուցքների առաջացման ընթացքում մարդը կարող է հոգնածություն զգալ նույնիսկ աննշան ֆիզիկական կամ […]
23:15 11.12.2023
Սննդաբան Դարիա Կիսելևան զգուշացրել է, որ բացի ծերացման ակնհայտ պատճառներից, ինչպիսիք են՝ վատ սնունդը, ալկոհոլի չարաշահումը և նստակյաց ապրելակերպը, կան նաև թվացյալ անվնաս գործոններ, որոնք արագացնում են այս գործընթացը։ Դրանց մասին մասնագետը պատմել է Lenta.ru-ին։ Կեսգիշերից հետո քնելու սովորությունն իրական սպառնալիք է երիտասարդության և ծաղկուն արտաքինի համար, վստահեցրել է Կիսելևան։ Ուշ քնելով՝ մարդը խախտում է […]
23:06 11.12.2023
Մարզիչ Ռոման Ֆիլիպենկոն ասել է, որ մի քանի վարժությունների օգնությամբ կարելի է կարճ ժամանակում հեռացնել որովայնի ճարպը։ Այս պարզ մեթոդները մասնագետն անվանել է «Lente.ru»-ի հետ զրույցում: Որովայնի վարժությունները հիանալի միջոց են Ամանորից առաջ որովայնի ճարպից ազատվելու համար, ասում է Ֆիլիպենկոն։ Նա խրախուսել է դրանք անել՝ որովայնի հատվածը ամրացնելու և այն ավելի հարթ դարձնելու համար: Այս […]
17:16 11.12.2023
Առողջապահական ծառայությունների որակը բարելավելու, բարեփոխումները հասցեատերերին` պացինետներին ու բուժառուներին հասցնելու համար առողջապահության նախարարությունը և Ասիական զարգացման բանկը երկօրյա համաժողով էին կազմակերպել: Ծավալված ակտիվ քննարկումներին մասնակցում էին ներկայացուցիչներ ԱՀԿ-ից, Հայաստանի Ամերիկյան համալսարանից, Համաշխարհային բանկից, միջազգային փորձագետներ, ինչպես նաև` տեղի տարբեր բժշկական հաստատությունների մասնագետներ։ Համաժողովի նպատակը «Առողջապահական ծառայությունների որակի բարելավման» ծրագրի մշակված մոդելը բժշկական հաստատություններում ներդնելուց առաջ […]
10:09 11.12.2023
Առողջության համար սննդի մասին ամենավտանգավոր առասպելները ներկայացրել է հոգեբան, սննդաբան և սննդային խանգարումների մասնագետ Օլգա Ռոմաշինան: Նա հորդորել է չզբաղվել դետոքսներով և օրգանիզմի մաքրմամբ։ «Մեզնից ոչ ոք առանց համապարփակ հետազոտության չգիտի, թե ինչ է կատարվում մեր օրգանիզմի հետ և արդյոք այն պետք է մաքրվի որևէ բանից։ Իրականում, նորմալ դիետայի դեպքում դա պարտադիր չէ: Մեր օրգանիզմն […]
21:37 10.12.2023
Բժշկական գիտությունների թեկնածու, սրտաբան Աննա Կորենևիչը պատմել է, թե որ մթերքները կարող են հանգեցնել արյան անոթների խցանմանը։ Մասնագետի խոսքով՝ հակառակ տարածված կարծիքի, աթերոսկլերոզ հրահրում է ոչ թե յուղոտ մսի կամ խոզի ճարպի ավելցուկը, այլ շաքարը։ Կորենևիչը խորհուրդ է տվել, առաջին հերթին, սահմանափակել բարձր գլիկեմիկ ինդեքսով մթերքների, քաղցրավենիքի, սպիտակ ալյուրից պատրաստված մթերքների, արագ պատրաստվող շիլաների և […]
23:59 09.12.2023
«Ծեր մայրեր» հասկացությունը շատ երկար ժամանակ օգտագործվում էր և վերաբերում էր 27 տարեկանից բարձր կանանց», – ասել է մանկաբարձ-գինեկոլոգ Օլգա Պալկինան: Lenta.ru-ի հետ զրույցում նա պատմել է տերմինի նախապատմությունը, ինչպես նաև նշել է առաջին ծննդաբերության իդեալական տարիքը: «Երբ ես սկսեցի աշխատել, մենք նման հիվանդներին անվանում էինք «առաջին ծնունդ 30 տարեկանում»: Իհարկե, մեր օրերում դա հազվադեպ […]
23:16 09.12.2023
Պետք չէ շտապել երեխայի համար հեռախոս ձեռք բերել, հատկապես՝ սմարթֆոն։ Այս մասին Gazeta.Ru-ի հոդվածում պատմել է մանկական հոգեբան Նատալյա Դերբենեւան։ «Առաջին հեռախոսի հայտնվելու լավագույն ժամանակը հինգից յոթ տարեկանն է: Իհարկե, երեխան, նայելով իր հասակակիցների զգայական սարքերին, կարող է ձեզնից նույնը խնդրել: Այնուամենայնիվ, ավելի լավ կլինի, եթե առաջին հեռախոսը լինի ամենապարզը»,- ասել է Նատալյա Դերբենեւան։ Մանկական […]
22:54 09.12.2023
Յուղոտ միսը, քաղցրավենիքը և ալյուրով պատրաստված մթերքները կարող են վատթարացնել լյարդի աշխատանքը: Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել է գաստրոէնտերոլոգ Վալերիա Լոմովան։ «Կենդանական ճարպերի բարձր պարունակությամբ մթերքները նույնպես համարվում են վնասակար լյարդի համար: Պահածոների և վերամշակված մթերքների օգտագործումը նույնպես կարող է բացասաբար ազդել», – ընդգծել է նա: Բժիշկն ընդգծել է, որ նույնիսկ մրգերը կարող են […]
21:53 09.12.2023
Ըստ Միչիգանի համալսարանի գիտնականների, ովքեր աշխատել են գիտական խմբի կազմում, հիպերտոնիայի զարգացման ռիսկը 9%-ով բարձր է ամուսնացած մարդկանց մոտ։ Արդյունքները հրապարակվել են Ամերիկյան սրտի ասոցիացիայի (JAHA) ամսագրում: Հետազոտությանը մասնակցել է 1086 բրիտանացի, 3989 ամերիկացի, 6514 չինացի և 22389 հնդիկ ընտանիք, որոնց ամուսիններն ու կանայք տարեց կամ միջին տարիքի են եղել: Նրանք գրանցվել են որպես հիպերտոնիկ […]
12:48 09.12.2023
Որոշ մարդիկ, փորձելով երիտասարդ երևալ, դիմում են արտաքինի տեսքը շտկող վիրահատությունների, ասել է պլաստիկ վիրաբույժ Իվան Յուրչենկոն։ Lenta.ru-ի հետ զրույցում նա թվարկել է պլաստիկ վիրահատությունները, որոնք կարող են փչացնել մարդու արտաքինը։ Յուրչենկոյի խոսքով, աղետալի արդյունք կարելի է ակնկալել բլեֆարոպլաստիկայից հետո (վիրահատական միջամտություն է, որի նպատակն է վերին և ստորին կոպերից ճարպային ճողվածքների և ավելորդ մաշկի […]
11:47 09.12.2023
Քթից արյունահոսություն կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝ անոթի վնասումից մինչև ուռուցք, զգուշացրել է պլաստիկ վիրաբույժ Արտաշես Հայրապետյանը։ Lenta.ru-ի հետ զրույցում բժիշկը բացահայտել է արյունահոսություն հրահրող գործոններ։ Հայրապետյանը բացատրել է, որ քթից արյունը կարող է հոսել լորձաթաղանթի վնասման, ալերգիայի, քթի կաթիլների երկարատև օգտագործման և բորբոքումների պատճառով։ Այս դեպքերում խնդիրը հնարավոր է լուծել տանը»,-նշել է նա։ Սակայն […]
10:53 09.12.2023
Լիպոսակցիան կազմվածքը շտկելու միջոց է, այլ ոչ ավելորդ քաշի դեմ պայքարելու միջոց, ասել է պլաստիկ վիրաբույժ Ալեքսանդր Կատկովը։ Մասնագետը Lenta.ru-ի հետ զրույցում հերքել է այս հայտնի վիրահատության մասին առասպելը։ Մասնագետը լիպոսակցիան անվանել է ոչ թե նիհարելու արդյունավետ մեթոդ, այլ մարմնի, դեմքի կամ վերջույթների տեղային ճարպային կուտակումները հեռացնելու միջոց։ Ընդ որում, երեքից չորս լիտր ճարպից ավելի […]
10:03 09.12.2023
Հակառակ տարածված կարծիքի, Ալցհեյմերի հիվանդությունը կարող է զարգանալ ոչ միայն տարեց մարդկանց մոտ, ասում է Ալցհեյմերի բրիտանական ընկերության մասնագետ Ջեյմս Ուայթը։ Նրա խոսքերն այն մասին, թե հիվանդության ինչ ախտանիշներ են հայտնվում 65 տարեկանից ցածր մարդկանց մոտ, մեջբերում է Daily Express-ը։ Ալցհեյմերի հիվանդությունը, որը շատ դեպքերում առաջացնում է դեմենցիա, սովորաբար հայտնաբերվում է հասուն տարիքի մարդկանց մոտ, […]
09:40 09.12.2023
Եթե հաբերը ջրի փոխարեն ընդունում եք թեյի կամ սուրճի հետ, ապա դեղամիջոցները կարող են պակաս արդյունավետ լինել, ասել է մանկաբարձ-գինեկոլոգ Օլգա Ուլանկինան։ Նա Life-ի հետ զրույցում զգուշացրել է այս տարածված սխալի մասին տարբեր դեղամիջոցներ ընդունելիս։ «Կոֆեինը կարող է ազդել լյարդում դեղերի քայքայման արագության վրա և, հետևաբար, նվազեցնել կամ բարձրացնել դրանց կոնցենտրացիան արյան մեջ», – բացատրել […]