Մարզպետարաններում պարգևավճարները տրամադրվում են մարզպետի կամ գլխավոր քարտուղարի որոշումներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+24.09 oC

Մարզպետարաններում պարգևավճարները տրամադրվում են մարզպետի կամ գլխավոր քարտուղարի որոշումներով

22:30 20.09.2020

Պետական կառույցներում պարգևավճարների տրամադրման թեման մշտապես բուռն քննարկումների է արժանանում: Մարզպետարանները ևս քննադատությունների թիրախում են հայտնվում։ Հրապարակվում է աշխատակիցներին տրամադրած պարգևավճարների ընդհանուր չափը: Շատ դեպքերում բարձր պարգևավճարների տրամադրումը պարզաբանվում է, որ այս կերպ կանխվում են պետական կառույցներում պաշտոնյաների կողմից ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումները:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր իշխանությունը որդեգրել է, որ կոռուպցիոն գործընթացները ընդհանրապես արմատախիլ են լինելու  պետական համակարգից և արմատախիլ անելու ուղղություն է վերցված՝ որոշում է կայացվել, որ էնպիսի արժանապատիվ վարձատրությամբ ապահովեն նաև քաղաքացիական ծառայողների ներքին ու միջին օղակը, որ ծառայողներն իրենց կատարած աշխատանքի դիմաց ստանան համարժեք վարձատրություն»,- պարզաբանել է Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը:

Իսկ այն հարցին, թե ինչպես և ով  է որոշում պարգևավճարների չափն ու տրամադրման հաճախականությունը, Արսեն Աբրահամյանը պատասխանել է, որ դա կախված է աշխատակիցների զբաղեցրած պաշտոններից ու աշխատանքի արդյունավետությունից:

«Կարող է պարգևավճարը վճարվել գործատուի հայեցողությամբ` երեք ամիսը մեկ կամ ամեն ամիս: Որոշ աշխատակիցների դեպքում որոշում է կայացնում մարզպետը, որոշ աշխատակիցների համար՝ գլխավոր քարտուղարը, բայց խնդիրն այն է,որ մարզպետի և գլխավոր քարտուղարի որոշումը կապված է նաև իրականացվող քաղաքականության հետ, այսինքն՝ պետք է ունենանք էդ ֆինանսական միջոցները, որ էդ որոշումները կայացնեն»,- ասում է գլխավոր քարտուղարը:

Ըստ նրա՝ պարգևավճարները մարզպետարանում արդարացված են, քանի որ մարզպետարանի բաժնի պետը կամ վարչության ղեկավարը չեն կարող քիչ վարձատրվել, այն դեպքում, երբ կայացնում են կարևոր որոշումներ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի արտգործնախարարը մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար

13:11 11.05.2025

Իրանի արտգործնախարարը մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մասկատ՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու նպատակով ԱՄՆ պաշտոնյաների հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի համար։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։ Միացյալ Նահանգները և Իրանը Օմանի միջնորդությամբ անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Դրանցից առաջինը տեղի է ունեցել ապրիլի […] ...

Թրամփը ողջունել է Պուտինի առաջարկը՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ

12:57 11.05.2025

Թրամփը ողջունել է Պուտինի առաջարկը՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ վերսկսել Կիևի իշխանությունների հետ ուղիղ բանակցությունները։ «Սա կարող է մեծ օր լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար։ Մտածեք հարյուր հազարավոր կյանքերի մասին, որոնք կփրկվեն, երբ այս անվերջ «արյունահեղությունը» ավարտվի», – գրել է նա Truth Social-ում։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ինքը «կշարունակի աշխատել (խմբ.հակամարտության) երկու կողմերի հետ՝ […] ...

Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

12:46 11.05.2025

Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Սախալինի շրջանում գրանցվել է 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Ցնցումները զգացվել են նաև Իտուրուպ կղզում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղը։ Երկրաշարժը գրանցվել է ժամը 11:36-ին (Մոսկվայի ժամանակով 03:36)՝ 34 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Իտուրուպ կղզուց 114 կմ հարավ-արևելք: ...

Պուտինն առաջարկել է Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցությունները

12:34 11.05.2025

Պուտինն առաջարկել է Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևին առաջարկել է Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները։ «Մենք բազմիցս առաջարկել ենք կրակի դադարեցման քայլեր։ Մենք երբեք չենք հրաժարվել ուկրաինական կողմի հետ երկխոսությունից։ Թույլ տվեք ևս մեկ անգամ հիշեցնել ձեզ։ 2022 թվականին բանակցությունները մենք չէինք խզել։ Դա ուկրաինական կողմն էր: Չնայած ամեն ինչին, մենք առաջարկում ենք, որ Կիևի իշխանությունները վերսկսեն բանակցությունները, որոնք […] ...

Թամանյան փողոցում ծառն ընկել է «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վրա

12:23 11.05.2025

Թամանյան փողոցում ծառն ընկել է «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վրա

Մայիսի 10-ին, ժամը 22:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանյան փողոցում ծառն ընկել է «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ ծառն ընկել և վնասել է շենքի բակում կայանած […] ...

Մխիթարյանը բաց կթողնի առաջիկա խաղը

12:09 11.05.2025

Մխիթարյանը բաց կթողնի առաջիկա խաղը

Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Տորինոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրի հանդիպումը, հայտնում է Tuttomercatoweb-ը։ Նա ազդրի մկանի ծանրաբեռնվածություն ունի և մարզչական շտաբը որոշել է ռիսկի չդիմել ու խաղադաշտ դուրս չբերել 36-ամյա ֆուտբոլիստին։ Մխիթարյանից բացի, «Ինտերի» ֆուտբոլիստներից թուրինյան ակումբի դեմ խաղն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնեն նաև Լաուտարո Մարտինեսը, Ֆրանչեսկո Աչերբին ու Բենժամեն Պավարը։ «Տորինո» – […] ...

BACK_TO_TOP