20:38 01.03.2023
Համաշխարհային հանրությունը պետք է նախապատրաստվի այն բանին, որ թռչնագրիպը, որը ձեռք է բերում մարդուց մարդ տարածվելու ունակություն, կարող է հանգեցնել նոր համավարակի, չորեքշաբթի ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաճարակաբան Ռիչարդ Փիբոդին El Pais թերթին տված հարցազրույցում:
«Մտավախություն կա, որ վիրուսը (թռչնագրիպը) ձեռք կբերի մարդուց մարդ տարածվելու ունակություն, ընդ որում՝ կայուն կերպով, և կարող է նոր համավարակ առաջացնել:
Մենք պետք է պատրաստվենք դրան։ Գիտական հանրությունն ուսումնասիրում է այդ վիրուսների գենետիկ հաջորդականությունը՝ դրանց հետևելու, ինչպես նաև պատվաստանյութեր մշակելու համար, որոնք հասանելի կլինեն անհրաժեշտության դեպքում»,- այդ մասին հայտարարել է Ռիչարդ Փիբոդին:
«Մենք ուզում ենք ասել, որ պետք է զգոն լինել: Կարևոր է, որ մարդիկ չվերցնեն սատկած կամ սատկող թռչուններ կամ այլ կենդանիներ, թռչնաֆաբրիկաների աշխատողները լավ պաշտպանված լինեն»,- զգուշացրել է Փիբոդին։
Նշվում է, որ այս խնդիրը կարող է հատկապես վտանգավոր լինել գյուղական բնակավայրերում միջինից ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների շրջանում, որտեղ հաճախ ընդունված է ընտանի թռչուններ պահել: Թռչունների այս բարձր պաթոգեն գրիպի բռնկումների մասին առաջին անգամ խոսվել է 1996 թվականին։ 2003 թվականից ի վեր հիվանդության դեպքեր են գրանցվել այն մարդկանց մոտ, ովքեր իրենց գործունեության բնույթով սերտ կապ են ունեցել թռչնի հետ։ Գրիպի այս շտամը վտանգավոր է ստորին շնչուղիների արագ տարածմամբ, որի ընթացքումառաջացնում է վիրուսային թոքաբորբ:
23:59 16.05.2025
Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել ենՄատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 16.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 16.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...
23:46 16.05.2025
Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններԿառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:41 16.05.2025
Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներըՉնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...
23:38 16.05.2025
«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։ Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00: Մուտքն ազատ է: «Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- նշվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: ...