21:15 26.12.2022
Բաքվում սովորող պակիստանցի ուսանողները միացել են Արցախը շրջափակող կեղծ բնապահպանների ակցիային: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Պակիստանցի ուսանողների ընկերակցությունն այսօր առավոտյան տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ նրանք միանում են, այսպես կոչված, ադրբեջանցի այդ բնապահպանների ակցիային և դատապարտում են Արցախի հայերին ընդերքն անօրինական շահագործելու համար: Ընդ որում, հստակ […]
23:00 23.12.2022
Երևանի ու Ստեփանակարտի միջև հումանիտար ավիամիջանցք ստեղծելու նպատակով Արցախի իշխանությունները քննարկում են ՄԱԿ-ի Պարենի համաշխարային ծրագրին դիմելու հնարավորությունը: Որքանո՞վ է հավանական մարդասիրական ավիամիջանցքի բացումը ստեղծված պայմաններում: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել: «Ինչպես գիտենք՝ Քաղաքացիական ավիացիայի բոլոր խնդիրները կարգավորող Չիկագոյի հայտնի կոնվենցիան ասում է, որ յուրաքանչյուր պետություն իր օդային տարածքի միակ […]
23:00 22.12.2022
Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որը նախատեսված էր անցկացնել վաղը Մոսկվայում, չի կայանալու: Տեղեկությունն այս մասին տարբեր կերպ է մեկնաբանվում: Ինչպե՞ս են ներկայացնում վիճակը Բաքվում ու Մոսկվայում: «Հորիզոնի» տաղավարում թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը զրուցել է Արտյոմ Երկանյանի հետ: «Բաքվում դեռ որևէ կերպ պաշտոնապես չեն մեկնաբանել, իսկ Ռուսաստանի արտգործնախարարությունը հատուկ այս առիթով հաղորդագրություն […]
23:35 21.12.2022
Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Արցախի Կաշերի ոսկու հանքը շահագործելու կեղծ իրավունքը Ադրբեջանի կառավարությունից ստացած բրիտանական «Anglo Asian Mining» ընկերությունը դիմել է միջազգային ատյաններ: Եթե գործը հասնի միջազգային դատական ատյաններ, ի՞նչ շանսեր կունենանք: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է Արտյոմ Երկանյանի հետ: «Բրիտանիայում գրանցված «Anglo Asian Mining» ընկերությունը դիմել է մի […]
21:29 20.12.2022
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը որոշ մանրամասներ է ներկայացրել Հայաստանում ադրբեջանական սահմանի դիտարկման լիազորությամբ եվրոպական նոր հավանական առաքելության մասին: Ե՞րբ կարող է սկսվել նոր դիտորդական առաքելությունը և ի՞նչն է մտնելու առաքելության լիազորությունների մեջ: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել: «Հիշեցնեմ, որ հոկտեմբերից 40 եվրոպացի դիտորդներ իրենց այդ դիտարկող առաքելությունն էին իրականացնում […]
23:30 19.12.2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր կայացած մամլո ասուլիսում ամփոփել է իր գործունեությունը այդ պաշտոնում: Նա անդրադարձել է նաև Հայաստանի համար կարևորագույն խնդիրներին: Ինչպե՞ս է գնահատում Զասը ՀԱՊԿ-ի աշխատանքը՝ իր ղեկավարած շրջանում: «Փաստորեն, իր ղեկավարած շրջանում աշխատանքն ամփոփելով` Զասը, ըստ էության, ամփոփել է նաև Հայաստանի նախագահության շրջանը, քանի որ Հայաստանը մինչև դեկտեմբերի 31-ը դեռ նախագահող […]
23:36 16.12.2022
21-րդ դարում 120.000 արցախցի շարունակում է պատանդի կարգավիճակում մնալ իր իսկ հայրենիքում՝ զրկված աշխարհի հետ կապից: Անցնող օրվա ընթացքում ի՞նչ զարգացումներ տեղի ունեցան, ինպե՞ս է մեկնաբանվում այդ ամենը Բաքվում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում Արտակ Հովհաննիսյանի հետ զրուցել է Արտյոմ Երկանյանն ու մանրամասներ հայտնել: «Ադրբեջանական մամուլի տեղեկություններով` այսօր հանդիպում է տեղի ունեցել ռուս խաղաղապահների ղեկավարների հետ: […]
23:39 15.12.2022
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը մոսկովյան «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հումանիտար աղետը կանխելու համար կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումն ապահովելու նպատակով: «Օդանավակայանը պետք է գործարկվի։ Դրա համար անհրաժեշտ է, որ միջազգային կառույցների և բոլոր երկրների ճնշումը լինի, որպեսզի մարդասիրական բեռներով ինքնաթիռները կարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում», – նշել է […]
22:00 14.12.2022
Ադրբեջանի թեթև ձեռքով երեկ դադարեցվեց Արցախի գազամատակարարումը: Ինչպե՞ս են Բաքվում մեկնաբանում գազատարի փակումը: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: «Հիշո՞ւմ ես, երբ մարտին առաջին անգամ Ադրբեջանը փակեց գազամատակարարումը, և համաշխարհային հանրությունը դատապարտեց Ադրբեջանին, իրենք պնդում էին, որ դա փորձ է՝ միջամտելու Ադրբեջանի ներքին գործերին, ինչը աշխարհում ոչ մեկ […]
19:54 14.12.2022
Արցախցիներն արդեն 2-րդ առավոտն են լուսացնում մայր Հայաստանից ու աշխարհից կտրված, 100-ավորները մնացել են փակ ճանապարհի աջ ու ձախ կողմերում, անհրաժեշտ բուժօգնության կարիք ունեցողները շարունակում են մնալ ծայրահեղ ծանր վիճակում: Ցուրտը, Ադրբեջանի հերթական սադրանքն ու ժամ առ ժամ ավելացող դժվարությունները, սակայն, չեն ընկճում տառապանքներից ու ցավից ավելի ամուր դարձած արցախցիներին: Հենց խուճապ չլինելու և թշնամու […]
22:30 13.12.2022
Հակառակ սպասվածի՝ Բրյուսելը որոշել է չերկարացնել Հայաստանում սահմանի մոնիտորինգը իրականացնող դիտորդական առաքելության լիազորությունների ժամկետը: Որոշումն այս մասին կայացվել է Եվրամիության արտգործնախարարների խորհրդի նիստում: «Բրյուսելը ճկվում է Ադրբեջանի առջև»,- նշել է Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադառնալիս: Հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանի այն հարցին, թե ինչո՞վ է պատճառաբանվում այս ամենը և իրականում ինչի՞ հետևանք էր այդ որոշումը, Երկանյանը […]
22:57 12.12.2022
Լաչինի միջանցքը շրջափակած այսպես կոչված «բնապահպան ակտիվիստների» թվում կան նաև բանակի ու հատուկ ծառայությունների բարձրաստիճան սպաներ: Նրանցից մի քանիսին արդեն հաջողվել է բացահայտել: Ի՞նչ կոնկրետ փաստեր կան: Հավանաբար ադրբեջանցիների նպատակն է՝ հենց զրկել Արցախին այդ պետական բյուջեն ինքնուրույն ձևավորելու հնարավորությունից». թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր հաջողվեց բացահայտել այդ բնապահպանների առաջնորդներից մեկին: Պարզվում […]
22:15 08.12.2022
Լրագրողական հետքննությունների գործում մասնագիտացող Blankspot շդեդական պարբերականը սենսացիոն բացահայտումներ է արել Բաքվի կողմից Եվրախորհրդարանի պատգամավորներին կաշառելու փորձերի մասին: Հատաքննողների հայտնաբերած փաստերը վկայում են այն մասին, որ խավիարային դիվանագիտությանը Բաքվում նոր զարկ են տվել: Կոնկրետ ի՞նչ է հայտնի և դա ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել եվրոխորհդարանականների մոտեցումների վրա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մեր շվեդացի […]
22:00 07.12.2022
Ֆրանսիայի Ազգային ժողովում երկրի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հաստատել է հոկտեմբերի 20-ին մեկնարկած՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման անհրաժեշտությունը։ «Այս առաքելությունն իսկապես սահմանափակում է էսկալացիայի ռիսկերը՝ վերահսկելով իրավիճակը սահմանին»,- ասել է Կոլոննան։ Արտգործնախարարը վերահաստատել է նաև Ֆրանսիայի և Եվրամիության աջակցությունը Հայաստանին, խոստացել շարունակել ջանքերը խաղաղության հաստատման ուղղությամբ։ Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան Արտյոմ […]
22:00 05.12.2022
Ադրբեջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները: Բացման արարողությանը մասնակցելու համար Բաքու է ժամանել բարցրաստիճան թուրք գեներալների պատվիրակությունը: Որտե՞ղ են անցնում այդ զորավարժությունները և ի՞նչ նպատակ են հետապնդում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ այդ զորավարժությունների նպատակն է կատարելագործել ադրբեջանաթուրքական այդ համատեղ զինված ուժերի համագործակցությունը, փոխանակվել փորձով, և այլն: […]
22:00 02.12.2022
Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունը գոհունակությամբ են մեկնաբանում Բուդապեշտում: Հունգարիայի արտգործնախաչար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ համաձայնությունը նոր էջ կբացի երկու երկրների դարերի պատմություն ունեցող հարաբերություններում: Արյդո՞ք կարող ենք արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին որոշումը վերջնականապես կայացված է, և ինչի՞ արդյունքում Հայաստանը համաձայնվեց վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։ «Հորիզոնի» տաղավարում թեմայի […]
22:15 01.12.2022
Ֆրանսիայի ԱԺ-ը երեկ ընդունել է բանաձև՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու պահանջի մասին: Բանաձևը ներկայացվել է Ազգային ժողովի մեծամասնության՝ իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից։ Մինչ այս՝ նոյեմբերի 15 -ին, Ֆրանսիայի Սենատն էր քննարկել և գրեթե միաձայն՝ ձայների՝ 295 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունել բանաձև, որով կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ […]
22:00 30.11.2022
Նիդարլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսն այսօր մի խումբ հոլանդացի դիվանագետների հետ այցելել է Ջերմուկ: Նրանք տեղում ծանոթացել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին: Ի՞նչ մանրամասներ են հայտնի, և ինչո՞ւմ է դրսևորվում Հոլանդիայի հատուկ ուշադրությունը՝ ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ: «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հոլանդիայի դեսպանը, նրան ուղեկցող անձինք, շրջել են քաղաքով, ծանոթացել են իրավիճակին: Այնտեղ դեռևս […]
22:00 29.11.2022
Ադրբեջանի խորհրդարանում քննարկում են երկիրը վերանվանելու գաղափարը: Արդյո՞ք սա մասնավոր նախաձեռնություն է, ո՞վ է հեղինակը և ինչպե՞ս է կոչվելու: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Գաղափարի հեղինակը փորձառու, Մեջլիսի պատգամավոր Հուդրաթ Հասան Գուլիևն է: Նա առաջարկել է սահմանադրական փոփոխություններ կատարել՝ վերանվանելով պետությունը և կոչելով այն Հյուսիսային Ադրբեջան: Նա պնդել է, հայտարարել է, […]
22:22 25.11.2022
ՀԱՊԿ գագաթաժողովն այս շաբաթ գերակայում էր լրահոսում: Դրան էլ հետևեցին նոր իրադարձություններ՝ մասնավորապես դեկտեմբերի 7-ին Բրյուսելում հնարավոր հանդիպման մասին: Այս ամենի համատեքստն ու հնարավոր զարգացումները հեռուստահաղորդավար Քրիստինե Ալագուլյանը «Հորիզոնի» տաղավարում քննարկել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ: Ղևոնդյանը նախ խոսել է այսօրվա իրադարձությունից՝ Ալիևի հայտարարությունից, թե դեկտեմբերի 7 -ին նախատեսված հանդիպումը չի […]
23:14 24.11.2022
Նիկոլ Փաշինյանը երեկ հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ հռչակագիրը և Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագիծը։ Հայաստանը հույս ունի, որ լրամշակումից հետո դրանք կստորագրվեն։ Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ տեղի է ունեցել դրական քննարկում: Այս և այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է ՀՀ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ: «Վարչապետը հայտարարեց, որ […]
21:46 23.11.2022
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ասել էր, թե Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ որոշման նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է: Նա այդ մասին ասել էր ՀԱՊԿ ԱԳ-ի, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստում: Ի՞նչ տեղեկություն կա. թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Որքան հասկանում եմ՝ ամբողջ օրվա ընթացքում այս հարցը մի քանի անգամ բարձրացվել է, […]
22:43 22.11.2022
Վաղը Երևանում կմեկնարկի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստը: Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել մի քանի կարևոր քաղաքական հայտարարություններ: Բացի դրանից, ըստ Զայնետդինովի, կողմերը հավանություն կտան մի քանի փաստաթղթի, որոնք կդրվեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը։ Ի՞նչ է […]