22:30 13.03.2023
Թուրքիայում ադրբեջանական լոբբիի առաջնորդը առաջադրվելու է այդ երկրի նախագահի թեկնածու: Խոսքը մեջլիսի նախկին պատգամավոր Սինան Օհանի մասին է: Ու՞մ կողմից է նա առաջադրվելու, ինչպիսի՞ կապեր ունի Սինան Օհանը Ալիևի վարչակազմի հետ և ընտրվելու ի՞նչ շանսեր ունի. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կիրակի օրը հայտնի դարձավ, որ Թուրքիայում ձևավորվում է նոր նախընտրական դաշինք, որը […]
21:02 07.03.2023
Թուրքական ընդդիմությանը նախագահական ընտրությունների նախաշեմին հաջողվել է վերականգնել միսանականությունը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կիրակի օրը նախագահի միասնական թեկնածուի շուրջ բանակցությունները փակուղի էին մտել ու ընդդիմադիր դաշինքը պառակտման եզրին էր հայտնվել: Այսօր Էրդողանի ընդդիմադիր քաղաքական ուժերը ի վերջո կարողացան համաձայնության գալ: Նախագահի թեկնածու է առաջադրվել «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Ինչի՞ շնորհիվ հաջողվեց խուսափել անխուսափելի թվացող […]
22:00 06.03.2023
Թուրքական ընդիմությանը չի հաջողվել պահպանել միասնականությունը և ընդհանուր թեկնածու առաջադրել գալիք նախագահական ընտրություններին: Էրդողանին ընդդիմադիր դաշինքը փլուզվելու եզրին է հայտնվել: Այսօր կայացել է դաշինքը փրկելուն ուղղված փակ բանակցությունների վերջին փուլը: Արդյունքը դեռ հայտնի չէ, բայց Էրդողանի թիմում չեն թաքցնում իրենց գոհունակությունը: Ի՞նչը դարձավ ընդիմության պառակտման պատճառ, և ինչո՞ւ ընդիմությունը գերադասեց Քըլչըդարօղլուին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել […]
22:00 02.03.2023
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել «Չմիավորված պետությունների շարժման կոնտակտային խմբի» գագաթնաժողովին, որն իր աշխատանքը սկսել է այսօր, Բաքվում: Ադրբեջանի նախագահն ամբիոնն օգտագործել է՝ անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելու համար ոչ միայն Հայաստանի, այլև Ֆրանսիայի հասցեին: Նա մեղադրել է Ֆրանսիային ոչ ավելի, ոչ պակաս՝ ցեղասպանություն գործելու մեջ: Սա առաջին դեպքը չէ, երբ Ալիևը նման մեղադրանքներ է ուղղում Ֆրանսիայի […]
22:48 01.03.2023
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ և մասնակցությամբ այսօր կայացել է Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ պարզաբանելով, որ քննարկվել են հումանիտար և ենթակառուցվածքային բնույթի հարցեր, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժի վերականգնմանը, Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման […]
21:30 28.02.2023
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերջին երկու օրերին Բաքվում էր: Ի՞նչ էր ամենաուշագրավը Լավրովի խոսքերում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կարծում եմ՝ ամենակարևորը արձանագրումն է այն փաստի, որ Բերձորի միջանցքում ադրբեջանական ինչ-որ մաքսակետ ստեղծելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Լավրովը հաստատեց այն, որ խնդիրը պետք է լուծվի եռակողմ համաձայնագրի հիման վրա, […]
21:30 27.02.2023
Հրապարակվել է Ադրբեջանի քաղբանտարկյալների նորացված ցանկը: Այս անգամ ցանկում 93 անուն կա: Հիշեցնենք` քաղաքական հայացքների համար մարդկանց չհետապնդելը Եվրախորհրդի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորություններից մեկն է: Ովքե՞ր են քաղբանտարկյալները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ ցանկը պատրաստել է «Ազատություն ադրբեջանցի քաղբանտարկյալներին» կոչվող ՀԿ-ը՝ 2012թ.-ի հոկտեմբերին ԵԽԽՎ-ի կողմից ընդունված Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձևի կանոնակարգած մոտեցման […]
22:00 22.02.2023
Արդեն 8 օր է, ինչ Ռուսաստանից ստացվող գազի ծավալները զգալիորեն կրճատվել են: Ու թեև Աբովյանի գազապահեստարանի հնարավորությունները թույլ են տվել վերացնել գազալացակայաններին գազի մատակարարման ժամանակավոր սահմանափակումները, իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Արդյո՞ք գազի ծավալների կտրուկ կրճատումը կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ ներկայացրել. «Հիշեցնեմ՝ «Գազպրոմ» ընկերության մամլո […]
22:30 21.02.2023
Իրանն առաջարկում է Թեհրանում անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի՝ «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը։ Այդ մասին ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Որքանո՞վ է մեր շահերից բխում, որ «3+3» ձևաչափը կայանա և որքանո՞վ է հավանական այդ ձևաչափի արդյունավետությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այս գաղափարը թարմ չէ, […]
15:40 10.02.2023
Ավելի քան 18.000 զոհեր, փրկարարների սպասող հազարավոր մարդիկ. Թուրքիայում գնալով աճում է երկրաշարժի զոհերի թիվը, հումանիտար ճգնաժամին գումարվում է նաև հարազատներին ոչնչով օգնել չկարողացող քաղաքացիների զայրույթն՝ ուղղված իշխանություններին: Առանց այդ էլ տնտեսական խնդիրներ ունեցող Թուրքիայում կանխատեսում են տնտեսական խորը ճգնաժամ: Այս մասին «Հորիզոնի» հետ զրույցում նշել է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
22:28 07.02.2023
Զոհեր, վիրավորներ, անտուններ. «Հորիզոնին» Սիրիայում տիրող իրավիճակի մասին նոր մանրամասներ է հայտնել Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը: Նրա փոխանցմամբ` երեկ տեղի ունեցած ուժգին երկրաշարժին հաջորդել են նոր ցնցումներ, սակայն ավելի փոքր ուժգնությամբ: Մանրամասները՝ տեսանյութում:
18:51 07.02.2023
Ի՞նչ իրավիճակ է Թուրքիայում. «Հորիզոնը» կրկին կապ է հաստատել «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ: Նա փոխանցել է, որ ուժգին երկրաշարժին երեկ և այսօր հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ: Օդանավակայանների, ճանապարհների վթարված լինելու պատճառով փրկարարները չեն կարողանում փլատակներում եղած մարդկանց օգնության հասնել: Նախնական տվյալներով, Թուրքիայի երկրաշարժին զոհ են գնացել 6 հայեր, հայեր կան նաև […]
22:00 23.01.2023
Ռեջեփ Թաիպ Էրդողանը պաշտոնապես հայտարարել է, որ Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու: Բուրսայում երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա ասել է, որ քվեարկությունը կկայանա մայիսի 14-ին: Մինչդեռ օրենքով ընտրությունները պետք է անցկացվեին հունիսի 18-ին: Ընդամենը 35 օրվա տարբերություն: Ինչի՞ համար: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում հայտնել մանրամասներ: «Էրդողանի կոալիցիոն […]
14:30 21.01.2023
Թունյանների բազմազավակ ընտանիքը վերջին գդալ ձեթն ու թեյն է օգտագործում, իսկ հետոյի մասին դժվարանում են խոսել, չգիտեն՝ ինչպես կհաղթահարեն ստեղծված ճգնաժամը: Դատարկ խանութներ, փակ դպրոցներ, ցուրտ գիշերներ, ծայրահեղ ծանր հիվանդներ. 21-րդ դար, 120.000 մարդ աշխարհից կտրված… Շրջափակումից ի վեր Արցախում ընտանիքների հոգսն ու դժվարություններն ամեն օր են ավելանում: « Շատ դժվար է, մի կերպ հասցնում […]
22:16 20.01.2023
Էրդողանի վարչակազմը չափազանց կոշտ է արձագանքել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին գլխավոր խորհրդական Ջոն Բոլթոնի խոսքերին այն մասին, որ Թուրքիան պետք է վտարվի ՆԱՏՕ-ից իր ոչ բարեկամական պահվածքի ու մարդու իրավունքները ոտնահարելու համար: Թեմային անրադարձել են և՛ երկրի խորհրդարանում, և՛ նախագահական պալատում: Ինչո՞ւ է այդ հարցը ընդանրապես օրակարգային դարձել, և ինչպիսի՞ն է այս հարցում […]
22:26 19.01.2023
Եվրոպական խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով երեկ տեղի ունեցած քննարկումների ժամանակ ելույթ են ունեցել մի շարք պատգամավորներ: Քվեարկությունը տեղի է ունեցել այսօր: Ի՞նչ մանրամասներ են հայտնի քվեարկության ընթացքի մասին, և ընդունված փաստաթղթում ի՞նչն է մեզ համար ամենակարևորը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել: «Նախ ասեմ, որ Եվրախորհրդարանն անսպասելի հետևողականություն […]
22:15 18.01.2023
Լավրովն ասել է, թե օրերս կայացած Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք են բերվել ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք հույս են ներշնչում, որ շրջափակումը շուտով կվերացվի: Ի՞նչ հանդիպման մասին է խոսում Լավրովը, և արդյո՞ք Լավրովի առաջարկը կապահովի խնդրի կարգավորումը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում զրուցել հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանի հետ: «Պաշտոնական որևէ հաղորդում այս […]
23:33 13.01.2023
Բաքվում կայացել է կոնֆերանս, որը նվիրված էր Եվրասիական տնտեսական միությանը Ադրբեջանի ինտեգրման հեռանկարներին: Մասնակիցները միակարծիք են եղել, որ հասունացել է ժամանակը ԵԱՏՄ-ի հետ երկրի համագործակցությունը նոր մակարդակի բարցրացնելու համար: Ինչպիսի՞ն է անդամակցության հարցի վերաբերյալ Բաքվի պաշտոնական դիրքորոշումը, և մինչ օրս Ադրբեջանի անդամակցության համար հիմք ստեղծելու կոնկրետ քայլեր ձեռնարկվե՞լ են: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և […]
21:40 11.01.2023
Ադրբեջանցի լրագրողների հետ հարցազրույցում Իլհամ Ալիևը դժգոհությոթյուն է հայտնել Եվրամիությունից: Նա հայտարարել է, որ Բաքուն դժգոհ է Բրյուսելի քայլերից, որոնք արհամարում են Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանում եվրոպական դիտորդական առաքելության անցկացման հարցում: Եվրամիությունն իսկապես անտեսե՞լ է Ալիևի կարծիքն այս հարցում. թեմայի շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել. «Իլհամ Ալիևը հայտարարել է՝ երբ Շառլ Միշելը և […]
23:26 10.01.2023
Այսօր կայացել է Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների նախագահների եռակողմ հանդիպումը: Այն կայացել է Անթալյայում՝ Ասիական խորհրդարանական ասսամբլեյայի շրջանակներում: Արդյո՞ք մեզ առնչվող խնդիրներ են այնտեղ քննարկվել. թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել: «Կարող ենք ենթադրել, մասնավորապես դա նկատվում է Թուրքիայի խորհրդարանի պաշտոնական մամլո հաղորդագրությունից, որում ասվում է՝ Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուստաֆա […]
22:00 09.01.2023
Թուրքիայի նախագահ Էրդողանը Անթալիայում կուսակցական ժողովի ժամանակ կրկին խոսել է գալիք ընտրությունների անցկացման ժամկետը վերանայելու հավանականության մասին: Նա ասել է, որ ընտրությունների օրը որոշելիս պետք է հաշվի առնեն քվեարկությանը չնպաստող սեզոնային գործոնը: Այսպիսով` ընտրությունները հետաձգվելո՞ւ են, թե՝ հակառակը՝ անցկացվելու են նախատեսածից շուտ: Ո՞վ կհաղթեր, եթե ընտրությունները այս կիրակի կայանային: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան […]
21:30 05.01.2023
Պակիստանի խորհդարանի վերին պալատը՝ Սենատը, պաշտոնապես դիմել է Նոբելյան կոմիտեին՝ առաջադրելով Թուրքիայի նախագահ Ռեջեպ Էրդողանին, որպես խաղաղության մրցանակի դափնեկրի թեկնածու: Ինչո՞ւ Պակիստանը ու ո՞ր արժանիքների համար. Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և«Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել. «Նախ ասեմ, որ Պակիստանն առաջին պետությունը չէ, որ նման նախաձեռնությամբ է հանդես գալիս: Դեկտեմբերի վերջին Էրդողանին պաշտոնապես որպես Նոբելյան […]
22:17 28.12.2022
Ռումինիան ու Բուլղարիան միանալու են եվրոպական այն երկրներին, որոնք գալիք տարի սկսելու են սպառել ադրբեջանական գազը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Դիվանագետը վստահ է, որ դա համապատասխան քաղաքական հետևանքներ կունենա ու կազդի Հարավային Կովկասում զարգացումների նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքի վրա: Ռումինիան ու Բուլղարիան գազ են ստանալու ամռանը՝ Եվրահանձնաժողովի նախագահի հետ ստորագրված պայմանագրի շրջանակներում: […]
22:00 27.12.2022
Ադրբեջանի խորհրդարանի նիստում այսօր առաջարկվել է քննարկել Նախիջևանի ինքնավարությունը լուծարելու ու այն կենտրոնական իշխանություններին ենթարկելու հարցը: Գործը քվերակությանը չի հասել, բայց ակնհայտ է, որ նախաձեռնությանն արդեն ընթացք է տրվում: Ի՞նչ նպատակով է Ալիևը ցանկանում վերացնել Նախիջևանի ինքնավարությունը: «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Բաքվում այս դիսկուրսն ակնհայտորեն իշխանության պատվերով է սկսվել: Շաբաթներ առաջ առաջինն […]