23:04 08.09.2023
Նորզելանդացի կնոջ որովայնից ծննդաբերությունից մեկուկես տարի անց հանել են մոռացված վիրաբուժական գործիք։ Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում տեղի ունեցած միջադեպի մասին հայտնել է People-ը։ Ինչպես լրագրողներին հայտնել է Նոր Զելանդիայի Առողջապահության նախարարության վերահսկող մարմնի ներկայացուցիչ Մորագ Մակդաուելը, 2020 թվականին կեսարյան հատում կատարելուց հետո վիրաբույժները մոռացել են կնոջ որովայնում 17 սանտիմետրանոց վիրաբուժական ռետրակտորը։ 2021 թվականին նա դիմել […]
22:17 08.09.2023
Շաուրմայի հիմնական վտանգն այն է, որ մանրացրած միսը, մայոնեզի սոուսը և այս ուտեստի մեջ ներառված բանջարեղենը կարող են աղտոտված լինել աղիքային ինֆեկցիաների պատճառ հանդիսացող բակտերիաներով՝ դիզենտերիա, սալմոնելոզ, կամպիլոբակտերիոզ, երսինիոզ: Այս մասին սեպտեմբերի 8-ին «Իզվեստիա»-ին հայտնել է գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Եկատերինա Քաշախը։ Ըստ Քաշախի՝ կա նաև այլ վտանգ, երբ բակտերիաներն իրենք մահանում են, բայց իրենց […]
14:21 08.09.2023
Նորք Մարաշ վարչական շրջանում գտնվող Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը վերակառուցման փուլում է: Աշխատանքները սկսվել են նախորդ տարի և ավարտին կհասցվեն 2025 թվականին: Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 2,5 մլրդ դրամ: Արդիականացված ինֆեկցիոն կենտրոնը կնպաստի ինֆեկցիոն ծառայությունների որակի, մատչելիության, առողջապահական ցուցանիշների, բուժառուի և բուժաշխատողի անվտանգության բարելավմանը:
13:12 08.09.2023
Նուբարաշեն վարչական շրջանում ընթացքի մեջ են Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել են 2021 թ.-ին, ավարտը նախատեսվում է 2025 թ.-ին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 4,6 մլրդ դրամ»,-գրել է նա:
12:42 08.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 3 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ […]
11:38 08.09.2023
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում գների հաշվարկման ձևաչափերի վերաբերյալ: Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ ԱՀԱ միջոցների արդյունավետ կառավարման գործում կարևոր է համագործակցությունը մասնագիտացված ասոցիացիաների, հասարակական կազմակերպությունների, փորձագետների հետ, ինչը կապահովի թափանցիկությունը և կբացառի կոռուպցիոն ռիսկերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են […]
23:59 07.09.2023
Բերանի տհաճ հոտը, հատկապես կայուն հոտը, միշտ վկայում է պաթոլոգիայի մասին, ասում է ատամնաբույժ Եկատերինա Տերենտևան։ «Այս՝ բավականին տարածված երևույթի բժշկական անվանումը հալիտոզ է: Որոշ մթերքներ (սոխ, սխտոր) ուտելուց հետո բնորոշ հոտը չպետք է շփոթել բերանի խոռոչի մշտական հոտի հետ: Հալիտոզը ճանաչված է որպես պաթոլոգիական վիճակ և ներառված է հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ»,- նշել է […]
20:17 07.09.2023
«Սա շատ կարեւոր փոփոխություն է, որ կատարում ենք օրենքում: Փոփոխության ընդունմամբ կամրագրվի, որ ցանկացած ներկրվող բժշկական սարք իր հետ պետք է ունենա ծագման սերտիֆիկատ եւ արտադրողի կողմից տրվող համապատասխանության հավաստագիր»: Այս մասին ասել է պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր եւ Նարեկ Զեյնալյանի հեղինակած ««Բնակչության […]
12:24 07.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում […]
23:15 06.09.2023
Չափից շատ ուտելուց հետո օգտակար է զբոսնել, ասում է սննդաբան Օլգա Բայանը։ Lenta.ru-ին տված հարցազրույցում նա նշել է շատակերության հետևանքներից ազատվելու ուղիները։ «Մենք սակավ ժամանակներում չենք ապրում, և մարդուն հասանելի են տարբեր մթերքներ: Այնուամենայնիվ, շատերը դեռևս սովորություն ունեն ուտել այնպես, կարծես վերջին անգամն է»,- ասում է Բայանը։ Նրա խոսքով, շատ ուտելը հանգեցնում է սրտխառնոցի, ծանրության, […]
22:35 06.09.2023
Լեգիոենալա խմբի բակտերիաները, որոնք առաջացնում են «լեգիոներների հիվանդություն», քաղցրահամ ջրում ապրող միկրոօրգանիզմ է։ Այնուամենայնիվ, ուղղակիորեն ջրավազաններում կամ ջրամբարներում վարակի փոխանցումը հազվադեպ է: Այս մասին չորեքշաբթի՝ սեպտեմբերի 6-ին, ասել է վարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու Սերգեյ Վոզնեսենսկին։ Մասնագետը նշել է, որ լեգեոնելոզով հիվանդանալու հավանականությունը մեծ է տեխնիկական սարքերի ջրի օգտագործմամբ։ «Օրինակ, դուք կարող եք վարակվել ոչ բավարար […]
18:22 06.09.2023
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության առողջապահության և բնակչության նախարար Խալեդ Աբդել Ղաֆֆարի հետ` քննարկելու երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Հանդիպումը կայացել է Եգիպտոսում անցկացվող «Բնակչության, առողջապահության և զարգացման գլոբալ կոնգրեսի (PHDC’23)» շրջանակներում: Քննարկվել է փորձի փոխանակման ծրագրեր իրականացնելու հնարավորությունը (դեղագործություն, վարակիչ հիվադությունների դեմ պայքար, բժշկական անձնակազմի վերապատրաստում, հավատարմագրում […]
11:50 06.09.2023
Սեպտեմբերի 1-ից 6-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ վտանգավոր սննդամթերքը․ Բրազիլիայից թռչնամիս՝ 69900 կգ, որից 44400 կգ-ը՝ լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով, իսկ 25500 կգ-ը՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով։ Վրաստանից թռչնամիս՝ 505,2 կգ՝ ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ ցուցանիշով։ Փաստաթղթային անհամապատասխանության հիմքով արգելվել է ՀՀ ներմուծել․ […]
11:44 06.09.2023
Վերսկսվում է «Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային արշավը ևս 5 մարզում: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Նշվում է որ իրազեկման աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի 14-ին` Գեղարքունիքի մարզից։ Արշավը կշարունակվի հետևյալ մարզերում`Արարատ, Կոտայք, Արագածոտն, Արմավիր: Այն կանցկացվի սեպտեմբերի 14-հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում: «Հիշե՛ք, որ առողջ սովորություններ ձևավորելով` հնարավոր է նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի […]
23:36 05.09.2023
Աշնանը մաշկի ջրազրկումից խուսափելու և այն ցրտին նախապատրաստելու համար հարկավոր է տնային խնամքը փոխել ավելի պրոֆեսիոնալ խնամքի, խորհուրդ է տվել մաշկաբան, կոսմետոլոգ Եկատերինա Շադրինան։ Նա Life-ին տված հարցազրույցում եւս մի քանի խորհուրդ է տվել կանանց։ Ջերմաստիճանի փոփոխության պատճառով մաշկը հաճախ դառնում է շատ զգայուն, բշտիկները, ռոզացեան և այլ ախտանիշները սրվում են, բացատրել է Շադրինան։ Այս […]
23:27 05.09.2023
Անհանգստությունն ու անքնությունը մեկ ցիկլի փոխկապակցված մասեր են, որոնց մեջ մտնելով՝ մարմինը չի կարող նորմալ հանգստանալ, ասում է քնի հոգեբան Քեթրին Հոլը։ Գիշերային մոլուցքային մտքերից ազատվելու և լավ քնելու ուղիներ նա անվանել է Metro-ի հետ զրույցում։ Հոգեբանը բացատրել է, որ անհանգստության առաջացման պատճառը ևս մեկ գիշեր առանց քնելու և առավոտյան ծանրաբեռնված զգալու վախն է։ Միաժամանակ, […]
21:33 05.09.2023
Բաց մաշկ, կարմիր մազերով, պեպեններով կամ բաց աչքերով մարդկանց մոտ ավելի հավանական է մելանոմայի զարգացումը՝ զգուշացրել է Եվրոպական բժշկական կենտրոնի ռադիոթերապևտ Դարիա Զվերևան։ Lenta.ru-ին տված հարցազրույցում բժիշկը նշել է քաղցկեղի այս տարածված տեսակի ռիսկի գործոններն ու կանխարգելիչ միջոցառումները։ Զվերևան ասել է, որ մելանոման մաշկի ամենավտանգավոր չարորակ ուռուցքն է, որը բնութագրվում է մարմնի անկանխատեսելի մասերում մետաստազներով։ […]
20:44 05.09.2023
Պորտուգալիայում մեկնարկած «Եվրոպական տարածաշրջանում առողջապահական համակարգերի ապագան թվային դարաշրջանում» խորագրով ԱՀԿ երկրորդ գիտաժողովի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկմանը՝ կիսվելով առողջապահության թվայնացման Հայաստանի փորձով։ Նախարարն ընդգծել է պացիենտակենտրոն տեխնոլոգիաների զարգացման կարևորությունը՝ չմոռանալով բուժաշխատողներին։ «Շատ կարևոր է ապահովել նոր տեխնոլոգիաների մատչելիությունը և հասանելիությունը ինչպես պացիենտների, այնպես էլ բուժաշխատողների համար: Այդ պատճառով մենք […]
20:11 05.09.2023
Մարդու իրավունքների պաշտպանի հանձարարությամբ` աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ տեսակցելու սեպտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ բնակավայրի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին։ Այցի ընթացքում հոսպիտալի բուժանձնակազմի հետ քննարկվել են վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակին և բուժման ընթացքին վերաբերելի հարցեր: Բժիշկների գնահատմամբ՝ այս պահին զինծառայողների կյանքին […]
15:19 05.09.2023
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Պորտուգալիայում մասնակցում է «Եվրոպական տարածաշրջանում առողջապահական համակարգերի ապագան թվային դարաշրջանում» խորագրով ԱՀԿ երկրորդ գիտաժողովին, որի ընթացքում նախատեսված է փորձի և գիտելիքի փոխանակում թվային առողջապահության ոլորտի վերջին ձեռքբերումների և հեռանկարների շուրջ: Կքննարկվեն նաև հետագա փոխշահավետ համագործակցության ուղիներն ու հնարավորությունները: Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար […]
11:57 05.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 9 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ: Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 2 բուժառուի, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ […]
10:52 05.09.2023
Ուսումնական տարվա սկզբի հետ զգալիորեն փոխվում է երեխայի կյանքը և սովորական ռեժիմը, մեծանում է մարմնի և նյարդային համակարգի ծանրաբեռնվածությունը, ինչը մեծացնում է մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը։ Սեպտեմբերի 5-ին մանկաբույժ Օլգա Տատարկինան «Իզվեստիային» պատմել է այն մասին, թե ինչ հիվանդություններ կարող են զարգանալ դպրոցականների մոտ ուսումնական տարվա սկզբին և ինչպես կանխել դրանք։ Նա նշել է, […]
09:06 05.09.2023
Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կնոջ՝ Ջիլի մոտ COVID-19-ի թեստը դրական է եղել և մեղմ ախտանշաններ ունի։ «Առաջին տիկնոջ թեստը դրական է եղել COVID-19-ի համար այս երեկո: Նա ներկայումս միայն մեղմ ախտանիշներ է զգում», – ասվում է թվիթում: Նշվում է, որ Ջիլ Բայդենը բնակվում է Դելավեր նահանգի Ռեհոբոթ Բիչի ընտանեկան տանը: […]
20:38 04.09.2023
ՀՀ Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ աշնանը, որպես կանոն, գրանցվում է գրիպով և սուր շնչառական վարակներով (ՍՇՀ) հիվանդացության աճ։ Կոչ է անում պահպանե՛ք պարզ կանոններ` գրիպից և դրա բարդություններից խուսափելու համար: Կից ներկայացնում է գրիպի նշաններն ու կանխարգելման քայլերը, դրանք են՝ պատվաստում, առողջ սննդակարգ և անձնական հիգիենա:
11:55 04.09.2023
Սեպտեմբերի 4-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կարմրուկի 415 դեպք՝ 291 երեխա և 124 մեծահասակ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Նշվում է, որ հոսպիտալացված քաղաքացիներ չկան։
10:43 04.09.2023
Օրվա սովորական ընթացքի խախտումը, ներառյալ հերթափոխային աշխատանքի ֆոնին, կարող է կապված լինել ոչ միայն հուզական վիճակի վատթարացման, այլև կյանքի տևողության նվազման, ինչպես նաև մի շարք հիվանդությունների, մասնավորապես կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի հետ: Այս մասին «Известия»-ի հետ զրույցում ասել է Ուրալի դաշնային համալսարանի (UrFU) նյարդատեխնոլոգիական լաբորատորիայի ավագ գիտաշխատող Օլգա Դորոգինան։ Այսպիսով, նա մեկնաբանել է […]
23:19 03.09.2023
Մերիլենդի համալսարանի գիտնականները միկրոկանաչն ու բանջարեղենը ճանաչել են որպես նիհարելու համար փոխարինելի սնունդ: Ամերիկյան քիմիական ընկերության (ACS) համաժողովում ներկայացված աշխատանքը ցույց է տվել, որ երկու տարբերակներն էլ կարող են սահմանափակել քաշի ավելացումը: Ընդհանուր ակնարկը ներկայացված է Medical Xpess-ում: Հեղինակներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են կարմիր կաղամբի վրա։ Նրանք նկատել են, որ ինչպես երիտասարդ, այնպես էլ լիովին […]
22:41 03.09.2023
SSMU գիտնականների մաթեմատիկական մոդելը թույլ կտա կիսով չափ կրճատել սրտանոթային հիվանդությունների ախտորոշման սխալների թիվը։ Արդյունքները հրապարակված են The European Physical Journal Special Topics-ում: Առողջ մարդու սիրտն անկանոն է բաբախում, այսինքն՝ սրտի բաբախյունը կարող է տարբեր լինել, պարզաբանել են գիտնականները։ Միևնույն ժամանակ, սրտի և արյան անոթների հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ, ինչպիսին է հիպերտոնիան, սիրտը շատ ավելի […]
22:15 03.09.2023
Սրտանոթային վիրաբույժ Անաստասիա Ակուլովան Գազետա.Ru-ին պատմել է, թե ինչ գործոններ կարող են մեծացնել կապտուկների վտանգը։ Բժշկի խոսքով՝ անոթների փխրունությունը պայմանավորված է թերսնուցմամբ, մասնավորապես՝ C և P վիտամինների պակասով, ինչպես նաև շաքարախտով։ Անոթների վնասման մեկ այլ պատճառ են համակարգային աուտոիմուն հիվանդությունները, ինչպիսիք են գայլախտը և վասկուլիտը: «Հղիության ընթացքում կապտուկների առաջացումը հազվադեպ չէ, քանի որ կա հորմոնալ […]